User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Ապրելու և գեյատևելու համար յուրաքանչյուր ազգ, կարծում եմ, պիտի ունենա ազգային գաղափարախոսություն, այսինքն` մի գաղափար, որին հետևի ողջ ազգը և դրա շուրջ համախմբված միասնական, մեկ դառնա: Առանց սրա, կարծում եմ, ազգի գոյությունը դատապարտված է կործանման:
    Ունենք արդյոք մենք` հայերս, այդ «Ազգային գաղափարախոսություն»-ը, և եթե այո, ո՞րն է այդ, իսկ եթե ոչ` Ի՞նչ գաղափարախոսություն կառաջարկեք դուք:
    Կանխավ` շնորհակալություն:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մենք պաշտոնապես չունենք ազգային գաղափարախոսություն, սակայն, եթե կցանկանաք, մեջ կբերեմ Լ. Խուրշուդյանի <<Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բավանդակությունը>> չգիտեմ ինչ կոչել հոդված, թե ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կցանկանաք, մեջ կբերեմ Լ. Խուրշուդյանի <<Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բավանդակությունը>> հոդվածը ...
    Այո', խնդրում եմ, եթե կարելի է
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բովանդակությունը
    Ազգային գաղափարախոսությունը գաղափարների, հիմնադրույթների, գործոնների համակարգ է, որի նպատակը ժողովրդի ինքնապահպանումն է, ազատ, անկախ զարգացումը, բարեկեցիկ կյանքի ապահովումը:
    Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է` ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ գաղափարները այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը: Միաժամանակ, բնականաբար, ազգային գաղափարախոսության համակարգում յուրաքանչյուր ժողովուրդ` պայմանավորված իր պատմական զարգացման առանձնահատկություններով, ունի նաև իր յուրահատուկ հիմնախնդիրները:
    Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ռազմավարական և մարտավարական ծրագրերից:
    Ռազմավարական ծրագիրը բաղկացած է` ազգի ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ ծրագրում անհրաժեշտաբար իրենց պատշաճ տեղն են գրավում նաև յուրաքանչյուր ազգի առանձնահատուկ հիմնախնդիրները:
    Սակայն ազգային գաղափարախոսության հաղթանակի համար բավական չէ միայն ռազմավարական ճիշտ ծրագրի մշակումը: Հաջողության համար անհրաժեշտ է նաև բոլոր անհրաժեշտ գործոնները հաշվի առնող մանրակրկիտ մշակված մարտավարական ծրագիր: Մարտավարական ծրագիրը ժողովրդի պատմության տարբեր փուլերում, տարբեր պատմական պայմաններում ռազմավարական ծրագրի հիմնախնդիրների լուծման ուղիների համակարգն է: Եթե մարտավարական ծրագիրը չի ելնում պատմական իրականության բոլոր անհրաժեշտ գործոնների վերլուծությունից, նրա մեխանիզմը չի գործում: Հետևաբար, մարտավարական ծրագրի տապալմամբ չի իրականանում նաև ռազմավարական ծրագիրը: Ռազմավարական ծրագիրը կյանքի է կոչվում երկար, իսկ մարտավարական ծրագիրը` ավելի կարճ ժամանակահատվածի համար:
    Ազգային գաղափարախոսությունը` ռազմավարական և մարտավարական ծրագրերով, անվանվում է նաև Ազգային ծրագիր, իսկ որոշ երկրներում` Ազգային անվտանգության հայեցակարգ:
    Ազգային գաղափարախոսության առանցքը ազգի գոյապահպանումն է, ազգի գաղափարը: Ազգապահպանումը գերխնդիր է:
    Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական կատեգորիա: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ.
    ԼԵԶՈՒ
    ՄՇԱԿՈՒՅԹ
    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
    ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
    ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔ
    ՆԿԱՐԱԳԻՐ
    զգացում`
    ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    ՈԳԻ
    ԿՐՈՆ
    ՃԱՇԱԿ
    ԿԵՆՑԱՂ
    ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ
    ԸՆՏԱՆԻՔ...

    Դարերի ընթացքում ճակատագրի ընդհանրությամբ հիշյալ ազգային գործոնների հիման վրա ձևավորվում է յուրաքանչյուր ազգի ազգային ինքնությունը, ազգային դիմագիծը և ազգային անհատականությունը: Թվարկված գործոնները մտնում են ազգի գաղափարի մեջ և հանդիսանում ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ տարրեր:
    /շարունակելի.../
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.05.2008, 01:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրելու և գեյատևելու համար յուրաքանչյուր ազգ, կարծում եմ, պիտի ունենա ազգային գաղափարախոսություն, այսինքն` մի գաղափար, որին հետևի ողջ ազգը և դրա շուրջ համախմբված միասնական, մեկ դառնա: Առանց սրա, կարծում եմ, ազգի գոյությունը դատապարտված է կործանման:
    Ունենք արդյոք մենք` հայերս, այդ «Ազգային գաղափարախոսություն»-ը, և եթե այո, ո՞րն է այդ, իսկ եթե ոչ` Ի՞նչ գաղափարախոսություն կառաջարկեք դուք:
    Կանխավ` շնորհակալություն:
    Իսկ օրինակ ընտանիքի գոյության համար գաղափարախոսություն պետք է, թէ ոչ:
    Իսկ անհատ մարդու՞ն:
    Եթե այո, ապա ո՞րոնք են այդ գաղափարախոսությունները: Առանց որոնց ընտանիքը, կամ մարդ-անհատը կվերանան:
    Ու հետաքրքիր են՝ արդյո՞ք այդ ընտանեական, կամ անհատ-մարդու գաղափարախոսությունները կրկնվո՞ղ են, թե՞ ունիկալ են: Եվ ով/ովքեր է գրում դրանք:

    Հ.Գ. Գրածներիս չմոտենալ որպես տաֆտալոգիա, այլ փորձել որոշ ժամանակ մտածել այս հարցերի շուրջը , նախքան ազգային գաղափարախոսության մասին խոսալը :

  7. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Ճիշտ ա, դուք դեռ քննարկեք անհատի, ընտանիքի <<գաղափարախոսությունը>>, մինչև ես կհասցնեմ հավաքել ամբողջ նյութը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա, դուք դեռ քննարկեք անհատի, ընտանիքի <<գաղափարախոսությունը>>, մինչև ես կհասցնեմ հավաքել ամբողջ նյութը
    Հոփ :
    Իսկ դու չե՞ս քննարկելու էտ վերևինը :

  9. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոփ :
    Իսկ դու չե՞ս քննարկելու էտ վերևինը :
    Ուզում էի գլուխս ազատել, էն էլ ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի գլուխս ազատել, էն էլ ...
    Լավ չի :
    Թե չէ տեքստ հավաքել մենք էլ կարող ենք :
    Դու արի կարծիքտ ասա :

  11. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրելու և գեյատևելու համար յուրաքանչյուր ազգ, կարծում եմ, պիտի ունենա ազգային գաղափարախոսություն, այսինքն` մի գաղափար, որին հետևի ողջ ազգը և դրա շուրջ համախմբված միասնական, մեկ դառնա: Առանց սրա, կարծում եմ, ազգի գոյությունը դատապարտված է կործանման:
    Ունենք արդյոք մենք` հայերս, այդ «Ազգային գաղափարախոսություն»-ը, և եթե այո, ո՞րն է այդ, իսկ եթե ոչ` Ի՞նչ գաղափարախոսություն կառաջարկեք դուք:
    Կանխավ` շնորհակալություն:
    Չունենք...Ընդհանրապես, հայերս համախմբվում ենք մի գաղափարի շուրջ միայն կրիտիկական պահերին, բայց արդեն ուշ է լինում...Դա մեր դարավոր հիվանդությունն է: Էդ հիվանդին ուժեղ, շատ խիստ առաջնորդ է պետք, որ ականջից բռնի ու դարձի բերի, հակառակ դեպքում նա շարունակում է իներցիայով ընթանալ...
    Համաձայն եմ նաև DVGRAY-ի հետ, նախ և առաջ ընտանիքում են գտնվում առողջ հասարակության առանցքային բանալիները...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  12. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Արդի աշխարհաքաղաքական պայմաններում հայ ժողովրդի ու Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի խնդիրների լուծման անհրաժեշտության շրջանակներում էլ կազմվում է հայոց ազգային գաղափարախոսությունը հետևյալ հիմնախնդիրներով.
    • ԺՈՂՈՎՐԴԻ ԳԱՂԱՓԱՐԸ
    ,
    որը ազգային գաղափարախոսության առանցքն է, նպատակը, գերխնդիրը: Բոլոր ուժերը ի սպաս են դրվում այդ գերխնդրի իրագործմանը, որի էությունը հայ ժողովրդի գոյատևումն է, ազատ, անկապ զարգացումը և բարեկեցիկ կյանքի ապահովումը:
    Հայ ժողովրդի գոյապահպանման առաջին հիմնապայմանը անկախ, ամբողջական հայրենիքի առկայությունն է: Երկրորդ հիմնապայմանը` անկախ պետականության առկայությունն է: Երրորդ հիմնապայմանը` ազգային մշակույթի համակարգի առկայությունն է, ազգային մշակույթի` ազգային դաստիարակության հիմնական լծակ լինելը: Առանց ազգի ՀԱՅՐԵՆԻՔ չկա, առանց հայրենիքի` ԱԶԳ: Հայրենիքի բովանդակությունը ՀՈՂՆ է, ձևը` ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ: Առանց ազգային մշակույթի ազգային հայրենիք չկա: Հողը ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով:
    • ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ.
    Հայ ժողովուրդը ունի մեկ հայրենիք` Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթված են այլ պետությունների կողմից: Ժողովրդի ապրելատարածքի յուրաքանչյուր անկյուն չի կարող ՀԱՅՐԵՆԻՔ անվանվել: Ամեն ժողովուրդ ունի մեկ հայրենիք: Միանգամայն ճիշտ էր Գարեգին Նժդեհը, երբ ընդունելով Խորհրդային Հայաստանի` հայոց պետականության կորիզ լինելու անհրաժեշտությունը, միաժամանակ ավելացնում էր. <<Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդը մեր պատմական ՀԱՅՐԵՆԻՔԻ: Դա ՀԱՅՐԵՆԻՔ ՉԷ, այլ ՀԱՅՐԵՆԻ ԱՆԿՅՈՒՆ>>:
    Ահա թե ինչու հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը պատմական ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրումն է:
    Հայրենիքի գաղափարը հայոց ազգային գաղափարախոսության մեջ բաժանվում է երկու հիմնադրույթի.
    Անկախ և Միացյալ Հայաստանի հիմնադրույթ,
    Հայաստանի անկախ հանրապետության հիմնադրույթ:

    ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
    Հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Պատմական Հայրենիքում հայկական ազկախ պետականության վերականգնում է` Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծումը:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ

    Հայոց ազգային գաղափարախոսության առանցքային հիմնադրույթներից է Հայաստանի անկախ հանրապետության հռչակումը, ամրապնդումն ու հզորացումը, որպես Անկախ և Միացյալ Հայաստանի իրականացման նախապայման, որպես հայ ժողովրդի գոյապհպանման ու զարգացման երաշխիք:
    Հայ ժողովուրդը թևակոխել է Մեծ Գաղափարի իրականացման առաջին փուլը` հռչակված է Հայաստանի անկախ հանրապետությունը, ազատագրված է Լեռնային Ղարաբաղը: Մեծ գաղափարի իրականացումը կատարվում է փուլ առ փուլ:

    • ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ

    Ազգային ինքնության և ազգային նկարագրի պահպանման ու զարգացման հիմնական միջոցը ազգային մշակույթն է, կրթության ազգային համակարգը, ազգային դաստիարակությունը` մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ:
    Ազգային ինքնագիտակցությունը, մտածողությունը, նկարագիրը, բնավորությունը և հպարտությունը ձևավորվում են ազգային մշակույթի հիման վրա, կրթական համակարգում: Առանց ազգային մշակույթի և ազգային կրթության ազգը չի կարող հարատևել:
    Կրթական համակարգի գերնպատակը պետք է լինի ազգային դաստիարակությունը, ազգային գաղափարախոսության հիման վրա` Ազգի, Հայրենիքի և անկախ պետականության գաղափարների սրբացումը:
    Ազգային պետությունը և ժողովուրդը պետք է մշտական հոգատարություն ցուցաբերեն ազգային մշակույթի և կրթական համակարգի հիմնախնդիրների նկատմամբ` դրանց մեջ տեսնե;ով ոչ թե լոկ մշախույթի ու կրթական համակարգի ընդհանուր գաղափարներ, այլ նաև ազգի, հայրենիքի ու պետականության գոյատևման և զարգացման գործոններ:
    Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի դպրոցում և բուհում լեզվի, պատմության և գրականության դասավանդման հիմնախնդիրներին, ազգային գաղափարախոսության էությունից ելնող դասագրքերի ստեղծմանը: Լեզուն, պատմությունը և գրականությունը ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, նկարագիրը և բնավորությունը ամրապնդող ամենազորեղ գործոններն են:
    • ՄԵԿ ԱԶԳ – ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ

    Եղեռնից փրկված արևմտահայության մի ստվար զանգված ապաստան գտավ աշխարհի բազմաթիվ երկրներում: Ստեղծվեց հայկական Սփյուռքը: Հայ ժողովուրդը երկատվեց: Սփյուռքահայությունը կանգնեց ձուլման վտանգի առաջ: Նման իրավիճակում սփյուռքահյությունը ձուլումից փրկելու, Հայ դատի աշխատանքները առաջ տանելու համար` մեկ ազգ – մեկ հայրենիք, Հայրենիք – Սփյուռք միասնական համակարգի ստեղծումը դառնում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթ:
    Ելնելով ազգային գաղափարախոսության հրամայականից, անհրաժեշտ է մշտապես վարել մեկ – ազգ, մեկ – հայրենիք քաղաքականություն: Այդ ազգային քաղաքականության մեջ թե Հայաստանի Հանրապետությունը և թե Սփյուռքը իրենց դերն ունեն կատարելու, իրենց պատմական առաքելությունը:
    /...շարունակելի.../
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 14.05.2008, 22:26: Պատճառ: Լավ եմ արել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

  14. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ
    Յուրաքանչյուր ազգ գոյատևելու, զարգանալու և հաղթելու համար պետք է անպայման ունենա բարձր ազգային հպարտություն: Ազգը պետք է հպարտանա իր ազգային նկարագրով, Հայրենիքով, պետականությամբ, մշակույթով, պատմությամբ, ավանդույթներով, կրոնով և ընդհանրապես ազգային բոլոր սուրբ ու անանց արժեքներով: Ազգի, Հայրենիքի և պետականության գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմաններից մեկը ազգային հպարտությունն է:
    Ազգային հպարտությունից, ազգային արժանապատվությունից զուրկ, թերարժեքության բարդույթով տառապող ազգը չի կարող երկար ժամանակ գոյատևել:
    Ազգային հպարտության հիմնադրույթի քարոզչությունը հայոց ազգային գաղափարախոսության հրամայականն է, այն կարևորվում է հայ ժողովրդի պատմական ուղու առանձնահատկություններով:
    /...շարունակելի.../
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

  16. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ
    Յուրաքանչյուր ազգ, որպեսզի կարողանա գոյատևել, կարողանա դիմադրել պատմության արհավիրքներին, անհրաժեշտաբար պետք է ղեկավարվի ազգային համաձայնության գաղափարով: Ազգը առաջին հերթին պարտավոր է լուծել իր գոյատևման, ֆիզիկական գոյության, Հայրենիքի անվտանգության, ամբողջականության և պետական անկախության հարցը:
    Ազգի բոլոր դասակարգերը, քաղաքական կուսակցությունները պետք է գիտակցեն, որ ժողովրդի գոյատևման հիմնական պայմաններից մեկը ազգային համաձայնությունն է: Ազգային համաձայնության գաղափարը գերակայում է դասակարգային և կուսակցական գաղափարներից:
    Ազգային գաղափարախոսության բոլոր հիմնադրույթների առկայության դեպքում, եթե բացակայում է ազգային համաձայնության գործոնը, միևնույն է ազգը դատապարտված է պարտության:

    ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ
    Եկեղեցին դարերի ընթացքում սրբացնում և աստվածաստեղծ բնույթ է տալիս ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին, պայքարում է ազգային համաձայնության և ազգային միասնության գաղափարների իրականացման համար: Պետության բացակայության պայմաններում եկեղեցին ղեկավարում է ազատագրական պայքարը, համախմբում է բոլոր դասակարգերին և հասարակական-քաղաքական ուժերին:
    Եկեղեցու գործունեության շնորհիվ խոշոր զարգացում են ապրում մշակույթի և կրթական համակարգերը: Եկեղեցին մեծ դեր է կատարում ժողովրդի ավանդական ազգային բարոյական նորմերի պահպանման գործում` աշխատելով անաղարտ պահել հայ մարդու ազգային նկարագիրը և հոգու մաքրությունը:
    /...շարունակելի.../
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

  18. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ

    Պատերազմները, նվաճումները, հարստահարությունները ժողովուրդների հազարամյակների պատմության մեջ սովորական երևույթ են: Պարտված ժողովուրդները, բնականաբար, ատելությամբ ու վրեժխնդրությամբ են լցվում հաղթող ժողովուրդների նկատմամբ: Սակայն, որպես կանոն, եթե հաղթողը ինչ-որ ժամանակահատվածից հետո հեռանում է նվաճված երկրից, ապա պարտված ժողովուրդը ժամանակի ընթացքում բուժում է վերքերը և ամենակարող ժամանակը ժողովրդի հիշողությունից ջնջում է ատելության ու վրեժխնդրության զգացումը:Ժողովուրդները չարություն չունեն, նրանք անհիշաչար են: Եթե այդպես չլիներ, ապա բոլոր ժողովուրդները հիմա թշնամիներ կլինեին: Ժողովուրդների համար հավերժական թշնամիներ գոյություն չունեն: Թշնամու գաղափարը ժողովուրդների համար ունի մարտավարական և ոչ թե ռազմավարական նշանակություն:

    Բայց կան հիմնախնդիրներ, որոնք հավերժ մնում են ժողովուրդների պատմական հիշողության մեջ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մի ժողովրդի կողմից մյուսի ցեղասպանությանը և Հայրենիքի զավթմանը:

    ՈՐԵՎԷ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԱՎԹԱԾ ԴԱՀԻՃԸ ԶՈՀԻ ՄՈՏ ՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՄՆՈՒՄ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

    Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը այսօր էլ հանդիսանում է թուրքերի ազգային ծրագրի առանցքը, այն ելնում է պանթուրքիզմի գաղափարախոսությունից , որը թուրքերի ազգային իդեալն է, ազգային գաղափարախոսությունը: Քանի դեռ գոյություն ունի պանթուրքիզմը` Միացյալ Թուրանի գաղափարը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիրը գտնվելու է Թուրքիայի քաղաքականության օրակարգում: Հետխորհրդային շրջանում Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու այդ անվիճելի ճշմարտությունը:

    Ստեղված իրավիճակում Հայաստանի ապազգային ուժերը /ՀՀՇԿ-ն և նրանից ծնված ու գունափոխված բոլոր կազմակերպությունները/ բոլշևիզմից ժառանգած <<ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության>> դրոշով` ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ դիրքերից գործադրում են բոլոր միջոցները հայ ժողովրդի գիտակցությունից թուրքերին, որպես ազգային թշնամու կերպար հանելու համար, որով թուլացնում ու բթացնում են հայոց ինքնապահպանման բնազդը, ապակողմնորոշում ժողովրդին և դատապարտում ոչնչացման: Դա դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ:

    Թուրքերը հայոց ազգային թշնամին են: Թուրքերը կդադարեն հայոց ազգային թշնամին լինելուց, հայ-թուրքական հարաբերությունները, թեկուզ փոխզիջումային տարբերակով, կկարգավորվեն Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդին վերադարձնելու դեպքում միայն: Այդ պատմական կնճիռը վերացնելու այլ ուղիներ գոյություն չունեն:

    Լենդրուշ Խուրշուդյան

    ՎԵՐՋ Ինչ կարծիքի եք?
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.06.2008, 23:05:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

  20. #15
    Անդամության թեկնածու Surhandak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.02.2013
    Հասցե
    Valencia, Spain
    Գրառումներ
    3
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո կա եւ եղել է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ եւ Հայ Դասականներից շատերը, որդեգրել էին քարոզելու այդ գաղափարախոսության քարոզելու առաքելությունը Ֆրիկից սկսած վերջացած մեր օրերի հեղինակները: տես Ազատամարտիկի Հիշատակարանում...
    ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ քարոզողներից մեկը` Ավետիք Իսահակյանը իր բանաստեղծությունում այսպես է նկարագրել ժամանակի իրավիճակը, սակայն մենք մոռացանք մեր ՄԵԾԵՐԻ ԽՐԱՏՆԵՐԸ, եւ անգամ հարյուրամյակներ անց չկարողացանք թոթափել միջնադարի ստրկամտությունը, որը նորովի է լիցք է տալիս տականքների հաղթարշավին
    Աշխարհի ճոխ սեղանից

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ.
    Օր ու արև չտեսանք.
    Ու մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:

    Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
    Աշխարհի ճոխ սեղանից.
    Մենք աշխարհի խորթ տղերքն ենք,
    Մեզ փայ չկա աշխարհից:

    Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
    Քարից-հողից հաց քամե.
    Բեռով հացը հարստին տա.-
    Հարուստն իշխե. վայելե:

    Խեղճ աղքատը դառը դատի,-
    Դատարկ նստի... է՜յ աշխարհ,
    Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
    Քարի վրա, քար-աշխարհ:

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
    Օր ու արև չտեսանք.
    Ու մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:
    Ավետիք Իսահակյան 1898
    Օդեսա
    Վերջին խմբագրող՝ Surhandak: 07.12.2013, 23:40:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38
  2. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  3. Հայոց Ազգային Գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.07.2008, 23:24
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  5. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •