User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ

    Պատերազմները, նվաճումները, հարստահարությունները ժողովուրդների հազարամյակների պատմության մեջ սովորական երևույթ են: Պարտված ժողովուրդները, բնականաբար, ատելությամբ ու վրեժխնդրությամբ են լցվում հաղթող ժողովուրդների նկատմամբ: Սակայն, որպես կանոն, եթե հաղթողը ինչ-որ ժամանակահատվածից հետո հեռանում է նվաճված երկրից, ապա պարտված ժողովուրդը ժամանակի ընթացքում բուժում է վերքերը և ամենակարող ժամանակը ժողովրդի հիշողությունից ջնջում է ատելության ու վրեժխնդրության զգացումը:Ժողովուրդները չարություն չունեն, նրանք անհիշաչար են: Եթե այդպես չլիներ, ապա բոլոր ժողովուրդները հիմա թշնամիներ կլինեին: Ժողովուրդների համար հավերժական թշնամիներ գոյություն չունեն: Թշնամու գաղափարը ժողովուրդների համար ունի մարտավարական և ոչ թե ռազմավարական նշանակություն:

    Բայց կան հիմնախնդիրներ, որոնք հավերժ մնում են ժողովուրդների պատմական հիշողության մեջ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մի ժողովրդի կողմից մյուսի ցեղասպանությանը և Հայրենիքի զավթմանը:

    ՈՐԵՎԷ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԱՎԹԱԾ ԴԱՀԻՃԸ ԶՈՀԻ ՄՈՏ ՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՄՆՈՒՄ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

    Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը այսօր էլ հանդիսանում է թուրքերի ազգային ծրագրի առանցքը, այն ելնում է պանթուրքիզմի գաղափարախոսությունից , որը թուրքերի ազգային իդեալն է, ազգային գաղափարախոսությունը: Քանի դեռ գոյություն ունի պանթուրքիզմը` Միացյալ Թուրանի գաղափարը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիրը գտնվելու է Թուրքիայի քաղաքականության օրակարգում: Հետխորհրդային շրջանում Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու այդ անվիճելի ճշմարտությունը:

    Ստեղված իրավիճակում Հայաստանի ապազգային ուժերը /ՀՀՇԿ-ն և նրանից ծնված ու գունափոխված բոլոր կազմակերպությունները/ բոլշևիզմից ժառանգած <<ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության>> դրոշով` ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ դիրքերից գործադրում են բոլոր միջոցները հայ ժողովրդի գիտակցությունից թուրքերին, որպես ազգային թշնամու կերպար հանելու համար, որով թուլացնում ու բթացնում են հայոց ինքնապահպանման բնազդը, ապակողմնորոշում ժողովրդին և դատապարտում ոչնչացման: Դա դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ:

    Թուրքերը հայոց ազգային թշնամին են: Թուրքերը կդադարեն հայոց ազգային թշնամին լինելուց, հայ-թուրքական հարաբերությունները, թեկուզ փոխզիջումային տարբերակով, կկարգավորվեն Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդին վերադարձնելու դեպքում միայն: Այդ պատմական կնճիռը վերացնելու այլ ուղիներ գոյություն չունեն:

    Լենդրուշ Խուրշուդյան

    ՎԵՐՋ Ինչ կարծիքի եք?
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.06.2008, 23:05:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38
  2. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  3. Հայոց Ազգային Գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.07.2008, 23:24
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  5. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •