User Tag List

Էջ 54 75-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #796
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկիզի մասին խոսելիս, ուզում եմ գրառումը երկուսը մեկում տեսքով ներկայացնել:

    Իմ մոտ միշտ այնպիսի տպավորություն ա եղել, որ Մարկիզը շատ նման ա Mephistopheles-ին: Բնավորությամբ ա նման: Այդ տպավորությունը իր ավատարներից էլ է գալիս: Ճիշտ ա մինչեւ էսօր չեմ խառնել իրենց գրառումները, բայց դե... երբեք մի ասա երբեք:
    Եթե Մեֆն իմ մոտ աչքի ա ընկնում իր երկար քննարկումներով (որոնցից հաճախ գլուխ չեմ հանում) ապա Մարկիզի ոճը երկար պատմություններն են՝ երբեմն համեմված վիրավորանքով ու զայրույթով: Հետաքրքիր ու ճիշտ մտքեր կարտահայտեն այս երկու ակումբցիները, իրենց գրելաոճը, իրենց լեզուն չնայած ինձ չի գրավում, բայց յուրահատուկ է, հենց իրենցն է, երբեմն սովորական խոսակցական լեզու, երբեմն էլ կոպիտ է հնչում: Երկուսի գրառումներում էլ աչքի է ընկնում նաեւ հումորը, Մարկիզն այն արտահայտում է զվարճալի պատմություններով, Մեֆիստոֆելեսը իր սուր լեզվով:

    Վերջում ուզում եմ այստեղ հիշել, որ Մեֆի ավատարն ինձ վրա մի տեսակ վատ ազդեցություն է թողնում, մի այլ կարգի չսիրեցի Ջոն Լենոնի այդ նկարը, նույնիսկ կարելի է ասել վախենում եմ այն տեսնելիս, մի տեսակ զոմբիական ա ու երբ տեսնում եմ այդ ավատարը, ինձ թվում է թե հենց Մեֆիստոֆելեսի դեմքն է, ավատարը տեսնելով գրառումներից էլ եմ վախենում...
    Վերջին խմբագրող՝ Smokie: 04.03.2013, 21:53:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #797
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքիի հետ ծանոթությունը շատ օրիգինալ եղավ: Սկզբում ճագարիկն էր տպավորվել ու չգիտես ինչի ամուր համոզվածություն կար, որ աղջիկ է: Հետո ֆեյսբուքում ծանոթացանք, ազգանունը կարդացի ու ակումբի Մալխասի հետ խառնեցի, հետո էլի մի թյուրիմացություն եղավ, Երևանցու մեկնաբանությունը Սմոքիին վերագրեցի, մի խոսքով, ցնդածության ու թյուրիմացության գագաթնակետին հասա, բայց էդքանից հետո ինքը շատ համբերատար, բարեկիրթ հանդուրժեց ու բնավ չնեղացավ:Մինչև հիմա ամաչում եմ Սմոքին այն մարդկանցից է, որ հենց սկզբից պոզիտիվ էներգիա են փոխանցում, ակամա սկսում ես համակրել, եթե անգամ բնավ չես ճանաչում: Ու այն մարդկանցից է, որ առաջին տպավորությունը երբեք չեն փչացնում, հետո չես սկսում բացասական գծեր հայտնաբերել, քանի որ ծանոթության առաջին պահից այնպիսին է, ինչպիսին կա, չի փորձում արհեստականորեն տպավորել, երևալ ավելին: Հետո, Սմոքին շատ հետաքրքիր մտքեր է արտահայտում, երբ ամենասկզբում ակումբ էի եկել ու հին գրառումներն էի քրքրում, այն ակումբցիներից էր, որ առանց ճանաչելու տպավորվել էր Համ էլ ես Սմոքիին շնորհակալություն պիտի հայտնեմ, քանի որ ինքը շատ խճճված ու բարդ ժամանակում ինձ լիքը դրական լիցքեր հաղորդեց, երևի ինքն էլ այդ մասին չիմանալով...
    շարունակելի...

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2013), Moonwalker (05.03.2013), Ruby Rue (04.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (04.03.2013), Արէա (04.03.2013), Մինա (04.03.2013)

  4. #798
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆայի ակումբում հայտնվելը շատ լավ եմ հիշում. «Հավաքածու 1» մրցույթն էր: Հետո Ալֆայի գրառումներում լիքը ֆանտաստիկա ու ֆենտըզի տեսա, ու դա բավարար եղավ, որ ես իրեն շատ սիրեմ: Սկզբում կարծում էի, թե տղա է, այն էլ ՝ նշված տարիքից մի քանի տարի փոքր, որովհետև լիքը անկեղծություն ու պարզություն կար իր ցնդած գրառումներում: Ալֆան բարեսրտորեն մի քանի անգամ Մարս է հրավիրել, Վոլտերայի բլրակից հետո անպայման Ալֆայի բազա էլ պիտի գնամ:
    Հա, մեկ էլ հավեսս գալիս է, երբ տեսնում եմ, թե Ալֆան գրականության նկատմամբ ինչ մեծ սեր ունի: Մեկ էլ նկատել եմ, որ անկոտրում մարդ, թհու՜ այլմոլորակային է:


  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.03.2013), CactuSoul (05.03.2013), Moonwalker (05.03.2013), Sagittarius (05.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (04.03.2013)

  6. #799
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբիին շատ եմ սիրում Նա մեկն է այն մարդկանցից, ում շնորհիվ ես պատրաստ եմ ցանկացած մարդու համոզել, որ հրաշք սերունդ է Անկախության սերունդը։ Ռուբիի «վհուկությունը» չեմ տեսել, բայց այ որ բարեսիրտ է՝ էդ հաստատ։ Ու բավականին բարձր գիտակցական մակարդակ ունի՝ հստակ գիտի ինչ է ուզում, ինչ է պետք դրան հասնելու համար ու ձգտում է, ու կհասնի։ Դե իսկ իր աշխարհը՝ բազմաթիվ իրարից տարբեր Ռուբիներով՝ պարզապես մի հրաշք է, որտեղ բոլորը սիրում են իրար, որտեղ բոլորը տարբեր են ու միաժամանակ շատ նման ու համախմբված են բարի նպատակների շուրջ։ Էդ աշխարհն էլ շատ եմ սիրում, չնայած այնքան էլ լավ չեմ հասցրել ծանոթանալ

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2013), CactuSoul (05.03.2013), Moonwalker (05.03.2013), Rammstein (05.03.2013), Ruby Rue (05.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (05.03.2013), Վոլտերա (05.03.2013)

  8. #800
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս տղայի չափ բարի, ազնիվ ու հասնող մարդ քիչ կա Հայաստանում, ու ես շատ ուրախ եմ որ այդ քչերից մեկին գիտեմ: Ինքը աննկարագրելի պարզ մարդ է ու այն տեսակն է, ով արժանի է միայն երջանկության: Ես համոզված եմ, որ ինքը շատ բաների է հասնելու այս կյանքում ու հետ շրջվելուց երբեք չի ամաչելու արածի կամ չարածի համար, քանի որ ինքը մարդ է բառիս բուն իմաստով
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  9. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2013), Diana99 (19.06.2013), John (05.03.2013), laro (05.03.2013), Moonwalker (05.03.2013), Rammstein (05.03.2013), Ruby Rue (05.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (05.03.2013), Անվերնագիր (05.03.2013), Մարկիզ (05.03.2013), Ներսես_AM (05.03.2013), Ուլուանա (05.03.2013)

  10. #801
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնպես էր ստացվել, որ Կարինեի ակումբում ակտիվ լինելու ժամանակահատվածում, ես ահագին պասիվացել էի այստեղ ու բնականաբար նրա կողմից կատարված գրառումների հիմնական մասը չէի կարդացել:

