Էկեք դե որ տենց ա ես էլ Արփինեի մասին առաջին անգամ գրեմ
Արփինեն էն ակումբցիներից ա էղել, որ չնայած բավական հասարակ մականվանը, հենց սկզբից տպավորություն ա թողել: Ըհը, նայում եմ գրանցման ամսաթիվը, տեսնում եմ` 2011: Ընդամենը երկու տարի, բայց ոնց որ հազար տարի ակումբից էղած լինի: Ինքը որ էկավ, ահագին խելացի աղջկա տպավորություն թողեց (բա, հոգեբանների մեջ էլ են տենցները լինում): Բայց դե իրա հետ էս վերջին ամիսների ընթացքում եմ շատ շփվել: Նենց ափսոսացի, որ Խրոնինգենում չհասցրինք հանդիպել: Հա, ուրեմն ասում ա օգնել, բայց ի՞նչ օգնել: Ես անընդհատ հիանում էի իրա ինքնուրույնությամբ: Մա՞րդ էլ երբեք մենակով ճամփորդած չլինի ու էդքան լավ ամեն ինչից գլուխ հանի:
Դե Արփինեին նաև շատ եմ սիրում որպես վանաձորցու... վանաձորցիները չեն կարա վատը լինեն: Բայց համ էլ ինքը շատ պայծառ, լուսավոր աղջիկ ա: Անհամբեր սպասում եմ, թե երբ ա հետ գալու, որ մի հատ պինդ գրկեմ իրան![]()
Էջանիշներ