Մտա գործի ու Շերիլ Քրոուի վերջին ալբոմը միացրեցի։ Միացրեցի ու հիշեցի, թե ինչքան վատն է դարձել նա վերջին տարիներին։
Վերջին տարիներին։
Հիշեցի նաև, որ էսօր ծննդյանդ օրն է, ու կդառնայիր 32 տարեկան։ Հիշեցի, որ վերջին ծննդյանդ օրը Շերիլ Քրոուի այն ժամանակվա վերջին ալբոմն էի նվիրել քեզ։ Չգիտեմ՝ լսեցի՞ր, թե՞ էդպես էլ մնաց քո մնացած 39 կասետների կողքին, որ թողեցիր քո հետևից։
Կարծում էի՝ կմեծանամ ու էլ չեմ կարոտի քեզ։ Բայց ամեն տարի ծննդյանդ օրը ներսումս ինչ-որ բան կծկվում է։ Ամեն ինչ կտայի, որ ապրեի մի զուգահեռ իրականությունում, որտեղ դու 32 տարեկան ես։ Կուզեի իմանալ՝ որտեղ ես, ինչ մասնագիտություն ունես, Շերիլ Քրոու դեռ լսում ես, թե չէ։ Կուզեի իմանալ՝ մենք կշարունակեի՞նք շփվել։ Գուցե իրար հետ համերգներ գնայինք, այցելեինք իրար տարբեր երկրներում, նվագեինք միասին։ Կամ գուցե մոռանայինք միմյանց գոյության մասին, ու միայն տարին մեկ ծնունդ շնորհավորեինք։
Կարոտում եմ քեզ։ Ու էնքա՜ն կուզեի էսօր քեզ տեսնել։
Էջանիշներ