    Բայց սխալս ուղղեցի էս վերջերս: Դրա պատճառն այն էր, որ վերջերս բախտ վիճակվեց ծանոթանալ Կարինեի հետ: Միանշանակ յուրօրինակ աղջիկ է: Հարգում ու սիրում եմ խելացի ու ուժեղ աղջիկներին: Կարինեին ճանաչողները կփաստեն, որ այդ գեղեցիկ ու նուրբ աղջկա ներսում ուժեղ, սկզբունքային և ընտիր հոգի է թաքնված: Չգիտեմ, քիչ են եղել դեպքերը, երբ առաջին իսկ ծանոթությունն ակուբցիներից որևիցե մեկի հետ այդքան պահանջված և միևնույն ժամանակ ուրախալի է եղել ինձ համար: Պարզվեց, որ մենք մի քանի ընդհանուր ծանոթներ ունենք... )

    Դե, Կարինեի մասնագիտության դժվարությունների ու բարդությունների մասին էլ չեմ խոսում: Իմ կարծիքով մասնագիտությունն ու մասնագիտական պարտքի կատարումը լավագույնս բնորոշում է տվյալ մարդուն… Իսկ ես տեսել եմ, թե նա ինչպես է աշխատում: Բացի ինձնից, դա տեսել են նաև բազմաթիվ այլ ակումբցիներ: Հիմա ես միշտ կարդում եմ Կարինեի գրած հոդվածները և ոչ մի հոդված բաց չեմ թողնում: Չգիտեմ, ես որ կվախենային լրագրող լինել, այն էլ` այդ ոճի ու այդքան սուր և ճիշտ գրող լրագրող: Ազնիվ խոսք, կվախենայի...

    Կարինե ջան, ես անչափ ուրախ եմ, որ ծանոթացել եմ քո հետ: Լավ իմացիր, Կարինե ջան, ապագան քո նման մտածող ու քեզ պես մարդկանցն է:



    Հ.Գ. Ակտի՛վ, ակտիվ, ժողովուրդ... Բա չիմանա՞նք` ով ինչ ա մտածում մեր՝ իմ ու Մեֆի մասին: ))
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 05.03.2013, 00:42:

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2013), Claudia Mori (05.03.2013), Katka (05.03.2013), Moonwalker (05.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (05.03.2013), StrangeLittleGirl (05.03.2013), Անվերնագիր (05.03.2013), Գալաթեա (05.03.2013), Ներսես_AM (05.03.2013), Ուլուանա (05.03.2013)

  12. #802
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկիզ կներես բայց քո առաջին գրառումը, որ տեսել եմ Ակումբում մի պահ անվանդ առաջին տառը շփոթել եմ Մալխասի հետ ու ինքս ինձ համար մտածել, թե առաջին անգամ Մալխասի գրածը հետաքրքրեց ինձ (Մալխաս նեղանալ չկա), բայց հետո ինձ ասացին, որ դուք տարբեր մարդիկ եք ու այդպես եղանք խայտառակ Հետո տեսա, որ ակումբցիներից մեկը գրել էր, որ դու շատ գրես, ու հասկացա, որ քո խոսքը հետաքրքիր է ոչ միայն ինձ այլ նաեւ շատ ակումբցիների:

    Դե մենք փաատորեն ըներներ ենք եղել երկար ժամանակ ՖԲ-ով, բայց ես անուններից շատ թույլ եմ ու գիտեի, որ Ակումբցի ես, բայց թե որ մեկը , այդպես էլ չգիտեի, սրա համար էլ ներող Հետագայում քո մասին շատ դրական բաներ լսեցի Քույր Քերիից, իսկ ինքը պատահական մարդկանց չի գովում: Որոշեցինք, որ մի օր ինձ հետ կծանոթացնի քեզ, էն էլ մենք փաստորեն ավելի շուտ ծանոթացանք:

    Դե պիտի գովամ, ուզես, թե չուզես: Մարկիզը ժողովուրդ ջան այն մարդկանցից է, ում գլխում եղած ինֆորմացիան հորդում է դուրս անընդհատ: Ինքը նաեւ շատ անկեղծ է, որը շաաաաատ եզակի երեւույթ է դարձել հայ տղամարդկանց մեջ: Դե դա հաստատ նրանից է, որ Մարկիզը ինքնահաստատված մարդ է այս կյանքում ու շատ լավ գիտի ինչի է ուզում հասնել: Մի քիչ հաջողություն է պակասում, բայց դե դա բոլորիս է պակասում: Մեկ էլ հասկացել եմ, որ Մարկիզը շատ պատասխանատու է իր գործում ու հոգատար այն մարդկանց հետ ում հետ գործ ունի, որը Հայաստանում աշխատանքի նկատմամաբ համատարած անտարբեր ու մունաթ մարդկանց մեջ մի պայծառ բան է:

    Մարկիզ ջան, կրկնվելու եմ ակումբցիներից մեկի խոսքը ու ասեմ՝ դու շատ գրի Ակումբում

    Հ.Գ. Ի դեպ հաջորդը կարող է իմ մասին չգրել, այլ Մեֆի մասին գրել
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 05.03.2013, 14:24:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2013), CactuSoul (06.03.2013), Katka (05.03.2013), Smokie (05.03.2013), StrangeLittleGirl (05.03.2013), Հայկօ (05.03.2013), Մարկիզ (05.03.2013)

  14. #803
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆի մասին գրե՞լ... ես չեմ ուզում կրկնվել

    Անկեղծ ասած, երբ Կարինեն ակումբում նորեկ էր, սկզբում հենց որպես նորեկի էլ նայում նրան, բայց իրեն շա՜տ քիչ ժամանակ էր պետք բոլորի հարգանքին արժանանալու, սիրվելու, ինքնահաստատման կարիքը չկար, նա հենց ամենասկզբից էլ բազմակողմանի զարգացած, խելացի ու անչափ հետաքրքիր անձնավորություն էր: Հիմա այնպիսի տպավորություն է, որ Կարինեն ակումբի վետերաններից է, որ երկու տարուց ավելի երկար ժամանակ է ինչ գրանցվել է այս կայքում: Ուզում եմ ասել, կան մարդիկ ովքեր ակումբից շատ բաներ են սովորում, իսկ Կարինեն մինչ ակումբ մտնելն արդեն... բունդերկինդ էր

    Երաժշտություն, ֆիլմ, թատրոն, պար, քաղաքականություն, ինչքա՜ն բնագավառներ կան, որոնց մասին Կարինեն կարող է խոսել ու խոսել, շա՜տ հաճախ էլ օրինակ ծառայել: Իր գեղեցիկ, հետաքրքիր մտքերը կարդալիս կմտածես, որ նա իրեն համապատասխան տարիքի աղջկանից շատ ավելի բան գիտի: Ունի գեղեցիկ ձեռագիր, ինչը հատուկ է իր պես լրագրողներին, չի անում իրեն դուր չեկող գործեր: Հումորի զգացումը... դե էլ չասեմ, նկարներում միշտ ժպիտը դեմքին, իսկ երբ կարդում ես հումորային գրառումը, ծիծաղող Կարինեն աչքիդ առաջ է Ինձ նաեւ շատ է դուր գալիս իր արկածախնդրությունը, սերը բնության նկատմամբ, իսկ եթե մի քիչ էլ մտածեմ վերջին պունկտի պահով, Կարինեին շատ եմ նախանձում... բարի' նախանձով

    Մի խոսքով՝ не студентка, спортсменка, комсомолка и наконец просто красавица
    Վերջին խմբագրող՝ Smokie: 05.03.2013, 15:37:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.03.2013), Claudia Mori (05.03.2013), Sambitbaba (16.03.2013), Մինա (09.06.2013)

  16. #804
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie–ի մասին չնայած ոչ շատ վաղ անցյալում գրել եմ, բայց որոշ բաներ չեմ ասել։
    Ուրեմն Սմոքին որպես ակումբցի՝ իրականում բավական պասիվ է, էն առումով, որ իրեն երբեք չես տեսնի որևէ թունդ քննարկման մասնակցելիս, իր տեսակետը մեկ ուրիշինին հակադրելիս։ Ինչքան նկատել եմ, սկզբունքի, գաղափարի հետ կապված քննարկումներին ինքը, որպես կանեն, չի մասնակցում, փոխարենը իրեն կարելի է տեսնել ճաշակի հետ կապված կամ ուրախ–ժամանցային թեմաներում, երբ կարծիքների բախման հավանականությունը համեմատաբար փոքր է՝ «ճաշակին ընկեր չկա» մոտեցմանը համապատասխան կամ ուրախ–զվարթ, բարիդրացիական մթնոլորտ է տիրում։ Էդ դեպքում ինքը հաճույքով ակտիվանում է ու միանում անմեղ զվարճանքին (հա, հենց միայն անմեղներին, կծողակպնողակաների հետ ինքը գործ չունի, էդպիսի թեմաներում հայտնվելու դեպքում անգամ ինքը մնում էր իր անվնաս բնույթին հավատարիմ)։ Բայց մեծ մասամբ Սմոքին իր կարծիքը հայտնում ու քաշվում է մի կողմ կամ շարունակում զրուցել համակարծիք ակումբցիների հետ։ Երևի իր հազվագյուտ հանդիպող բարյացակամությունը հակադարձումներ չի հանդուրժում ։ Բայց դե հետաքրքիր կլիներ իրեն տեսնել իր կարծիքը մեկ ուրիշի կարծիքին հակադրելիս։ Մի տեսակ հեչ չեմ պատկերացնում իրեն էդ դերում։ Ի դեպ, իր էս պահվածքն ինձ հիշեցնում է իմ երկու ծանոթ ճապոնուհիների մոտեցումը, երբ պատմում էին, որ իրենց մոտ ընդունված չէ կարծիքներ հակադրել, իրենք միշտ աշխատում են խոսել էն թեմաներով, որոնց հետ կապված բոլորը համակարծիք են, ու ցանկացած թեմայում աշխատում են ինչ–որ ընդհանուր կետ գտնել ու դրա շուրջ ծավալել խոսակցությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2013), Rammstein (16.03.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (16.03.2013), Մարկիզ (16.03.2013), Մինա (16.03.2013)

  18. #805
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուկի մասին գրելու շատ բան կա. դե նոր չի, որ ճանաչում եմ, մենակ վիրտուալում չի, որ ճանաչում եմ: Ավելին՝ ակումբը դեռ չկար, որ ճանաչում էի: Էն որ ասում են՝ ակումբի մամա, ճիշտ են ասում: Լրիվ ինքն ա: Պատկերացնում եմ՝ մի օր եթե հանկարծ Չուկը հայտարարի, որ ակումբը փակվում ա, Անուկն առաջինը դրան դեմ կգնա:
    Ուրեմն իմ ու Անուկի հարաբերությունները հեչ հարթ չեն եղել: Ժամանակին ահագին իրար տվել ենք, լինում էր՝ որոշ ժամանակ իրար հետ չէինք խոսում, հետո նորից բարիշում էինք: Բայց էս վերջին անգամը շատ երկարատև էղավ, ու երևի տենց էլ պետք էր, որ հետո նորից վերականգնեինք հարաբերությունները, որ այլևս երբեք չխզեինք: Ահավոր հետաքրքիր ա. հիմա էլ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի էր Անուկի հետ կռվել, չնայած ժամանակին ճիշտ հակառակն էր:
    Անուկը մի քանի հատկանիշ ունի, որ շատ եզակի ա մարդկանց մեջ, ամեն տեղ չես հանդիպի: Օրինակ, եթե մի բան ասում ես ու ասում ես՝ մարդու չասես, կարող ես 100%-ով վստահ լինել, որ մարդու չի ասի: Բացարձակապես ոչ մեկի:
    Անուկը շատ զգացմունքային ա, չնայած ակումբում դա չես տեսնի. կարողանում ա շատ հավասարակշռված ու ծանրութեթև արած արտահայտել մտքերը: Դրա համար երբեք չես տեսնի որևէ մեկին վիրավորելիս:
    Նաև ամաչկոտ ա, ինչը շատերը որպես գոռոզություն են ընկալում: Հա, առաջին հանդիպման ժամանակ կարող ա շատ շփվող չլինի, բայց ոչ թե նրա համար, որ «քթին չի անում», այլ որովհետև մի քիչ ամաչում ա:

    Ինքը էն մարդկանցից ա, որի հետ հարաբերություններս հիմա թանկ են ինձ համար. էսքան տարի էսքան դժվարությունների միջով անցել, պահպանվել/վերականգնվել են, դրա համար ոչ մի դեպքում չէի ուզենա կորցնել: Իրա հետ հավես ա զրուցելը (նաև բամբասելը ): Հետաքրքիր ա իրա կարծիքը լսելը, որովհետև չնայած ոչ միշտ եմ հետը համաձայն լինում, բայց միշտ գնահատում եմ իրա ասածը:
    Ընդհանրապես, չնայած մեր հարաբերությունների վայրիվերումներին, ինձ թվում ա՝ մենք լիքը ընդհանուր բաներ ունենք, ու դրանցից մեկն էլ դարձել ա էն, որ երկուսս էլ նորաթուխ (դե ինքը մի քիչ ավելի հին) սփյուռքահայեր ենք ու ընդհանուր հարցեր, խնդիրներ ունենք, որոնք կարելի ա անվերջ քննարկել:

    վերջում մի հատ էլ սմայլիկ.

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.03.2013), CactuSoul (24.03.2013), Diana99 (19.06.2013), Sambitbaba (16.03.2013), Smokie (16.03.2013), Արշակ (03.09.2013), Գալաթեա (16.03.2013), Մարկիզ (16.03.2013), Մինա (16.03.2013), Շինարար (16.03.2013), Ուլուանա (16.03.2013), Ռուֆուս (16.03.2013)

  20. #806
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Բյուրի հետ նոր էի ծանոթացել, մի տեսակ ներվերիս վրա ազդում էր էն փաստը, որ ինքը միշտ կարար լրիվ անվրդով (ճի՞շտ եմ գրել, մի հինգ րոպե փորձում էի հիշել անվրդով ա, թե անդրդով, հայերենս մոռանում եմ ) հոսանքին հակառակ գնալ: Չգիտեմ, ինձ էդ մի տեսակ ձևական ու շինծու էր թվում, մտածում էի, էս աղջիկն ինչի՞ կոմպրոմիսների չի գնում, մինչև որ ավելի մոտիկից ճանաչեցի Բյուրին ու հասկացա, որ ինքը իրոք իր էությամբ է էդպիսին: Եթե ես ու Բյուրը 60-ականների ջահել լինեինք հաստատ երկուսս էլ կոնտր-մշակույթի ներկայացուցիչներ կլինեինք՝ բայց պարտադիր հակառակ ճակատներից, ասենք ես մոդ կլինեի, Բյուրն էլ ռոքեր կամ գոթ

    Բյուրի հետ ինչքան հիշում եմ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ էն ժամանակ, երբ ինքը պերսոնա նոն գրատա էր Ակումբում, բայց կուզենայի, որ ավելի մոտ լինեինք: Ու մեկ էլ հազար տարի ա իրեն չեմ տեսել, կարոտել եմ
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2013), Sagittarius (16.03.2013), StrangeLittleGirl (16.03.2013), Մինա (16.03.2013)

  22. #807
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուսն առաջին տպավորված ակումբցիներից էր, ոչ մի բառ չէինք փոխանակել, բայց արդեն դարձել էր մերոնքական, հիշում եմ առանձնապես տպավորվել էր Իտալիայի նկարագրությունը, նորաբաց թեմա էր, էնպես էր քաղաքը, ծածկված մայթերն ու քաղաքի լեգենդները նկարագրել, որ մտովի տեղափոխվել, քայլում էի քաղաքի փողոցներով: Ու իր բոլոր մեկնաբանություններում է ինքն էդպիսին, տառերին շունչ է տալիս, իր արտահայտած մտքերն ինչ-որ միստիկ ձևով մարմնավորվում են, դառնում շոշափելի: Համ էլ գրեթե վստահ եմ, որ ինքը շատ լավ ընկեր է, մենք բնավ ծանոթ չէինք, արդեն լավություն արեց, գիրք ուղարկեց, պատկերացնում եմ հին ու լավ ընկերների համար ինչի է պատրաստ:
    հ.գ. Կարդում եմ, զգում, որ մենակ լավ-լավ բաներ գրեցի, թերությունների մասին հետո կգրեմ, երբ ավելի լավ ճանաչեմ

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2013), Sagittarius (16.03.2013), Smokie (16.03.2013), Մինա (09.06.2013), Ռուֆուս (16.03.2013)

  24. #808
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիթին հատուկ շնորհակալություն ունեմ հայտնելու նրա համար, որ Հավաքածուի շնորհիվ Ալֆան հայտնվեց Ակումբում:
    Ալֆայի ու ևս մի երկու պայծառ դեմքերի Ակումբում հայտնվելն ու հաստատվելը էս վերջերս ապացուցում է վաղուց ծնված մի կասկած, որ լավերը մնում են ստեղ: Իրենց լավ են զգում ու մնում են:
    Ալֆան էդ լավերից ա:
    Աչքի ընկնող վառ կերպար ունի: Իր գրածների պես մի քիչ գիժ ա, որը շատ հավես ա:
    Հումորը տեղն ա, ինձ համար շատ կարևոր հատկանիշ: Շփման մեջ պարզ ա ու ոչ ձևական:
    Իր գրածները միշտ չի որ հավանում եմ, բայց երբեք անտարբեր չեմ մնում: Դեռ շատ կաճի Ալֆան էդ առումով: Անհերքելի պոտենցիալ ունի:

    Ալֆուշիկ Ապրես, որ եկար Ակումբ:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), CactuSoul (24.03.2013), Chuk (31.03.2013), Ingrid (17.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Արէա (17.03.2013), Մինա (09.06.2013), Ուլուանա (17.03.2013), Վոլտերա (05.08.2013)

  26. #809
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ երբ մտնում եմ այս թեմա կամ ինձ դեռ անծանոթ մարդիկ են լինում, կամ որոշ չափով ծանոթներ, որոնց մասին արդեն հասցրել են գրել: Ընկերուհիներիցս մեկը կասեր՝ ուշացած հնձվոր եմ:
    Հիմա որ տեսա Գալաթեայի մասին կարող եմ գրել, որոշեցի շանսը ձեռքիցս բաց չթողնել.
    Ես իրեն ճանաչում եմ այստեղի գրառումներից, իր ստեղծագործություններից ու ՖԲ-ի նկարներից:
    Իմ կարծիքով շատ կրեատիվ մարդ է, անկեղծ է, անկոմպլեքս, անմիջական: Ես ինձ չեմ պատկերացնում այդքան անմիջական շփվելիս, բայց սիրում եմ նման մարդկանց: Երևում է, որ գիտելիքների հարուստ պաշար ունի, բայց երբեք չի դադարում սովորել. դա շատ կարևոր գիծ է, երբ մարդը բաց է նորը ընդունելու, սովորելու:
    Այն մարդկանցից է, որ կուզեի անձնապես ծանոթանալ, շփվել:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), CactuSoul (24.03.2013), erexa (17.03.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Գալաթեա (17.03.2013)

  28. #810
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկանք էս թեման փոշիների տակից հանելու

    Ուրեմն Ինգրիդին ակումբից չէ, որ գիտեմ, բայց իրականում չեմ տեսել: Շատ հետաքրքիր հանգամանքներում ենք վիրտուալ տարածքում ծանոթացել: Հենց սկզբից ահագին զարմացա, երբ իմացա, որ իմ տարիքին է, բայց էդքան բան է հասցրել անել (մանրամասների մեջ չխորանանք, ինքը գիտի, ես էլ չեմ ուզում նրա անձը բացահայտել): Հիացա նրա եռանդով ու ինչ-որ հետաքրքիր բաներ կազմակերպելու ցանկությամբ: Հիանալի կերպով տիրապետում է իր մասնագիտությանը: Մենակ չեմ սիրում, որ մեկ-մեկ կարմիր գրիչը վերցնում ու դասատուություն է անում

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.03.2013), Ingrid (31.03.2013), Գալաթեա (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

Էջ 54 75-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •