ArmBrain-ը հիմնականում «Զրուցարան»ում ա երեւում: Շատ համեստ տղա ա, ըստ երեւույթին լավ ա հասկանում համակարգչից, կարողանում ա նորմալ աշխատել կոմպով:![]()
Բայց մեր Մանուկը կաղում ա հայերենի ուղղագրությունից: Միշտ թվում ա, թե հասկացել ա տվյալ ուղղագրական կանոնը, բայց հետո տեսնում ես, որ մի ականջից մտել ա, մյուսից դուրս եկել: Ինքն էլ էնքա՜ն համեստ ա, ընդունում ա միշտ ու շատ ա նեղվում, երբ նույն սխալը անում ա: Երեւում ա, որ ուզում ա սովորել, աշխատում ա էդ ուղղությամբ, ուղղակի... արի քեզ մի խորհուրդ տամ:Մանուկ ջան, երբ գրառումդ վերջացնում ես, մի հատ կարդա ամբողջությամբ, ստուգի, վստահ եմ, որ ինքդ կգտնես քո սխալը: Ու մի բան էլ՝ տվյալ բառը գրելուց եթե կասկածում ես ճ՞իշտ ա, թե՞ չէ, իրար մի խառնվի, հանգիստ նստի ու մտածի, թե ո՞նց ճիշտ կլիներ գրել ու ինչու՞ հենց էդպես: Դու որ փորձես անգիր անել կանոնները, հավանական ա, որ կմոռանաս, այ որ հասկանաս, էլ մտքիցդ դուրս չի գա
![]()
Քեզ հաջողություն:![]()
Էջանիշներ