Չգիտեմ՝ այս քաղաքում երկար կդիմանայի՞։
Թվում էր՝ ուսանողներս գնացել են, հետևաբար ծանոթ ոչ ոք չի մնացել։ Թվում էր՝ մեկ տարի է անցել, ուրեմն քաղաքի բաղադրությունը պետք է փոխված լիներ, ինչպես Կոպենհագենում է փոխվում։
Ու քայլեցի առավոտյան դեպի իմ սիրելի սրճարանը, որտեղ հանդիպեցի Ստանին ու իր ընկերուհուն. մարդիկ, որոնց հետ այնքա՜ն շատ էի փորձել մտերմանալ անցյալ տարի, ու էդպես էլ չէր ստացվել, մարդիկ, որոնք բարևիս ու ժպիտներիս չեն պատասխանում, կարծես անծանոթ լինենք։ Քիչ անց նաև այս տարվա ուսանողներիցս մեկը հայտնվեց։ Հետո՝ մեկ ուրիշը։ Ավելի ուշ՝ նախկին շեֆս տիկնոջ հետ։ Իսկ երբ դուրս եկա սրճարանից ու նստեցի ավտոբուս, այնտեղ էր նաև իմ նախկին կոլեգաներից մեկը։ Ավտոբուսի միակ երկու ուղևորներն էինք։ Ու ես մտածում եմ, թե ինչպես բացարձակապես ոչինչ չի փոխվում այս քաղաքում ու թե ինչպես ես հաստատ կխելագարվեի, եթե մինչև հիմա այնտեղ աշխատելիս լինեի։ Ու մտածում եմ՝ ի՜նչ լավ արեցի, որ գնացի։




Մեջբերել
Էջանիշներ