Չեմ հիշում՝ Կակտուսի մասին երբևէ գրե՞լ եմ էս թեմայում, թե չէ:
Ամեն դեպքում, ինքը էն քիչ ակումբցիներից ա, որին ճանաչում էի մինչև ակումբի գոյություն ունենալը լրիվ ուրիշ միջավայրից ու լրիվ-լրիվ ջահել ժամանակներից: Չգիտեմ՝ միջավայրից էր կախված, թե ինչից, էն ժամանակ առանձնապես լավ կարծիք չունեի իրա մասին: Իսկական Կակտուսին ակումբում եմ բացահայտել: Էն ժամանակ կարծում էի՝ մակերեսային, տափակ աղջիկ է, բայց ակումբում տեսա նրա խորությունը, տարբեր շերտերը, ու հասկացա, որ հազվագյուտ տեսակի մարդ ա: Ինքը չի խոսում, իրեն չի գովազդում, ցույց չի տալիս, թույլ է տալիս, որ հետը շփվելով կամաց-կամաց բացահայտես նրան, տեսնես՝ ինչ սիրուն ու հարուստ ներաշխարհ ունի: Էդպես տարիների ընթացքում շատ սիրեցի Կակտուսին![]()
Էջանիշներ