Իսկ Արուսիկի հանդեպ բնությունը շռայլ ա գտնվել…
Նա իրեն պարուրող գեղեցկությունն ու եթերայնությունը հուշիկ ու աննկատ “փաթաթում ա” մոտակայքում գտնվողներին` բոժոժի պես, օդում էլ լիքը թիթեռներ են ճախրում …
….ու էս բոլորի հետևում, պատկերացրեք, խելացիություն կա “թաքնված”, շատ նրբին, բայց 100%-նոց: Էդ ոչ թե ուղեղի մաթեմատիկական աբարոտներն են կամ “նստած” իմաստնություն. նրբազգացությունն ա, կանացի ինտուիցիան, որը խիիիստ ա զարգացած Արուսիկի մոտ![]()
Հետաքրքիր ա, որ ակումբից դուրս ինձ անծանոթներին չեմ հիշում երբևէ ստացվեր անվանել իսկական անուններով. Արուսիկը բացառություն ա: Ավելին` ինքնաբերաբար ա ստացվում: Ինչու՞: Երևի որովհետև ինքը չունի մեդալի վիրտուալ ու ռեալ երեսներ. ինքը մի ձև ա, ամենուր ու միշտ` սկզբից, մեջտեղում, վերջում: Ու ինչն ա հատկանշականը, որ իր ողջ պարզության մեջ, տեսնելու, զգալու, վերլուծելու խորը, թաքուն շերտեր կան, որոնք չեն երևում ու երբեք էլ չեն երևալու
Էդ երևալն իրեն պետք չի, էդ իր ներքին ռեսուրսն ա:





Մեջբերել
Բարդ անձնավորություն է: Մոտ շփվելու ընթացքում կարող է մի ծայրահեղությունից մյուսը ընկնել, ինչը երբեք չի անում ոչ մոտ շփվողների հետ: Վստահ եմ, որ վերաբերմունքս չի փոխվելու, անկախ ամեն ինչից: Տվյալ դեպքում այլ կերպ լինել չի կարող: Նա շատ լավ մարդ է:
Երջանիկ կլինի այն տղան, ում նա ցույց կտա իր ներքին փխրուն աշխարհն ու թույլ կտա պաշտպանել իրեն: Իհարկե, հետագայում միևնույն է իր էությունը պոռթկալու է, բայց նա ավելի է գնահատելու իր թուլությունը: Խառը գրեցի, բայց Լիլոյի մասին դասավորված մտքեր չեն ստացվում: Ինքը սառը դատողությունից գրեթե զուրկ է: Որոշումները ընդունում է միայն զգացմունքների վրա հիմնվելով: Սենց թե նենց, դրական կերպար է 
:

Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինքը իմ նկատմամբ ոնց ա տրամադրված։ Հաճախ ա ասում, որ դրական, բայց չգիտեմ ինչու մի փոքր կասկածամտորեն եմ մոտենում։ Ամռանը միասին էինք հանգստանում ծովում, դա ավելի խառնեց ամեն ինչ։ Բավականին օրիգինալ մարդ ա, սովորականը իր համար չի։ Նա անպայման պիտի փշրի, ոչնչացնի համընդհանուր ընդունված կարծիքները։ Ընդ որում այդ ամենը պիտի անի իր սեփական փորձի հիման վրա։ Տարատեսակ ոչ տարածված երևույթներ է փորձարկում ու պնդում, պահանջում, որ բոլորն ընդունեն։ Հիմնականում առողջության հետ կապված։ Մի տեսակ ագրեսիվ է պաշտպանում իր դիրքորոշումը, երևի հենց դա էլ վանում է։ Շատ եմ փորձել ավելի լավ հասկանալ նրան, ինչու ոչ նաև մտերմանալ, սակայն... իմ կարծիքով առայժմ անհաջող։ Կարճ ասած դրական բացասականախառը։

Էջանիշներ