Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
ես քո ասածի հետ խնդիր չունեմ, բայց դա այն չէ ինչ թեման ինկատի ունի…

Ապրելու և գեյատևելու համար յուրաքանչյուր ազգ, կարծում եմ, պիտի ունենա ազգային գաղափարախոսություն, այսինքն` մի գաղափար, որին հետևի ողջ ազգը և դրա շուրջ համախմբված միասնական, մեկ դառնա: Առանց սրա, կարծում եմ, ազգի գոյությունը դատապարտված է կործանման:
Ունենք արդյոք մենք` հայերս, այդ «Ազգային գաղափարախոսություն»-ը, և եթե այո, ո՞րն է այդ, իսկ եթե ոչ` Ի՞նչ գաղափարախոսություն կառաջարկեք դուք:
Կանխավ` շնորհակալություն:


սա պարզ ռասիզմ է, շովինիզմ, եթե այս սկզբմունքով առաջնորդվեին բոլոր ազգերը, մենք հայերս պիտի համարվենք նրանց երկրներում 2րդ սորտի մարդ
Ավելի շուտ պետք է շարժվի ոչ թե ազգը այլ քաղաքական գործիչները:
Ազգային գաղափարախոսություն մի փոքր ճոռոմ ա հնչում, դա իրականում պլանների փաստաթուղթ կարելի է համարել, բոլոր երկրներն էլ ունեն այդպիսի փաստաթղթեր, որի ուղղությամբ էլ քաղաքկանությունը վարում են: Իսկ քո գրառման մեջ բոլդով գրառումը ընդհանրապես կապ չունի նրա հետ, ինչի մասին ես խոսում եմ, իհարկե չի կարող ամբողջ ազգ մի գաղափարախոսությամբ առաջնորդվի, ոչ էլ հնարավոր է ստիպել մարդկանց միանման մտածել, դրանից ազգայնականության հոտ ա գալիս, իհակե պետք հրաժարվել էդ տիպի մտքերից: