User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 87 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

  1. #76
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Դիվ ջան, էդ նույն մարդիկ, որ բոցավառվելու են թեկուզ այն հայրենասիրական կոչերով, որ նորից գնան պատերազմ, նույն ձևով կկատարեն այն բոլոր կետերը, որ իշխանությյունները կհրամցնեն իրենց

    Բայց մինչև առաջ անցնելը արժի հասկանալ, թե ինչ է ազգը, նացիան: Ուրեմն այսպես, ազգը պետականորեն կազմակերպված հասարակությունն է: Ուրեմն այսուհետ պայմանավորվենք, որ երբ նկատի ունենանք մեր ազգին՝ հայությանը, գրենք ազգ, իսկ ՀՀ-ի բնակչությանը՝ նացիա /որ չխառնենք/
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #77
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ մենք խոսում էինք ազգային գաղափարից
    ուրեմն նա չկա և պետք էլ չի որ լինի չէ՞
    պետք է լինի
    ինչքան էլ փախչեք, մեկ է: Ավելի մանրացնեմ ասելիքս. ամեն հայ ընտանիք պիտի իր զավակներին մեծացնի որպես ազգի նվիրյալներ, այսքանը

    մեր ճակատագիրն էլ սա է, ինչու եք ոտք գցում մյուս ժողովուրդների հետ?, որ չեն տեսել այդքան արհավիրք, ինչու եք գերագնահատում մեր պետությունը?, երբ մյուսները առնվազն 4 դար մեզնից առաջ են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #78
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք է լինի
    ինչքան էլ փախչեք, մեկ է: Ավելի մանրացնեմ ասելիքս. ամեն հայ ընտանիք պիտի իր զավակներին մեծացնի որպես ազգի նվիրյալներ, այսքանը
    Մի հարց միայն:
    Ինչու՞ որպես ազգի նվիրյալներ, և ոչ թե ասենք սոցիալիզմի, կամ կոմունիզմի, կամ դաշնակցույթան, կամ ֆաշիզմի, կամ փողի, կամ ուտելիքի… նվիրյալներ և անպայիման հենց ազգի նվիրյալներ :
    ինչու՞: որ ինչ՞ լինի ու ինչի/ում ՞ համար լինի դա

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.01.2009)

  6. #79
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց միայն:
    Ինչու՞ որպես ազգի նվիրյալներ, և ոչ թե ասենք սոցիալիզմի, կամ կոմունիզմի, կամ դաշնակցույթան, կամ ֆաշիզմի, կամ փողի, կամ ուտելիքի… նվիրյալներ և անպայիման հենց ազգի նվիրյալներ :
    ինչու՞: որ ինչ՞ լինի ու ինչի/ում ՞ համար լինի դա
    Կրոնդ կարող ես փոխել, իսկ ազգդ՝ ո՛չ։

  7. #80
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք է լինի
    ինչքան էլ փախչեք, մեկ է: Ավելի մանրացնեմ ասելիքս. ամեն հայ ընտանիք պիտի իր զավակներին մեծացնի որպես ազգի նվիրյալներ, այսքանը

    մեր ճակատագիրն էլ սա է, ինչու եք ոտք գցում մյուս ժողովուրդների հետ?, որ չեն տեսել այդքան արհավիրք, ինչու եք գերագնահատում մեր պետությունը?, երբ մյուսները առնվազն 4 դար մեզնից առաջ են
    կարո՞ղ ես մի քիչ ավելի մանրամասն գրել սրա մասին… ինչ ինկատի ունես ազգի նվիրյալ ասելով

  8. #81
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց միայն:
    Ինչու՞ որպես ազգի նվիրյալներ, և ոչ թե ասենք սոցիալիզմի, կամ կոմունիզմի, կամ դաշնակցույթան, կամ ֆաշիզմի, կամ փողի, կամ ուտելիքի… նվիրյալներ և անպայիման հենց ազգի նվիրյալներ :
    ինչու՞: որ ինչ՞ լինի ու ինչի/ում ՞ համար լինի դա
    պետք է ասեմ, որ այս հարցի շուրջ մեր անհամաձայնությունը գալիս է նրանից, որ դուք այլ հարթությունից եք նայում այս հարցին, իսկ մենք՝ այլ

    մենք նայում ենք արդեն իսկ համեմատաբար պրոֆեսիոնալ հարթությունից, իսկ դուք էմպիրիկ հարթությունից: Այսինքն՝ ես կիրառում եմ այնպիսի տերմիններ, որոնք ըստ ձեզ հենց իսկը նացիոնալիզմից են բխում, բայց գիտական առումով դրանք այլ են: Թեկուզ հենց ազգային կոչվող պետության դեպքում...

    Դիվ, քո հարցին պատասխանելու համար դու նույնիսկ չես էլ պատկերացնում, թե ինչքան երկար պիտի գրեմ, ներկայացնեմ բոլոր կողմերը, որից հետո գուցե մեր հետ համաձայնեք

    Ինչևէ, փորձեմ ներկայացնել հնարավորինս հակիրճ.
    ուրեմն, միջազգային իրավունքը ցույց է տալիս պետությունների իրավունքների և պարտականությունների շրջանակը: Այսինքն միջազգային իրավունքի սուբյեկտ, գլխավոր սուբյեկտ հանդիսանում են պետությունները: Չնայած, որ լիբերալները գտնում են, որ միջազգային իրավունքի սուբյեկտ են նաև միջազգային կազմակերպությունները, իսկ մարքսիստները գտնում են, որ միջազգային իրավունքի սուբյեկտներ են բուրժուազիան ու համաշխարհային պրոլետարիատը: Բայց քանի որ այժմ իշխում է ռեալիստական հարացույցը, փաստացի իսկական սուբյեկտներ համարվում են սուվերեն պետությունները:

    Ուրեմն, գլխավոր դերակատարը պետություններն են: Այստեղ արդեն պետությունների միջև պետք է հաստատվի ուժի բալանս: Իհարկե սին են այն պատկերացումները, թե բոլոր պետությունները իրավահավասար են. ուժեղ է այն բարոյականությունը, որը հզոր պետությանն է /ներկայումս բողոքական բարոյականությունն է համարվում գերիշխողը/: Միշտ էլ տերությունները օգտագործում են լծակները՝ ազդելու համար աշխարհում ընթացող պրոցեսների վրա: Ու այսպես կարող եմ շատ երկար շարունակել... բայց իմ ասածի էությունը ինչում է? Նրանում, որ մեզ անհրաժեշտ է հզոր պետություն, ինչու չէ նաև ուժեղ պետություն: Ճիշտ է մարսքսիստները ասում են, թե ժամանակ է գալու, որ վերանալու են պետությունները, աշխարհում հասարակությունը ապրելու է բարոյական նորմերի ու հասարակական արդարության հիման վրա, բայց մենք դեռ այդ ժամանակներում չենք, գուցե այդ ժամանակը բավականին հեռու է, եթե հաշվի առնենք նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը իրեն արդեն սպառել է. այսինքն պետությունները դեռ նոր առճակատման կարող են գնալ, ինչը կհանգեցնի նոր հակամարտությունների...

    ուրեմն, հզոր պետություն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ ազգային գաղափարախոսություն, որը հետագայում զարագանալով կվերաճի դոկտրինի: Հիմա այս պահը մի քիչ պարզաբանեմ... Սոցիալականության տարբեր մակարդակներ կան /սոցիալականությունը մարդկանց համատեղ կենսագործունեությունն է, որը հանդիսանում է մարդու, հասարակության առաջացման, կայացման, զարգացման ինչպես նախադրյալը, այնպես էլ արդյունքը/՝ 1-ին մակարդակը սոցիալական մակարդակն է, 2-րդը՝ քաղաքական, 3-րդը՝ պետաիրավական: Հիմա մենք ինչ-որ տարանցիկ մակարդակում ենք՝ 1-ինի և 2-րդի միջև: Մենք նախ խնդիր ունենք ձևավորելու քաղաքական դաշտ, ապա դա կհանգեցնի պետաիրավական դաշտի ձևավորմանը՝ իրավունքի իրացման դեպքում: Այժմ մեր երկրում պետաիրավական ոլորտը ոչնչացված է, քանի որ բարոյալքված ու արժեզրկված է գործող օրենսդրությունը...

    այսքան խնդիրներ ունենք մենք, մեր հասարակությունը ահավոր բազմաշերտ է: Պետք է կոորդինացնել, իսկ առանց կոնկրետ ծրագրի հնարավոր չէ

    Այսքանը հերիք է?

    Մեֆիստոֆել, ազգի նվիրյալ ասելով ես հասկանում եմ պետության նվիրյալ նախ և առաջ: Բայց քանի որ ճակատագրի բերմամբ, պատմության հեգնանքով մեր ազգը ցրված է ամբողջ աշխարհով մեկ, ապա հասկանում եմ նաև ազգի բեկորները պահպանելը և ինչու չէ, նաև վերադարձնելը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (27.01.2009)

  10. #82
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Աստղ ջան:
    Նախ շնորհակալություն պատասխանի համար: Իսկ երկրորդը: կներես, բայց ես էլի չեմ հասկանում, թե ինչ՞ պետության մասին ես խոսում, երբ աշխարհը արդեն վաղուց հիմնվում է կոսմոպոլիտ կառույցների վրա, որոնք օգտագործում են պետությունները իրնեց տարբեր կարիքների համար: Խոսքս գնում է մասնավորապես միջաջգային կոնցեռների մասին:
    Պետությունը արդեն մաշված մի բան է: Եթե քո ասելով լիներ, Եվրոմիությունը չէր լինի:

  11. #83
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ............................
    Մեֆիստոֆել, ազգի նվիրյալ ասելով ես հասկանում եմ պետության նվիրյալ նախ և առաջ: Բայց քանի որ ճակատագրի բերմամբ, պատմության հեգնանքով մեր ազգը ցրված է ամբողջ աշխարհով մեկ, ապա հասկանում եմ նաև ազգի բեկորները պահպանելը և ինչու չէ, նաև վերադարձնելը
    Astgh ջան, ի՞նչով համամարդկային արժեքները չեն բավարարում, որ մի հատ էլ պետության նվիրյալ դասիարակեն մեր մայրերը… պետությունը պետք է ստեղծվի ժողովրդի միջոցով և ժողովրդի համար (հասարակ) և սրա համար գաղափարախոսություն պետք չի այն էլ հատուկ ազգային… ընդամենը քաղաքացիական գիտակցություն… ճիշտն ասած "ազգի նվիրյալ զավակներ մեծացնելն" ինձ մի քիչ "ֆյուրերի երեխաներին է" հիշեցնում…

    Աստղ ջան, ես հասկանում եմ ինչ ես ասում ուղղակի ասում եմ, որ այն ինչի ձգտում ես "ազգային գաղափարախուսություն" կոչվածով հասնել չի լինի… այդպիսի փորձեր եղել են և ձախողվել են

  12. #84
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան:
    Նախ շնորհակալություն պատասխանի համար: Իսկ երկրորդը: կներես, բայց ես էլի չեմ հասկանում, թե ինչ՞ պետության մասին ես խոսում, երբ աշխարհը արդեն վաղուց հիմնվում է կոսմոպոլիտ կառույցների վրա, որոնք օգտագործում են պետությունները իրնեց տարբեր կարիքների համար: Խոսքս գնում է մասնավորապես միջաջգային կոնցեռների մասին:
    Պետությունը արդեն մաշված մի բան է: Եթե քո ասելով լիներ, Եվրոմիությունը չէր լինի:
    Դիվ, պետությունները իրենց չեն մաշել: Էդ հարցին թեթևակի անդրադարձել էի: ՄԱԿ-ը իրեն սպառել է. ավելի շատ զբաղվում է ՍՊԻԴ-ի հարցերով քան թե խաղաղության ապահովմամբ: Նրա բանաձևերը վաղուց արդեն խորհրդատվական բնույթ են կրում: ԱՄՆ-ը նույնիսկ չի էլ սպասում, որ իրեն համաձայնություն տա ՄԱԿ-ը, իր գործողությունները սկսում է: Կարող եմ օրինակ էլ բերել
    Եվրամիությունը նպատակ ունի հակադրվել ԱՄՆ-ին նախ և առաջ, այդ պատճառով արդեն կարծես թե ցանկանում են նորոգել Բրյուսելյան պակտը: Բայց հո ամեն ինչ էլ հարթ չի ընթանում? Ինքը երբեք 1 պետություն որպես չի կարող հանդես գալ, քանի դեռ Ֆրանսիան դեմ է միասնական Սահմանադրությանը

    Մի խոսքով. պետությունները դեռ գլխավոր դերակատարներն են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (29.01.2009)

  14. #85
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh ջան, ի՞նչով համամարդկային արժեքները չեն բավարարում, որ մի հատ էլ պետության նվիրյալ դասիարակեն մեր մայրերը… պետությունը պետք է ստեղծվի ժողովրդի միջոցով և ժողովրդի համար (հասարակ) և սրա համար գաղափարախոսություն պետք չի այն էլ հատուկ ազգային… ընդամենը քաղաքացիական գիտակցություն… ճիշտն ասած "ազգի նվիրյալ զավակներ մեծացնելն" ինձ մի քիչ "ֆյուրերի երեխաներին է" հիշեցնում…

    Աստղ ջան, ես հասկանում եմ ինչ ես ասում ուղղակի ասում եմ, որ այն ինչի ձգտում ես "ազգային գաղափարախուսություն" կոչվածով հասնել չի լինի… այդպիսի փորձեր եղել են և ձախողվել են
    Մեֆիստոֆել ջան, ախր ասացի չէ, որ այդ համամարդկային արժեքներն էլ ամբողջությամբ չեն գործում: Գործում է այն բարոյականությունը, որը գերտերությանն է պատկանում: Այսօր ԱՄՆ-ն է մշակում միջազգային նորմերը: Միջազգային իրավունքն էլ գործում է ստատիկ իրավիճակներում, երբ հավասարակշռությունը շատ խախտված չէ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #86
    Անդամության թեկնածու Surhandak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.02.2013
    Հասցե
    Valencia, Spain
    Գրառումներ
    3
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո կա եւ եղել է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ եւ Հայ Դասականներից շատերը, որդեգրել էին քարոզելու այդ գաղափարախոսության քարոզելու առաքելությունը Ֆրիկից սկսած վերջացած մեր օրերի հեղինակները: տես Ազատամարտիկի Հիշատակարանում...
    ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ քարոզողներից մեկը` Ավետիք Իսահակյանը իր բանաստեղծությունում այսպես է նկարագրել ժամանակի իրավիճակը, սակայն մենք մոռացանք մեր ՄԵԾԵՐԻ ԽՐԱՏՆԵՐԸ, եւ անգամ հարյուրամյակներ անց չկարողացանք թոթափել միջնադարի ստրկամտությունը, որը նորովի է լիցք է տալիս տականքների հաղթարշավին
    Աշխարհի ճոխ սեղանից

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ.
    Օր ու արև չտեսանք.
    Ու մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:

    Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
    Աշխարհի ճոխ սեղանից.
    Մենք աշխարհի խորթ տղերքն ենք,
    Մեզ փայ չկա աշխարհից:

    Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
    Քարից-հողից հաց քամե.
    Բեռով հացը հարստին տա.-
    Հարուստն իշխե. վայելե:

    Խեղճ աղքատը դառը դատի,-
    Դատարկ նստի... է՜յ աշխարհ,
    Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
    Քարի վրա, քար-աշխարհ:

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
    Օր ու արև չտեսանք.
    Ու մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:
    Ավետիք Իսահակյան 1898
    Օդեսա
    Վերջին խմբագրող՝ Surhandak: 07.12.2013, 23:40:

  16. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Surhandak-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո կա եւ եղել է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ եւ Հայ Դասականներից շատերը, որդեգրել էին քարոզելու այդ գաղափարախոսության քարոզելու առաքելությունը Ֆրիկից սկսած վերջացած մեր օրերի հեղինակները: տես Ազատամարտիկի Հիշատակարանում...
    եթե քամի ես ուզում որսալ, կարող ես…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.12.2013)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38
  2. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  3. Հայոց Ազգային Գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.07.2008, 23:24
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  5. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •