էս վերջերս հաճախ եմ էս թեմայում գրում... չի դզում, բայց Մարկիզի մասին չեմ կարա չգրեմ: Ուրիշ դեպք ա լրիվ
Մարկիզին Ակումբ մտնելու առաջին օրվանից եմ նկատել;
Զգում էի, որ դեմք ա, բայց չգիտեի՝ ինչ կարգի դեմք ա
Նոր Սասին հարցրեցի...էսքան ես մարդուն սիրելով՝ չեմ հիշում, Սասն էլ չի հիշում՝ երբ ենք առաջին անգամ ռեալում հանդիպել:
Բայց էս էն դեպքերից ա, որ հեչ կապ չունի... Հանդիպումներ շատ են եղել... մեկը մեկից թանկ ու հավես:
Մարկիզն ունիկալ դեմք ա, շատ առումներով:
Անկեղծ ա, խելացի ա, կյանք տեսած ա, էն էլ ինչ կյանք... վստահելի ա... Էնքան կարևոր ա էդ վստահելի ֆակտորը:
Էն մարդկանցից ա, որոնց հետ ծանոթ լինելու փաստից ես հպարտանում եմ: Ու հա... եսասիրական պահ էլ կա: Գիտեմ, մի օր որ ալկագոլիկ դառնամ, մարդ կա, որին կարամ դիմեմ՝ օգնիՍուր...
Գիտես, ինձնից հեռու չի
![]()
Նենց եմ ուզում իրան լավ լինի: Շատ:
Մարկ ջան



Մեջբերել
), որի մասին լսեցի էսպիսի մի կարծիք․ «մի տարի հետո էս գրառումը ջնջելու ես, ու ես էդ ժամանակ ադմին էի էլի իմ արևին։ Էն ժամանակ առանց գիտակցելու վրա տվեցի, ու խոստացա չջնջել էդ գրառումը։ Չեմ ջնջել։ Հիմա հնարավորութուն էլ չունեմ ջնջելու որևէ գրառում, բայց եթե ունենայի էլ, երբեք մտքովս չէր անցնի ջնջել, որովհետև էս մարդն ապացուցեց, որ ինքը սեփական կոտոշների հետևից գնալով դիմացինին չի նեղացնի, կընդունի իր սխալը, եթե սխալ է, աչքդ ու էլ չասեմ ուր կմտցնի քո սխալը, բայց երբեք ձև չի անի, ու էդ շատ լավ ա։ Գալի հետ ընկերությունն արդեն ակումբից էնքան դուրս ա, որ նույնիսկ ալարում եմ ակումբում իրեն կարդալ, մի տեսակ նենց մասսայական ա ստացվում, իսկ ես նեղ անձնական եմ ուզում՝ առանձին չաթով, մի բաժակ վռիկ սուրճի բաժակի մոտ, կամ ուղղակի նանայով չայով, բայց ուղիղ դիմացս նստած, ուղիղ խոսելով, իրար երբեք չօգտագործելով։

Գնացի հարցազրույցի, ճիշտն ասած գործն էդքան էլ սրտովս չէր ու հրաժարվեցի, բայց մաղարիչը չմոռացա: Էն ժամանակ էլ Դայուշը Ներսեսի հետ նույն օֆիսում էր աշխատում, մի օր պետք ա գնայի Ներսեսին տեսնելու, մաղարիչն էլ հետս տարա, պարզվեց էդ օրը Դայուշը գործի չէր, ես էլ չիփսն ու կոլան դրեցի Դայուշի դարակում, որ գա գործի, բացի ու ուրախանա



Էջանիշներ