Իսկ Արուսիկի հանդեպ բնությունը շռայլ ա գտնվել…
Նա իրեն պարուրող գեղեցկությունն ու եթերայնությունը հուշիկ ու աննկատ “փաթաթում ա” մոտակայքում գտնվողներին` բոժոժի պես, օդում էլ լիքը թիթեռներ են ճախրում …
….ու էս բոլորի հետևում, պատկերացրեք, խելացիություն կա “թաքնված”, շատ նրբին, բայց 100%-նոց: Էդ ոչ թե ուղեղի մաթեմատիկական աբարոտներն են կամ “նստած” իմաստնություն. նրբազգացությունն ա, կանացի ինտուիցիան, որը խիիիստ ա զարգացած Արուսիկի մոտ
Հետաքրքիր ա, որ ակումբից դուրս ինձ անծանոթներին չեմ հիշում երբևէ ստացվեր անվանել իսկական անուններով. Արուսիկը բացառություն ա: Ավելին` ինքնաբերաբար ա ստացվում: Ինչու՞: Երևի որովհետև ինքը չունի մեդալի վիրտուալ ու ռեալ երեսներ. ինքը մի ձև ա, ամենուր ու միշտ` սկզբից, մեջտեղում, վերջում: Ու ինչն ա հատկանշականը, որ իր ողջ պարզության մեջ, տեսնելու, զգալու, վերլուծելու խորը, թաքուն շերտեր կան, որոնք չեն երևում ու երբեք էլ չեն երևալու
Էդ երևալն իրեն պետք չի, էդ իր ներքին ռեսուրսն ա:
Էջանիշներ