Մի շաբաթ առաջ, երբ Մագդայի հետ գարեջրվում էի, ասաց, որ վերջերս սկսել է գժավարի աշխատել. առավոտից իրիկուն թեզի վրա նստած է: Ասացի, որ սպասում եմ, թե երբ եմ ես էլ էդ վիճակում հայտնվելու: Գիտեմ, որ բոլորի մոտ էլ վերջին ամիսներն էդպես են: Դիթեն ու Միեն ընդհանրապես անհետացել են. օգոստոսի վերջին պիտի թեզը հանձնեն: Բայց ես դեռ չեմ կարողանում գոնե օրը յոթուկես ժամ աշխատել:
Էսօր լանչից առաջ Սոնյան էկավ: Անցյալ տարի մեզ մոտ փոխանակային PhD էր Իսպանիայից, իսկ հիմա ուղղակի հյուր է եկել: Ինքն էլ է իր վերջին ամիսներին հասել: Ինձ հարցրեց, թե ինչքան է ինձ մնացել: Ասացի՝ ութ ամիս, 14 օր: Ու մեկ էլ որ գնաց, զգացի, որ ուղեղիս ճտտիկները միացան: Լանչից հետո, երբ սուրճ խմեցի, ինչ-որ տարօրինակ պրոդուկտիվություն իջավ վրաս, ու մի քանի ժամում արագ-արագ է՛լ լիքը կարդացի, է՛լ վերջապես որոշեցի, թե թեզս ինչի մասին է, է՛լ պլան կազմեցի, թե հերթական հոդվածս ոնց եմ գրելու, է՛լ վերջին էքսպերիմենտից հավաքած տվյալների վրա աշխատեցի: Ու էստեղ զգացի, որ հանկարծ ես էլ մտա էդ վերջին շրջանը, երբ առանց հոգնելու աշխատում ես էնքան, մինչև թեզդ հանձնում ես ու ուշաթափված ընկնում գետնին: Էն կարգի էր, որ նույնիսկ դանիերենի չէի ուզում գնալ, ուզում էի մնալ օֆիսում, աշխատել: Իսկ երբ ի վերջ հասա դանիերենի, ուղեղս էլի նույն թափով էր աշխատում:
Հիմա եկել եմ տուն, սուպս եմ սարքում: Վաղն էլի հիվանդանոցում եմ գործի, բայց նեղվելու, նվնվալու փոխարեն սպասում եմ, թե երբ առավոտը կգա: Տեսնես՝ էս աշխուժությունս ինչքա՞ն կձգի:
Էջանիշներ