Դիվ, ամբողջ ազգը չի կարող նույն կերպ մտածել, բայց կարող է ունենալ մի գաղափար, մի նպատակ, որին հասնելը կլինի առաջնային: Մեր պետության համար ես դա համարում եմ միջազգային ասպարեզում արժանավոր տեղ զբաղեցնելը: Սա նպատակն է, իսկ որոնք են քայլերը? Այ դա արդեն հիմնականում պետությունը պիտի մշակի, որ ստեղծվեն նպաստավոր նախադրյալներ՝ նպատակին հասնելու համար: Դա կլինի հասարակության առողջացում, իմ շատ սիրելի 4Դ-երի քաղաքականությունը.... շատ են ճանապարհները, բայց նպատակը մեկն է՝ արժանավոր տեղ զբաղեցնել ու դադարել նկուղային պետություն լինելուց: Ճիշտ է, ՀՀ-ն համարվում է զարգացող պետություն, բայց իմ կարծիքով նկուղային է
Այ այստեղ կօգնի ազգային գաղափարախոսությունը, որը չի նշանակում, թե մեր ազգը ավելի լավն է.... ոչ, ուղակի ազգին տալիս է համակարգված ձև, կոորդինացնում է գործողությունները, որը, էլի եմ ասում, ամենևին չի ենթադրում, որ ազգը մտածում է միևնույն կերպ
Էջանիշներ