User Tag List

Էջ 17 75-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #241
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մեջբերում Արիադնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորո ասա, Նորո ասա
    Ի՞նչ ասեմ Ան ջան…

    Լավ ասեմ

    Արիադնա նույն ինքը Վարդուհի նույն ինքը Աննա

    Աննայի հետ ծանոթացել էի մինչև պարզելը, որ ակումբի Վարդուհին Բգոի քույրիկն ա, միշտ կարդում էի գրառումները ու մտածում հետաքրիր մարդ կլինի ռեալում, տեսնես մի օր կգա հանդիպման ու հա հարմար պահ էի ուզում գտնեի որ ասեի «Երբ ես գալու հանդիպման», էս կեղտոտ Բագրատն էլ ձեն չէր հանում Մի անգամ կարծեմ հարցրեցի «Էս Վարդուհին ով ա՞» ասեց «Եսիմ»:
    Վերջը ծանոթացանք ու իմ մոտ ամեն ինչ պարզվեց, սպասելիքներս արդարացան ակումբում միշտ դրական Վարդուհին կյանքում էլ է միշտ դրական Աննա
    Տակ դեռժած բռատուխա

  2. #242
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երեկ հիշում էին, թե ոնց եմ Նորոյի հետ ծանոթացել Ակումբի ծանոթություններիս երկրորդ ալիքի առաջին մարդն ա Հիշում եմ, որ հենց սկզբից Նորայրը մի տեսակ դրական տպավորություն թողեց: Ընդհանրապես բավականին համբերատար է, դեմքին գրեթե միշտ խաղաղություն է, անկախ իրավիճակից: Այն քիչ մարդկանցից է, ով իմ պսիխոզները հանգիստ ա տանում, ինչի համար ի դեպ շատ շնորհակալ եմ: Իմ նեխած բնավորության պատճառով շատ եմ սխալներ թույլ տվել, բացառություն չի նաև Նորոն: Նույնիսկ երբ կարծում էի, որ վերջ, էլ կյանքում երբեք հետս չի խոսա, զանգում ու գրում էր Համառ է, իր նպատակին հասնում է համարյա միշտ: Եթե մի բան որոշել է իր համար, ապա ամեն ինչ կանի, որ ռեալը իր որոշածով լինի, բայց նենց, որ կողքինները չեն էլ նկատի:
    Ամենաշատը ինչ գնահատում եմ Նորոյի մեջ, յուրահատուկ ու 100 տոկոսանոց ընկերությունն ա: Յուրահատուկ, քանի որ իր համար ընկերությունը այն է, որ ինքը ինչ որ մեկին համարում ու ընդունում է որպես ընկեր, անկախ նրանից, թե դիմացինը ինչ է մտածում: Ընկերների համար նույնիսկ կյանքը կտա ու սա չափազանցություն չի:
    Շատ եմ սիրում ու հարգում Նորմարդուն, որն այսքան հին ու ծանոթ մարդ է դարձել

  3. #243
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արթուրի մասին չգրեք ես եմ գրում

    Արթուրին որ դեռ չէի ճանաչում, ինձ թվում էր ահավոր ինքնասիրահարված տիպա: Մի տեսակ խուսափում էի իրեն հանդիպելուց: Վերոնիկան մի անգամ մի կարգին գովել էր, բայց դե մեկա խուսափում էի: Մեկ էլ մի օր Արթուրը գրառումա անում ՝ Դայանաին չգիտեմ, նույնիսկ ակումբում չեմ նկատել, իսկ ես 1000 գրառում արդեն ունեմ ու ավելացնումա, որ ինքը հաճախ չի նկատում լավ մարդկանց: Ու էդտեղ, ինչպես ասում են հեքիաթներում, թագավորի տղան իրա մատը կծեց Մի օր էլ Լիլի հետ պապլավոկով քայլում ենք ու տեսնեմ ակումբցիների մի փոքրիկ "բանակ": Էդ թվում էր նաև դմբոիկս: Ասեց ՝
    -Քեզ երեկ տեսել եմ:
    -Չէ:
    -Հա դե լավա, ուղղակի հիվանդ եմ չեմ հիշում: Ես գնացի, հեսա կգամ: /Բյուրի հետ գնացին/,... Դայ ընկեր ունես,- գոռաց հեռվից:
    -Չէ

    Հետո հանդիպեցինք Ցիտադելում, ինքը սկսեց էստեղ աշխատել ու տենց ընկերացանք: Իրան ցանկացած իրավիճկում տեսնում եմ: Մարդ ա իսկական մարդ, որ կարող է ջղայնանալ, ուրախանալ, գոռալ, լացել ու մնացած բոլոր մարդկային գործողություններ անել: Բայց տարբերվումա բոլորից, ինքը էդ ամեն ինչն անումա մաքսիմալ անկեղծ: Արթ քեզ շատ եմ սիրում ու շատ ուրախ եմ, որ քո պես ընկեր ունեմ: Չփոխվես:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 18.09.2008, 11:49:

  4. #244
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ինքը շատ լավն է, ռեալում չեմ տեսել ու կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա, բարի ,համբերատար, սիրաշատ:
    Հիմա մենակ մի բան եմ մտածում ինչը կարող է իրան համբերությունից հանել

  5. #245
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երկար ժամանակ մտածում էի որ Կատկան 2րդ մականունա չնայած մինչև հիմա էլ մի քիչ կասկածում եմ

    Իրականում շատ քիչ են աչքիս ընկել իրա գրառումները դե սպորտում երևի չի գրում

    Բայց դե իմ տեսածից ահագին ուշխուժ ու լավ հումորով մարդու տպավորությունա թողել..
    Երևի դեռ այսքանը կասեմ.. հուսով եմ մի օր առիթ կլինի ավելի մանրամասն ծանոթանալու
    Loading your personal settings....

  6. #246
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Սամվելին նոր-նոր եմ սկսում ճանաչել: Բավականին լավ մարդ է, սակայն իմհկ ունի մի քանի թերություններ, որոնց շտկելու ուղղությամբ որքան նկատել եմ աշխատում է: Ունի որոշակի ավորիտետ պատկերացումներ, որոնք, սակայն ինչքան նկատել եմ մինչև վերջ չի հիմնավորում ու չի պնդում: Գրառումների ճնշող մեծամասնությունը զգացմունքային է, չմտածված: Հիմնականում կարծիքս ձևավորվել է ֆորումի շրջանակներում, ֆորումից դուրս գրեթե չենք շբվել, բայց ինչքան որ շբվել ենք, զգացմունքայնությունն ու հեշտ բռնկվելը ռեալում էլ եմ նկատել: Ընդհանուր առմամբ չար մարդ չէ, ավելին, կարող եմ ասել, որ բարի է ու կամեցող: Կարծում եմ որ լիարժեք անձնավորության (թերություններով և առավելություններով) ձևավորման նախնական փուլում է, այս փուլն անցնելուց հետո, նոր կարելի է խոսել Սամվելի մասին

  7. #247
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Փաստորեն, ինձ Արթջեոն բաժին ընկավ...
    Շփվել եմ միայն ֆորումի շրջանակներում։ Քաղաքավարի, մի փոքր փշոտ, երազկոտ մարդու տպավորություն է թողնում։ Չափից շատ է խոսում ուտելիքի, երբեմն էլ՝ անկողնային գործողությունների մասին, բայց երկուսն էլ, կարծում եմ, պաշտպանիչ ռեակցիաներ են և դիմակներ (համենայն դեպս, երկրորդը)։ Ամեն տեղ աչքին Վլադիմիր Վլադիմիրովիչն է երևում . դա լավ չէ։ Հազվադեպ եմ տեսնում նրան Հայոց լեզվի, Արվեստի կամ Մաթեմատիկայի բաժնում, այլապես ավելի շատ կշփվեինք, հավանաբար («Խնդիր խաղից» թեման լավն էր , ինձ մտածել տվեց)։
    Որպես մոդերատոր էլ վատը չի

    Ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել նրա մասնագիտությունը։

    Այսքանը, թերևս։

    Հ.Գ. Տեսնես, իմ մասին ո՞վ է գրելու։

  8. #248
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Արսեն ջան, գրեցի…

    Արսենի հետ մեր ֆորումային բանավեճերն սկսվել են երեւի նրա գրանցման հենց սկզբից:
    Միանաշանակորեն համոզված եմ, որ Արսենն ահագին բանիմաց է:
    Ու ինձնից լավ է շախմատ խաղում:
    Բացի այդ շա՜տ հավասարակշռված է:
    Շատ հաճելի է շփվել մի մարդու հետ, ով երբեք ազնվության, պարկեշտության սահմանները չի անցնում: Չի կարելի մոռանալ նաեւ նրա ազգասեր, «բարոյախրատական» մեծ բովանդակություն ունեցող գրառումները:

    Արսենի երեւի միակ թերությունը մի փոքր «պարզամտությունն» է կամ «մաքրությունը». չգիտեմ, ինչպես է կարելի ճիշտ ասել:
    Դա էլ դեռ հարց է՝ թերությու՞ն է, թե՞՝ ոչ…
    Երկմտանքիս պատճառը երեւի այն է, որ ներկայումս նման մարդիկ այնքան էլ հաճախ չեն հանդիպում, մի տեսակ «արդի» չէ /նկատի ունեմ նրա բնավորությունը/, որը գուցե իր համար, մեր այս գորշ իրականությունում, այնքան էլ ճիշտ չէ:

  9. #249
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մարկիզը շատ հետաքրքիր կերպարա ակումբում.. Լավ հումոր ունի.. ոնց հասկանում եմ լավ գիտակ բժիշկա համ էլ Բարսայի Երկրպագու Լուտշե նե պրեդստավիշ

    Հետաքրքիր կլինի նաև իրան ճանաչել Ռեալում.. Համ էլ մի օր սկսել էի մտածել որ Աստղի Եղբայրնա Բայց հետո Աստղը ասեց որ չէ

    Մի խոսքով Կլասիկոն նայելու որ գնանք կանչելու ենք իրեն .. հուսով եմ կգա
    Loading your personal settings....

  10. #250
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Թույլ տվեք խախտել կարգը ու գրել Մարկիզի մասին

    Նախ, Մարկիզ ջան, շնորհակալ եմ, որ այսքան լավ բաներ ես գրել իմ մասին. սա, իհարկե, վկայում է ոչ թե նրա մասին, որ ես իրոք ունեմ այդպիսի լավ հատկանիշներ , այլ որ քո մեջ կա մարդկանց մեջ լավ բաներ տեսնելու հազվագյուտ ունակությունը՝ մաքուր հոգու հատկանիշ։


    Արսենի հետ մեր ֆորումային բանավեճերն սկսվել են երեւի նրա գրանցման հենց սկզբից:
    Համարյա։ Հենց եկա ֆորում, այս հաճելի մարդը (իրոք հաճելի, առանց որևէ չակերտների) դիմավորեց ինձ բավականին կտրուկ գրառումներով Մի օր էլ իրար կծու բաներ գրեցինք չեմ հիշում որ բաժնում, հետո անձնական նամակներ գրեցինք՝ պարզելու, թե ինչու ենք վիճում։ Սա ուզում եմ անպայման ասել, որ Մարկիզը առաջինը գրեց այդ թեմայում, որ իր հաղորդագրությունն իմ հասցեին ջնջեն։ Տհաճ գրառումներ արդեն հասցրել եմ կարդալ և գրել, բայց Մարկիզը կարողացավ հասկանալ, ներել և մեծահոգություն ցուցաբերել։ Սա, միգուցե, աննկատ անցնող մանրուքներ են ֆորումում, բայց ինձ համար շատ կարևոր են, որովհետև մարդու սրտի մասին են խոսում։

    Ու ինձնից լավ է շախմատ խաղում:
    Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ չհավատալ նորին գերազանցությանը, համեստություն է անում։ Պատմեմ եղելությունը։ Ես մի յոթ տարի շախմատի եմ գնացել, առաջին կարգ եմ ունեցել, մի խոսքով թույլ շախմատիստ չեմ Մարկիզի հետ խաղլուց (որն, իդեպ կարգ չունի), նա կարողացավ նյութական առավելության հասնել (էն որ զինվոր կամ ֆիգուր ավել են ունենում), ու մի պահ հեռու էր հաղթանակից ընդամենը մեկ քայլ (պարզապես չտեսավ, երևի տանեցիները բզբզեցին, թե չէ, ես պատրաստվում էի հանձնվել)։ Այդտեղ ես, ասած ընկերներիցս մեկը, «էլի ֆռացրի, տարա» Այսքան բանը, իհարկե, չի գրել։

    Իմ պատկերացմամբ սրտացավ, պատասխանատու, մաքրասիրտ անձնավորություն է։ Մասնագիտությամբ, ինչքանով հասկացա, բժիշկ է։ Պատմածներից և ընդհանրապես գրառումներից երևում է, որ բարեխիղճ է։ Երևի ամուսնացած չէ, համոզված եմ որ երեխասեր է և ընտանիքի լավ հայր է լինելու։
    Մի խոսքով, որ չստացվի "кукушка хвалит петуха за то что хвалит он кукушку" տարբերակը շատ չգրեմ։ Հուսով եմ, առիթ կլինի իրական կյանքում էլ ծանոթանալ։

  11. #251
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մոդերատորական: Հաջորդը գրում է Սամվելի մասին, և կխնդրեմ այլևս չխախտել կարգը:

  12. #252
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Սամ

    Սամվելին ռեալում ավելի շատ եմ սիրում, քան վիրտուալում։
    Վիրտուալում ոնց որ ինքը չլինի։ Մենակ հումորնա իրանը Ամենաշատն իր մեջ սիրում եմ կազմակերպված, ուշադիր լինելը...էն ինչ ես չունեմ էլի
    Գրառումներն էդքան շատ չեմ կարդում, որտև հիմնականում սպորտ-ում ա գրում։
    Մեկ-մեկ քաղաքականությունում ա հավեսին բաներ գրում, ղժժալու։ Էդ գրառումներից էլ լիքը բան կարելի ա իր մասին ջոկել։ Եթե ուշադիր կարդաս
    Սամ...տրադիցիոն


  13. #253
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Քանի որ Սամվելի մասին արդեն գրել էի, գրառումս թույլ տվեք տեղադրել:
    Սամվել

    Սամվելը հիմնականում գրառումներ է կատարում այն բաժիններում, որտեղ ինքս շատ չեմ հաճախում: Երեւում է, որ սպորտի եւ հատկապես ֆուտբոլի մեծ երկրպագու եւ գիտակ է: Չնայած նրան, որ /այ քեզ բա՜ն, նոր եմ հայտնաբերում/ ընդամենը 20 տարեկան է, նրա հաճախ կատարված գրառումները քաղաքականություն բաժնում բավականին օբյեկտիվ են …

    Էլ չեմ ասում, որ Բարսելոնի մեծ երկրպագու է: Եվ սրանով պետք է, որ ամեն ինչ ասված լիներ:
    Չնայած Բարսելոնի երկրպագու է, բայց շատ օբյեկտիվ ու հավասարակշռված մոդերատոր է, հատկապես` շատ տոլերանտ է Ռեալի «ֆուտբոլից մի 2000 կմ հեռու» երկրպագուների նկատմամբ:
    Կլասսիկոն էլ իրար հետ կդիտենք ու կերկրպագենք աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբին…Սամվել ջան…


    Գալաթեա

    Նրա մասին գրելն այնքան դժվար է թվում, որ վախենում եմ՝ նրա մասին գրառում կատարելուց: Բայց «ահս» թոթափեմ ու գրեմ…
    Առաջին ակումբցիներից մեկն էր, որ ինձ դիմավորեց «գրկաբաց»…
    Հըլը էդ քիչ չի, կլավիատուրայով տեքստ հավաքելն էլ սենց հեռվից –հեռու սովորացրեց:
    Առաջին ակումբցին էր, որին ես սիրեցի ու մինչեւ հիմա սիրում եմ: Ու դաժե /մի տեղ էլ նշել եմ/ իմ ամենասիրելի ակումբցին է:
    Այ, որ նա այստեղ չէր եւ երկար ժամանակ գրառումներ չէր կատարում, ես զգացի, թե նրա բացակայությամբ որքա՜ն բան է կորցնում ակումբը: Գրականությունում չկային նրա առողջ քննադատականները, քաղաքականությունում չկային նրա սուր, երբեմն «մահացու խայթող» գրառումները, զրուցարաններում պակասել էր միայն նրա ներկայության դեպքում առկա «սթափեցնող» պաչերն ու «չափալախները»… եւ այլն…

    Իսկ իրականում, համոզված եմ, Գալաթեան շա՜տ իմաստուն, ահագին «սենտիմենտալ», «դինամիկ»՝ որոշումների առումով, անձնավորություն է, որին հասկանալը ամեն մարդու «բան» չէ: Նա «վառ անհատականություն է»…

  14. #254
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մարկիզ

    Շատ յուրատեսակ ակումբցի է Մարկիզը, սուր հումոր ունի, զարգացած է, հետաքրքիր գրառումներ է անում, կարողանում է բավականին ճշգրիտ ընկալել դիմացինին: Վերջերս իր մի գրառումից շատ ազդվեցի, Ակումբն ինձ համար-ում էր գրել, իր հանդեպ վերաբերմունքս էլ ավելի լավացավ, դրական աուրա ունի, չպարտադրող է վիրտում, իրական կյանքում չգիտեմ, չէի էլ ուզենա իրեն ճանաչել, հիմնականում վիրտն ավելի լավն է լինում ռեալից, իրենից ոչ մի կերպ հիասթափվել չէի ուզի:
    Հա, մեկ էլ, գիտեմ որ դա անհնար է, որ էդպես լինի, բայց պիտի ասեմ՝ ահավոր նմանեցնում եմ հին անդամներից մեկին, ում շատ սիրում ու կարոտում եմ:

  15. #255
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    impression
    ռեալում իրեն չեմ ճանաչում, վստահ եմ վիրտուալ ու իրական կերպարները այնքան էլ տարբեր չեն: Չգիտեմ ինչու impression-ի կերպարը իմ մոտ ասոցացվում է մագաղաթյա հին մատյանի հետ, հասկանալի ոչ բոլորի համար, հասկանալու համար կարդացողը պետք է հատուկ պատրաստվածություն անցած լինի, մանրանկարներով էջեր, ոսկեղենիկ հայերեն, միգուցե նույնիսկ պակասող էջեր: Ամենահետաքրքիր ակումբցիներից է, եթե ոչ ամենահետաքրքիրը:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

Էջ 17 75-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •