User Tag List

Էջ 77 80-ից ԱռաջինԱռաջին ... 27677374757677787980 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1141
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքս ինֆորմացիոն աղմուկից մաքրելու քայլերից մեկն այս օրագրում այլևս գրառում չանելն է։ Եթե ուզում եք շարունակել նմանատիպ օրագրային գրառումներս կարդալ, հետևեք այս նոր բլոգին։ Ֆորմատը պահելու եմ նույնը, ինչ ակումբում է, բայց հասցեն էստեղից բացի մեկ էլ ֆեյսբուքում մի խումբ ընկերների համար է տեղադրվելու, ուրիշ ոչ մի տեղ չի գովազդվելու, չի հայտարարվելու։

    Հոգնել եմ ինֆորմացիոն աղմուկից, ու փորձում եմ հնարավորինս ազատվել դրանից՝ պահպանելով դրանից ստացած դրական կողմերը, որոնցից մեկն այս օրագիրս էր։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.03.2019), ivy (19.12.2018), Jarre (18.12.2018), Ծլնգ (18.12.2018), Նիկեա (27.12.2018), Շինարար (19.12.2018)

  3. #1142
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վաղուց կորցրել եմ իրականության զգացողությունը։ Վաղուց դարձել եմ իմ քաղաքից մյուսը տեղափոխվող մարմին, որը պարտաճանաչ կերպով շաբաթը երկու անգամ ինքն իրեն տեղադրում է գնացքի վագոնում ու գնում մյուս քաղաք։ Դարձել եմ մի մարմին, որը մի քաղաքում հանդիպումների ու հավաքույթների չի գնում, որովհետև պետք է մյուսում լինի։ Մյուսում հանդիպումների ու հավաքույթների չի գնում, որովհետև պիտի առաջինում լինի։ Իսկ իրականում վատնում է օրեր գնացքով մարմինը մի տեղից մյուսը տեղափոխելու համար։

    Ես վաղուց կորցրել եմ պատկանելության զգացողությունս։ Ես չեմ կարողանում ինձ որևէ խմբի անդամ համարել։ Ասպիրանտների մեջ արդեն պաշտպանած պոստդոկ եմ։ Պոստդոկների մեջ՝ նորավարտ, դեռևս երկար պայմանագիր ունեցող, երկար պայմանագիր ունեցողների մեջ՝ կրտսեր։ Կոպենհագենի բնակիչների մեջ ես Օրհուսի բնակիչ եմ, Օրհուսի բնակիչների մեջ՝ Կոպենհագենի։ Հայաստանում դրսում ապրող եմ, Դանիայում՝ օտարերկրացի։ Դանիերեն չխոսողների մեջ դանիերեն իմացողն եմ, իմացողների մեջ չխոսողը։ Բժիշկների մեջ գիտնական եմ, գիտնականների մեջ՝ բժիշկ։

    Ես վաղուց փորձում եմ սահմանել ինքս ինձ ու սահմաններս չեմ գտնում։ Կորցրել եմ ինքս ինձ ու դարձել քաղաքից քաղաք տեղափոխվող մարմին։ Դարձել եմ պարտականություն, դարձել եմ գործողությունների շղթա։

    Ու չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։ Արդյոք իմ դասավադման հմտություննե՞րն էին, թե՞ իսկապես ուսանողներիս մյուս առարկան ավելի անհրաժեշտ էր, որ կիսամյակի կեսից ու կանոնադրություններ շրջանցելով փոխեցին առարկան։ Արդյոք ինձնից շահ չունենա՞լն էր, թե՞ Կոպենհագենի բնակիչ լինելս, որ կոլեգաներիցս մեկը մեր խմբի բոլոր աշխատողներին հրավիրեց քեֆի, բացի ինձնից։ Արդյոք ամաչկոտությու՞նս է, թե՞ արժեք չունենալս, որ ղեկավարությունը նոր պրոյեկտներ գրելիս կարծես մոռանա իմ մասին։ Արդյոք մարդկանց լավ չճանաչելու՞ց է, թե՞ իսկապես ընկերուհիներիցս մեկն այնքան է փոխվել այս մի տարվա ընթացքում, որ նրա բոլոր հարաբերությունները վերածվել են «թե ոնց կարող եմ այս մարդու շնորհիվ կարիերաս առաջ բրդել» ենթատեքստի։

    Ու լողում եմ այս անորոշության մեջ, լողում ու փորձում ինքս ինձ գտնել։ Փորձում եմ ժամանակ տրամադրել ինքս ինձ ու այդ ընթացքում ղեկավարվել միայն ու միայն իմ պահանջմունքներով։ Ու կորցնում եմ ինձ ամեն անգամ, երբ մենակ եմ մնում։ Իսկ երբ մենակ չեմ, երազում եմ մենակ մնալու մասին։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.03.2019), boooooooom (03.03.2019), Cassiopeia (02.03.2019), ivy (02.03.2019), Katka (23.06.2019), kitty (18.09.2019), Ծլնգ (03.03.2019), Շինարար (03.03.2019), Ուլուանա (03.03.2019)

  5. #1143
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամեն ինչը նենց անդուր ա։ Էն որ շուրջդ լիքը մարդիկ կան, բայց քեզ ահավոր մենակ ես զգում։ Էն որ ոնց որ բոլորից կտրված լինես ու չես ուզում որևէ մեկի հետ կապ ունենալ, բայց համ էլ չես կարողանում։ Էն որ ջերմության պակաս ունես, բայց չգիտես որտեղից ճարես ու բավարարես, ու հակառակը, գնալով ավելի ես փակվում, գնալով ավելի պակաս ես խոսում։ Ակադեմիան թողնելու եմ։ Հոգնել եմ ինձ նման մարդկանցից։ Էն որ ակումբից էլ եմ հոգնել, ուղղակի զզվել եմ, ու չգիտեմ՝ ինչու եմ շարունակում էստեղ գրառումներ անել։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 07.03.2019, 02:31:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.03.2019), ivy (07.03.2019), Progart (07.03.2019), Thom (29.03.2019), Նաիրուհի (20.03.2019), Շինարար (07.03.2019), Ուլուանա (07.03.2019)

  7. #1144
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալեքսանդրան մեր ամբիոնի առաջին կին դոցենտն ա։ Ու ընդհանրապես էս պահին ինքը մեր ամբիոնի միակ կին մշտական աշխատողն ա։ Եթե քրքրես իր սիվին, առանձնապես տպավորիչ չի մեր ամբիոնի տղամարդ դոցենտների համեմատ։ Կարաս եզրակացնես՝ հա, դե ինքը թույլ ա։ Բայց Ալեքսանդրան վերջերս մի շատ հետաքրքիր բան արեց. ամբիոնի բոլոր կին գիտաշխատողներին հավաքեց, առաջարկեց միասին գնալ պիցցա ուտելու։ Ընդհանուր վեց հոգով էինք (ամբիոնում երևի մոտ քսան֊երեսուն գիտաշխատող կա)։ Մի կուշտ դժգոհեցինք գենդերային խնդիրներից, ցրվեցինք տներով։

    Ալեքսանդրայի օֆիսը ժամանակին հենց իմ օֆիսի դիմաց էր, ու մենք երբեք չէինք խոսել։ Բայց հունվարից տեղափոխվեցի վեցերորդ հարկ, իսկ փետրվարին նոր Ալեքսանդրայի հետ ծանոթացա։ Ալեքսանդրայի հետ մոտիկից շփվելիս պարզեցի, թե ինչու իր սիվին էնքան փայլփլուն չէ, ինչքան մյուսներինը։ Ալեքսանդրային ոչ ոք չի «խաղացնում»։ Իսկ մեր ոլորտում փայլփլուն սիվիի համար համագործակցությունը կարևոր գործոն է (թե՛ տպագրությունների, թե՛ գրանտներ ստանալու համար)։ Ու Ալեքսանդրան տարիներ շարունակ փորձել է համագործակցել, բայց ոչինչ չի ստացվել։ Ոչինչ չի ստացվել, որովհետև նեթվորքներից դուրս է մնացել։ Էս բոլորն ինքն ինձ չի ասել, ես եմ նկատել հետը շփվելիս։ Ու միայն Ջոշի՝ ամբիոնի վարիչ դառնալուց հետո Ալեքսանդրան փորձում է նորից ոտքի կանգնել։ Ջոշի կինը գենդերային հետազոտող ու ֆեմինիստ է։ Ջոշն էլ է ֆեմինիստ։

    Ամբիոնում Ալեքսանդրայի միայնությունը հասկանում եմ, որովհետև իմ սեփական մաշկի վրա զգում եմ նույն երևույթները։ Զգում եմ տղամարդկային խաղը, որից դուրս եմ մնում։ Ու օրեր եմ անցկացնում՝ մտածելով, թե ոնց էդ խաղի մեջ մտնեմ կամ ոնց խաղը շրջանցեմ ու ոնց ապագաս կառուցեմ։ Բայց խաղը կորցրեց իր իմաստն այն ժամանակ, երբ Անա Պաուլլան առաջարկեց Ալեքսանդրայի հետ գրանտ գրել։ Ալեքսանդրան երկար է դիմացել ակադեմիայում, չնայած որ նրան չեն խաղացրել։ Ալեքսանդրան փորձել, փորձել ու չի հանձնվել ու հիմա նորից է փորձում։ Ալեքսանդրան օտարերկրացի է ու երեք երեխա է մեծացրել։ Ու Ալեքսանդրան կին է ու դոցենտ մեր ամբիոնում։ Ալեքսանդրան ինձ համար հրաշալի օրինակ է։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.03.2019), Նաիրուհի (30.03.2019), Շինարար (29.03.2019)

  9. #1145
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուբլինում իմ մասնագիտությամբ ասիստենտ պրոֆեսորի աշխատատեղ կա (ընդ որում, իռլանդական համակարգում ասիստենտ պրոֆեսորը մշտական հաստիք ա), պահանջներն էլ անհավանական չեն, նույնիսկ վախենում եմ՝ եթե դիմեմ, overqualified լինեմ։ Դիմումն էլ ի տարբերություն ակադեմիական մյուս աշխատատեղերի փաստաթղթային հսկայական փաթեթ չի, այլ սովորական աշխատատեղի նման՝ մի սիվի, մի քավըր նամակ։ Բայց նստած մտածում եմ՝ դիմեմ, թե չէ։ Չգիտեմ՝ կամաց֊կամաց ակադեմիայից հեռանալու ցանկությու՞նս ա, թե՞ տեղափոխվելու ցանկություն չունենալը, նույնիսկ երբ տեղափոխման վայրը Դուբլինն ա լինելու՝ աշխարհում իմ ամենասիրելի քաղաքներից մեկը (եթե ոչ ամենասիրելին)։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (02.04.2019)

  11. #1146
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր նամակ եմ ստանում ուսանողներիցս մեկից։ Մուննաթախառը գրում ա, թե էքսպերիմենտը PsychoPy֊ում սարքել չի լինում, օնլայն դասընթացները չեն օգնում, թե մի շաբաթը հերիք չի նման էքսպերիմենտ սարքելու համար, թե ուրիշ ձևով են անելու էքսպերիմենտը։ Էս էն դեպքում, երբ իրանց ասել էի, որ եթե չստացվի, սկզբում փորձեն պատասխանը գուգլել, հետո ինձ ուղարկել սքրինշոթով֊բանով կամ գալ իմ օֆիս, ես կփորձեմ օգնել լուծել խնդիրը։ Լրիվ մանկապարտեզ ա։ Իրանց ծուլության համար դեռ մի բան էլ ես եմ մեղավոր։ Մի անգամ նույնիսկ մի սլայդի վրա գրել էի, որ միջինում շաբաթը 12.5 ժամ պիտի հատկացնեն էս առարկային։ Ուղեղներին տեղ չէր հասել աչքիս։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (06.04.2019)

  13. #1147
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ հիշողությունների գիրկն էի ընկել։ Տասը տարի է անցել, ինչ բժշկականն ավարտել եմ։ Հիշում եմ վերջին ամիսները, թե ոնց էինք ամբողջ կուրսով մի թիմ դարձել (դե մի քանի բացառություն չհաշված) ու իրար օգնում պետականները պարապելիս։ Եթե համագործակցությունից ես խոսում, էն, ինչ մենք ամբողջ կուրսով արեցինք էդ տարի, իրոք աննախադեպ էր։ Անկախ առաջադիմությունից ով ինչ հմտություն ուներ, օգտագործում էր, որ բոլորի համար պարապելու նյութեր ապահովվեն։ Ու թեստային քննությունն էլ աննախադեպ անցավ. մեր կուրսից շատ ավելի քիչ կտրվող կար, քան նախորդ ու հաջորդ կուրսերից։ Ես միշտ մտածում եմ, թե ոնց էդ համագործակցությունը հնարավոր դարձավ։ Գործոնները մի քանիսն են։ Նախ, ես իջա իմ գերազանցիկի բարձունքից, ում համար էդ քննությունն առանձնապես խնդիր չէր (դեռ մի տարի առաջվանից սկսել էի պատրաստվել), սկսեցի համակարգել ամբողջ պրոցեսը։ Արդյունքում՝ մի քանի ուրիշ գերազանցիկներ էլ միացան։ Հետո, մրցակցություն չկար։ Դիմացինի քննության գնահատականը որևէ բան չէր որոշելու մի ուրիշի համար։

    Հիմա որ հիշում եմ էդ օրերը, իրոք որ շշմելու բան էր։ Դրանից հետո իմ կյանքում երբեք էդպիսի համագործակցություն չի եղել, որովհետև համագործակցողը միշտ նաև մրցակցող է, ու ամեն անգամ որևէ բան կառուցելիս հազար անգամ գցում֊բռնում է, թե իրեն որն է ավելի ձեռնտու. մի քար ավելացնե՞լը, թե՞ պակասացնելը։ Վերջնական արդյունքի մասին կարծես ոչ ոք չմտածի։ Մրցակցային աշխարհում ինչքա՜ն հրաշալի արդյունքներ են լրիվ ոտնատակ լինում։ Ու տհաճ բան է մրցակցությունը։ Երանի՜ կարողանայինք համագործակցային աշխարհում ապրել։ Ճիշտ նենց, ոնց որ մեր կուրսն էր տասը տարի առաջ։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.07.2019), Progart (15.07.2019), Varzor (15.07.2019), Ուլուանա (15.07.2019)

  15. #1148
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած որ Եվրոպան ոնց կարողացել ոտքի տակ եմ տվել, ես երբեք Եվրոպայից դուրս չեմ եղել (բառի լայն սահմանմամբ, Հայաստան, Վրաստան, Ռուսաստանն էլ մեջը)։ Ու մյուս շաբաթ կյանքիս մեջ առաջին անգամ անցնելու եմ Ատլանտյան օվկիանոսը, որ Կանադա գնամ։ Ահագին անհանգիստ եմ։ Դե ուրիշ մայրցամաք, ուրիշ վարք ու բարք։ Բնական է, փորձում եմ հնարավորինս լավ պատրաստվել։ Օրինակ, հետս կանադական դոլար եմ տանելու, որ ստիպված չլինեմ առաջին վայրկյանից բանկոմատ փնտրել։ Հետո, բոլոր տեսակի ինֆորմացիան բլոկնոտիս մեջ գրանցելու եմ. մարդ ես, եթե ռոումինգս չմիանա (իսկ դա տեղի է ունեցել նաև ԵՄ երկրներում)։ Բայց մի բան կար, որ մտքիս ծայրով չէր անցել։

    Ուրեմն մի գիշեր երազիս մեջ տեսնում եմ, որ արդեն Մոնրեալում եմ, հանում եմ կոմպս, որ լիցքավորեմ, բայց չեմ կարողանում. լիցքավորիչս վարդակը չի մտնում։ Առավոտյան արթնանում ու գուգլում եմ։ Պարզվում է՝ իսկապես, Կանադայում վարդակները տարբեր են, ու եթե հենց էսպես վեր կենայի, գնայի, մի ամբողջ օր Ռեյկյավիկում անցկացնելուց հետո հաստատ հասնելու էի Մոնրեալ առանց լիցքի ու առանց լիցքավորման հնարավորության։ Էդպես, շնորհակալություն հայտնեցի երազիս ու գնացի, գնեցի համապատասխան ադապտերը, որ հետս վերցնեմ։ Տեսնենք՝ երազներս ինձ ինչ նոր բան կզգուշացնեն ճամփորդությանս հետ կապված։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.07.2019), Katka (18.07.2019), Progart (18.07.2019), Varzor (18.07.2019), Շինարար (19.07.2019), Ուլուանա (19.07.2019)

  17. #1149
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Դանիա տեղափոխվեցի, կյանքում մտքովս չէր անցել ինձ ինչ֊որ արկղի մեջ տեղավորելը։ Մենակ գիտեի, որ էստեղ ես ոչ֊դանիացի եմ, հայ եմ ու իմիգրանտ եմ։ Մտքովս անգամ չի անցել ինձ ինչ֊որ խմբի հետ նույնականացնել կամ պիտակավորել կամ տեսակավորել։ Բայց էս ընթացքում ով ինչ պիտակ ասես չի կպցրել. է՛լ ոչ֊սպիտակ, է՛լ ոչ֊արևմտյան իմիգրանտ, է՛լ մերձավորարևելքցի, է՛լ էքսպատ, է՛լ հմտություններով իմիգրանտ, է՛լ ոչ֊արևմտյան ոչ֊մահմեդական իմիգրանտ, է՛լ ասիացի։ Էսօրվանն ամենավերջն էր. մեկն ինձ ասեց woman of color։ Ասենք արտահայտության մեջ ինքնին վիրավորական բան չկա, բայց ահավոր տխուր ա, երբ դիմացինդ քո մնացած հատկանիշները մի կողմ թողած մաշկիդ գույնի վրա ա ֆիքսվում հերիք չի, դեռ մի բան էլ նախապես չի ճշտում՝ ես ինքս ինձ նույնականացնու՞մ եմ էդ պիտակի հետ, թե չէ։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.07.2019), Նիկեա (21.07.2019), Շինարար (19.07.2019)

  19. #1150
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե աշխարհում մի բան կա, որ իրոք շատ լավ եմ անում ու կարող եմ շատերի հետ մրցել, էդ մի բանը քնելն ա։ Եթե պետք լինի, կարող եմ տասներկու ժամ էլ քնել։ Կարող եմ քնելու գնալ ցանկացած ժամի ու քնել մինչև իմ ուզած ժամը։ Կարող եմ քնել ցանկացած տեղում։ Ուսանողական տարիներին դասերի ժամանակ էի հավեսով քնում։ Հիմա էլ պառկած կամ նստած դիրքում, ինքնաթիռում, Երևանի շոգերի մեջ, նեղվածք մահճակալում, այգիներում, լուսավոր ու աղմկոտ տարածքներում։ Մի խոսքով, որտեղ ասես։ Ճիշտ է՝ երբեմն անքնության նոպաներ ունենում եմ, բայց դրանք որպես կանոն ուղեկցող սթրեսի արդյունք են։

    Իմ՝ քնելու տաղանդի շնորհիվ մտածում էի, որ ջեթ լագն ինձ չի սպառնա, մանավանդ որ ճամփորդությունս գիշերով էի սկսել ու փորձել ճամփին հնարավորինս քիչ քնել, որ հասնեմ Մոնրեալ, սատկած լինեմ ու նորմալ քնեմ։

    Ու իրոք, մինչև տեղ հասա, մինչև սենյակիս խնդիրները լուծեցի, ուսապարկս դատարկեցի, լողացա, արդեն երեկոյան ժամը տասն էր, իսկ ինձ վրա հալ չկար. պառկելն ու քնելս մեկ եղավ։ Մի անգամ արթնացա 4:30, որ Կոպենհագենում 10:30 էր՝ իմ սովորական արձակուրդային արթնանալու ժամից մի քիչ ուշ, բայց միանգամից նորից քնեցի մինչև առավոտյան ժամը յոթը։ Ահագին աշխույժ օր անցկացրի. դասընկերուհիներիցս մեկը, որ արդեն հինգ տարի է, ինչ Մոնրեալում է, տարավ ինձ քաղաքը ցույց տալու։ Օրվա վերջում պարզվեց, որ 22 կմ քայլել էի։ Էդպես արդեն երկրորդ օրը սատկած գնացի քնելու, էս անգամ՝ գիշերը տասնմեկին։ Ու էս անգամ գիշերը 2:30 արթնացա։ Հետո 4:30։ Հետո էլի մի քանի անգամ, մինչև 6:45 վերջապես վեր կացա։ Բարեբախտաբար, քնելու հատուկ տաղանդներիս շնորհիվ ամեն արթնանալուց հետո կարողանում էի նորից քնել, հետևաբար լրիվ անքուն գիշեր չէր, ուրեմն օրվա ընթացքում որոշակի էներգիա պիտի որ ունենայի։

    Էսօր արդեն կոնֆերանսի առաջին օրն էր։ Թարսի պես էլ ես բավական ջանջալ թեմայի էի գնացել։ Մի քանի ժամ հետո մեկ էլ զգացի, թե ոնց եմ կամաց֊կամաց հանգում։ Իսկ օրվա վերջին արդեն լրիվ հալից ընկած էի։ Մի կերպ ինձ տուն գցեցի ու որոշեցի, որ էլ ոչ մեկի էրեսը չեմ տեսնելու։ Մի քիչ շունչ քաշելուց հետո հազիվ ինձ քարշ տվեցի դեպի մոտակա ռեստորանը, որ գոնե մի կտոր մի բան ուտեմ։ Ռեստորանում լրիվ վատացել էի։ Աղմուկը մի այլ կարգի էր վրաս ազդում, աչքերս ահավոր ցավում էին։ Ուտելուց հետո նորից ինձ տուն գցեցի ու սկսեցի մտածել, թե ոնց են մարդիկ էդպես խիզախորեն էդքան հաճախ հեռու֊հեռու տեղեր գնում։ Էս ահավոր ինքնազգացողությունից հետո շատ դժվար կլինի ինձ համոզելը, որ նորից ինքնաթիռ նստեմ ու էսքան հեռու տեղ գնամ։ Դեռ արևմուտքից արևելք չվերթն էլ առջևում ա։ Չգիտեմ՝ ինչ աստիճանի ծանր եմ տանելու։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.07.2019), Peace (25.07.2019), Progart (26.07.2019), Thom (25.07.2019), Varzor (25.07.2019), Յոհաննես (25.07.2019), Նիկեա (25.07.2019), Վիշապ (26.07.2019)

  21. #1151
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ մեր դասախոսներից մեկն ասել էր, որ ի տարբերություն մնացած մարդկանց, բժիշկները հույս չունեն։
    Հիմա ինքս ինձ սովորեցնում եմ հույս ունենալ։ Ահավոր դժվար է տասից ինը հետևանքներն անտեսել ու կենտրոնանալ այն մեկի վրա ու պարզապես հուսալ, որ տասից մեկի հետ գործ ունենք։ Ահավոր դժվար է նաև այս դիրքում լինել, որովհետև մյուսներն ինձնից են հույս ուզում։ Ուրեմն պիտի կառուցեմ այն, որ կարողանամ մյուսներին էլ տալ։

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2019), Progart (28.07.2019), Thom (28.07.2019), Varzor (03.08.2019), Նիկեա (28.07.2019), Ուլուանա (03.08.2019)

  23. #1152
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լավ օր էր։ Վաղուց էսպիսի լավ տրամադրություն չէի ունեցել։ Երևի վերջին անգամ Ֆրանսիայում էի էսքան ուրախ։

    Էսօր իմ սեպտեմբերի մեկն էր՝ առաջին դասն էս կիսամյակում։ Երբ դեռ հունիսին ինձ ասացին, որ աշնանը դասերս հինգշաբթի օրերին առավոտյան ժամը ութից են, չառարկեցի՝ մտածելով, որ ամբողջ կիսամյակի ընթացքում վեց անգամ կդիմանամ։ Բայց երբ առավոտյան աչքերս բացում էի, մտածում էի՝ լա՞վ եմ մտածել, հաստաա՞տ կձգեմ։
    Էսօրը դասը շատ լավ անցավ։ Սկսեցի կատակներով առավոտյան ութին արթուն լինել չսիրելու մասին։ Ուսանողներն էլ իրենք էլ իրենց մասին նույնն ասացին։ Հետո դասը շարունակեցի որոշ նոր մեթոդներ փորձարկելով ու թաքուն ուրախանալով, թե ինչքան լավ են դրանք աշխատում։ Ախ դուք ուսանողներ, ուզում էիք առանց տեքստը կարդալու գալ դասի, հա՞։ Դե ես էնպես կանեմ, որ այսուհետ ինքներդ էլ չնկատեք ոնց պատրաստված կգաք։ Մի տեսակ ինձ ամենազոր էի զգում, հաղթանակած, երբ ուսանողներին ընթացիկ նյութերը կարդալ տալու բոլոր չստացված մեթոդներից հետո հանկարծ կոտրեցի գլուխկոտրուկը, գտա լուծումը։

    Իսկ ամենալավն այն էր, որ դասն ուղիղ տասնմեկին ավարտեցի։ Դեռ չեմ հիշում մի դեպք, երբ էսքան ճշգրիտ ավարտած լինեի՝ առանց վերջում շտապելու կամ զոռով ժամանակ ձգելու։

    Դասից հետո կոլեգայիս հետ պիտի մոդելները նայեինք։ Մի քանի նոր մոդելների կոդ գրեցինք, աշխատացրինք, ամեն ինչ իր հունով ընթացավ։ Հետո մի քիչ գրանտների դիմումներով զբաղվեցի, մի քիչ էլ մյուս շաբաթվա դասին սկսեցի պատրաստվել, ու օրը վերջացավ։ Դուրս գալիս մի անասելի հաճելի զգացողություն իջավ վրաս, թե՝ ամեն ինչ լավ է։ Պիտի երևի ուրախ լինեմ, որ էսքան շատ մարդ ուզում է ինձ հետ աշխատել ու ինձ ընդգրկում է գրանտների դիմումներում կամ նույնիսկ ուղիղ աշխատանքի առաջարկ անում, ու ես եմ ընտրության առաջ կանգնում՝ որն եմ ուզում։ Պիտի նաև ուրախ լինեմ, որ ես էսքան շատ համագործակցում եմ տարբեր գիտական խմբերի հետ, էդ թվում՝ մեր համալսարանից դուրս։

    Անցյալ շաբաթ մերժված հոդվածիցս ընդհանրապես չտխրեցի։ Գեզան նամակ գրեց, թե՝ դուխդ տեղը, մեր էքսպերիմենտը շատ լավն ա, նորից կփորձենք։ Ընդհանրապես, Գեզան մեր ոլորտի իմ իդեալներից մեկն ա, ու շատ կուզեի իր հետ նորից ու ավելի մոտիկից աշխատել։

    Օրհուսում հաճելի աշուն էր. արև ու սառը օդ։ Հեծանիվով անցա քաղաքով, գնացի կայարան, որ հետ գնամ Կոպենհագեն։ Էսօր Օրհուսում օրը լավն էր ու երկար։

    Գնացքում մի քիչ էլ գրանտի վրա աշխատեցի, մինչև սիրտս սկսեց խառնել շարժումից։ Ֆեյսբուքը փորփրեցի ու հին նկարներ աչքովս ընկան։ Մտածեցի՝ ինչքա՜ն շատ փորձ ունեմ կյանքի տարբեր հատվածներում տարբեր տեղերում ու ինչքա՜ն պատմություններ ունեմ, որ կարող եմ անվերջ պատմել։ Մտածեցի՝ բախտավոր մարդ եմ։ Ո՞վ է մեկ էլ էսքան տարբեր մարդկանց ճանաչում աշխարհի տարբեր անկյուններում ու էսքան տարբեր փորձ ունեցել տարբեր միջավայրերում։ Մտածեցի՝ ահավոր բախտավոր մարդ եմ։ Երեկոյան կհասնեմ Կոպենհագեն ու օրը սիրելիիս հետ կավարտեմ։

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (13.09.2019), Նաիրուհի (15.09.2019), Ներսես_AM (13.09.2019), Ուլուանա (14.09.2019)

  25. #1153
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այսօր գրում եմ քո մասին, որովհետև կարոտել եմ։ Սովորաբար մարդկանց չեմ կարոտում ու հատկապես չեմ կարոտում նրանց, ում միայն մի անգամ եմ տեսել։ Չգիտեմ՝ այն օրը մեր խոսակցությունը կիսա՞տ մնաց, հոգնա՞ծ էի, թե՞ դու էիր անտրամադիր, բայց զրույցը շարունակելու ցանկություն կա։ Իմ գլխում անընդհատ պտտվում են քեզ համար պատրաստածս պատասխանները ու նորանոր հարցերը, որ պիտի տամ։ Իմ գլխում մեր զրույցը շարունակվում է, անընդհատ շարունակվում ու չի վերջանում։ Գինի շա՞տ էինք խմել այդ օրը, թե՞ լրիվ լուրջ էիր ասում փողոց դուրս գալու մասին։
    Վերջին ժամանակներս էլ չեմ անհանգստանում, որ աշխարհը կկործանվի, որովհետև հույսի նշույլ է երևում։ Այդ մենք ենք փրկելու, քու՛յրս։ Մենք՝ իրար գտնելով աշխարհով մեկ ու իրար աջակցելով, իրար կողքի լինելով ու իրար բարձրացնելով։
    Քո պատմությունը լսելուց ու իմը քեզ պատմելուց հետո ես հասկացա, որ մենք շատ քիչ ենք, հասկացա, որ բոլորս իրար կապված ենք ու փոքր ցանցի մի մաս ենք։ Բայց գուցե ցանցն ավելի մե՞ծ է, գուցե փոքրամասնություն չե՞նք։
    Մեր ուժը մեծ է, մենք հզոր ենք։ Մենք հզոր ենք միմյանցով ու մեր գաղափարներով։ Ու մի օր մեր մենք շուռ ենք տալու աշխարհը։ Մի օր մեր զրույցը շարունակվելու է փողոցում։

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.11.2019), Աթեիստ (07.11.2019), Ուլուանա (07.11.2019)

  27. #1154
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ծանոթացանք մի պատահական փարթիի ժամանակ Օրհուսում։ Դու ներկաներից ոչ ոքի չէիր ճանաչում, իսկ ես ճանաչում էի գրեթե բոլորին։ Դու եկար ու սկսեցիր պարզապես խոսել։ Թեթև էր քեզ հետ, հաճելի։ Քանի՞ նախադասություն էր պետք լսել քեզնից, որ ես հասկանայի՝ քեզ էլի եմ տեսնելու։ Փարթիներն էդպես են. խոսում ես որոշ մարդկանց հետ, որոնց այլևս երբեք չես տեսնելու, ու խոսում ես մարդկանց հետ, որոնց կարոտելու ես։ Քեզ կարոտելու էի։

    Երբ տուն եկա, առանց տատանվելու ավելացրի քեզ ֆեյսբուքում՝ նկատելով, որ մենք ընդհանուր ընկեր ունենք՝ ընկերս։ Հետո պիտի իմանայի, որ դու ընկերոջս նախկինի հետ մտերիմ ես, որ միասին համերգներ եք գնացել, որ երկուսով հաճախ նվագում եք։ Պիտի իմանայի նաև, որ Լիզա Հանիգան ես լսում։

    Շաբաթներ անց երկուսով պիտի միասին գինի խմեինք, խոսեինք Լիզա Հանիգանից, մեր նախկիններից ու զարմանալիորեն փոքր այս աշխարհից, թե ինչպես ենք լրիվ պատահաբար հանդիպում Օրհուսում, երբ մեզ իրար կապող մարդիկ Կոպենհագենում են։ Խոսեցինք ընկերոջս նախկինից, թե ինչքան նման ենք իրար ու թե ինչպես մի ուրիշ իրականության մեջ մենք մտերիմ ընկերներ կլինեինք։

    Աշխարհը փոքր չէ, մեր աշխարհն է փոքր, որտեղ իրար նման մարդկանցով գտնում ենք իրար ինչ էլ լինի, ինչպես ես ու ընկերս ենք իրար գտել տարիներ շարունակ անընդհատ նույն տեղերում հայտնվելուց ու իրար չհանդիպելուց հետո, ինչպես ես ու դու ենք իրար գտնում ու խոսում Լիզա Հանիգանից ու Թորի Էյմոսից ու էն մասին, որ մենք տուն չունենք, ո՛չ Հայաստանն է տուն, ո՛չ Իտալիան, ո՛չ Դանիան։ Տունը երեկոն մենակ անցկացնելու փոխարեն պատահական մի հինգշաբթի միասին գինի խմելն է։ Տունն աշխարհի տարբեր անկյուններում իրար գտնելն է։ Իսկ մենք կանք, պարզապես պիտի իրար գտնենք։

    Վերջերս սկսել եմ նկատել ու կարևորել կանանց հետ ընկերությունը, այդ ընկերությունն ամրապնդելը։ Սկսել եմ կարևորել հասակակիցների ու հավասարների հետ շփումը։ Կանանց միջավայրերում պատմություններ են հյուսվում ու կանանց միջավայրերում կա մի մտերմություն, մի անկեղծություն ու մի թեթևություն, որ ուրիշ միջավայրերում չկա։ Ուրախ եմ, որ իմ կին ընկերների շրջանակը մեծացավ։ Ուրախ եմ, որ քեզ գտա։ Բարի գալուստ իմ տուն։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (29.11.2019), Ներսես_AM (02.12.2019)

  29. #1155
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ չեմ բարձրացել իրեն տեսնելու։ Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ պիտի այստեղից չորս հազար կիլոմետր այն կողմ լինեի։ Բայց նստած եմ Կոպենհագենի մեր տանը, Երևանից բերած երիցուկի թեյ եմ խմում ու Կոպենհագենից ինձ ծանոթ մի երաժշտի մի քիչ առաջ թողարկած ալբոմն եմ լսում, որովհետև Երևան չհասա։

    Չնայած Հայաստանից հեռանալուց հետո կարծես երկու զուգահեռ իրականության մեջ եմ ապրել՝ Հայաստան ու մնացած աշխարհ, որտեղ մեկում իմ մանկությունն ու վաղ երիտասարդությունն են, մյուսում՝ հասունությունն ու ինքնուրույնությունը, մեկում ընտանիքս ու հին ընկերներս, մյուսում՝ Մորթենը, գործընկերներս ու նոր ընկերներս, մեկում հայերենը, մյուսում՝ անգլերենն ու դանիերենը։ Թեև երկու իրականությունները երբեմն հանդիպում են իրար, երբ Հայաստանից որևէ մեկն ինձ հյուր է գալիս, երբ Հայաստանի ընկերներիս տեսնում եմ եվրոպական այլ քաղաքներում կամ երբ Մորթենի հետ գնում ենք Հայաստան, այդ երկու աշխարհները շարունակում են իրենց առանձին գոյությունը, ու Հայաստանը թվում է հեռավոր, ուրիշ մոլորակում ու դարաշրջանում գտնվող մի տեղ։

    Վերջին տարիներին Հայաստանը գնալով ավելի է հեռանում, որովհետև այցելություններս ավելի ու ավելի են կարճանում ու ավելի ու ավելի շատ եմ ստիպված լինում կա՛մ անգլերեն շփվել, կա՛մ անընդհատ թարգմանել, որ Մորթենը դուրս չմնա շփումներից։ Իսկ Հայաստանում անգլերեն խոսելով այդ չորս հազար կիլոմետրերի վրա էլի մի քանի հազարն է ավելանում, ու ճանապարհը ավելի է երկարում։

    Բայց եթե Ռայանէյրը կարող է Հայաստան հասնել, ուրեմն Երևանն էնքան էլ հեռու չէ։ Եթե կարելի է շաբաթ֊կիրակի Միլանում սուրճ խմել, ուրեմն կարելի է նաև նույնն անել Երևանում։ Ու հատկապես վերջին ժամանակներս, երբ հեռավորության մեծանալու հետ մեկտեղ մոտենալու պահանջս ավելի էր մեծանում, երբ լարված քաղաքական վիճակում Հայաստանի ու այնտեղ ապրողներից շատերի հետ հարաբերություններս ավելի փխրուն էին դառնում, ընտանիքիս հետ շփվելու, նրանց ժամանակ տրամադրելու ու հայերեն խոսելու պահանջն ավելի էր մեծանում, իսկ Երևանում շաբաթ֊կիրակի սուրճ խմելն ավելի հավանական էր դառնում։

    Երբ պարզեցի, որ շաբաթ֊կիրակի Երևանում գտնվելու համար մատչելի տոմսեր կան, որ համարյա ուղիղ չվերթի նման են՝ վեց ժամից էլ կարճ է տևում ճամփորդությունը, երբ ճշտեցի, որ ուրբաթ կարող եմ աշխատանքից հետո մեկնել, իսկ երկուշաբթի առավոտյան աշխատանքի հասնել, ամրագրեցի տոմսերը ու ճամփորդությանս պատրաստվեցի ճիշտ այնպես, ինչպես եվրոպական մեկ այլ քաղաք մեկնելիս կանեի. ընդամենը մի ուսապարկ, իրերս հավաքելը տնից դուրս գալուց կես ժամ առաջ, ճամփորդության մասին մտածելը մեկնելուց մի օր առաջ։ Կհասցնեի նաև փակվելուց առաջ Իլիկ մտնել. Իլիկն իմ իրականությունների հատման կետն էր, Իլիկն էն տեղն էր, որտեղ ինձ միաժամանակ երևանցի ու կոպենհագենցի էի զգում, որտեղ իմ երկու աշխարհները միաձուլվում էին, որտեղ առաջին անգամ Կոպենհագենում գրածս ու Երևանում տպագրածս գիրքը ներկայացնում էի։

    Բայց դեռ Կոպենհագենի օդանավակայանում էի, երբ իմացա, որ չվերթս քսան րոպեով հետաձգվում է։ Ինքնաթիռ նստելիս հարցրի, թե արդյոք իմաստ ունի իմ՝ Վիեննա հասնելը։ Իմ մասին գիտեին. միակն էի, ով Երևան էր գնում։ Զարմացել էին նաև, որ այդքան կարճ տրանզիտով տոմս են վաճառել։ Ասացին, որ վայրէջքից առաջ ինձ առաջ կբերեն, որ ինքնաթիռից շուտ դուրս գամ, Երևանի չվերթն էլ հավանաբար կհետաձգվի, կհասցնեմ։

    Վայրէջքից առաջ ինձ ասացին, որ չեմ հասցնելու։ Ասացին, որ Աերոֆլոտով չվերթ կա։ Ասացին, որ գուցե մեկը գա, ինձ վերցնի, հասցնի Երևանի ինքնաիթիռին։ Իսկ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի չվերթի նախատեսված ժամից յոթ րոպե առաջ։ Ու ես վազեցի։ Վազում էի ծանր ուսապարկով ու սապոգներով, վազում էի էնքան արագ, ինչքան ընդհանրապես իմ մարմինն ընդունակ էր։ Անձնագրային ստուգման ժամանակ խնդրեցի, որ ինձ առաջ թողնեն։ Ու շարունակեցի վազել նույն արագությամբ։ Շնչակտուր հասա Երևանի չվերթի ելքին, որտեղ ինձ ժպիտով տեղեկացրին, որ ինքնաթիռն արդեն մեկնել է։ Նայեցի պատուհանից դուրս։ Ինքնաթիռը դեռ էնտեղ էր։ Սկսեցի գոռգոռալ, հայհոյել, թե բայց ես վազել եմ, բայց ես իմ կարողացածի չափ արել եմ, բայց ինչու եք էսպիսի տոմս վաճառում, եթե չեմ հասցնում։ Ինձ ուղարկեցին նոր տոմս ձեռք բերելու։

    Իսկ նոր առաջարկն էր՝ Աերոֆլոտով դրանից մեկուկես ժամ անց մեկնել Մոսկվա, էնտեղից՝ Երևան։ Երևանում կլինեի դրանից տասներկու ժամ հետո։ Ճամապարհի մեկ երրորդն արդեն անցել էի, բայց Երևանը դեռ տասներկու ժամ այն կողմ էր, մնացած տարբերակները՝ ավելի քան 24 ժամ, իսկ դրանից էլ 24 ժամ անց արդեն պիտի Երևանից մեկնեի։ Գոռգոռում էի նաև, որ Մոսկվա չեմ ուզում գնալ, որ էնտեղ գիշերը չեմ կարող մնալ, գոռգոռացի այնքան, մինչև էլ չէի կարողանում խոսել։ Ու մենակ էի, ահավոր մենակ, իսկ Երևանը հեռու էր՝ ուրիշ մոլորակի վրա, ուրիշ դարաշրջանում, անհասանելի, որտեղ շաբաթ֊կիրակի սուրճ խմելու չես կարող գնալ։

    Խնդրեցի ինձ հետ ուղարկել Կոպենհագեն։ Գրեցի Վիեննայում բնակվող ընկերուհուս՝ Մառլենին, որն առավոտյան միասին նախաճաշելու ժամանակ ուներ։ Մառլենն իմ Կոպենհագենի մտերիմներից էր, որ արդեն երկու տարի է՝ վերադարձել է Ավստրիա։ Գիշերն ամբողջովին ուժասպառ հասա հյուրանոց, փռվեցի մահճակալին ու մտածեցի, որ բախտավոր եմ, որ Եվրոպայում չկա քաղաք, որտեղ առնվազն մի հոգու չճանաչեմ։

    Առավոտյան Մառլենին տեսա։ Միասին նախաճաշեցինք, հետո դուրս եկա թափառելու։ Քայլեցի Վիեննայով ու մտածեցի՝ ինչքան շատ եմ այս քաղաքում եղել Երևանից կամ Երևան գնալիս։ Ինչքան տարբեր մարդկանց հետ եմ եղել իմ երկու իրականություններից։ Մտածեցի՝ հենց այստեղ են այդ իրականությունները հատվում, բայց երբեմն, ինչպես այս անգամ, Երևանն անհասանելի է դառնում։ Ու հետ եկա Կոպենհագեն։ Մամայիս ծնունդն առանց ինձ նշեցին։ Երևանը մնաց մյուս անգամ՝ մանրամասն պլանավորելով, ավելի շատ օրերով ու ոչ այսքան հաճախ։ Երևանը հեռու է, այնտեղ հասնելու համար մի քանի ինքնաթիռ է պետք փոխել։

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.12.2019), Հայկօ (01.12.2019), Յոհաննես (01.12.2019), Նաիրուհի (01.12.2019), Ներսես_AM (02.12.2019), Նիկեա (01.12.2019), Շինարար (01.12.2019), Ուլուանա (01.12.2019)

Էջ 77 80-ից ԱռաջինԱռաջին ... 27677374757677787980 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •