Տվյալ թեմայի իմաստը ձեր վերևի մարդու մասին ձեր կարծիքը, վերաբերմունքը կամ տպավորությունն արտահայտելն է։ Տվյալներ, փաստեր (հավաստի թե անհավաստի) արձանագրող կամ ավելի վատ՝ միայն սեփական անձի մասին կարծիք լսելու նպատակով ձևի համար արված ու այդպիսով ինֆորմացիա չպարունակող գրառումներն այս թեմայում տեղ չունեն և ջնջվելու են։
Ջնջման ենթակա գրառումների օրինակներ (մոդելներ).
Իմ վերևի մարդուն դեռ չեմ ճանաչում։ (Է, չես ճանաչում, գրառում մի արա, ո՞վ է ստիպում)։
Իմ վերևի մարդը տնտեսագետ/ծրագրավորող/բժիշկ... է (չոր ու ցամաք փաստ)
Իմ վերևի մարդն իմ եղբայրն (քույրն, ընկեր(ուհի)ն և այլն) է։
Իմ վերևի մարդը չի ուզում/ուզում է (չգիտեմ ինչ) անել։
Իմ վերևի մարդը (չ)գիտի, որ ...
Իմ վերևի մարդն այսօր ինձ ասեց, որ...
Իմ վերևի մարդը (չգիտեմ ինչ) արեց։
Հ. Գ. Քանի որ նախորդ թեմայում վերջինը Kita–ի գրառումն էր, բայց թեման փակեցի, խնդրում եմ իմ մասին գրելու փոխարեն կարծիք գրել Kita–ի մասին։
Հավելում. վերևինի մասին գրելու համար թեմայում նախօրոք «տեղ զբաղեցնելը», որպեսզի հանկարծ ուրիշն այդ ընթացքում հանկարծ չգրի, արգելվում է։ Ով հասցնում է, նա էլ գրում է։ «Տեղ պահելու» հնարք պարունակող գրառումները կջնջվեն, հեղինակները նկատողություն կստանան։




Մեջբերել
, հա հա, հենց քո վրա, բայց իրականում ինքը բոլորիս էլ սիրում ա

:
Երջանիկ կլինի այն տղան, ում նա ցույց կտա իր ներքին փխրուն աշխարհն ու թույլ կտա պաշտպանել իրեն: Իհարկե, հետագայում միևնույն է իր էությունը պոռթկալու է, բայց նա ավելի է գնահատելու իր թուլությունը: Խառը գրեցի, բայց Լիլոյի մասին դասավորված մտքեր չեն ստացվում: Ինքը սառը դատողությունից գրեթե զուրկ է: Որոշումները ընդունում է միայն զգացմունքների վրա հիմնվելով: Սենց թե նենց, դրական կերպար է
:
:


Էջանիշներ