Բարեկամ
Բարեկամին ճանաչելը շատ երկար է ինձ մոտ տևում ու դեռ պրոցեսում եմ։ Սկզբում լրիվ այլ տպավորություն էր թողնում, հիմա՝ լրիվ այլ։
Խելացի է, հետաքրքիր տեսակետներ ու կարծիքներ ունի, որոնք սակայն երբեմն դոգմատիկ են։ Նաև այն կանացի իմաստնությունը, որը պիտի որ գա տարիքի հետ, կարծես թե չկա նրա մոտ։ Իրեն ավելի փոքր եմ պատկերացնում, քան իրականում կա։ Ասենք, եթե լիներ քսաներկու տարեկան, հոյակապ կերպար կլիներ ինձ համար։ Բայց հիմա նույնն ասել չեմ կարող, որովհետև չկա ոչ իր տարիքին համապատասախան կենսափորձից եկող իմաստնությունը, ոչ համարձակությունը, ոչ ուժը։ Զգացմունքային է, եթերային, ինչը շատ լավ է, բայց միևնույն ժամանակ՝ վախեցած է ու թույլ... Անչափ խոցելի է։
Հիմա հասկանում եմ, որ ճիշտ էր՝ հեքիաթս իր մասին չէր։![]()
Էջանիշներ