User Tag List

Էջ 79 80-ից ԱռաջինԱռաջին ... 2969757677787980 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1171
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինը տարի առաջ, երբ Կոպենհագեն տեղափոխվեցի, առաջին բնակավայրս արվարձանում էր, աշխատավայրս՝ թեև ոչ կենտրոնում, բայց համեմատաբար կենտրոնական հատվածներում, ու ամեն օր մոտ մի ժամ հեծանիվ էի քշում, որ հասնեմ գործի։ Հետագայում գնալով ավելի ու ավելի մոտեցա աշխատավայրիս, եթե Կոպենհագենում էի աշխատում, մինչև մի օր լրիվ հակառակը ստացվեց. ես ապրում եմ կենտրոնին շատ մոտ, իսկ աշխատավայրս արվարձանում է։ Ու նորից նույն մի ժամանոց ճանապարհը գրեթե ամեն առավոտ, որից մի ժամանակ էդպես ուզում էի ազատվել, հիմա երանություն է դարձել. կեսը քաղաքի միջով, կեսը քաղաքից դուրս՝ հեծանվային մայրուղով։ Սկզբում քաղաքային աղմուկը, հեծանիվների ու մեքենաների խցանումը, տարբեր տեղեր շտապող մարդիկ, հետո՝ սառը օդը, հատուկենտ հեծանվորդներ ու հեծանվային մայրուղին մեքենաներից առանձնացնող թունելները։ Քաղաքից դուրս տարվա եղանակների փոխվելն ես տեսնում։ Արևից այրվում ես, անձրևի տակ թրջվում, սառած ասֆալտի վրայով զգույշ քշում, զմայլվում արևածագի գույներով մինչև առավոտները լրիվ մութ են դառնում, ու լրացուցիչ լուսավորություն ու ռեֆլեկտորներ ես ավելացնում հեծանվիդ։
    Արցախում 120 000 հոգի շրջափակման մեջ է արդեն 41 օր։ Էլեկտրականությունը հովհարային անջատումներով է, գազն անջատված է։ Դպրոցների ու մանկապարտեզների գործունեությունը դադարեցվել է։ Խանութները դատարկ են։ Սնունդը կտրոններով է։
    Էներգետիկ ճգնաժամով պայմանավորված փողոցային լուսավորությունը սահմանափակել են։ Ու հեծանվով գործի գնալ-գալիս տեսնում ես լապտերները ճակատներին կամ կրծքավանդակներին փակցրած հետիոտների։ Հեծանվորդներն էլ են սովորականից ավելի լուսավորված. մայրուղին մութ է, իսկ երբ նաև մշուշ է, դժվար է իրար տեսնելը։
    Արցախում երեխաները մոմի լույսի տակ են դաս անում։

    Մոտ ինը տարի Կոպենհագենում յոթ տարբեր թաղամասերում գտնվող ութ տարբեր բնակարաններում ապրած լինելով ու էս ամբողջ ժամանակ հեծանիվով տեղաշարժվելով՝ երբեմն թվում է, թե այլևս չկան փողոցներ, որոնցում չեմ եղել։ Արդեն մի ամիս է նոր տեղում եմ յոգայի գնում Վելբյու թաղամասում, որ մեր տանը շատ մոտ է. 15-20 րոպե հեծանիվով։ Իմ հին տներից մեկն ու նախկին աշխատավայրս միացնող ճանապարհին է։ Լրիվ ծանոթ երթուղի, որ 2015-ին այնքա՜ն հաճախ եմ անցել։ Համատեղության կարգով այս նոր ստուդիան թեթևակի շեղումով նաև ներկայիս աշխատավայրից տուն գալու ճանապարհին է։ Երեկ առաջին անգամ փորձեցի գործից հետո յոգայի գնալ, ինչը նշանակում էր քաղաք մտնելուն պես մայրուղուց շեղվել ու նոր փողոցներ մտնել։ Դեռևս տոնական լուսավորությունը չհանած իրար կիպ կպած տներ, դարուփոս փողոցներ, ծառեր։ Այստեղ երբեք չեմ եղել։ Գիտեմ, որ Ֆրեդերիկսբերգի ու Վանլյոսեի արանքում եմ, որ եթե մի քիչ հյուսիս-արևմուտք գնամ, լճին կհասնեմ, հարավ-արևելք՝ Նորեբրո, կենտրոն։ Բայց այս փոքր հատվածը լրիվ անծանոթ է ինձ համար։
    Արցախում մոմի լույսի տակ են երեխաները դաս անում։ «Ինձ պետք է այսինչ բանը» խմբի արցախյան տարբերակում խնձոր են փնտրում, բանան են փնտրում, երեխայի տակդիր են փնտրում։
    Ահա Դալգաս բուլվարը, որտեղ հենց իմ յոգայի ստուդիան է։ Այնտեղ գալիս եմ միշտ Պիտեր Բանգս վայի խաչմերուկով, ու փաստացի Դալգաս բուլվարով երբեք չեմ քշել այս տարիների ընթացքում։ Ինչու՞ այստեղ չեմ եղել։
    Մի արցախցի գրում է, որ շաքարային դիաբետ ունի, ու ինսուլինը վերջանում է դեղատներում։ Ու ինքը պարզապես ժամանակի հետ հանգչում է։ Իսկ ես աշխատում եմ ինսուլին արտադրող ընկերությունում։
    Հետո մետրոն է առաջս գալիս։ Լինդեվանգ կայարանն է։ Այստեղ էլ երբեք չեմ եղել։ Իմ նախկին տունը Ֆլինթհոլմ կայարանի մոտ էր, ու այն ծույլ օրերին, երբ չէի ուզում հեծանիվ քշել, մետրոյով Ֆլինթհոլմ էի գնում, վերջին երկու կիլոմետրը տուն քշում։ Ֆրեդերիկսբերգի լողավազանն է Լինդեվանգի մոտ, բայց զուգահեռ փողոցում է, ուրիշ ճանապարհով էի գնում։
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Ուրիշ ճանապարհ չկա։
    Վերջապես հասնում եմ յոգայի ստուդիա։ Ցուրտ է, ու հեռախոսս արագ լիցքը կորցնում է. ոչինչ, տանը կլիցքավորեմ։ Ինձ ներս եմ գցում, որ սառած մարմինս տաքացնեմ դասից առաջ։ Խաղաղ ու հանդարտ դաս, լրիվ լիցքաթափում ծանր աշխատանքային շաբաթվանից հետո։ Սթրեսից ազատված գնում եմ տուն։
    Արդեն քառասունմեկ օր է, ինչ Արցախը շրջափակված է։ Արցախցիները կատակում են, իրար օգնում ինչով կարող են, կիսվում իրենց վերջին ունեցածով մինչև...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (21.01.2023), Freeman (21.01.2023), ivy (22.01.2023), Sambitbaba (23.01.2023), Աթեիստ (21.01.2023)

  3. #1172
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, թե՜ Հայաստանում ապրելուս տարիներին, թե՜ Հայաստանից գնալուց հետո եթե կա մի բան, որ ինձ ամենաշատն է ներվայնացնում մեր մշակույթի մեջ, հանդիպումներին պարտաճանաչ չլինելն է։ Այսինքն, եթե հանդիպում է նշանակվում, կա՜մ վերջին պահին չեղարկում են, կա՜մ ուշացած գալիս։ Իմ ընկերներն էլ հաճախ էին նեղանում, որ իրենց հետ հանդիպումներն օրացույցիս մեջ էի դնում ու նախապես, երկու շաբաթ առաջ էի պլանավորում։ Դրա համար Դանիան ինձ համար իսկական դրախտ է. մարդիկ պարտաճանաչ են, հետևում են իրենց հանդիպումներին, ժամանակին գալիս, վերջին պահին էլ հազվադեպ են չեղարկում ու հիմնականում միշտ շատ լուրջ պատճառով։

    Երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե էս մշակութային տարբերությունն ինչով է պայմանավորված. ի վերջո, լավ ու վատ չկա, ուղղակի երկու տարբեր ձևերով գործող հասարակություններ են։ Էսօր մի բան էղավ, որ վերջապես ինձ էդքան հուզող հարցի պատասխանը ստացա։

    Ուրեմն մոտ երկու շաբաթ շարունակ հարցնելով, կոորդինացնելով օվկիանոսի տարբեր կողմերում գտնվող մարդկանց փորձում էի առցանց մի հանդիպման օր նշանակել։ Վերջապես հարմար օրը գտանք, բոլորը համաձայն են։ Ու հանկարծ հանդիպումից մի քանի օր առաջ մեկն ինձ գրում է, խնդրում օրը փոխել։ Պարզվում է՝ էդ օրն ուրիշ բան էլ ունի, որի մասին միայն էսօր իմացավ։

    Հիմա եթե նման բան Դանիայում լիներ, ի՞նչ կլիներ։ Այդ «ուրիշ բանը» ստիպված կլիներ նոր օր փնտրել, որովհետև տվյալ անձի օրացույցն այդ օրն այդ ժամին արդեն զբաղված է։ Ու նման իրավիճակում չհայտնվելու համար հնարավորինս շուտ ես պլանավորում հանդիպումդ։ Հաճախ նույնիսկ հանդիպման «փլեյսհոլդեր» ես ուղարկում օրով ու մոտավոր ժամով, ասում՝ մնացած մանրամասները հետո կգան։ Հայաստանում լրիվ նորմալ է շատ կարևոր հանդիպմամբ գալ հանդիպումից մի երկու օր առաջ, ստիպել պլաններդ հարմարացնել դրան։

    Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Պարզապես Դանիայում շարժվում են ըստ ժամանակացույցի. ով առաջինն է վերցնում օրացույցիդ այդ օրը, իրենն է։ Հետո ով էլ գա, ինչ էլ առաջարկի, միևնույն է, օրացույցի քո այդ օրը նախապես ամրագրել էին։ Եթե կարծում ես, որ քո հանդիպումը շատ կարևոր է, ուրեմն շատ ժամանակ առաջ վերցրու օրացույցի օրը։ Իսկ Հայաստանում շարժվում են ըստ առաջնահերթությունների. օրացույցը բաց ու ազատ է, ճկուն, ու ըստ կարևորության են մարդիկ որոշում որ հանդիպմանը գնան։ Դրա համար ավելի պակաս կարևոր հանդիպումը (էս դեպքում իմ կազմակերպածը) կարելի է տեղափոխել կամ կարելի է դրան չներկայանալ։ Իրարից նեղանալն էլ հենց էս տրամաբանության սահմաններում է. ուրեմն ես քեզ համար էնքան կարևոր չե՞մ, որ դու ամեն ինչ թողնես, էդ օրը հանդիպես։ Չէ, դու ինձ համար էնքան կարևոր ես, որ երկու շաբաթ առաջ նախապես էնպես եմ անում, որ էդ օրն ուրիշ բան չխանգարի մեզ։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.02.2023), ivy (20.02.2023), Sambitbaba (21.02.2023), մարդ եղած վախտ (18.02.2023)

  5. #1173
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերուհիս հարցնում է, թե արդյոք դանիացիք «անջիգյար» չեն և թե արդյոք կարոտում եմ հայկական «ջիգյարը»։ Ասում եմ, որ չէ, հետո մտքերի մեջ ընկնում։ Ե՞ս եմ Հայաստանից դուրս ապրելուս տարիների ընթացքում էդքան փոխվել, որ Դանիայի մասին հայկական դիտարկումները որպես անձնական վիրավորանք եմ ընկալում, թե՞ միշտ էլ տարբեր եմ եղել, ուղղակի եկել եմ էն երկիրը, որտեղ գոնե իմ արժեհամակարգով ու խառնվածքով էդքան տարբեր չեմ։

    Երբ Հայաստանից ինձ հարցնում են՝ ինչու հետ չեմ գնում, առաջին պատճառաբանությունս հենց խառնվածքս է։ Վիրավորվում են, թե մենք քեզ ինչ ենք արել, մտածում են, թե չափազանցնում եմ։ Երբ բացատրում եմ, որ Հայաստանում ուղղակի ֆունկցիոնալ չէի լինի, «շատ ես եվրոպացի դառել» տիպի արտահայտություններ եմ ստանում։ Ամուսնուս հարցնում եմ՝ շա՞տ եմ դանիացի դարձել վերջին տարիներին։ Պատասխանում է. «Չէ, ուղղակի դու դու ես դարձել։ Դու մինչև Դանիա գալդ էլ էիր դանիացի»։

    Ուղղակի երևի Դանիայում էլ կարիք չունեմ իմ զանազան կողմեր թաքցնելու, որ հարմարվեմ մեծամասնությանը։ Հիշում եմ՝ Հայաստանում ընկերներս ոնց էին նեղանում, երբ ասում էի, որ օրինակ շաբաթ-կիրակի տնից դուրս չեմ գալու, հանգստանալու եմ, որ ամեն անգամ պայմանավորվելիս օրացույց էի հանում, որ նշեմ, որ վերջին վայրկյանին առաջարկված հանդիպումից հրաժարվում էի՝ պատճառաբանելով, որ պիտի բազմոցին պառկեմ։ Հետո գալիս է Դանիան, կոլեգաներս, որոնց հետ տարիներ առաջ Նյուքասըլում կոնֆերանսի էինք, ու կոնֆերանսի ավարտից հետո հաջորդ առավոտը նախաճաշին երեքով որոշում ենք, որ մարդկանցից հոգնել ենք, գնում տարբեր ուղղություններով ու որոշում հանդիպել օդանավակայանում։ Գալիս է մեր բաժնի սեմինարը, որի ավարտին մոտ բոլորս խոստովանում ենք, որ լավ էր, բայց ուզում ենք գնալ տուն ու մարդկանցից կտրվել, ու դա էլ է լավ։ Տարածքը, միմյանց տարածք տալը, շնչին չնստելը, առանց զգուշացնելու չզանգելը, չգալը, չխանգարելը, ռուտիններդ հարգելը, անձնական կյանք քիթը չխոթելը... Ես առանց էս բոլորի Հայաստանում ո՞նց էի ապրելու։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.03.2023), ivy (02.03.2023), Sambitbaba (06.03.2023), Հայկօ (11.03.2023), մարդ եղած վախտ (01.03.2023), Նաիրուհի (02.03.2023)

  7. #1174
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ իմացանք, որ մեր թիմը երեք մասի են բաժանելու, իսկ շեֆս էլ մեր շեֆը չի լինելու։ Անկեղծ ասած, անակնկալ չէր. մեր ընկերությունը վերջին տարում խայտառակ տեմպերով աճում ա, ու մեր թիմն էդ տեմպից հետ չի մնում։ Երբ անցյալ տարվա սկզբին միացա, մենք տասնյոթ հոգի էինք, իսկ հիմա արդեն քսանյոթ ենք։

    Ընդհանրապես, աշխատանքում փոփոխություններ սիրում եմ. նոր կոլեգա, հին կոլեգայի գնալ, ղեկավարության փոփոխություն, նոր օֆիսային տարածք, տնից աշխատելու օրօերի փոփոխություն և այլն։ Բայց եթե մի բան կար իմ ներկայիս աշխատանքում, որ ամեն ինչ կտայի, մենակ թե նույնը մնար, իմ անմիջական շեֆն էր։ Էդքանով հանդերձ, բոլորս էլ հասկանում էինք, որ մեր թիմը չի կարող անվերջ աճել, ու վաղ թե ուշ մեզ կիսելու են։ Նաև հասկանում էինք, որ նման սցենարի դեպքում մեր շեֆը մեզ չի մնա։ Այսինքն, կարելի է ասել, հոգեբանորեն պատրաստ էինք։

    Բայց երբ հայտարարվեց էդ մասին, ես տնից էի աշխատում, ու մի այլ կարգի ծանր տարա, լացելու աստիճանի։ Դեռ աշխատանքային ժամերին ոչինչ. գործի մեջ խորասուզված շատ չէի մտածում։ Բայց գործից հետո ուղեղս չի հանգստանում ընդհանրապես։ Անընդհատ ինձ հարց եմ տալիս, թե ինչն է խնդիրը։

    Իրականում էս գործն ընտրելիս առաջին հերթին հենց շեֆիս եմ ընտրել։ Ու երևի կյանքիս ամենալավ որոշումներից մեկն էր։ Ահագին լավն էր մեր աշխատանքային դինամիկան, ու շեֆը իսկականից հենց էն բաների համար էր, ինչի կարիքը կար։ Հին աշխատողներն ասում էին, որ էսպիսի լավ շեֆ երբեք չեն ունեցել։

    Հիմա մտածում եմ՝ պիտի իրեն վստահեմ, որ որպես իրեն փոխարինիչ իր չափ լավ մեկին կբերի։ Բայց մյուս կողմից, ծանր եմ տանում, ահավոր ծանր։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.06.2023)

  9. #1175
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շեֆս ասեց, որ ես superwoman եմ։ Իսկ ես ասեցի, որ դա իր շնորհքն է։

    Ալտերնատիվ իրականությունում իմ ասիստենտ պրոֆեսորի երեք տարվա պայմանագրի առաջին տարին անցած պիտի լիներ, ու կյանքս պիտի մաշվեր Կոպենհագենից Օրհուս գնացքներում։ Այդ իրականությունում անընդհատ հարցեր էին հնչելու, թե ինչու օրինակ այսինչին մշտական պայմանագիր տվեցին, իսկ ինձ չէ։ Այնտեղ չէին լինելու ինձ superwoman անվանող շեֆեր։ Չէին լինելու շեֆեր, որ իմ լավագույնը դուրս կբերեին։

    Ալտերնատիվ իրականությունում բարձրագույն կրթության ֆինանսավորման կրճատումն է կառավարության կողմից ու անհանգստությունը, թե դա ինչպես ինձ վրա ու իմ աշխատանքին կանդրադառնա։ Այնտեղ մշտական պայմանագրով կոլեգաներս են, որ գիշերները չեն քնում՝ վախենալով, որ աշխատանքը կկորցնեն։ Այնտեղ կանայք են, որ իրար տրորում են տղամարդկանց ակումբի մաս կազմելու համար, կանայք ու տղամարդիկ, որ իրար կոկորդ են կրծում մի բուռ ողորմության համար։ Այնտեղ ամեն մեկն իր թաքուն օրակարգով է, ու ամեն քայլ անելիս նաև հաշվարկում է, թե ոնց դիմացինին վնաս տա։ Ալտերնատիվ իրականությունում քո ողջ ինքնավստահությունը ջարդող շեֆերն են, որովհետև երբեք աշխատանք բավականաչափ լավը չէ։

    Իսկ այս իրականությունում մեր թիմն է՝ հիմնականում երիտասարդ կանանցից բաղկացած, որտեղ համագործակցությունը լրիվ ուրիշ մակարդակի է հասցված, որտեղ միմյանց մասին հոգ ենք տանում, շեֆս է, որը խոստովանում է, որ երկրորդ հարցազրույցից հետո ինձ հարցաքննող հոգեբանն իրեն ասել էր, որ ինձ գործի վերցնի ու դժվար առաջադրանքներ տա, որ չձանձրանամ։ Այս իրականությունում մի հրաշալի աշխատանքային տարի է, ու ավելի լավ լինել չէր կարող։ Ու շեֆս՝ հուզմունքից աչքերը լցրած, ու ես, ու մենք իրար աշխարհի ամենալավ քաջալերիչ խոսքերն ենք ասում։ Այս իրականությունում կանայք իրար բարձրացնող են։ Ու երջանիկ եմ, որ ավելի քան մի տարի առաջ այս իրականությունն ընտրեցի։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 09.03.2023, 23:56:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.03.2023), ivy (10.03.2023), Srtik (18.03.2023), մարդ եղած վախտ (10.03.2023), Նաիրուհի (10.03.2023)

  11. #1176
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ երեկոյան թիմով դուրս էինք էկել քաղաք մեր հաջողությունները տոնելու։ Կոլեգաներիս մեծ մասն արվարձաններում են ապրում, մի քանիսն էլ նույնիսկ Շվեդիայում։ Հետաքրքիր էր տեսնել քաղաքին ոչ սովոր էդ մոլորված հայացաքները, որ չէին կողմնորոշվում որտեղից ուր պետք է գնանք։

    Հեծանիվս հետս քարշ չէի տվել, ու մեր վերջին կայանից հետո պիտի մոտ կես ժամ քայլեի Նորեբրոյից Նորեպորտ՝ հեծանիվիս մոտ։ Մեկ մտածում էի՝ էնտեղից մետրո նստեմ, տուն գնամ, առավոտը գամ հեծանիվիս հետևից։ Բայց ի վերջո որոշեցի դուրս գալ Նորեբրոգեյդ ու ուղիղ իջնել։

    Սկզբում մի քիչ վախեցել էի։ Ժամը մեկը կլիներ, ես էլ մենակ էի ու աչք ծակող՝ թաղամասի հետ հեչ չբռնող իմ սիրուն կարմիր վերարկուով։ Բայց հետո հանգստություն իջավ. Կոպենհագենն էր ի վերջո՝ էն քաղաքը, որտեղ ապահով է օրվա ցանկացած ժամի։

    Կարոտել էի ուրբաթ գիշերային Կոպենհագենը, էն հարբած բզզոցը, անհոգ ջահելները, որ բարձր-բարձր խոսելով քայլում են փողոցներով։ Ինչքա՞ն վաղուց ուրբաթ գիշերով քաղաք դուրս չէի էկել։ Երեք, չորս, գուցե հինգ տարի կլիներ։ Տարի՞քս էր, շրջապա՞տս, հետաքրքրություններիս փոփոխությու՞նը։ Բայց վերջերս ինձ ինչ հիշում եմ ուրբաթ օրերին, սատկած գալիս եմ տուն ու որևէ տեղ գնալ չեմ ուզում։ Իհարկե, ամիսը մեկ կան նաև Թրոուզի փաբ քուիզերը, բայց դա ուրիշ է. տնից երկու րոպե ոտքով, վերադարձ տուն կեսգիշերից առաջ։ Ու էդպես էլ չես շնչում քաղաքի ուրբաթ գիշերային օդը։

    Իսկ շաբաթ առավատ արդեն մեծ մարդու նման արթնացել եմ սովորական ժամիս ու պատրաստվում եմ Անահիտենց տուն գնալ։ Մեծ մարդու նման ուզում էի նաև հեծանիվով տուն գալ էնտեղից՝ քառասուն կիլոմետր, բայց երևի չստացվի. ձյուն է գալիս։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.03.2023), Sambitbaba (11.03.2023), մարդ եղած վախտ (11.03.2023)

  13. #1177
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ երբվանից եմ սովորություն դարձրել ամեն տեղ գնալիս հեծանիվս հետս քարշ տալ, նույնիսկ եթե ճամփի մեծ մասը գնացքով եմ անցնելու։ Անցյալ տարի Ռոբերտայի ծնունդին Օրհուսում ինձ ու Մորթենին ձեռ էին առնում հեծանիվ վարձելու համար, թե կոպեհագենցիքդ առանց ձեր հեծանիվների կյանք չունեք։ Դրա նախորդ օրն էլ Վայլեում Լիլիթենց էինք, ու մեր բախտն էինք անիծում, որովհետև վարձակալման հեծանիվ չկար էնտեղ։

    Բայց մեկ էլ հիշում եմ էն ցուրտ դեկտեմբերը, որ հեծանիվս հետս քարշ էի տվել Կոպենհագենից Օդենսե, որ կայարանից Նարինեենց տուն դրանով գնամ։ Ձեռքերս սառում էին, հայացքս չէի կտրում GPS-ից, որտեղ դեպի նպատակակետ կիլոմետրերը գնալով փոքրանում էին։ Բայց դե մեկ ա, աշխարհի չափ ուրախ էի, որ ոչ մեկի նեղություն չէի տալու ինձ մեքենայով տանել-բերելու համար։

    Երևի դրանից հետո էր, որ սկսեցի հեծանիվս հետս ամեն տեղ տանել։ Ու էդպես նաև հետս Հելսինոր էի հասցրել երեկ, որ կայարանից Անահիտենց տուն գնամ ու հետ. եղանակը չափից դուրս վատն էր, որ էնտեղից ամբողջ ճանապարհը քշեի Կոպենհագեն։

    Անահիտենց մի կերպ հասա. համ դիքով դեպի վեր էր, համ ոսկրերը ծակող քամի կար, համ էլ չգիտեմ ոնց էր ստացվել, GPS-ն ինձ տարել, մտցրել էր անտառի մի կածան, որ հեծանվուղի չուներ, ու ձյուների միջով մի կերպ քշելով հասել էի։

    Հետ գնալիս Անահիտը Նարինեին մեքենայով կայարան իջեցրեց, ես ասեցի՝ չէ, ես հեծանիվովս կգամ։ Հետդարձին չգիտեմ ոնց էղավ, GPS-ն ուրիշ ճամփով տարավ. նախ, անտառը նորմալ հեծանվուղով հատեցի, հետո կիլոմետրերի թիվն ավելի քիչ էր, պլյուս, բնականաբար, դիքով դեպի ներքև էր։ Ու էդպես շատ արագ հասա. երբ Նարինեն ու Անահիտը նոր-նոր հասել, կանգնել էին պլատֆորմին։ Անահիտը զարմացած թե՝ դու superwoman ես։

    Ծիծաղեցի։ Իրականում ցանկացած հեծանվորդ գիտի, որ կարճ տարածությունների դեպքում մեքենայի ու հեծանվի տարբերությունը մեծ չէ, որոշ դեպքերում նույնիսկ հեծանիվն ավելի արագ է։ Բայց դե հաճելի էր էս շաբաթվա մեջ երկրորդ անգամ superwoman կոչվելը, էս անգամ՝ ընկերուհուս կողմից։

    Մտածում եմ՝ չգիտեմ ինչքանով եմ իրականում superwoman կամ ոնց ա superwoman-ը սահմանվում, բայց հա, իմ անկախությունն ու ինքնուրույնությունն ինձ համար ամեն ինչ է, իսկ հեծանիվս՝ էդ ինքնուրույնության երաշխիքը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.03.2023), մարդ եղած վախտ (13.03.2023), Նաիրուհի (13.03.2023)

  15. #1178
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մորթենն ինձ զգուշացնում էր, որ ուժեղ անձրև ա գալու, գուցե գնացքով գործի գնամ։ Ջղայնացա։ Հատ-հատ պահարանից հանեցի նման օրերի համար նախատեսված շորերս, իրար կողք շարեցի, ասեցի՝ տես։

    Իրականում տարօրինակ մազոխիստությամբ ամենաշատը հենց ուժեղ անձրևի օրերին եմ սիրում հեծանիվով գործի գնալ։ Հաղթական մի բան կա ոտքից գլուխ թրջված գործի հասնելու, անձրևային շորերը հանելու ու տակից լրիվ չոր դուրս գալու մեջ։ Ու թաց մազերով ու չոր հագուստով խրոխտ դուրս ես գալիս զուգարանից, որտեղ փոխվում էիր, բարի լույս ասում բոլորին, կարծես հենց նոր ծովափնյա արձակուրդից ես եկել։ Նաև անընդհատ բարելավելու տեղ կա. անձրևային կոշիկներին մինչև հիմա չեմ կարողանում սովորել, իսկ սովորական կոշիկներով վատ օրերին գուլպաներս թրջվում են։ Մի զույգ փոխնորդ կոշիկ վաղուց էի թողնում գործիս տեղը։ Իսկ հիմա նաև ուսապարկիս մեջ ցելոֆանե տոպրակում չոր գուլպաներ են հետս գնում-գալիս։

    Ուրեմն էրեկ էդ անձրևոտ օրերից էր։ Երաժշտությունը բարձր միացած, մտքերիս հետ սլանում էի բլուրն ի վեր՝ քաղաքից դուրս, իմ սիրած ճամփով։ Ճամփաները դատարկ էին. քիչ էին անձրևին ռիսկ անողները։ Մտածում էի՝ ինչքան եմ սիրում առավոտյան էդ մի ժամը տնից աշխատանքի։ Ինչքան եմ սիրում դրան նախորդող մի ժամը՝ տանը մենակ նստած սուրճիս ու նախաճաշիս հետ։ Ու երևի առավոտյան էս երկու ժամերի շնորհիվ է, որ աշխատանքի գնալուս մոտիվացիան չի ընկնում։

    Մորթենին ասում եմ՝ էս վերջերս լրիվ հիպեր եմ։ Ասում է՝ սովորականի ու հիմիկվա միջև տարբերություն զգու՞մ եմ։ Ասում եմ՝ հա, քիչ եմ քնում, շատ եմ խոսում, լանչերին շատ եմ տարածք վերցնում ու ուշադրություն գրավում։ Ասում է՝ ոչինչ, գարուն է։

    Գարունը գարուն, բայց մինչև երեկ անընդհատ ձյուն էր գալիս։ Իսկ գարնան սկզբին, հատկապես էսպիսի, երբ գարունը միայն օրացուցային է, էներգիաս միշտ ընկած է լինում։ Հիմա չգիտեմ ինչու էսքան շատ էներգիա ունեմ, որ չգիտեմ որտեղ ծախսեմ։

    Ու համ էլ գրում եմ։ Ստեղ եմ գրում, Կունդերայի մասին եմ գրում, Ջեյնի դասերին եմ գրում։ Չգիտեմ ինչու եմ էստեղ էսքան անկապ-անկապ գրում։ Երևի իրականությունից կտրվելու համար։ Էն իրականությունից, որտեղ արդեն երեք ամիս մարդիկ շրջափակման մեջ են։ Էն իրականությունից, որտեղ ստերի վրա կայսրություններ են կառուցում։ Ստեղ եմ գրում, որտև կարդացող չկա, որտև մամայիս ձեռքը չի ընկնի գրածս, անկապ չի անհանգստանա։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.03.2023), Overdose (15.03.2023), Sambitbaba (15.03.2023), Srtik (18.03.2023), Աթեիստ (14.03.2023), Նաիրուհի (16.03.2023)

  17. #1179
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գործի տեղն ինձ անընդհատ զարմացնում է մարդկանց՝ արվեստից (կինո, երաժշտություն, գրականություն, գեղանկարչություն և այլն) կտրվածության աստիճանը։ Ակադեմիայում ու ընդհանրապես իմ շրջապատում դա ոնց որ շարժիչ ուժը լիներ. էսքան տարի ապրելով Դանիայում ուղղակի չգիտեի մի մարդու, որ այս կամ այն արվեստի «սպառող» չլիներ։ Իհարկե, էդ իմաստով ես երևի ծայրահեղություններից էի, մանավանդ Մորթենին հանդիպելուց հետո, երբ երկուսիս հետաքրքրությունները խառնվեցին ու միաձուլվեցին։ Բայց ամեն դեպքում չգիտեի մեկին, ով արվեստի գոնե մի դիսցիպլինից խոսել չկարողանար։

    Այդ առումով իմ աշխատավայրը լրիվ հայտնություն էր ինձ համար. հայտնաբերում ես հասարակության լավ վաստակող (բարձր-միջին խավի) մի շերտի, որ արվեստով գրեթե չի հետաքրքրվում, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ որևէ կերպ անցնում է կողքով, բառապաշար չի ունենում դրանից խոսելու համար։ Ժամանակի ընթացքում սովորել էի դրան։

    Բայց երբ այս շաբաթ Օրհուս գնացի ու հանդիպեցի հին կոլեգաներիս, երբ սկսեցինք «Թարը» փրթել, հետո անցանք Օսկարի մյուս ֆիլմերին, մի քիչ նոստալգիայով լցվեցի այն ժամանակների հանդեպ, երբ մեր լանչային խոսակցությունները հիմնականում ինչ-որ լուրջ թեմայի շուրջ էին ծավալվում։ Իհարկե, ներկայիս աշխատավայրում էլ էինք Օսկարի ներկայացված ֆիլմերը քննարկել, որն ավարտվել էր նրանով, որ ոչ ոք «Թարը» չէր տեսել ու չէր լսել դրա մասին։ Մեկն ինձ նման տեսել էր EEAAO-ի առաջին կես ժամը, մի քանիսը՝ Triangle of Sadness-ը, ընդ որում՝ բացի նրանից, որ «լավն է», ուրիշ բան չէին կարողանում ասել, ինչքան էլ հարցնեի «ի՞նչն էր լավը»։ Ու վերջ։ Մյուսներից զրո ինֆորմացիա։

    Երկար եմ մտածել, թե ինչու է էսպես, ու հանգել եմ մի էսպիսի եզրակացության. իմ նախկին աշխատատեղերում ու ընկերական շրջապատում բոլորը հումանիտար/հասարակագիտական կրթություն ունեն կամ արվեստագետներ են։ Իսկ աշխատավայրումս շատ ճնշող մեծամասնությունը բնագիտական կրթություն ունեն։ Հետևաբար, իրենց կրթության ընթացքում բառապաշար ու հետաքրքրություններ չեն ձևավորվել արվեստի նկատմամբ։ Ավելին՝ որ ավելի տխուր է, էստեղ գալիս է նաև դասակարգային հարցը. հումանիտար կրթության ու արվեստի ուղղությամբ սովորաբար գնում են կրթություն ստացած ընտանիքներից դուրս եկածները։ Իսկ աշխատավոր ընտանիքների երեխաների համար սոցիալական սանդղակով վեր բարձրանալու գրեթե միակ տարբերակը բնագիտական կրթությունն է, որովհետև էնտեղ չկան բաներ, որ «ընտանիքից են գալիս»։

    Ու իրոք. իմ ակադեմիական ու դրանից դուրս բոլոր ընկերներն «ինտելեկտուալների» ընտանիքներից են, «առաջին սերունդները» մեջը շատ քիչ են։ Իսկ գործիս տեղը գրեթե բոլորն են «առաջին սերունդ» կամ լավագույն դեպքում՝ «երկրորդ»։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.06.2023), Sambitbaba (10.04.2023), Աթեիստ (21.03.2023), մարդ եղած վախտ (19.03.2023), Նաիրուհի (01.04.2023), Ուլուանա (19.03.2023)

  19. #1180
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիքիպեդիայում մի երկու հոդված կարդացած, իրենց մասնագիտությունից դուրս Ֆեյսբուքում երկար-բարակ գրառումներ անող հայ տղամարդկանց ինքնավստահությունից եմ ուզում։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.04.2023), Արամ (17.04.2023)

  21. #1181
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հասկանալ՝ երբվանի՞ց սկսեցի ոչինչ չզգալ։ Նոր աշխատանքի անցնելուց հետո՞ էր։ Իհարկե, ընդհանուր տրամադրությունս ու ինքնազգացողությունս բարձրացան ու մինչև հիմա էլ էդ բարձրի վրա ապրում եմ, իսկ գործի ժամերին գոնե Հայաստանի լուրերին ընդհանրապես չեմ հետևում։ Բայց հաստա՞տ մեկուկես տարի առաջ էր։

    Բայց կար այն օրը լանչին, երբ խոսքի մեջ կոլեգաներիս հայտնեցի, որ Սյունիքի վրա են հարձակվել, որ դրանից օրեր անց Սյունիք էի գնալու, ու չգիտեի՝ կվերադառնա՞մ, մեկն իմիջիայլոց սկսեց ինտելեկտուալ դատողություններ անել էն մասին, թե ոնց են պատերազմները քչացել աշխարհում։ Ուտելիքս կիսատ թողեցի՝ պատճառաբանելով, թե շատ գործ ունեմ, վերադարձա գրասեղանիս մոտ։ Դա էմոցիոալ ռեակցիա չէ՞ր։

    Ու կար նաև դրանից օրեր անց Սիսիան այցելությունս, քաղաքի մթությունը, որ հանկարծ թիրախ չդառնան, ընկերուհուս քույրն իր երեխաներով, ավագ որդին՝ բանակում, ասում էր՝ թող ռումբ գցեն, ինձ էլ էրեխեքիս հետ վերացնեն, դատարկ քաղաքը, օդում կախված վախը։ Վերադարձա Երևան լրիվ ջախջախված, օրերով ուշքի չէի գալիս։ Դա էմոցիոնալ ռեակցիա չէ՞ր։

    Բայց երևի վերջինն էր, որովհետև դրանից հետո ինչ լինում է, ոչ մի էմոցիոնալ ռեակցիա չեմ տալիս։ Ամուսինս ինձնից շատ է ջղայնանում, անիծում, տխրում։ Ես ուղղակի նստում ու գլուխ եմ ջարդում, թե ինչ կարելի է անել։ Իսկ արցունքներս վերացել են։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Overdose (25.05.2023), Sambitbaba (28.05.2023)

  23. #1182
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ ամուսնուս ասում եմ՝ աշխատանքս փոխելու ժամանակը կամաց-կամաց մոտենում ա։ Զարմացավ։ Ասում եմ՝ դե արդեն կարողանում եմ գործս նորմալ անել, ժամանակն ա, ձանձրանում եմ։ Ծիծաղեց։ Ասում ա՝ ուրիշները տանջվում են, որ հասնեն կոմֆորտ զոնայի, հանգիստ աշխատեն, դու չես կարում քո կոմֆորտ զոնայում մնաս։ Ասում ա՝ քեզ պետք ա քո կոմֆորտ զոնայից հանել, որ քեզ լավ զգաս։

    Մեկ էլ հիշեցի, թե ոնց էր մոտ երկու տարի առաջ շեֆս ինձ գործի ընդունելուց վախենում, որ մի երկու տարի հետո ձանձրանալու եմ, ուզենամ ուրիշ բանով զբաղվել։ Ինքը ինձնից լավ էր ջոկել։

    Բայց դե իհարկե ոչ մի տեղ էլ չեմ գնա, գոնե մոտ ապագայում։ Ուղղակի արդեն ժամանակն ա հաջորդ քայլերը պլանավորելու։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.06.2023), Jarre (26.06.2023)

  25. #1183
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա բետոնե պատնեշ ա կառուցվում։ Իսկ նորածինների կաթնախառնուրդը վերջանում ա։ Խաղաղության դարաշրջան, գրողը տանի։

    Է՜, ի՞նչ եմ ընդհանրապես գլուխս սենց «հիմար» բաներով լցնում։ Գնամ, պոզիծիվ բաներով զբաղվեմ։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.06.2023)

  27. #1184
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄ-ին ոնց որ համ ճանաչեի, համ չճանաչեի։ Իմ՝ Կոպենհագենում ապրելու բոլոր տարիներին ինքն էլ է էստեղ եղել, նույն միջավայրերում, երբեմն հատվող աշխատավայրերում։ Անթիվ-անհամար ընդհանուր ծանոթներ ունեինք ու այդ ծանոթների մասին միանման կարծիքներ։ Նույնիսկ հոդվածներ էինք համահեղինակել այդ ընդհանուր ծանոթների հետ։ Նույն բողոքի ցույցերին էինք մասնակցում։ Լոկալ բանջարեղենն ամեն չորեքշաբթի նույն տեղից էինք գնում։ Ակադեմիայում տղամարդկանց մասին նույն կարծիքն ունեինք։ Քաղաքային ընտրություններում նույն կուսակցությունների միջև էինք տատանվում։ Բայց լրիվ ուրիշ, անկապ կոնտեքստում պիտի հանդիպեինք։

    Չգիտեմ՝ ԱՄ-ի խոսքե՞րն էին, թե՞ արտաքինն էր ինչ-որ բան մատնում, բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ այդ կնոջ հետ պիտի խոսեի։ Ու առիթը չուշացավ. պայուսակից հանեց մի համակարգիչ, ճիշտ որից ես էլ տանն ունեի հենց նույն պիտակով և ունեի, որովհետև նախկին աշխատատեղս նույնիսկ տարիներ անց դեռ չէր պահանջել վերադարձնել։ Ու հենց այդ՝ աշխատավայրը մատնող պիտակից խոսակցությունը սկսվեց։

    Բայց իրականում էս բոլորն էական չէին։ ԱՄ-ն ուշադրությունս գրավել էր, որովհետև անտանելի կերպով Քրիստին էր հիշեցնում։ Երբ երկուսի նկարներն իրար կողք ես դնում, նմանությունը չես կարող չնկատել։ Նույն խորը, իմաստուն արևելյան աչքերը, սև մազերն ու ակնոցները։ Նույն տարիքը ու ձայնի նույն տեմբրը։ Քրիստի բլոգն իմ ամենասիրելի բլոգն էր, որ սուսուփուս տարիներ շարունակ կարդում էի, մինչև մի օր մի պատահական կոնտեքստում իրական կյանքում ծանոթացանք։ Քրիստը Երևանում իմ սիրելի մարդկանցից է, չնայած որ ամեն Հայաստան գալուցս չէ, որ հանդիպում ենք։ Ու երևի Քրիստի կարոտից է, որ ԱՄ-ի հետ շփումն էսքան ձգող է։

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.06.2023)

  29. #1185
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնածությունն ու ցուրտը մարմնական էնպիսի նեղություններ են, որ սկսել եմ ընդհանրապես չնկատել կամ դիմադրել, բանի տեղ չդնել։

    Մորթենն ամբողջ շաբաթ նկարահանման էր, իսկ իմ կյանքը քաոսի էր վերածվել։ Ումայն ու Պաոլոն իրենց պստիկ Ալուի հետ մեր տանը մնացին։ Տանը լիքը տեխնիկա, գումարած հյուրեր ու փոքր երեխա մի իսկական գժանոց էր։ Բայց Ումային ու Պաոլոյին տեսնելը հավես էր. հինգ տարվա ընկերություն, հինգ տարվա պատմություն ու բազմաթիվ ստեղծագործական նախագծեր միասին։

    Չորեքշաբթի մեր բանջարեղենը ես վերցրի. Մորթենը չէր հասցնում նկարահանման հետ։ Բանջարեղենը բաժանող կամավորն ասաց, որ մեր ընկերությունից ես երրորդն էի այդ օրը։

    Հինգշաբթի գործից հետո Մանսիի ու իր ընկերների հետ պիկնիկի պիտի գնայինք։ Բայց եղանակը խայտառակ վատն էր։ Արագի մեջ որոշեցինք սրճարանում հանդիպել։ Շաբաթվա միակ օրն էր, որ հեծանվային հագուստով չէի։ Իդայի հետ գործից հետո կենտրոն քշեցինք։ Լրիվ թրջվել էի։

    Մանսին ու ընկերը եկան, նարնջագույն չթե շորս ցույց եմ տալիս, ասում եմ՝ չիշիկ չեմ արել, անձրև էր։ Մանսիին ասում եմ՝ կարոտում եմ մարդկանց։ Գործս գործ, բայց մարդկանց հետ խորը զրույցները կարոտում եմ, կորպորատ աշխարհում չկա դա։ Հետո հիշում ենք միասին պհդ ուսանող եղած ժամանակները։ Մանսիին էլ մոտ ինը տարի գիտեմ արդեն։

    Հետո մեզ միանում է Սադան՝ լիբանանցի պհդ ուսանող ու իր ընկերը։ Ընկերն էլ է մեր ընկերությունում աշխատում։ Հայերից ենք խոսում, հայերի ինքնությունից։ Սադան իր պհդ-ում անդրադառնում է լիբանանահայերին։

    Սադան ու ընկերը գնում են սալսայի, Մանսին ու ընկերը՝ տուն, իսկ ես՝ Գլոբ, որտեղ Ջորջինան բոլորին հավաքում է փաբ քուիզի։ Մտնում եմ, ինձ ծանոթ բրիտանացի հարբած մարդիկ, որոնց շատ եմ տեսել Ջորջինայի հավաքույթներին, բայց ոչ մեկին չեմ հիշում։ Բացի Օզից, որովհետև Օզը ծագումով հնդիկ է ու լիքը բան գիտի. մի անգամ նույն թիմում էինք, երբ քուիզը հաղթեցինք։

    Ջորջինան հիմա Մերձավոր արևելքում է ապրում, ամուսնու հետ է եկել։ Վերջին անգամ երբ հանդիպել էինք, ոչ ես, ոչ ինքն ամուսնացած չէինք։ Քանի՞ տարի գիտեմ նրան։ Երևի մոտ էնքան, ինչքան Մորթենին, ուրեմն ութ։

    Ժամը տասի կողմերը գնում եմ ոչ թե որովհետև հոգնածությանն էլ չեմ դիմանում, այլ որովհետև որոշել եմ, որ ուղղակի ինքս ինձ դրանից շատ չեմ հոգնացնելու։

    Ուրբաթ գործից հետո երկու ժամ ունեի մինչև Նովո նեյշընսի ուրբաթ բարը։ Եղանակն էլ վատ չէր։ Մորթենը վերջացրել էր նկարահանումները։ Քշում եմ Նորեբրո, որ Արմանի ծնունդին նվեր առնեմ, Մորթենն էլ է միանում։ Ումայն ու Պաոլոն ուզում են գնալ խմելու, բայց ես ժամանակ չունեմ էնտեղ հասնելու։ Իմ սիրելի գրախանութից Արմանին նվեր եմ առնում, քշում մեր ուրբաթ բարին՝ ջրի վրա, ճոճվող բար ու մեր գործի տեղից մոտ հիսուն հոգի։ Մեր մասնաշենքից Վալերիան էր էնտեղ։ Լիբերայի հետ եմ խոսում, հեռացող իտալացիների հետևից ասում՝ չաո ռագացի։ Մեկ էլ մի տղա կա, որ մեզ մոտ չի աշխատում, ընկերոջ հետ է եկել։ Ասում եմ հայ եմ, ասում է՝ Ստեփանակերտում հինգ ամիս ապրել եմ։ Ասում է՝ Նագորնո Կարաբախը հիմա Ադրբեջան է, հա՞։ Ասում եմ՝ չէ, բլոկադա։ Չի հասկանում։ Ասում եմ՝ Պաղեստին։ Հասկանում է։

    Ուղիղ ժամը տասին էնտեղից էլ եմ պոկվում, սատկած տուն գալիս։

    Շաբաթ առավոտ Ֆիոնայի վորքշոփին եմ գնում։ Ինչպես և սպասում էի, գործիս մասին ամենահետաքրքիր բաներն Ադրիենն է ասում։ Իր գործն էլ է շատ հետաքրքիր։ Վորքշոփը հանկարծ ահագին էմոցիոնալ ընթացք է ստանում։ Մարդկային շփման մի ուրիշ խորություն, ուրիշ խոցելություն է տիրում։

    Էնտեղից քշում եմ Արմանի ծնունդին։ Ներկաներից ևս երկուսը մեր ընկերությունում են աշխատում։ Քաղաքի կեսի գործատուն նույնն է։ Ինչ-որ պարտադրող բան կա դրա մեջ, արհեստական պատնեշ, որ ձևավորվում է, երբ ամեն անգամ էսպիսի անկապ կոնտեքստներում կոլեգաների ես հանդիպում։ Կար նաև մի աղջիկ, որ Օրհուսի համալսարանի մեր բաժնում էր սովորում, որտեղ դաս էի տվել։ Ղեկավարն էլ Քրիստիանն էր։

    Արմանի ծնունդին լիքը մեկը մեկից հետաքրքիր մարդիկ են։ Փորձում եմ հնարավորինս շատ մարդկանց հետ շփվել։ Արմանից բացի ոչ մեկին չէի ճանաչում։ Հույս ունեի՝ Սևակն էլ կգար, բայց չկար։

    Էնտեղից վազում եմ տուն, որ հասցնեմ հայկական գրական միջազգային ալյանսի հանդիպմանը։ Էն տասը րոպեի ընթացքում, որ պիտի շունչ քաշեմ, Ումայն է գալիս՝ պայուսակը վերցնելու. երեկոյան գնում են Օրհուս։ Իջնում եմ հետները, դրսում նաև Պաոլոն է Ալուի հետ, Ֆրանչեսկոն ու Լաուրան իրենց ճտի հետ։ Ֆրանչեսկոն էլ է մեզ մոտ աշխատում։ Ասում են՝ էկեք գնանք սուրճ խմելու։ Ասում եմ՝ հանդիպում ունեմ։ Մորթենը գնում է հետները։

    Հանդիպումից հետո շտապում եմ միանալ մյուսներին։ Էդ ընթացքում Ամելին է եկել։ Ընթրում ենք միասին։ Դուրս գալիս, որ Ումայենց կայարան ճանապարհենք։ Մեկ էլ Սևակն ու Էրիկն են դեմներս դուրս գալիս։ Սևակին ֆոտո եմ անում, ուղարկում Արմանին։

    Գերհոգնած գալիս եմ տուն։ Վաղն առավոտն Արևիկենց ենք հանդիպելու. շաբաթվա ամենաշատ սպասածս հանդիպումը, Երևանից են գալիս։

    Ու մտածում եմ՝ գրողը տանի, եթե ես ինտրովերտ եմ, ինչու՞ եմ էքստրավերտի կյանքով ապրում։ Բայց մարդկանց սիրում եմ, չափից շատ եմ սիրում, սիրում եմ զրուցել նրանց հետ ու խորը տեղեր գնալ։ Սիրում եմ նաև մեր քաղաքը։ Կոպենհագենն իսկը իմ տեղն է, ոչ մի տեղի էսպես չեմ պատկանել, ինչպես Կոպենհագենին։

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 79 80-ից ԱռաջինԱռաջին ... 2969757677787980 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •