User Tag List

Էջ 75 80-ից ԱռաջինԱռաջին ... 2565717273747576777879 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1111
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ փոքր ու չար երեխա էի, իմ մասին ասում էին՝ անդաստիարակ։ Ուզում էի հասկանալ, թե դաստիարակելը որն է ու ոնց են երեխաներին դաստիարակում։ Բայց մանկությունիցս մի դեպք եմ հիշում շատ հստակ, ու ինքս ինձ համար որոշել էի, որ հենց այդ դեպքը դաստիարակություն էր։

    Տատիկիս հետ նստած էինք իր տանը։ Չգիտեմ՝ որտեղից ու ինչու ասաց, որ պետք է մարդկանց անպայման ասել, որ սիրում ես, որ կարոտում ես, պետք է զգացմունքները միշտ արտահայտել ու չհետաձգել, որովհետև կարող է ուշ լինել։

    Այդ օրը մինչև հիմա մեխված է ուղեղիս մեջ․ ես ու տատիկս, ես՝ երևի մի ինը-տասը տարեկան, հյուրասենյակի բազմոցին նստած ենք, տատիկս գրկել է ինձ ու դաստիարակում է։ Դրանից հետո միշտ փորձել եմ զգացմունքներս պարզ ու հստակ արտահայտել, որքան էլ դա դժվար լինի։

    Իսկ երեկ մենք զարմանում էինք ու ափսոսում մեր կորցրած ամիսների համար։ Որոշեցինք, որ կյանքը կարճ է, ու հետաձգելու հնարավորություն այլևս չունենք։

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2018), Cassiopeia (28.11.2017), Life (11.06.2018), Mr. Annoying (28.11.2017), Progart (28.11.2017), Smokie (22.12.2017), Նաիրուհի (28.11.2017), Նիկեա (29.11.2017), Ուլուանա (29.11.2017)

  3. #1112
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորից ու ամեն ինչից փախչելու անհաղթահարելի ցանկություն ունեմ։ Բոլոր ասելով նկատի ունեմ էն բոլոր միջավայրերը, որոնց մաս եմ կազմում՝ լինի վիրտուալ, թե իրական։ Ուզում եմ մի օրով լինել մի տեղում, որտեղ ոչ ոքի չեմ ճանաչում, անել բաներ, որոնց համար ուրիշների ներկայության կարիքը չունեմ։ Ուզում եմ մի ամբողջ օրով կտրվել աշխարհից, որովհետև իմ գլխում ամեն ինչ խառնվել է, իսկ ես դասավորել եմ ուզում։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (03.12.2017), Mr. Annoying (03.12.2017), Նաիրուհի (04.12.2017), Նիկեա (03.12.2017)

  5. #1113
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փարպեցու Աչաջուրում վաղուց չէի եղել։ Մորթենն ասում է՝ առաջին անգամ է էստեղ։ Ուրեմն վերջին անգամ էստեղ եղել եմ առնվազն երկու տարի առաջ, եթե ոչ ավելի վաղուց։
    Էստեղ ամեն ինչ նույնն է. կոմպերի հետևում կորած ջահելներ, բարակաձայն ու նրբակազմ աշխատակիցներ, տաք վաֆլու հոտ ու սիրուն երգեր։ Հետո հանկարծ հիշողությունս փայլատակում է, ու հիշում եմ, թե երբ եմ վերջին անգամ եղել այստեղ։ Կամ վերջին անգամներից մեկը։ Երեք տարի առաջ էր, երբ Հայաստան եկել էի լրիվ ջախջախված, եկել էի մխիթարվելու, ու Աչաջուրում նստած էինք, երբ Սոֆի Զելմանիի երգերից հնչեց։ Դրանից հետո ամիսներ շարունակ նրա երգերը որպես թերապիա էի օգտագործում։

    Հիմա նորից էստեղ եմ, ու ականջակալներս միացրել եմ, որ չլսեմ շուրջս հնչող երգերը։ Լիլիթի նոր ալբոմն եմ լսում։ Չգիտեի, որ Քերեն Էննի երգերից էլ է թարգմանել։ Այս ալբոմը ժամանակին միասին գետնին պառկած լսում էինք։ Լիլիթը նորովի է ներկայացրել երգը, Քերեն Էնն էլ չկա։ Չկա նաև նրա հետ կապվող անձը։ Այսօր ամսի 22-ն է։ Ինը օր է մնացել մինչև տարվա ավարտը։ Արդյոք անհա՞րթ կանցնեն այս օրերը, թե՞ պատրաստ լինեմ մի նոր հարվածի։

    Նստած եմ Աչաջուրում, ու Մորթենն իմ դիմաց է։ Հունվարի նոր դասախոսությունը պատրաստելու փոխարեն սուզվում եմ հիշողությունների մեջ, 2017-ի հետ կապված հիշողությունների։ Եղե՞լ է իմ կյանքում մի այդպիսի տարի, որ էդպես լեցուն լինի հաղթանակներով ու պարտություններով, մարդկանց կորցնելով ու գտնելով, ծայրահեղ երջանկությունից ծայրահեղ միայնության անցումներով։ Եղե՞լ է մեկ այլ տարի, երբ այսքան հաճախ ինքս ինձ հարցնեմ, թե ով եմ ես։ Եղե՞լ է մեկ այլ տարի, երբ իմ սոցիալական դերերն այս աստիճանի լղոզված լինեն, ու չհասկանամ՝ որտեղ ով եմ։

    Վերջերս հաճախ եմ մտածում ընկերներիս մասին, ու թե ինչքան բախտավոր եմ ես, որ ունեմ էդպիսի մեծ թվով մտերիմ ընկերներ աշխարհի տարբեր քաղաքներում, տարբեր ազգությունների։ Ասում են՝ հնարավոր չէ միաժամանակ շատ մտերիմ ընկերներ ունենալ։ Համենայնդեպս, ինձ դա հաջողվել է։ Եթե սկսեմ թվարկել, հավատացած եմ, ցանկը երկու տասնյակից կանցնի։ Ու բոլորը խորը, սիրուն հարաբերություններ են։ Շատերի հետ լիքը փոթորիկների միջով եմ անցել, ոմանց հետ էլ դեռ կանցնեմ։ Ու հենց էդ բոլոր դժվարություններն ավելի սիրուն են դարձնում այն, ինչ ունենք։ Իմ ընկերներից ներել եմ սովորել, ներել եմ նրանց, նրանք ներել են ինձ։ Իմ ընկերներից ազնվություն եմ սովորել։ Սովորել եմ երբեք հետևից չասել այն, ինչ նրանց երեսին չէի ասի։ Սովորել եմ չմեղադրել։ Սովորել եմ հասկանալ։ Ու ամենակարևորը՝ սովորել եմ, որ ընկերությունը զուգարանի թուղթ չէ, որ հետևդ սրբես ու դեն նետես։

    Ես նաև բախտավոր եմ, որ ունեմ բազմաթիվ էսպես կոչված մակերեսային ընկերներ կամ ուղղակի մարդիկ, որոնց սիրում եմ ու որոնց կգրկեմ ամեն անգամ տեսնելիս, որոնց հետ մի քանի տարին մեկ սուրճ կխմեմ կամ կհանդիպեմ, երբ պատահաբար Կոպենհագենում հայտնվեն։

    Երևանի միակ դրական կողմը հենց մարդիկ են։ Այստեղ պատրաստ եմ դիմանալ ինձ ուշաթափության հասցնող կեղտոտ օդին, պատրաստ եմ դիմանալ խորը խառնաշփոթին ու լաչառ տաքսու վարորդներին, միայն թե գրկեմ այս բոլոր մարդկանց, որոնք իմ կյանքն ինչ-որ կերպ փոխել են։

    Ես բախտավոր մարդ եմ։ Իմ կյանքում այնքա՜ն ջերմություն կա, որ երբ մեկն ինձ տրորում է, հեշտությամբ վերականգնվում եմ։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.12.2017, 16:33:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.12.2017), Cassiopeia (22.12.2017), Katka (02.01.2018), Mr. Annoying (22.12.2017), Progart (22.12.2017), Smokie (26.12.2017), Արշակ (23.12.2017), Դատարկություն (31.12.2017), մարիօ (22.12.2017), Մուշու (22.12.2017), Նաիրուհի (25.12.2017), Նիկեա (25.12.2017), Շինարար (23.12.2017), Ուլուանա (22.12.2017), Վիշապ (23.12.2017)

  7. #1114
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ մի կարևոր բան սովորեցի 2017-ին․ եթե ինչ-որ մեկը վատ բան ա անում մեկի նկատմամբ, ու էդ մեկը դու չես, բոլորովին չի նշանակում, որ մի օր էդ մեկը դու չես դառնալու։ Ուղղակի պետք ա զգուշանալ։

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.01.2018), Mr. Annoying (05.02.2018), Smokie (15.02.2018), Աթեիստ (08.01.2018), մարիօ (08.01.2018), Նաիրուհի (19.01.2018), Ուլուանա (08.01.2018), Վոլտերա (08.01.2018)

  9. #1115
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կոլեգաներիցս մեկի հետ լանչի էի: Մեկ էլ ասեց՝ ամբիոնի վերջին զարգացումներից խաբա՞ր ես: Անհանգստացա: Ես ընդհանրապես ամբիոնի զարգացումներին չեմ հետևում: Մի անգամ եմ գնացել հանդիպման, էն էլ ֆիններեն էր: Դրանից հետո դադարեցրել եմ: Ասում եմ՝ չէ, խաբար չեմ: Կոլեգաս թե՝ I'm your new boss:

    Վեցուկես տարի առաջ էս նույն կոլեգաս մեզ դաս էր տալիս Պոտսդամում։ Էն ժամանակ, երբ ոչինչ չէինք հասկանում առարկայից ու փորձում էինք մի կերպ գլուխ հանել, մտքովս կանցնե՞ր, որ մի օր ինքն իմ շեֆն ա լինելու։ Բայց ուրախացա․ գոնե էս շեֆիս հետ կարող եմ իմ աշխատանքային լեզվով հաղորդակցվել, թե չէ նախորդի հետ ռուսերեն էի խոսում։ Ափսոս, շատ կարճ ա տևելու։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.02.2018), Smokie (15.02.2018), մարիօ (11.01.2018), Նիկեա (11.01.2018), Շինարար (10.01.2018)

  11. #1116
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ վիդեո քոլով հետը խոսելուց ու քաջալերելուց հետո ես եմ քաջալերանքի ու սփոփանքի կարիք ունենում ու խոսում եմ Մորթենի և/կամ ընկերներիս հետ։ Տեսնես ինձ հետ խոսելուց հետո նրա՞նք էլ են սփոփանքի կարիք ունենում, թե՞ այդտեղ շղթան վերջանում է։ Երանի՜ վերջանա։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.01.2018), Smokie (15.02.2018), Նիկեա (17.01.2018), Ուլուանա (17.01.2018)

  13. #1117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարիներ առաջ Սիլվիան ինձ խորհուրդ էր տալիս սովորել ինքս ինձ ցույց տալ ու գլուխ գովել: Երևի մագիստրոսական թեզիս տեքստում ինչ-որ չափով կարողացա, որ «գերազանց» ստացա: Բայց այն ժամանակ չգիտեի, որ տարիներ անց այս խորհուրդն աղմկոտ կերպով շրմփալու է դեմքիս, ու ես սուսուփուս փակվելու եմ գրասենյակումս՝ չիմանալով ինչ անել:

    Մոտ երեքուկես տարի առաջ մեր ամբիոնում հիմնադրվեց այս փոքրիկ գիտական խումբը՝ բաղկացած երկու պոստդոկից, երկու PhD-ից և մեկ դոցենտից՝ որպես խմբի ղեկավար: PhD-ներից մեկը մի տարի անց կիսատ թողեց, մնացինք երեքով: Կողքից զանազան ուսանողներ և օգնականներ էին գալիս-գնում՝ մի քանի ամսով աշխատելով պրոյեկտի վրա, որոշ պրոֆեսորներ էին մասնակցում քննարկումներին: Բայց հիմնական խումբն այդ երեքս էինք ու ղեկավարը: Երեք տարիների ընթացքում պոստոկդներից մեկի ու իմ շնորհիվ խումբը որոշ միջազգային կապեր հաստատեց:

    Էդ միջազգային համագործակցություններից մեկի արդյունքում էր, երբ ղեկավարս հանդիպեց Սիլվիային: Էդ պահին Սիլվիան վերջացնում էր հերթական պոստդոկը ու գնում դեպի գործազրկություն: Ղեկավարս ինձ հետ առանձին խորհրդակցեց, ասաց, որ ուզում է Սիլվիային մի քանի ամսով գործի վերցնել, ի՞նչ կարծիքի եմ: Ուրախացա ահագին, ասացի, որ Սիլվիան հզոր է, շատ լավ միտք է:

    Սիլվիան հիմա էստեղ է: Մեր գիտական խմբի ֆինանսները շուտով վերջանում են: Պոստդոկներից մեկը որպես խմբի համահիմնադիր մինչև տարեվերջ պայմանագիր ունի: Ես ու մյուս պոստդոկը մայիսից այն կողմ ոչինչ չունենք: Ղեկավարիս հետ խոսել եմ նոր պայմանագրի մասին: Ասաց, որ փող չկա, հազիվ միայն Սիլվիային երկարացնի:

    Երեկ իմացա, որ Սիլվիային նաև դասավանդման ժամեր են տվել: Չգիտեմ՝ ինչ առարկա է դասավանդելու, բայց ենթադրում եմ, որ իմ առարկան է լինելու: Իրականում պատճառ չկա էդ առարկան ինձ չտալու, որովհետև անցյալ տարի բավական լավ ֆիդբեք էի ստացել: Ու պատճառ չկա ինձ ու մյուս պոստդոկին մայիսից հաջող անելու, որովհետև ի վերջո մենք մասնակցել ենք էս բոլորի ստեղծելուն: Իսկ ինչու՞ Սիլվիան: Որովհետև ինքը գիտի իրեն ցույց տալ ու գլուխ գովել:

    Մայիսից գործազուրկ եմ: Դանիայի ապուշ բյուրոկրատիայի պատճառով գործազրկության նպաստ չեմ կարող ստանալ, չնայած որ ապահովագրությունը պարտաճանաչ կերպով վճարել եմ: Մայիսից լրիվ օդի մեջ եմ: Ու երևի սպասում են, որ գործազուրկ վիճակում պիտի նստեմ, իրենց հոդվածները տպագրեմ: Հիմա մտածում եմ՝ Սիլվիայի թե՛ սկզբնական մի քանի ամսվա աշխատավարձը, թե՛ երկարացնելը, փաստորեն, իմ ու մյուս պոստդոկի հաշվին եղավ: Մտածում եմ՝ ինչքան անհեռատես էի, երբ ղեկավարիս խորհուրդ տվեցի նրան գործի ընդունել: Մտածում եմ՝ էս աշխարհն ինչ անարդար է մեզ նմանների նկատմամբ: Դաս, որ սովորեցի էս պատմությունից հետո. երբեք քեզնից մեծ փորձ ունեցողին խորհուրդ մի տուր գործի ընդունել: Մեկ էլ հիշեցի Սիլվիայի տված դասը: Սրանից հետո երկրորդ հարկում եմ սուրճ խմելու ու ամբիոնի վարիչին ամեն առիթով տեսնելիս հիշեցնելու եմ, թե ինչքան լավն եմ:
    Երբ հետ եմ նայում այս պատմությանը, մտածում եմ՝ ի՜նչ միամիտ էի, երբ կարծում էի, որ ղեկավարս նախընտրում է Սիլվիային, որովհետև իրեն ցույց տալ գիտի: Միամիտ էի նաև, որ կարծում էի՝ իհարկե Սիլվիան ավելի փորձառու է, ղեկավարս իրեն կնախընտրի: Այս շաբաթ-կիրակի Սիլվիան ինձ հյուր էր եկել: Ու երբ զանազան բաներ պատմեց, փազլի կտորներն իրար կպցրեցի ու հասկացա, թե ինչու հենց Սիլվիան։ Դա անչափ տխուր էր, ու ստիպում է ցանկացած հավատ ակադեմիայի նկատմամբ կորցնել: Տխուր էր նաև իմանալը, որ Դանիայում ցանկացած աշխատատեղ առաջին հերթին Սիլվիայինն էր, հետո նոր իմը: Ու եթե նրա փորձառությունը լիներ պատճառը, կասեի՝ արդար է: Բայց պատճառն ուրիշ էր, ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ: Սիլվիան չգիտի դրա մասին ու չի ուզում հավատալ: Երևի իր համար էդպես ավելի լավ է: Իսկ ես ուրախ եմ, որ Սիլվիայի հետաքրքրությունների շրջանակն ավելի նեղ է, ու հանգիստ կարող է հրաժարվել էնպիսի աշխատանքից, որը չի համապատասխանում իր հետաքրքրությունների նեղ շրջանակին: Ուրախ եմ նաև, որ հենց այդ մի աշխատանքից հրաժարվեց, որովհետև կոնկրետ այդ ոլորտում ես ավելի փորձառու եմ ու ավելի հարմար: Ու գիտեմ, որ թիմն էլ, ես էլ շահելու ենք դրանից:

    Սիրում եմ Սիլվիայի հետ աշխատել, ու տխուր է, որ ավելի վերևներում կանգնած մարդիկ իրենց ոչ կոմպետենտությամբ փորձում են մեր միջև անդունդ ստեղծել:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.01.2018), Mr. Annoying (05.02.2018)

  15. #1118
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ նորից նորմալ լինել։ Տրամադրության այս տատանումներն ինձ ուղղակի ուժասպառ են անում։ Լինում են պահեր, երբ ողջ մարդկությանը սիրում եմ, սիրում եմ անգամ ինձ ամենաշատը ցավ պատճառածներին ու ուզում եմ գրել նրանց, հարցնել՝ ո՞նց են։ Լինում են նաև պահեր, երբ դառնում եմ նյարդային կծիկ, ու ամեն մի ստից բանն ինձ նյարդայնացնում է։, ամեն ստից բանին ոչ ադեկվատ ռեակցիա եմ տալիս։ Արդեն խելագարվում եմ այս արագ հերթագայությունների մեջ։ Ուզում եմ իմ հին եսը լինել, որին անգամ PhD-ի սթրեսը չէր փոխել։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.02.2018), Mr. Annoying (05.02.2018), Smokie (15.02.2018), Բարեկամ (05.02.2018), Նաիրուհի (06.02.2018), Նիկեա (06.02.2018), Շինարար (05.02.2018)

  17. #1119
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է, որ Յոենսուի տրավմայից ապաքինումը դեռ երկար ժամանակ կխլի։
    Կարծում էի' մի քանի օր հանգստանալուց հետո վերադարձել եմ իմ նորմալ, նախնական վիճակին։ Բայց իրականում խիստ փակված եմ իմ մեջ ու մարդկանցից խուսափում եմ ավելի, քան երբևէ։ Նոր մարդկանց հետ ակնհայտորեն ծանոթանալ չեմ ուզում, ու երբ ստիպված եմ լինում, չեմ թաքցնում, որ զոռով եմ շփվում։ Հներից շատերն այլևս քաղաքում չեն, իսկ ով էլ մնացել է, ջանք չեմ գործադրում հանդիպելու համար։ Չշփվող եմ դարձել նաև օնլայն տիրույթում։ Դարձել եմ փակ ու անհաղորդ, ու շատ դժվար է լինում ինձնից դուրս քաշելը, թե ինչ եմ մտածում կամ ինչ եմ զգում։ Ու էս գրառումն էլ զոռով եմ անում։ Անում եմ, որ գոնե ինքս ինձ ապացուցեմ, որ գրել կարողանում եմ։ Բայց հազիվ էսքանը։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.04.2018), Mr. Annoying (04.04.2018), Smokie (17.04.2018), Ծլնգ (04.04.2018), Նիկեա (04.04.2018), Ուլուանա (04.04.2018)

  19. #1120
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասաց, որ ինքն իրեն էքսպատ է համարում։ Ասացի, որ ինքս ինձ իմիգրանտ եմ համարում։ Ասաց, որ դանիացիների հետ մի բան անել չի լինում, հենց բան ես առաջարկում, օրացույցը հանեցին։ Չասացի, որ ես էլ եմ օրացույցը հանում։ Ասաց՝ հո էդքան զբաղված չե՞ն, պլանավորում են տանը մնալ, գիրք կարդալ։ Չասացի, որ իմ օրացույցն էլ է նման բաներով լցված։ Ասաց, որ դանիացիներն ամբիցիոզ չեն, ու մրցակցություն չկա։ Չասացի, որ դա ինձ դուր է գալիս։ Ասաց, որ հայերը ջերմ են, դանիացիները՝ սառը։ Չասացի, որ մինչև հոգուս խորքը կուշտ եմ հայերի ջերմությունից։

    Հետո միասին նայեցինք հեռախոսի էկրանին, որտեղ բողոքի ցույցերն էին ուղիղ եթերում։

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.04.2018), Katka (20.04.2018), Mr. Annoying (20.04.2018), Smokie (07.05.2018), Աթեիստ (21.04.2018), Նաիրուհի (20.04.2018), Նիկեա (20.04.2018)

  21. #1121
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մյուս շաբաթ արձակուրդ եմ վերցրել ու գիտեմ, որ Հայաստան չեմ գնալու։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.04.2018), Mr. Annoying (20.04.2018), Նիկեա (20.04.2018)

  23. #1122
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս շաբաթ արձակուրդ եմ վերցրել ու գիտեմ, որ Հայաստան չեմ գնալու։
    Փաստորեն գալու եմ։
    Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հույս արթնացավ, առաջին անգամ մի օր Հայաստան վերադառնալու հավանականությունը զրոյից տարբեր թիվ դարձավ։ Գալու եմ բոլորիդ գրկեմ։

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2018), Cassiopeia (24.04.2018), Mr. Annoying (24.04.2018), Smokie (07.05.2018), Աթեիստ (24.04.2018), Արշակ (24.04.2018), Նիկեա (24.04.2018), Ուլուանա (24.04.2018)

  25. #1123
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Քո երկիրը մահմեդակա՞ն է։
    - Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։
    - Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։
    Քո երկիրը․ ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։
    Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։ Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։ Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։
    Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։ Ուղղում ես նրանց։ Ներողություն են խնդրում։ Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։ Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։
    Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։ Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։ Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք է, որտեղ չափահաս տարիքում ոտք չեմ դրել։ Ես ինքս ինձ գտել եմ Չեխիայում։ Դեպրեսվել եմ Գերմանիայում։ Ուժասպառ եմ եղել Ֆինլանդիայում։ Ազատությունը զգացել եմ Նիդեռլանդներում։ Երգել եմ Իռլանդիայում։ Սիրտս կոտրվել է Իսլանդիայում, ապաքինվել՝ Մալթայում։ Սիրել եմ Դանիայում։ Իսկ իմ տունը Կոպենհագենի արևմուտքում Թոնդերգեյդ տասնմեկ հասցեի մի պստիկ բնակարան է, որտեղ մեր հայկական-դանիական աշխարհն ենք ստեղծել։

    Այնպես որ, եթե մյուս անգամ հիշատակեք քո երկիրը, հարցնելու եմ՝ որ մեկը։

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Արշակ (07.06.2018), Ծլնգ (07.06.2018), Ուլուանա (11.06.2018)

  27. #1124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ոչ մի ահաբեկչություն էդքան ծանր չի ազդել ինձ վրա, ինչքան Փարիզի Բատակլանի ահաբեկչությունը։ Հիշում եմ՝ ամբողջ գիշեր անկողնուս մեջ կուչ էկած սարսափած կարդում էի լուրերը ու սարսռում․ էդ ջահելների տեղում կարող էինք հանգիստ մենք լինեինք։ Ոչ մի անգամ ոչ մի ահաբեկչություն ինձ էդքան մոտ չի թվացել։

    Ու երեկ հենց նույն Բատակլանում համերգի էինք։ Անվտանգության միջոցառումներն ահագին ուժեղացված էին։ Իմ պստլիկ պայուսակի ամեն մի գրպանիկը մանրամասնորեն զննելուց ու ամբողջ մարմինս շոշափելուց հետո նոր ներս թողեցին։

    Իսկ համերգն ուղղակի հրաշալի էր։ Փարիզն ընդհանրապես հրաշալի է։ Եվ միայն չորրորդ այցելությունիցս հետո իսկապես ուզեցի նորից վերադառնալ էնտեղ։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.06.2018), Mr. Annoying (10.06.2018)

  29. #1125
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    – Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարի անց:
    Էս հարցից մինչև հոգուս խորքը զզվել եմ։ Սկսած PhD֊իս հարցազրույցից մինչև էսօր անընդհատ էս հարցը հնչում է՛լ հարցազրույցների, է՛լ զանազան խորհրդատվությունների ժամանակ։ Որոշ տեղերում էլ պոստդոկի դիմելիս առանձին փաստաթուղթ պետք է կցեի դիմումիս, որտեղ մանրամասն նկարագրում էի, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց ու ինչպիսի քայլերով եմ հասնելու դրան։

    Ամեն անգամ հարցին պատասխանելիս ֆանտազիայիս զոռ եմ տալիս, սիրուն֊սիրուն մտքեր շարադրում, հնարավորության դեպքում նույնիսկ գաղափարներս պատկերների տեսքով ներկայացնում։ Այսօր էլ վորքշոփի ժամանակ նույն առաջադրանքը տվեցին։ Պիտի քսան րոպե նստեինք, մտածեինք, գրեինք, հազար ու մի հարցի պատասխանեինք, հետո էլ խմբով ևս կես ժամ քննարկեինք, կողքից ֆիդբեք լսեինք, թե ինչը ստրատեգիական քայլ կլինի։

    Անգամ այդ ամենն անելուց հետո ես իսկապես չգիտեմ, թե որտեղ եմ լինելու։ Ես ամեն օր միտքս փոխում եմ, ամեն օր մի նոր բան եմ մոգոնում։ Դա չի նշանակում, թե որևէ բան ավարտին չեմ հասցնում։ Ո՜չ, հասցնում եմ, բայց հետո միանգամից նորն եմ սկսում, հաճախ՝ հնի հետ ընդհանրապես կապ չունեցող մի բան։ Ես չունեմ մեծ երազանքներ, չունեմ մեծ նպատակներ։ Ապրում եմ միայն այսօրվա օրով, հաճույք ստանում այսօրվա աշխատանքիցս ու փոքր քայլերով առաջ գնում։

    Եթե ինձ հինգ տարի առաջ հարցնեին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, երևի կպատասխանեի Հայաստանի մի որևէ գյուղում հոգեբուժությամբ զբաղվելիս, ընտանիք֊երեխաներով, խախանդ ապրելիս։ Իմ ամենավառ երևակայությունն անգամ ինձ չէր տանի Օրհուսում պոստդոկի։

    Երբ ընդամենը մի քանի ամիս անց PhD֊ի հարցազրույցիս ժամանակ հարցրին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, ասացի՝ պոստդոկ անելիս։ Դժգոհ էին, որ մանրամասներ չտվեցի, որ պատասխանս կոնկրետ չէր ու որ կոնկրետ նպատակներ չունեի։ Բայց հինգ տարի անց ոնց որ թե շատ չեմ շեղվել պլաններիցս, չէ՞։

    Նույն կերպ հիմիկվա ղեկավարս ոչ մի կերպ չի կարողանում ինձնից դուրս քաշել, թե որտեղ եմ ինձ տեսնում հինգ տարի անց։ Ախր ապագան ինձ համար իրոք մշուշոտ է, ու անկեղծ ասած մեծ պլաններ կազմելը տրամադրությունս գցում է, մոտիվացիաս պակասացնում ու ինձ մեծ ճնշման տակ դնում։ Գուցե պարզապես բավարարվեմ հաջորդ քա՞յլս պլանավորելով։

    Վերջին հինգ տարիների ընթացքում միայն մի բան եմ սովորել իմ մասին. իմ հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է, աշխատանքային նախընտրություններս՝ ճկուն։ Ու թեև չգիտեմ, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց, միայն մի բանում եմ վստահ. որոշումներիս համար չեմ փոշմանելու։

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.06.2018), Mr. Annoying (11.06.2018), Ծլնգ (11.06.2018), Նաիրուհի (12.06.2018), Ուլուանա (12.06.2018)

Էջ 75 80-ից ԱռաջինԱռաջին ... 2565717273747576777879 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •