Այսքան հակասական ու այսքան ներդաշնակ անձնավորություն, ինչպիսին Բարեկամն է ես մինչ այժմ չեմ տեսել: Չնայած հիմա էլ չեմ տեսնում, բայց դա չի կարևորը: Բարեկամի մեջ զարմանալիորեն մի տեղ են հավաքվել ծայրահեղ դաժանությունն ու ծայրահեղ նրբությունը: Նա մեկ կոտրվում է թեթևակի հպումից մեկ էլ նենց մի հաստ ծառ կքաշի կպոկի, որ շվարած ես մնում ու չես հասկանում թե ինչ է կատարվում: Անձամբ ես դժվար եմ պատկերացնում Բարեկամի մարմնային տեսքը, լրիվ լուրջ, ինձ համար Բարեկամը հոգի է, որը միշտ մոտակայքում է: Բայց լինում են պահեր, երբ նա անհետանում է ու սկսում ես մտածել, որ նա եղե՞լ է արդյոք իրականում, թե՞ դու էիր նրան հնարել
Խառը ստացվե՞ց, գիտեմ: Ուրիշ ձև չէր կարող լիներ:
Էջանիշներ