Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
/...շարունակելի.../Պատմության փորձությունները հաղթահարելու, գոյապահպանման դարավոր կռվից հաղթող դուրս գալու համար ազգը պետք է ունենա ուժեղ ազգային բնավորություն և հոգեկան կերտվածք, սրբությամբ պահպանի վերը թվարկված ազգային գործոնները:
Բայց պատմության անբարենպաստ ընթացքը ազդում է ժողովրդի բնավորության վրա: Հատկապես աննկատ չի անցնում օտարի դարավոր տիրապետությունը նվաճված ազգի բնավորության և հոգեկան կերտվածքի վրա: Դարերի ընթացքում սկսում են խաթարվել ժողովրդի բնավորության ավանդական գծերը, հոգեկան կերտվածքը:
Այդպիսի ժողովուրդները ձեռք են բերում թերարժեքության բարդույթ, որը Քրիստափոր Միքայելյանը բնութագրել է որպես <<ՊԱՏՄԱԿԱՆ ՉԱՐԻՔ>>:
Թերարժեքության բարդույթի դրսևորման հիմնական ձևերն են` բնավորության ավանդական գծերի թուլացումը, երբեմն էլ անհետացումը, զոհի բարդույթը, ստրուկի հոգեբանության առաջացումը, սեփական ազգային հավաքական ուժի նկատմամբ անվստահությունը, <<ԵՍ>>-ի հաղթանակ <<ՄԵՆՔ>>-ի նկատմամբ, ազգային հպարտության կորուստ, անմիաբանություն, ազգային համաձայնության գաղափարի թուլացում կամ լիովին անհետացում, պարտվողականություն և այլն:
Բնավորության նման խաթարված գծերով ոչ մի ժողովուրդ չի կարող գոյապահպանվել: Թերարժեքության բարդույթ ունեցող ժողովուրդները, եթե ցանկանում են գոյապահպանվել և մնալ պատմության բեմահարթակի վրա, առաջին հերթին պետք է ձերբազատվեն այդ <<պատմական չարիքից>>:
Ժողովրդի ազգային, հասարակական-քաղաքական ուժերը, կուսակցությունները պետք է քաջություն ունենան բացահայտելու թերարժեքության բարդույթի արմատները, արտահայտությունները և գտնելու դրանց վերացման ուղիները: Իհարկե, հաճելի գործ չէ քննարկել սեփական ժողովրդի` պատմության ընթացքում ձեռք բերած բնավորության արատավոր գծերը: Բայց ավելի լավ է անել այդ <<տհաճ>> գործը, քան թե ականատես լինել ազգի դանդաղ կործանմանը:
ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ԱՌԱՆՑ ՊԱՅՔԱՐԻ, ԱՌԱՆՑ ԱՐՅՈՒՆԻ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԹՈՒԼԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԲԹԱՑԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ:
Վերը շարադրածից բխում է այն միանշանակ եզրակացությունը, որ թերարժեքության բարդույթ ունեցող ժողովուրդների պետական ու քաղաքական ղեկավարությունը, ազգային-քաղաքական միտքը, քաղաքական կուսակցությունները իրենց ազգային գաղափարախոսության մեջ պետք է կատարեն պատմական իրավիճակից բխող ուրույն փոփոխություններ, առաջ քաշեն խնդիրներ, որոնք պետք է կազմեն մարտավարական ծրագրի առանցքը, ազգային իղձերի կենսագործման երաշխիքը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գաղթական (23.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