Գրե՞մ, թե՞ չէ
Գրե´մ։
murmushka-յից առաջին տպավորությունս մեղմ ասած հաճելի չէր։ Որովհետև «Քաղաքական հումոր» բաժնում մի նկար էի գցել, ու ինքը դրա համար ինձ կարմիր վարկանիշ տվեցՄոտս տպավորվեց որպես էն տարած լևոնականներից, որոնց հետ ընդհանրապես հնարավոր չի շփվել։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ. ահագին ժամանակ մուռ էի պահում...
![]()
Բայց հետո...
Երբ murmushka-ն ամուսնացավ, էդ թեմայի գրառումները կարդալով հասկացա, որ ինքն իրականում շատ լավ մարդ է։ Դրանից հետո սկսեցի հետևել գրառումներին, հատկապես Անկապում, հետո էլ ընտանիքին, երազանքներին առնչվող թեմաներում։
Ժող, Արմինեն (անունդ ճիշտ գիտեմ, չէ՞) շատ զգայուն, հոգատար, անկեղծ մարդ է, ինձ թվում է՝ անընդհատ ներքին խաղաղության ու ներդաշնակության ձգտում ունի, համ էլ համերկրացիս է, էնպես որ...
Մի խոսքով՝ լավն ես, Արմին ջան... Հուսով եմ՝ էս գրառումիցս հետո էլ դու ինձնից մուռ չես պահի։ Հարմար առիթի դեպքում շատ կուզենամ ծանոթանալ հետդ...![]()
Էջանիշներ