User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է չորս տարի անց նորից նույն կոնֆերանսի շրջանակներում Վենետիկում հայտնվելը, նորից նույն հյուրանոցում մնալը ու գրեթե նույն մարդկանց տեսնելը, նորերի հետ ծանոթանալը, բացակա հներին կարոտելը։ Հետաքրքիր է չորս տարի առաջվա անցած֊գնացած մտքերին ու զգացողություններին վերադառնալը։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիլվիան ասաց, որ եթե իր մասին որևէ պրոֆեսոր նման բնութագիր գրեր, ինքը կլացեր: Ես չգիտեմ բովանդակությունը, չգիտեմ՝ ինչ տեքստ է, բայց հաստատ չէի սպասում նրանից, որովհետև միշտ էնպիսի տպավորություն եմ ունեցել, որ ինձ չի սիրում:

    Ու նաև չգիտեմ, թե ինչ մտածեմ նրա մասին, որովհետև այն հզոր կանանցից է, որին դեմ չէի լինի նմանվել, բայց մյուս կողմից նրա ներկայությամբ վախից դողում եմ: Ու էդ վախի հետ մեկտեղ չեմ կարողանում չխոստովանել, որ ամեն դեպքում հիանում են նրանով ու չափից դուրս շատ եմ սիրում: Էմոցիոնալ եմ: Ու չեմ կարող չնկատել նաև, որ լուռ հետևում է մեզ, հայացքը չի կտրում մեզնից: Կարճ զրույց ունեցա հետը: Գրողը տանի, անգամ խմած ժամանակ ի՜նչ պրոֆեսիոնալ է ինձ հետ: Ու զարմանալին այն է, որ անցյալ տարի շատերի նկատմամբ խիստ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է ցուցաբերել (թե՛ ֆավորիտներ ունենալով, թե՛ ոմանց հալածելով): Բայց իմ դեպքում երբեք սահմանը չի անցել ոչ մի կերպ: Ու երևի դա շատ ավելի լավ է:
    Այս անգամ իմացա, որ բնութագրում նաև բացասական բաներ են եղել։ Այս անգամ արդեն նույնիսկ չէի ուզում այդ պրոֆեսորին նայել, ու նրա արհամարհանքն ինձ համար մեկ էր։ Ես էլ փոխադարձաբար արհամարհում էի։ Իսկ չորս տարի անց հասկանում էի, որ ես էլ եմ ուզում հզոր կին պրոֆեսոր լինել մի օր, բայց այդ մեկը հաստատ հարմար օրինակ չէ, որին պիտի հետևեմ, որովհետև ուզում եմ հզորության հետ մեկտեղ չկորցնել ակադեմիական ազնվությունս, չանել այն, ինչն ինքն անում է ուսանողների նկատմամբ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեմ, որ չմոռանամ:

    Վենետիկում աստղազարդ երկնքի տակ նավի վրա հավաքված մի խումբ ջահել գիտնականներով գինի էինք խմում ու ուրախանում: Հետո կորանք քաղաքի նեղլիկ փողոցների լաբիրինթոսում: Մարդ չկար տարածքում: Վենետիկը լուռ էր, բնավ ոչ նման իր ցերեկային կերպարին: Մի մասը հասան իրենց հյուրանոցներին, մենք երեքով նստեցինք Լիդո գնացող վապորետոն:
    - Ինչպիսի՞ն կլինենք մի երեսուն տարի հետո,- հարցնում եմ Սիլվիային:
    - Նայիր Էվիին ու Ռուլինին, այ էդպիսին:
    - Տեսնես քանի՞սս ակադեմիայի աստիճաններով մինչև վերջ կբարձրանա:
    - Հա, մի մասս չի դիմանա:

    Հասանք հյուրանոց: Սիլվիային հաջող արեցի, ու ի տարբերություն անցյալ տարվա, երբ չգիտեի՝ հաջորդ անգամ երբ կհանդիպենք կամ կհանդիպե՞նք արդյոք, այս անգամ արդեն վստահ.
    - Կտեսնվենք շուտով:

    Շատ եմ ուզում, որ տարիներ անց բոլորիս էս լավ, մաքուր հարաբերությունները պահպանվեն, չդառնանք մեր ավագ սերնդի նման, որոնք կեղծ ժպիտները դեմքներին ման են գալիս՝ ներքուստ ատելով միմյանց:
    Ես էնքա՜ն լավ եմ հիշում այս երեկոն։ Միայն վստահաբար չեմ կարող ասել, թե ովքերով էինք։ Սիլվիան հաստատ կար։ Անան ու Ջայնան էլ։ Չգիտեմ՝ ուրիշները կայի՞ն, թե՞ ոչ։ Անան ակադեմիան թողել է, Ջայնան այս տարի չկա, Սիլվիան կա, բայց գործազուրկ է, իսկ ես երևի վերջին անգամ եմ այս կոնֆերանսին եկել։ Ահագին տխուր է տեսնելը, որ չորս տարի առաջվա մասնակիցներից շատերը չկան այս տարի, մեծ մասը թողել են ակադեմիան։ Բայց նաև նոր սերունդն է այստեղ։ Այն սերունդը, որին անցյալ աշուն Ֆինլանդիայում դասավանդում էի։ Մի տեսակ սիրուն բան կա էս ամենի մեջ։ Ես մի տեսակ մեծացել եմ, ավելի ինքնավստահ եմ, բայց պրոֆեսորներից հեռու եմ մնում։ Ու նեթվորքինգ չեմ սովորի, երբեք չեմ սովորի։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2018), Katka (01.10.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •