User Tag List

Էջ 73 75-ից ԱռաջինԱռաջին ... 236369707172737475 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,081 համարից մինչև 1,095 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1081
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ալֆայի մասին կարծեմ մի անգամ արդեն գրել եմ, բայց իր մասին հաստատ տպավորություններս զարգացել ու ավելի են հասունացել՝ քանի իրեն մի պուճուր ավելի լավ եմ ճանաչել։ Ալֆայի մեջ երկու շատ հավես բան եմ տեսել։ Առաջինը այն է, որ մենակ իր գրածներից դատելով, չէի կարող կողմնորոշվել ինքը 6 տարեկան աղջնակ է, 16 տարեկան աղջիկ, 26 տարեկան երիտասարդ կին, 36 տարեկան կին-մասնագետ, թե 46 տարեկան ծյոծյա․․․ ու սա ցնցող է, որովհետև ցույց է տալիս, որ ինքը երբեք էլ հոգով չի ծերանալու ու նույնիսկ խոր տարիքում կարողանալու է մնալ քերոլական Ալիս։

    Երկրորդը հավես բանը այն է, որ ինքը սիրում է քննադատական սիրով։ Չէ, ճիշտ չհասկացաք, ոչ թե սիրում ու սղոցում է, այլ սիրում է «տվող» սիրով․․․ ու թեկուզ գիտի որ սիրված էակի իր քննադատությունը կարող է բերել այդ սիրված էակի իր համար կորուստին, բայց դա իր համար կարևոր չի, սիրած էակին եսասիրաբար պահելն էլ առաջնայինը չի․ ինքը եթե սիրում է, ուզում է իր կառուցողական քնադատությամբ օգնած լինել այդ սիրված էակի աճին։ Ու սա այնքան հազվագյուտ բան է, որ իմ ամբողջ կյանքում հազարավոր մարդկանց մասին ստեղծված պատկերացումներիցս ելնելով կարծում եմ՝ սրանով օժտված են մի ձեռքիս մատների քանակից ոչ ավել թվով մարդիկ։

    Խաբել եմ, տեսածս երկու հավես գծեր չեն՝ երեքն են։ Երրորդը իր զգացմունքայնությունն է, որը թաքնված է վերևը նշածս առաջին կետի կենսական զվարթության և երկրորդ կետի սառնասիրտ կշռադատողության հետևում։ Ու նաև այս հակասողականությունն է, որ իրեն դարձնում է աներկբա կին։ Ալֆայի մեկ նախադասությունից կկռահեի, որ ինքը կին է։ Ու ես իր հետ ակումբում առնչվել եմ Ծլնգի ծնունդից շատ ավելի շուտ։ Բայց սա միայն իմ ու իր գաղտնիքն է։

    Ալֆա իմ առաջին ջան, սիրում եմ քեզ ու հուսով եմ, որ մի օր իրական կյանքում քեզ կգրկեմ հնում կորսված ու վերագտնված քրոջը գրկի ուժգնությամբ։ Այնպես որ իմացիր, որ այս մոլորակի հեռուներում մի ծլնգան հեռախոս եղբայր ունես։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.06.2018), Smokie (09.06.2018), Նիկեա (08.06.2018)

  3. #1082
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգին զանազան վիրտուալ հարթակներից գիտեմ։ Էն ժամանակներում ներվերիս վրա լավ ազդում էր։ Բայց ակումբում հետը շփվելիս ու բլոգային գործունեության արդյունքում մի հետաքրքիր բան հայտնաբերեցի․ մենք շատ բաներով ահագին նման ենք իրար։ Ու հետաքրքիրն էն ա, որ ներվերիս վրա ազդում էր հենց էն հատկանիշների պատճառով, որոնք ես էլ ունեի։ Դրանից հետո սկսեց էլ ներվերիս վրա չազդել։ Հակառակը՝ Ծլնգին շատ սիրեցի։ Ընդհանրապես, ինձ ահավոր դուր ա գալիս Ծլնգի հետ բանավիճելը։ Ինքը երևի էն քիչ մարդկանցից ա, որ կարամ ասեմ՝ Ծլնգը ճիշտ էր, ես սխալ, ու բանավեճից դուրս գամ։ Պատճառներից մեկը, որ սիրում եմ իրա հետ բանավիճել, էն ա, որ ընթացքում լիքը բան եմ սովորում։ Ծլնգը տարբեր բաներից ահագին տեղեկացված ա ու չի ալարում, գիտելիքներով կիսվում ա։ Ու դա շատ հավես բան ա։ Հետո, իրա հետ բանավեճերը անձնական տիրույթ գրեթե չեն մտնում, ինչի արդյունքում սովորաբար ինչ-որ ընդհանուր հայտարարի գալիս ենք։

    Ծլնգն ակումբին լիքը համուհոտ ա տալիս։ Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ինքը մեծ դեր ունի, որ ես դեռ ակումբում գրառումներ անում եմ ընդհանրապես։ Ինքը նաև էն մարդկանցից ա, ում կարծիքն ինձ համար կարևոր ա։ Եթե որևէ իրադարձություն ա տեղի ունենում, ու վստահ չեմ՝ ինչ մտածեմ դրա մասին, ուզում եմ մի հատ Ծլնգի կարծիքն էլ լսել։ Ինքն ինձ համար հեղինակություն ա։

    Շատ կուզեի Ծլնգին նորից տեսնել իրական կյանքում։ Ինձ թվում ա՝ եթե մենք նույն քաղաքում ապրեինք, շատ լավ ընկերներ կլինեինք, համ էլ լիքը իրար միս կուտեինք։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), enna (31.01.2019), Mr. Annoying (07.06.2018), Smokie (09.06.2018), Ծլնգ (07.06.2018), Նիկեա (08.06.2018)

  5. #1083
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուրի մասին էս անգամ կարճ ասեմ... չգիտեմ ինչու համոզված եմ, որ Բյուրը մսակեր չի... դրա համար իր «իրար միս կուտեինք»-ին քուանշ Բայց ես էլ եմ կարծում, որ իրար հետ նույն քաղաքում ապրելուց թե լինեինք, իրար լավ բարեկամ կլինեինք, ու հա, ժամանակ առ ժամանակ մեր ընդհանուր հավաքույթների ժամանակ բոլորը թեմայի վրա էլ, իրենց ու մնացածների կարծիքների վրա էլ թքած կունենային ու քնելու գնացած կլինեին, իսկ ես ու ինքը դեռ գիշերվա հազարին մեծ եռանդով ու լրիվ հիմնավորված փաստարկներով կշարունակեինք ապացուցել, որ՝ չէ՛, ես քո overreact-ին overreact չեմ արել։


  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.06.2018), StrangeLittleGirl (08.06.2018), Նիկեա (08.06.2018)

  7. #1084
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգի հետ ես հավեսով կգնայի ճամփորդության, ռազվեդկայի, բանակցությունների, տարբեր արկածների, նույնիսկ՝ հարսանիք ու խաշ ուտելու, թեև մենք ահագին տարբեր հայացքներ ու ճաշակներ ունենք, բայց ընդհանուր առմամբ Ծլնգը յուրային ա։
    Նոր իմացա, որ Ծլնգն այսուհետ քաղաքականություն բաժնի մոդերն ա լինելու, ինչը, կարծում եմ, ճիշտ որոշում էր ակումբի համար․ ակումբը երևի կթոթափվի պասիվության ու անհետաքրքրականության տարիների փոշուց, թեկուզև պայքարի ու հակադրությունների գնով, քանի դեռ այդ ամենը հնարավոր կլինի պահպանել առողջ մթնոլորտում։
    Եվ օգտվելով առիթից՝ Ծլնգին մաղթում եմ իմաստուն և արդյունավետ մոդերություն

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), Smokie (09.06.2018), StrangeLittleGirl (08.06.2018), Ծլնգ (08.06.2018), Տրիբուն (08.06.2018)

  9. #1085
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամն ինձ մոտ ամենաշատը տպավորվել է իր իրական պատմություններով՝ իրական կյանքից վերցրած երկար, հետաքրքիր ու ուսուցանելի պատմություններով: Ամեն անգամ ոնց որ մի լավ գրողի պատմվածք կարդամ:
    Իմ ակումբային առաջին օրերին ու տարիներին երևի էդքան ակտիվ չէր ակումբում՝ բայց ես թե՛ էդ օրերին, թե ՛ինչ-որ չափով դրանից առաջ իր մասին պարբերաբար լսում էի, մականվանը հանդիպում, կամ որևէ գրառում էր աչքովս ընկնում: Հետաքրքիր հանելուկային, թաքնված անձնավորություն էր ինձ համար՝ երբեմն հանդիպող: Այդ պատճառով էլ միշտ մականվանը հանդիպելիս առաջին հերթին իր ավաԾառն էի հիշում, դա էր ամենաշատը տպավորվել: Հիմա էլ շատ բան չեմ կարող ասել իր ոճի, իր շատ գրառումների մասին, բայց հիշելով իր պատմությունները՝ իմ աչքի առաջ կանգնում է հոգատար ու բարի մայրը, խելացի, բարեսիրտ, բնասեր մարդը: Մարդը, որ չի խուսափի անծանոթներին օգնել անհրաժեշտության դեպքում: Իսկական բարեկամ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #1086
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Smokie ջան,քանի որ ես էգոցենտրիկ եմ,էս գրառումը հատուկ անում եմ,որ իմ մասին կարծիք լսեմ։
    Եղբայր իմ,հիշում ե՞ս մեր ատաջին հանդիպումը,այ էդ ժամանակ ես քեզ բացահայտեցի։ Դու շատ բարի ու քիչ մը միամիտ մարդ ես ու ինչքան հանճարեղ կլիներ,որ էս հատկանիշներով մարդիկ շատ լինեին։Ինձ ահավոր դզումա քո վերաբերմունքը երաժշտության նկատմամբ,ըստ իս էդ մարդու կողմից ստեղծված ամենահանճարեղ բանն է։Ինձ դուր են գալիս քո հումորները,քանի որ ինձ հետ կապված հումորներ չես անում։
    Ի դեպ մի քանի օր առաջ էն Գարեջրի Ակադեմիայում տեսա քեզ,ընկերներիդ հետ էիր,ուզում էի մոտենայի բարևեի,էն էլ զգացի,որ անտանելի խմած եմ ։Դ ոշմ,էսքանը,ես սենց լավ բաներ քիչ եմ գրում ։Դ
    Հ.Գ քանի չեմ մոռացել,սկզբից նշեցի իմ էգոցենտրիկության մասին ու ասեմ,որ սրանից հետո ստեղ եմ լինելու ։Դ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (27.01.2019), Smokie (19.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018)

  12. #1087
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գրառումը հատուկ անում եմ,որ իմ մասին կարծիք լսեմ
    Յոհաննեսի մոտ լուրջն ու հեգնանքը էսպես նուրբ փոխանցումներով համատեղում են։
    Յոհաննեսը ահագին անկեղծ ա ինքն իր հետ, բայց դրան ուղղված աշխատանքները ոնց որ դեռ չի դադարեցրել։
    Յոհաննեսը հակառակ ծայրահեղականությունների միջև ցատկելու հատկություն ունի։
    Լուրջ կազմակերպությունները հանձինս Յոհաննեսի բանիմաց կինոքննադատ են կորցրել։

  13. #1088
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Բարեկամ ջան,էն գրառմանս մեջ ասել էի,որ էս թեմայում եմ լինելու,նենց որ գիտակցաբար եկար կրակի մեջ ընկար։
    Բարեկամի հետ մեկ֊մեկ իբր բանավիճել ենք,էն եմ հիշում,որ գրածներս չէր հասկանում,կամ իրան ոնց ձեռք էր տալիս տենց մեկնաբանում էր։
    Ընկեր,դու կիսատ ես ու քիչ մը դառը։Նու ես տենց տպավորություններ եմ ունեցել,երբ գրառումներդ աչքովս ընկելա,բայց էս մի քիչ չափազանցրի,ինձ համար դու էն տիպիկ սփյուռքահայերից ես,էն որ քիչ մը կարոտ կա մեջը,քիչ մը անհանգստություն։
    էլ ի՞նչ ասեմ,հերիք չի՞,դե ուրեմն հաջորդը ։Դ
    Հ.Գ միշտ մի բան մոռանում եմ գրեմ,եկա որ գրեմ ու էլի մոռացա։Հա՜,բանը,մի օր ձեր գրածների մասին կանրադառնամ ։Դ
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 18.06.2018, 05:28:

  14. #1089
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհանի աստղայինը տանելն իրականում լիքը թերարժեքությունների վերմակ ա, ինքն ադեկվատ ինքնագնահատական չի կարող ունենալ, քանի որ իր տրամաբանությունը, վերլուծական զարգացած ունակություններն ու տեղեկատվական հենքը դիսհարմոնիկ են՝ Յոհանն ավելի քիչ ինֆորմացիա ունի, քան կուզեր ունենալ, իրեն պակասում ա աշխարհի բոլոր գիտական գիտելիքներին տիրապետելը: Էն տպավորությունն ա, որ Յոհանն ուզում ա աշխարհի տակ ինչ կա-չկա իմանա, քանի որ ինքն ունակ ա էդ սաղ հասկանալու ու վերլուծելու: Այ որ չգիտի ամեն-ամեն ինչ, էդ իրեն կոմպլեքսավորում ա, բայց որ ունակ ա իմանալ ու հասկանալ, ստիպում ա, որ աստղայինը տանի: Յոհանը ջիգյարով ու հուսալի մարդ ա: Իր հետ կարելի ա ախմախագույն բաներից դատարկաբանել ու խոսել էն ամենալուրջ, խորը, ներսը քանդող թեմաներից, ինքը կհասկանա: Համ էլ կինոների զիլ ճաշակ ունի մարդը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (28.01.2019), Նիկեա (09.07.2018)

  16. #1090
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստացել էի երկու կամ երեք տարի առաջ, որ էս թեմայում ամեն մի էջում առնվազն մի գրառում եմ անելու: Աչքիս ժամանակն ա «մոռանալ» սեփական խոստումս՝ թեման անհայտ պատճառներով կանգնել ա Ալֆուշի պես հրաշալի անձնավորության վրա:

    Երեկ էլ առիթը բաց չթողեցի հետը զրուցելու: Քանի՞ ամառ, քանի՞ ձմեռ՝ կարոտել էի ախր:
    Այսօր հետադարձ հայացք գցելով՝ նկատեցի, որ բացի սրանից առաջ նշածս կարծիքներից ինքն ինձ մոտ առանձնահատուկ տպավորվել ա նաև իր ֆանտաստիկ մարսեցիությամբ, իր ակունքներին չդավաճանելով ու մինչև հոգու խորքը հավատով, որ ինքն իրոք էնտեղից ա: Անգամ թվում ա հիմա մեծ հանցանք եմ գործում, որ էսպես եմ արտահայտվում իր հեռավոր տան հետ կապի մասին այսպես արտահայտվելով:
    Լսի Ալֆուշ ու հենց էս հետադարձի ժամանակ հանկարծ որոշեցի, որ քո էս հատկանիշն անպայման օգտագործելու եմ որպես մուսա: Ու հենց էն տեսքով եմ օգտագործելու, ինչպես դու ես ներկայացնում: Ինչպիսին որ հենց դու ես:

    Ալֆան հումորի ծով ա: Անգամ երբ հետը չես ջրիկանում ու հոգու հետ չես փորձում խաղալ, այլ ուղղակի ֆեյսբուքին հետևելիս հանդիպում ես իրեն, էլի ծիծաղը, ուրախությունն ու պայծառությունը հորդում ա ու առաջվա պես դրական լիցքեր հաղորդում: Մարսեցու գերբնական ուժ ունի է՛լի, հոմ զոռո՞վ չի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #1091
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie-ն շատ թեթև անձնավորություն ա երևում: Ծանրանաֆազ չի: Հումորն էլ չափավոր ա ու չի անցնում ջրիկության սանդղակը: Ռետրո բաների սիրահար ա: Ինչպես և ես: Անսահման բարություն ու անմեղություն կա էս տղու մեջ: Ակումբին ու իրա ժողովրդին նվիրված անձնավորություն ա ու իր սերը դեպի ակումբ անկոտրուն ա թվում: Ինքը էն հին մարդկանցից ա, որոնց մականունները երբ աչքիդ առաջ են գալիս՝ մեխանիկորեն հին ու բարի հիշողություններով ես լցվում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (27.01.2019), Smokie (28.01.2019), unknown (29.01.2019)

  19. #1092
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս Ադամը ահագին հավես դեմք ա երևում,նու իրա գալով կինոյի բաժինը ակտիվացավ ու իրա ֆիլմերի մասին գրառումները հավեսով եմ կարդում,հույս ունեմ մի օր իրա ֆիլմի մասին թեմա կունենանք ակումբում։Ադամի քաղաքական գրառումները էլ չեմ կարդում,քանի որ չեմ հասկանում հումո՞ր է,թե՞ լուրջ։
    Ադամի մեջ ամենաշատը հավանում եմ անկեղծությունը,իրա գրառումների մեջ անկեղծ զզվանք կա որոշ երևույթների և մարդկանց մասին։Էդ անկեղծությունը իրա ճշմարտությունն է,իսկ էդ ճշմարտությունը ձեռք է բերել իր կենսափորձով(էս մասը ես էլ չջոգի ինչ եմ գրել ։Դ) ։
    Մի խոսքով Ադամի վերադարձը իրոք շատ դրական է ու նոր շունչ է բերել ակումբին։
    Հ.Գ քանի չեմ մոռացել,Ադամի մեջ անսահման բարություն կա,չնայած մեկ֊մեկ հակառակն է ցույց տալիս
    Մի խոսքով,կենացդ Ադամ դժան

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (30.01.2019), Smokie (30.01.2019), Աթեիստ (30.01.2019)

  21. #1093
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհաննեսը կայֆ հումորով տղա ա: Չգիտեմ՝ քանի տարեկան ա ու ոնց ա հայտնվել ակումբում, բայց տիպիկ ակումբյան համով հումոր ու կեցվածք ու պահվածք ունեցող անձմն ա: Ակամայից տրամ ա բարձրացնում իրա երբեմն կիսալուրջ ու ինքնասիրահարված գրառումներով: Իրա թեթևության մեջ կա շատ մեծ լրջություն ու ինձ թվում ա՝ լավ էլ կյանքի բագաժ ունի. կապ չունի տարիքը: Կյանքից շատ բան հասկացող մարդ ա: Տառապում ա ակումբյան ինքնասիրահարվածությամբ ու իրան համարում ա հանճար (ինչպես բոլորս ինքներս մեզ) ու դրա համար էլ նենց տպավորություն ա, որ էն գլխից էս տղեն սվոյ ա: Մերոնքական ա Յոհաննեսը: Ինքը լրիվ իրա տեղում ա ու իրա տարերքի մեջ ա: Ֆիլմերի սիրահար ա ու թեև ոչ մի ֆիլմի հետ կապված գրառում չենք փոխանակել՝ զգում եմ, որ ճաշակներս կարող ա և համընկնի: Յոհաննեսի մեջ կա անմեղություն: Ինձ թվում ա՝ հլը կյանքը էս տղու գլխին օյին-մոյին էդքան շատ չի խաղացել թեև իր բագաժին: Ու շատ կենսախինդ ա թվում: Աստված տա՝ էդպես էլ շարունակվի ու Յոհաննեսը նույնիսկ 20 տարի հետո մնա նույնը: :p

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (31.01.2019), Յոհաննես (31.01.2019)

  23. #1094
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամի մասին ի՞նչ ասեմ։ Էն որ ասում են՝ մեր աչքի առաջ մեծացած էրեխա, հիմա էդ ա
    Իսկ եթե լուրջ, Ադամն էն մարդկանցից ա, որին ներում եմ նենց բաներ, որոնք ուրիշ մարդկանց դժվար թե ներեի։ Իրա ամբողջ սեքսիզմով ու ռասիզմով, պրովոկացիաներով հանդերձ իրան ընդունում եմ նենց, ոնց որ կա։ Ինձ թվում ա՝ էդ բոլոր ֊իզմներով Ադամը երկու պատճառով ա տարվում։ Մեկը զուտ պրովոկացիան ա, որ անպայման իրա գրառումներին պատասխանող լինի։ Մյուսն էլ ներքին անհանգստությունն ա, ինքն իր հետ, իր էթնիկ պատկանելության հետ չհամակերպվելը։

    Ադամը նաև նախաձեռնող ա դեռ շատ ջահել տարիքից։ Ինքը ոչ միայն հավես ֆորում էր ստեղծել շա՜տ տարիներ առաջ, այլև նախաձեռնում էր հանդիպումներ։ Մեկ էլ գիտեմ, որ մեծ պոտենցիալ ունեցող մարդ ա, բայց չգիտի՝ որտեղ գործածի պոտենցիալը, ու հաճախ վատնում ա անիմաստ վեճերի վրա։

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (01.03.2019), Աթեիստ (01.03.2019), Յոհաննես (01.03.2019)

  25. #1095
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրին հազար տարի գիտեմ։ Ակումբից միայն։ Ու էդ հազար տարվա իմացածս հազար տարվա ընթացքում նենց ա ցեմենտվել, որ եթե Բյուրին մի օր հանդիպեմ դեմ առ դեմ, ինձ թվում ա՝ դժվարանալու եմ համատեղել էն ակումբային կաղապարը, որի մեջ տեղավորված ա ինքն ինձ համար, ու էն ռեալ-մարդկայինը, որ կտեսնեմ։
    Նախ, ակումբում Բյուրն ինձ համար անսեռ ա։ Բյուրը միշտ տրամաբանում ա, բայց երբեմն, հատկապես "իզմ"-ային հարցերում, իր տրամաբանությունը սնվում ա նախապաշարումներից, այսինքն՝ նա իր տրամաբանությունը ձևում ա ինչ-որ նախապաշարումների հագով, որոնք ինքը, այսպես ասած, որդեգրել ա։

    Ես մի քիչ վախենում եմ Բյուրից, անկեղծ ասած։ Մարդուն չոր ու սառը "տեղը դնելուց" եմ վախենում, բայց գիտեմ (էդպես եմ կարծում), որ ներքուստ Բյուրը զգայուն ա ու շատ մարդկային։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.03.2019, 03:34:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.03.2019)

Էջ 73 75-ից ԱռաջինԱռաջին ... 236369707172737475 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •