User Tag List

Էջ 3 75-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #31
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Իսկ Արուսիկի հանդեպ բնությունը շռայլ ա գտնվել…
    Նա իրեն պարուրող գեղեցկությունն ու եթերայնությունը հուշիկ ու աննկատ “փաթաթում ա” մոտակայքում գտնվողներին` բոժոժի պես, օդում էլ լիքը թիթեռներ են ճախրում …

    ….ու էս բոլորի հետևում, պատկերացրեք, խելացիություն կա “թաքնված”, շատ նրբին, բայց 100%-նոց: Էդ ոչ թե ուղեղի մաթեմատիկական աբարոտներն են կամ “նստած” իմաստնություն. նրբազգացությունն ա, կանացի ինտուիցիան, որը խիիիստ ա զարգացած Արուսիկի մոտ
    Հետաքրքիր ա, որ ակումբից դուրս ինձ անծանոթներին չեմ հիշում երբևէ ստացվեր անվանել իսկական անուններով. Արուսիկը բացառություն ա: Ավելին` ինքնաբերաբար ա ստացվում: Ինչու՞: Երևի որովհետև ինքը չունի մեդալի վիրտուալ ու ռեալ երեսներ. ինքը մի ձև ա, ամենուր ու միշտ` սկզբից, մեջտեղում, վերջում: Ու ինչն ա հատկանշականը, որ իր ողջ պարզության մեջ, տեսնելու, զգալու, վերլուծելու խորը, թաքուն շերտեր կան, որոնք չեն երևում ու երբեք էլ չեն երևալու
    Էդ երևալն իրեն պետք չի, էդ իր ներքին ռեսուրսն ա:

  2. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բարեկամի մասին մի հարյուր անգամ գրել եմ, բայց էլի կա գրելու ու համոզված եմ հազար անգամ էլ գրեմ, գրելու բան կլինի: Ինչ մեղքս թաքղցնեմ, սկզբում կարծում էի տղա է: Մեծ տարիքով, խիստ, բայց «սպրավեդլիվի» բնավորությամբ մի հասուն տղամարդ է: Դեմքը պատկերացնում էի միշտ բարի ու ժպտացող, բայց պարտադիր սպիով ու մի տեսակ դառնությամբ աչքերի մեջ: Մտածում էի, որ այս մարդը կյանքում ինչ-որ վատ բաներ է տեսել ու զգացել ու հիմա նոր-նոր կարծես վայելում է կյանքը, ուրիշներին ջերմություն նվիրելով ու աջակցելով ու խորհուրդներ տալով: Նրա գրառումները միշտ հստակ են ձևակերպված: Երբեք չեմ մտածել, տեսնես ի՞նչ է ի նկատի ունեցել գրելուց: Միշտ գրում է այն, ինչ ի նկատի ունի: Մեկ-մեկ չեմ հասկանում, վերջերս ավելի շատ չեմ հասկանում: Բարդ անձնավորություն է: Մոտ շփվելու ընթացքում կարող է մի ծայրահեղությունից մյուսը ընկնել, ինչը երբեք չի անում ոչ մոտ շփվողների հետ: Վստահ եմ, որ վերաբերմունքս չի փոխվելու, անկախ ամեն ինչից: Տվյալ դեպքում այլ կերպ լինել չի կարող: Նա շատ լավ մարդ է:

  3. #33
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արթուրը բարի մարդա շատ: Բայց մի տեսակ անընդհատ ոնց որ դերի մեջ լինի: Չեմ կարծում, որ ինքը իրոք 100 տոկոսով նենցա ոնց որ ցույցա տալիս: Ունի շատ լավ մարդկային հատկանիշներ, չի սիրում բռնությունը, և ինձ թվում է՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց կհասնի և կօգնի... խիղճը կտանջի: Հումորովա: Հաճելի զրուցակիցա և լավ մարդ: Հա՛, մեկել շոկոլադա սիրում

  4. #34
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ադամը լավ տղայա երևում, մենակ թե պետք ա պարապել, ոչ թե ԱԿումբ մտնել… 5 օրից ընդունելության քննությանա ու Ակումբում լրված ա… Դրական տպավորություն ա թողել՝ հանգիստ, խաղաղ , բարի…

  5. #35
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Սյուրիկը

    Սյուրը ոնց որ սնդիկ լինի: Իր մեջ ստեղծելու, կազմակերպելու, հետաքրքրացնելու գիծը շատ եմ սիրում: Էդ իր կուլտ-մասսավիկային ամեն ինչի հետ մեկտեղ շատ հանգիստ բնավորության տեր մարդա:
    Համեստա շատ ու բարեսիրտ: Սովորություն ունի մարդկանց սուսուփուս ուսուսմնասիրել` առանց դա առանձնապես ցույց տալու: եզրահանգումներով էլ չի շտապում: Կարծում եմ` չի ուզում մարդկանց մեջ սխալվել, դրա համար չի շտապում:
    Չի սիրում իրեն շատ մոտ թողնել մարդկանց: Շատ բացվել էլ չի սիրում:
    Կարծում եմ իրեն միայն իր շատ մոտ մարդիկ են լավ ճանաչում:
    Նպատակասլաց մարդա նաև: Ու ծույլ չի:
    Ու շատ լավ ժպիտ ունի
    Ուծյու~

  6. #36
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Հաջորդը գրում է հա՛մ Ջոնի, հա՛մ Գալաթեայի մասին:

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    John -ին շատ եմ սիրում Ինքը... Ո՞նց ասեմ: Ինքն իր հետ շատ հակասական ա, չնայած երևի դրսի ճնշման տակ ա հակասական, բայց դեմքին միշտ նենց մի տեսակ խաղաղություն ա... Նույնիսկ, որ շատ ջղայնացած ա լինում, մեկա խաղաղ ա դեմքի արտահայտությունը: Ոմանք կասեն խաղաղություն չի, դնջություն ա, բայց ես համաձայն չեմ այդ ձևակերպան հետ: Չգիտես ինչու, Հովսեփի մասին գրելուց գրեթե միշտ հիշում են նրա տարիքը, իսկ ես չեմ հիշի: Նրա հետ պետք է շփվել որպես հավասարի հետ: Հենց նրան վերաբերվեցիր որպես փոքրի, կարող ես մոռանալ նրա հետ շփվելու մասին: Ինքը դա չի հանդուրժի: Բայց, որպես գաղտնիք ասեմ, որ մեկ մեկ ունենում է «մեծի» խորհրդի կարիք ու սիրով լսում է այն, ինչ իրեն ասում են:

    Գալաթեա
    Վայ, Լիլոն աղջիկ չի, կրակ ա: Ինչ ուզում ես արա, ինքը եթե մի բան որոշեց, հաստատ մինչև վերջ տանելու ա: Տղամարդ աղջիկ ա: Հզոր ու ուժեղ անձնավորություն է, հաստատակամ ու ինքնաբավ: Առաջին հայացքից Երջանիկ կլինի այն տղան, ում նա ցույց կտա իր ներքին փխրուն աշխարհն ու թույլ կտա պաշտպանել իրեն: Իհարկե, հետագայում միևնույն է իր էությունը պոռթկալու է, բայց նա ավելի է գնահատելու իր թուլությունը: Խառը գրեցի, բայց Լիլոյի մասին դասավորված մտքեր չեն ստացվում: Ինքը սառը դատողությունից գրեթե զուրկ է: Որոշումները ընդունում է միայն զգացմունքների վրա հիմնվելով: Սենց թե նենց, դրական կերպար է

  8. #38
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Artgeo

    Շատ ջրիկ...փորձես էլ լուրջ հետը խոսել չի էլ ստացվի....
    Բայց լավ մարդ է երևում հոգով..
    Շատ էլ մի կեր քաղցր
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Artgeo
    Իրա մասին շատ բաներ եմ ասել: Միայն լավ բաներ:
    Շարունակելով եմ այդ ավանդույթը, ասեմ, որ
    Շատ մեծ է տեղ տալիս "ճշտին":
    Բայց: Մի բայց՝
    մի բան սխալ է մտածում, որ Գալաթեան
    ... սառը դատողությունից գրեթե զուրկ է:
    /Կարող եմ լիքը ասել, թե ինչու եմ կարծում, որ չափից ավել սառը դատողություն ունի: Սակայն խոսքը այստեղ Գալաթեա -ի մասին չէ/:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Empty`Tears

    Էմոցիոնալ է: Սա որպես մեծ առավելություն :
    Սիրում է խաղեր խաղալ: Սա էլ որպես մեծ առավելություն :

    հ.գ. Մի հետաքրքիր զուգադիպություն եմ նկատել: Երկրայինի հետ հետաքրքիր սինխրոնիզացիայի մեջ են մտել: /Երվանդ, ականջտ կանչի /
    Մի խոսքով շատ նպատակասլաց ու աշխույժ մարդ է:
    Հա, ասեմ որ լավ մարդ :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 29.05.2008, 04:20: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #40
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    dvgray–ը Ակումբում էն մարդկանցից է, որ եթե տեսնում եմ, որ ինչ–որ թեմայում գրառում է արել, ապա անպայման բացում կարդում եմ։ Պրպտող, ինքնուրույն միտք ունի։ Տեսակետները երբեմն ծայրահեղական են լինում, բայց ոչ էնքան, որ մտածողությունը կաղապարեն ու խանգարեն այլ տարբերակներ դիտարկելուն։ Միշտ բաց է բանավեճի համար։
    Վերջերս էլ նկատել եմ, որ Ակումբում ավելի մարդամոտ է դարձել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #41
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արշակ

    Արշակի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ, ու ինքը դա գիտի...դե ասել եմ
    Արշակն ինձ միշտ հիացնում է իր ներքին կազմակերպվածությամբ ու խաղաղությամբ: Արտաքինից թողնում է ցրված, անուշադիր մարդու տպավորություն, բայց իրականում նա շատ ուշադիր անձնավորություն է: Իրենից 10 մետր հեռու մարդուն կարող է զգալ: Հասկանալ, որ այդ մարդուն էդ պահին վատ ա: Ու երբեք անտարբեր չի մնում. հարցնում է, փորձում է օգնել..
    Անհավանական համեստ անձնավորություն է ու մի քիչ խելառ...վերջինը կարելի է զգալ, երբ իրեն պարելուց ես տեսնում...քիչ է մնում սիրահարվես
    Արշակն իր շուրջը հանգստության ու բարության աուրա է ստեղծում: Դա գրեթե հնարավոր չէ չնկատել:
    Շատ հաճելի զրուցակից է:
    Շատ բան կա ասելու...մյուս անգամ
    Արշ
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 29.05.2008, 12:35:

  12. #42
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Գալուկը…
    Մեր Գալուկը իր բոլոր դրսևորումներում շատ թունդա, խոսքը հյութեղա ու դիպուկ։ Ու երբեմն հարցակողական։ Որ մի բան դուրը չեկավ տեղում գրողի ծոցը կուղարկի։
    Ու էդ արտաքին կտրուկության հետ միասին կանացի նրբություն ունի ու թաքցրած փխրունություն։ Հոգատար մարդա ու անխնա նվիրվող։

    Հ. Գ.
    Մի բան էլ էի ուզում ասել, էն էլ համապատասխան բնութագրող բառը տենց էլ չգտա։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.05.2008, 13:47:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #43
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արշակ…

    Արշակչոս շատ ուրիշ կերպար ա… սիրում եմ շատ…

    հավասարակշռված, զարգացած, խելացի ու այդքան համեստ...
    չի խոսում-չի խոսում, մեկ էլ որ սկսե~ց, էնքանա խոսում…

    Արշակի մեջ ես շատ խենթ մեկին եմ տեսնում, ու կարծում եմ, որ ոչ բոլորն են դա նկատում… մարդ, որը նվիրվելուց, ամբողջությամ, անմնացորդ ա նվիրվում… կարծում եմ սիրո մեջ էլ մի խենթուկ ու ինքնամոռաց մեկն ա դառնում…

    Վայ, ոնց եմ սիրում Արշակին պարելուց… էդ լրիվ ուրիշ թեմայա… չնայած, որ մի անգամ քիչ էր մնում ինձ սպաներ իրա ինքնամոռաց պարելով, բայց մեկ ա սիրում եմ

    մեկ-մեկ թվում ա, թե ինքը իմ տղա տեսակն ա… շատ նմանություններ եմ նկատել, բայց դրանց մասին չեմ խոսի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #44
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երկնային, Արուսիկ կամ Նյուտկա

    Ինքը մարմանդ գետա, բայց մենակ արտաքինից, ներսում հո փոթորիկներ չե՜ն …

    Շատ զուսպ է, դա հենց առաջին հերթին եմ նկատել, համեստ, բայց ոչ ամաչկոտ, քիչ է խոսում, ավելի շատ սիրում է գրառումներ կատարել, այն էլ ոչ մի բնորոշ գրառում չի անում, բոլորը այնպիսին են, որ համ հայա համ չէ, համ սրա հետա համաձայն համ նրա, ինչ-որ կոնկրետ կարծիք չի արտահայտում, այլ ընդհանուր մի այնպիսի բան, որ ոչ ոք չնեղանա, չբորբոքվի… Նրբանկատ է, կարծում եմ հենց այս հատկության շնորհիվ է գրառումները այդպիսին լինում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #45
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Apsara
    Վարդուհուն շատ եմ սիրում, չնայած հաճախակի չեմ հասկանում Ինքը... ոնց ասեմ... Լավ ու բարի մարդ ա, բայց մեկ-մեկ նենց «ռեզկի» շարժումներ ա անում, որ զարմանում ես Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինքը իմ նկատմամբ ոնց ա տրամադրված։ Հաճախ ա ասում, որ դրական, բայց չգիտեմ ինչու մի փոքր կասկածամտորեն եմ մոտենում։ Ամռանը միասին էինք հանգստանում ծովում, դա ավելի խառնեց ամեն ինչ։ Բավականին օրիգինալ մարդ ա, սովորականը իր համար չի։ Նա անպայման պիտի փշրի, ոչնչացնի համընդհանուր ընդունված կարծիքները։ Ընդ որում այդ ամենը պիտի անի իր սեփական փորձի հիման վրա։ Տարատեսակ ոչ տարածված երևույթներ է փորձարկում ու պնդում, պահանջում, որ բոլորն ընդունեն։ Հիմնականում առողջության հետ կապված։ Մի տեսակ ագրեսիվ է պաշտպանում իր դիրքորոշումը, երևի հենց դա էլ վանում է։ Շատ եմ փորձել ավելի լավ հասկանալ նրան, ինչու ոչ նաև մտերմանալ, սակայն... իմ կարծիքով առայժմ անհաջող։ Կարճ ասած դրական բացասականախառը։

Էջ 3 75-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •