User Tag List

Էջ 2 75-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Այսքան հակասական ու այսքան ներդաշնակ անձնավորություն, ինչպիսին Բարեկամն է ես մինչ այժմ չեմ տեսել: Չնայած հիմա էլ չեմ տեսնում, բայց դա չի կարևորը: Բարեկամի մեջ զարմանալիորեն մի տեղ են հավաքվել ծայրահեղ դաժանությունն ու ծայրահեղ նրբությունը: Նա մեկ կոտրվում է թեթևակի հպումից մեկ էլ նենց մի հաստ ծառ կքաշի կպոկի, որ շվարած ես մնում ու չես հասկանում թե ինչ է կատարվում: Անձամբ ես դժվար եմ պատկերացնում Բարեկամի մարմնային տեսքը, լրիվ լուրջ, ինձ համար Բարեկամը հոգի է, որը միշտ մոտակայքում է: Բայց լինում են պահեր, երբ նա անհետանում է ու սկսում ես մտածել, որ նա եղե՞լ է արդյոք իրականում, թե՞ դու էիր նրան հնարել
    Խառը ստացվե՞ց, գիտեմ: Ուրիշ ձև չէր կարող լիներ:

  2. #17
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արթուրի մասին գրելիս դժվարը ասելիքի ծանրության տակից դուրս գալն ա…

    Ակումբի սյուներից ա:

    Ուրեմն.

    Խոստովանեմ, որ հենց ամենասկզբից նմանացրել եմ իմ մի վաղեմի /ռեալ/ ընկերոջը /ի դեպ, արտաքնապես էլ/. Էնքան ծանոթ էր իր ժեստիկուլյացիան /տվյալ դեպքում իմ վիրտուալ ընկալմամբ /:
    Էդ ասոցիացիան մինչև հիմա էլ հստակ պահպանվումա, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ, որ ընկալածս էդ գծագրության մեջ վստահորեն ապրում ա այլ մարդ` ինձ բոլորովին անծանոթ, ու չեմ կարծում թե երբևէ կծանոթանամ, քանի որ Արթուրը իրականում լավ զգուշավոր ա մարդկանց նկատմամբ:

    Իր մասին գրելիս դժվար ա պարզորոշել կամ դասավորել ինչ-որ գծեր, հատկություններ, քանի որ էն ինչ կա իր մեջ, մի ձև շատ ա. կա'մ բոլորովին չկա, կա'մ ինչ-որ կա` շատ ա, բարդ ա գլուխ հանելը, թե որտեղ նայես կամ երևացողն ուր դնես. մի տեսակ խառն ու թափթփված սենյակ, որը ոչ մի կերպ կարգի չի բերվում:

    Արթուրի մեջ զգացմունքները բուռն են վառվում, ու երևի հանգելուց հետո միշտ մնում են մի քանի շեղջ, որոնք մի կայծից կարան բորբոքեն նոր կրակ` նոր թափով:

    Շատ բարդ կերպար ա հագել Արթուրը կյանքում: Ինձ հիշեցնում ա արլեկինի, որի իսկական դեմքը ինչ-որ մի տեղ, մի մութ սենյակում, մարդկանց աչքերից հեռու` սևեռված լրջություն ունի` բարդ, խորը ընկալումա-վերլուծությամբ, իսկ դրսում էդ դեմքը նայում ու տեսնում ա ակտիվ, շփվող, անլուրջ կամ կիսալուրջ հասարակական դիմակի միջով:

    Ինչն ա դուրս գալիս վիրտուալ /հնարավոր ա և ռեալում էլ նմանապես դրսևորվող/ Արթուրի մեջ. իր կարծիքը /հատկապես բացասական/ կոպիտ ու ուղիղ շրխկացնելու տարօրինակ ունակությունը` առանց որևէ նրբանկատության:
    Բայց միևնույն ժամանակ, մաշկի տակից հազիվ թափանցող երակի պես` զգացվում ա նուրբ խաղը մարդկանց հետ հարաբերություններում, ինչը ինձ դուր չի գալիս. կարկամում եմ մաքուր վստահության պահով:

    Արթուրի մեջ մեծ ա մարդկային շփման պահանջը: Նրա մեջ եղած շատը պետք ա գրկես ու պահպանես ճիշտ ջերմությամբ . that’s a must ` ինչպես ասում են, հակառակ դեպքում այն եռալու-թափվելու ա, այրելով իր կրողին:



    Սենց բաներ էլի

  3. #18
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բարեկամ

    «Ակումբում» այն մարդկանցից մեկն է, որ տեսնում եմ թեմայի կողքին իր անունը որպես վերջին գրառում կատարող, անպայման բացում եմ թեման, որ իր գլուխգործոցներից ևս մեկը կարդամ: Իսկապես ամեն մի գրառումը գլուխգործոց եմ համարում, քանի որ Բարեկամը մի անձնավորություն է, որն ամեն ինչ շատ խորն է ընկալում, կարդում է տողերի արանքում: Գուցե շատ լավ զարգացած ինտուիցիայի կամ կյանքի փորձի, կամ մեկ այլ բանի շնորհիվ, կամ էլ բոլորը միասին (դեռ չեմ կողմնորոշվել ), բայց դիպուկ է մարդկանց հարցում: Հատկապես այս թեմայում մյուսների մասին իր գրած կարծիքները միշտ դիպուկ են եղել, իսկ մարդուն, միայն վիրտուալով ճանաչելով, շատ դժվար է ճանաչել այդքան «ճիշտ»…
    շատ կիրթ, խելացի, հավասարակշռված անձ` Բարեկամ… հիացած եմ, իսկապես…

    Շարունակում եմ բացահայտումներս…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #19
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երկնային
    Հակասությունների ևս մեկ շղթա փաթաթված ե Արուսիկին: Նախնական շփման ժամանակ կարծում էի, փե չխոսկան, ծայրահեղ ամաչկոտ անձնավորություն ա: Հետո բացահայտումներս շարունակվեցին ակումբում, ու առաջին հանդիպման ժամանակ մի տեսակ կարծիքս հաստատվեց, բայց հետո զգացի, որ ոչ էդքան ամաչկոտ, ոչ էդքան չխոսկան անձնավորություն ա ու ընդամենը պետք ա շատ կարճ ժամանակ բոլորին մերվելու ու բոլորի կողմից սիրվելու համար: Շաաատ բարի ու նուրբ հոգի ունի, շատ ուշադիր ա ընկերների ու ընդհանրապես շրջապատի նկատմամբ, ամեն պահ պատրաստ ա օգնի
    Մի խոսքով լավն ես

  5. #20
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մանե Պստո՜՜՜՜, վայ Մանեի շատ եմ սիրում, սկզբից ակումում հենց իրա հետ եմ խոսացել, շատ հավեսով ընդունեց, խոսաց.., Ուրախ զվարթ, խելացի՝շատ...Մեկ էլ, միշտ մի բան կոնկրետ չիմանալով նեղանում է.. Ակումբու պստոներից մեկը՝իմ սիրած...

    Հ.Գ. էս վերջերս ում մասին գրում եմ, վերջում դրական կերպա է ստացվում մոտս..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  6. #21
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Իմ վերևի մարդու նկատմամբ իրա գրանցվելու սկզբի օրերին ահավոր հակակրանք էր առաջացել, ինձ սկզբից թվացել էր, որ ինձանից մեծ ա, գոնե մոտ 25 տարեկան ու իրանից շատ գոհ տիպ ա, ես էլ դե... Մի խոսքով, անցավ որոշ ժամանակ, կարդացի գրառումները հատկապես սիրո բաժնում, ես էլ դե սրտից թույլ մարդ եմ, վրաս լավ ազդում էր , բա որ իմացա փոքր ա ինձանից, մտքովս մենակ անցավ Վույ ազիզ ջան
    Մի խոսքով նկատելթ եմ, որ լավ հետաքրքրասեր աղջիկա, սիրեցի հետո իրան
    Բարևներ Քեզ...
    http://www.conversebank.am/am/IntBank

  7. #22
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Իմ վերևի մարդու մասին ինքն ա ստիպել գրել Սրանով երևի ավարտեմ գրելը

    Չէ, լավ սպասի, գրեմ

    Mogakan`Lapterik-ի գրառումներին սկզբում ուշադրություն համարյա չեմ դարձրել: Այսինքն ինքն էլ համարյա գրառում չի արել: Անելուց էլ նենց, ոչ սկանդալային, ոչ աչքի ընկնող գրառումներ էին: Այսինքն կարող եմ ասել, որ մինչև ռեալում ծանոթանալաս նրա մասին կարծիքս ո՛չ դրական է եղել, ո՛չ բացասական: Ավելի ճիշտ կարծիք չի եղել:
    Ռեալում ծանոթանալուց հետո, միանգամից չայի խմելու ցանկություն է առաջացել Լավ, ավելի լուրջ: Mogakan`Lapterik-ը փոքրի ու բարի հոգի է: Ընդ որում փոքրիկությունը դրսևորվում թե՛ դրական, թե՛ բացասական ձևով: Կարող է լուրջ, մեծ ու հասուն մարդու նման պահել իրեն, սակայն հաճախ է չարաճճիություն անում, նենց, որ կողքից նայողը կասի 5 տարեկան երեխայա ու միշտ ստացել ա էն, ինչ ուզելա: Բայց դե, էս էլ կարելի է ասել իր բնավորության մասնիկն է: Հիմա էլ, ուզում եմ ասել, որ Աննային շատ եմ սիրում ու հարգում, որպես մարդու, բայց վախենում եմ էրես առնի Իրեն պետք է սիրես, նենց, որ ինքը չնկատի Թե չէ, մատ ցույց տվիր, ձեռքդ էլ հետը կարող ա ուտի: Ընդհանուր առմամբ դրական անձնավորոթյուն է: Ինչքան տեսել եմ, միշտ ժպտում է:

  8. #23
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արթուրին շատ եմ սիրում, ինքը յուրահատուկ ա: Կուզեի իր հետ ընկերանալ, բայց ինքը ցավոք միայն ամուսնություն ա առաջարկում
    Արթ, այ Արթ, ես ուզում եմ քեզ հետ ընկերանալ

  9. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Impression
    Լիլոշիկի մեջ առաջին հայացքից չնկատվող մանկականություն կա։ Դա կարող է չզգացվել ոչ նրա գրվածքներից, ոչ էլ սովորական սուր ու դիպուկ խոսելաոճից, հատկապես երբ հավեսով ինչ–որ մեկի ճակատին դառը ճշմարտություններ է շրխկացնում իրեն հատուկ թափով ու հումորով։ Պարզապես սիրելի մարդկանց նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքի մեջ կարելի է տեսնել այդ մանկականությունը, որը երբեմն կարող է մինչև անգամ սենտիմենտալության հասնել։ Շատ նվիրվող է ու տարվող։ Խիստ զգայուն է թե՛ գովասանքի, թե՛ քննադատության նկատմամբ, չնայած ամեն կերպ փորձում է դա թաքցնել։

    Լիլիթն ինձ համար արվեստագետի տիպիկ կերպար է՝ արվեստագետին բնորոշ բոլոր արժանիքներով ու թերություններով։ Ինքը կարող է կործանարար երևույթների մեջ գեղեցիկը տեսնել, ոգեշնչվել, դրանով կլանվել ու այդպես ապրել, քանի դեռ հնարավոր է։

    Բանաստեղծական պատկերավոր արտահայտչաձևը նրան բնորոշ է ոչ միայն ստեղծագործելիս, այլև առօրյա խոսքում, ինչն էլ խոսում է այդ հատկանիշի բնատուր լինելու մասին։ Նույնը, ի դեպ, մեկ էլ Alizee–ի մեջ եմ նկատել։ Կրկնում եմ՝ խոսքը հենց բանաստեղծական պատկերավորության մասին է, թե չէ ուղղակի պատկերավոր արտահայտվել շատերը կարող են։

    Լիլիթն ինձ համար Ակումբի դեմքերից է, լավ դեմք է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ուլուանա -ի մասին նկատել եմ, որ սովորաբար ասվում է կամ լավը, կամ ոչինչ:
    Սակայն ես ինչքան էլ ման գամ, ու ինչքան էլ Ուլուանա չուզենա, իսկապես միայն դրական բաներ են միտքս գալիս :
    Լավն է: Ամեն ինչում, որտեղ հայտնվում է, լավն է:
    Բայց ամենակարևոևը որ նկատեցի, իր պատժիչ գործողությունից ոչ մեկը դժգոհ չի: տարօրինակ է ,բայց փաստ: Ու դա "պադխալիմի" արդյունք չի, որ վատ հետքեր չի թողնում վիրտուալիկներս մոտ :
    Դա էլ է բնուիթագրում մարդուն: Ու էսօր շատ դիֆիցիտ դարձած - լավ հումորի զգացում ունի:
    Ու վերջին ամենակարևոևը որ նկատել եմ: Երբ որ ուզի կարող է լավ էլ "չարություններ" անել:

  11. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    dvgray-ի մասին կարծիքս միանշանակ չի: Չգիտեմ նա՞ է այդքան փոփոխական, թե՞ ինձ է թվում: Ընդ որում թեթևակի փոփոխություններ չեն, ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասական: Ի դեպ, ինչքան նկատել եմ, գրառումների ուղղվածությունն էլ է այդպես փոփոխական կամ էլ սխալվում եմ: Բայց մի բան կա հաստատուն: Դա գրառումների հաստատակամությունն է: Եթե մի բանի մասին գրում է կարմիր է, ապա գրառուման ամեն մի տառ խոսում է դրա մասին: Այսինքն որևէ երկակիություն չկա: Վստահ կարող ես մտածել հենց էն, ինչ ինքը գրել է գրառման մեջ: Կամ էլ չէ: Բայց շատ համոզված ա գրում: Ու չնայած այս ամենին, ընդհանուր կարծիքս դրական է: Ինչպես իր մասին նախորդ գրառումներում եմ ասել, կուզենայի ռեալում շփվել:

  12. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Artgeo-ին հազար տարի է` գիտեմ տարբեր վիրտուալ միջավայրերից, այն ժամանակ դեռ Ակումբը գոյություն էլ չուներ: Չէի շփվում հետը, ուղղակի կողքից նայում ու մտածում էի` իդեալական տղամարդ է:
    Հիմա Artgeo-ն ինձ համար Ակումբի ամենահետաքրքիր դեմքերից մեկն է: Սիրում է խաղալ, պրովոկացիոն բաներ անել, ուշադրություն գրավել, գժություններ անել, երբեմն էլ` էնքան լուրջ կերպարի մեջ է, որ քիչ է մնում` վախենաս: Ու ինչ էլ անի` լինի դա խելառություն, ցանցառություն, թե կատարյալ խելամտություն, իրեն էդ ամենը անտանելի սազում է: Խելացի մարդ է Artgeo-ն, ու իր մնացած հատկանիշներև միայն ընդգծում են իր խելքը:
    Հիմա մի քիչ ավելի շատ եմ ճանաչում Artgeo-ին, ու կարծիքս չի փոխվել` իդեալական տղամարդ է:
    Սիրում եմ իրեն:

  13. #28
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ակումբի էն անդամներից մեկն ա,ու հենց սկզբից վերաբերվել եմ միաժամանակ մի տեսակ ակնածանքով,խոր հարգանքով ու սիրով: Երբեք իրա գրառումների մեջ չկա մի գրառում,որ գրված լինի պարզապես գրելու համար,ու հիմնականում լուրջ թեմաներում իրա գրառումները խոր մտածելու տեղիք են տալիս: Բայց միաժամանակ քեզնից մի տեսակ մանկական բան ա ճառագում,չեմ հասկանում,թե ինչ

  14. #29
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մանեի մասին շատ բան չգիտեմ ճիշտն ասած, ինչքան ես իրան հիշում եմ ակումբում.. ինքը միշտ պարապումա
    Լավ աղջիկա, բայց դեռևս չեմ բացահայտել իրեն, և իրեն բնորոշ դեռ երևի ոչ մի հատկանիշ հստակ չի տպավորվել մոտըս: Միշտ էնպիսի տպավորությունա, որ ինքը մտնումա մենակ Սեր Ռոմանտիկայում գրառում անելու համար ուրիշ բաժիններում՝ բացի ժամանցից իհարկե, այդքան էլ ակտիվություն չի ցուցաբերում: Միգուցե լավ չեմ նկատել: Ռոմանտիկ անձնավորությունա երևում: Եվ մի քիչ պարփակված ինձ թվում է:

  15. #30
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Surpr!Se

    Սպասում եմ` Ադամը գա Բրյուսով ընդունվի… հետո կտեսնենք իրա էնէրգիայից ինչ կմնա… բայց լուրջ ահագին ուրախացել էի, որ իմացա` մեր մոտ ա գալու, ոնց որ թե ես էի իրան դաս տալու…
    շատ էներգետիկ, հումորով… իրա գլխում էնքան նոր մտքեր ու պլաններ կան, որ ամեն անգամ զարմանում եմ, թե որտեղ ա էսքանը տեղավորվում…
    Հաստատ ավելին ա, քան առաջին հայացքին թվում ա… ու ավելին ա, քան թվում ա, թե տեսնում ես… իրեն մի օր բացահայտելու եմ, բայց դեռ շուտ ա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 2 75-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •