User Tag List

Էջ 70 80-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1036
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան համերգների եմ գնում, բայց Պատի Սմիթը միշտ մի ուրիշ տեսակ ա, բեմի վրա մի ուրիշ ներկայություն է: Բեմի վրայից ինչ-որ հզոր ուժ ես զգում, հայացքդ չես կարողանում կտրել էդ հզոր կնոջից ու երազում, որ իր տարիքում դու էլ էդպիսին լինես:

    Անցյալ տարի Պատի Սմիթը երկու համերգ տվեց Կոպենհագենում: Առաջինին ես էի գնացել, երկրորդին՝ ընկերս: Էն ժամանակ դեռ իրար չէինք ճանաչում, կես ամիս անց պիտի ծանոթանայինք: Լավ եմ հիշում էդ համերգը. մեկ թագավորական թատրոնի ողջ դահլիճն իրենով արած Պատին էր, մերթ հանդիսատեսն էր, որը համերգին նույնքան մասնակից էր, որքան բեմի վրայի հավաքվածները: Էդ ժամանակ էր, որ շուրջս նայեցի ու փնտրեցի ինչ-որ մեկի, որ գիտեի՝ պետք է էդտեղ լիներ, բայց չկար: Հետո կիթառի մեդիատորները բաժանեցին: Չնայած դրանց համար կռիվ էր, չգիտեմ ոնց ինձ երկու հատ բաժին հասավ: Պահեցի մոտս ու որոշեցի մեկը նվիրել այն մարդուն, որը կուզեի՝ էդ օրը հետս լիներ: Ամիսներ անց այն նվիրեցի Մորթենին, որը չէր ճարել առաջին համերգի տոմս, երկրորդին էր գնացել:

    Երեկ միասին էինք Պատիի համերգին: Միասին էինք զգում էդ հզոր ներկայությունը: Էս անգամ տոմսով մեր տեղերն իրար կողք էին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.08.2016), GriFFin (05.08.2016), kitty (03.08.2016), Mr. Annoying (04.08.2016), Smokie (26.10.2016), Մուշու (03.08.2016), Նաիրուհի (18.08.2016), Նիկեա (03.08.2016)

  3. #1037
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գնացինք Արք բուքս, որ տեսնենք՝ Լուիզիանայի գրական փառատոնի մասնակից ինձ հետաքրքրող հեղինակներից ում գրքերից ունեին: Էս տարի ամբողջ ցուցակը ոտով-գլխով ուսումնասիրեցի, բոլոր անունները գուգլեցի ու պարզեցի, որ ընդամենը երկու հեղինակ կա, որոնց հարցազրույցին կուզենայի ներկա գտնվել (համեմատության համար. անցյալ տարի Քոլմ Թոբինի մենակ անունը տեսնելը հերիք էր, որ վազեի Լուիզիանա):

    Արքում Լուիզիանայի մասնակից գրողների գրքերի մեջ էջանշաններն էին դրել, վրան ձեռագիր գրված. «Գալիս է Լուիզիանա»: Էդպես տակնուվրա արեցինք, ինչ հեղինակ ասես, կար, արդեն ազգություններն ու դեմքերն էլ էի հիշում, այ էդքան լավ ուսումնասիրել էի ցուցակը: Ինձ հետաքրքրող հեղինակներից մեկն էլ կար, բայց ոչ ինձ հետաքրքրող գիրքը: Էսսեների հավաքածու էր: Ասա՝ այ տխմարներ, եթե ինքը որպես վիպագիր ա հայտնի, էսսեների գիրքն ո՞վ ա առնելու:

    Տենց տխուր-տխուր, որ տենց էլ բան չառա, արդեն ուզում էինք դուրս գալ, մեկ էլ աչքս ծակեց նարնջագույն մի գիրք: Մեջն էդ էջանշանից չկար, բայց հեղինակը Լորի Մուրն էր՝ ինձ հետաքրքրող երկրորդ հեղինակը: Գիրքն էլ ինձ հետաքրքրողը չէր, բայց բացեցի, թերթեցի: Տեսնեմ՝ եքա հավաքածու ա: Լորի Մուրի մի քանի գիրք հավաքած էր մեկի մեջ: Տենց, առանց տատանվելու մոտեցա վաճառողուհուն, մի հատ տեղյակ պահեցի, որ մեջը պիտի Լուիզիանայի էջանշանից լիներ, առա գիրքը, էկա տուն:

    Մահճակալիս կողքն արդեն գրքերի կույտ ա գոյացել: Ու քանի որ վերջերս թարգել եմ էլեկտրոնային կարդալը, էդ կույտը լրիվ ֆիզիկական կույտ ա, ոչ թե քինդլում ֆայլերի կուտակում: Սենց նայեցի էդ գրքերին, ասեցի՝ մեկ ա Լորի Մուրը պիտի կարդամ: Երբ հավես ունենամ, մի պատմվածք կկարդամ: Էնքան որ մինչև փառատոնը մի քիչ ծանոթ լինեմ գործերին:

    Մեկ էլ որ Լորի Մուրի պատմվածքների նկարագիրը կարդացի, մի քիչ վախ ունեի, որ ինքը հենց էն թեմաներով ա ստեղծագործում, ինչով՝ ես: Մտածում էի՝ կջղայնանամ ու կնեղվեմ, կթարգեմ սենց հավեսով սկսած պրոյեկտս: Տենց, իրիկվա կողմ բացեցի, մի պատմվածք կարդացի: Լացելու աստիճան լավն էր: Գրականության մեջ փնտրածս էն բացն էր, որից պիտի ազդվեի ու իմը ստեղծեի: Ու էդ պատմվածքը լրիվ ներսս խառնեց իրար: Միանգամից լուծում գտա չստացվող գործերիցս մեկի համար: Ու պլյուս հասկացա, որ ընտրածս թեման էնքան էլ անհեթեթ ու անիրական չի: Հիմա անհամբեր սպասում եմ Լուիզիանայի փառատոնին, որ Լորի Մուրը ստորագրի գիրքս:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.08.2016), kitty (09.08.2016), Mr. Annoying (07.08.2016), Smokie (26.10.2016), Նաիրուհի (18.08.2016), Նիկեա (07.08.2016)

  5. #1038
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղանակի տեսություն. մաքսիմալ ջերմաստիճանը 16, ամպամած, 9 մ/վ քամի դեպի արևմուտք: Հլը մի կողմ թողնենք, որ ամառն արդեն անհույս վերջացավ: Մի կողմ թողնենք, որ բախտս գեշ բերել ա, ու անձրև չի գալիս: Դե արի ու 14 կմ քշի գործի, երբ սաղ ճամփադ դեպի արևելք ա: Սովորաբար 55-60 րոպեում եմ էդ ճամփան անցնում: Գուշակեք, թե էսօր քանի րոպեում անցա: Մեկ էլ գուշակեք, թե ինչ հալի էի: Ու սա ընդամենը օգոստոս ա: Մենակ սա հերիք ա հիշելու համար, որ էդ կողմերում ապրել չեմ ուզում: Ինչ-ինչ, բայց բացառված ա, որ Ամայի հարավներում էլի տուն վերցնեմ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.08.2016), Mr. Annoying (19.08.2016), Smokie (26.10.2016), Մուշու (09.08.2016), Նիկեա (09.08.2016)

  7. #1039
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ շաբաթ Սյուզան Վեգայի համերգի ժամանակ երգչուհին պատմեց իր 18 տարեկանի մի սիրո մասին, հետո մի երգ կատարեց նրա մասին. տղան հետ էր գնացել Անգլիա, ինքը մնացել էր ԱՄՆ-ում, ու էդպես բաժանվել էին: Բնական է, որ շատ տարիներ առաջ մի էդպիսի երգ գրած կլինի: Բայց ամբողջ համերգի ընթացքում նաև հասկանալի դարձավ, որ Վեգայի 90-ականների երգերից մի քանիսն էլ են այդ նույն տղայի մասին: Համերգից հետո ասում եմ.
    - Փաստորեն, էդ տղան շատ ուժեղ հետք է թողել, որ մինչև հիմա նրա մասին երգում է:
    - Ամեն մեկն էլ իր կյանքում մի էդպիսի սեր ունի,- ասում է:
    - Ես չունեմ:
    - Ունես. ես եմ:
    - Դու չես: Եթե մենք բաժանվենք, ահագին կտառապեմ, բայց հետո լավ կլինեմ:

    Բայց իսկապես, ում նայես, բազմաթիվ տարիներ անց մի էդպիսի մեկից կախված է: Մտածում եմ՝ ինչու ուրիշներն ունեն դա, իսկ ես՝ չէ: Էդ չի նշանակում, որ ժամանակին պակաս եմ սիրել կամ պակաս եմ տառապել: Բայց մի տեսակ էդ բոլորը թողել եմ մի կողմ, կյանքս շարունակել: Ու երբ որևէ մեկին հիշում եմ, ոչ մի տեղս չի ցավում:

    Ինձ մեկ-մեկ քննադատում են, որ սիրո հարցում ահավոր պրագմատիկ եմ: Բայց հենց էդ պրագմատիզմն է ինձ պաշտպանում ավելորդ տառապանքից ու երջանկությունս կրկնապատկում: Երբ հասկանում ես, որ ամեն ինչ քեզնից է կախված, ոչ թե ինչ-որ աներևույթ ուժերից, երբ գիտես, որ դուք միասին եք միայն ու միայն որովհետև երկուսդ էդպես եք ուզում, ոչ թե ինչ-որ պատահականությունների շնորհիվ, ամեն ինչ անում եք դա պահպանելու համար: Ինձ թվում ա՝ ընդհանրապես մարդիկ ավելի երջանիկ կլինեին, եթե տեղը տեղին պրագմատիկ լինեին: Մի կողմից, ժամանակ չէին վատնի չստացվող հարաբերության վրա, մյուս կողմից կստեղծեին ստացվող հարաբերություն մեկ ուրիշի հետ:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.08.2016), Freeman (14.08.2016), kitty (11.08.2016), Mr. Annoying (19.08.2016), Smokie (26.10.2016), Նաիրուհի (18.08.2016), Նիկեա (10.08.2016)

  9. #1040
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոպենհագենի բնակարանային խնդրին նոր չի, որ ծանոթանում եմ: Բայց շրջապատիս մարդիկ ի վերջո ճարում են հարմար սենյակ կամ բնակարան, իսկ իմ բնակարանային պայմանները միշտ վատից էլ վատ են լինում: Հիմա արդեն երկուսով ենք բնակարան փնտրում, ու ոչինչ չկա: Անօգնական, հուսահատ վիճակ ա, էն որ չգիտես՝ ինչ անես:

  10. #1041
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ առաջ, երբ Մագդայի հետ գարեջրվում էի, ասաց, որ վերջերս սկսել է գժավարի աշխատել. առավոտից իրիկուն թեզի վրա նստած է: Ասացի, որ սպասում եմ, թե երբ եմ ես էլ էդ վիճակում հայտնվելու: Գիտեմ, որ բոլորի մոտ էլ վերջին ամիսներն էդպես են: Դիթեն ու Միեն ընդհանրապես անհետացել են. օգոստոսի վերջին պիտի թեզը հանձնեն: Բայց ես դեռ չեմ կարողանում գոնե օրը յոթուկես ժամ աշխատել:

    Էսօր լանչից առաջ Սոնյան էկավ: Անցյալ տարի մեզ մոտ փոխանակային PhD էր Իսպանիայից, իսկ հիմա ուղղակի հյուր է եկել: Ինքն էլ է իր վերջին ամիսներին հասել: Ինձ հարցրեց, թե ինչքան է ինձ մնացել: Ասացի՝ ութ ամիս, 14 օր: Ու մեկ էլ որ գնաց, զգացի, որ ուղեղիս ճտտիկները միացան: Լանչից հետո, երբ սուրճ խմեցի, ինչ-որ տարօրինակ պրոդուկտիվություն իջավ վրաս, ու մի քանի ժամում արագ-արագ է՛լ լիքը կարդացի, է՛լ վերջապես որոշեցի, թե թեզս ինչի մասին է, է՛լ պլան կազմեցի, թե հերթական հոդվածս ոնց եմ գրելու, է՛լ վերջին էքսպերիմենտից հավաքած տվյալների վրա աշխատեցի: Ու էստեղ զգացի, որ հանկարծ ես էլ մտա էդ վերջին շրջանը, երբ առանց հոգնելու աշխատում ես էնքան, մինչև թեզդ հանձնում ես ու ուշաթափված ընկնում գետնին: Էն կարգի էր, որ նույնիսկ դանիերենի չէի ուզում գնալ, ուզում էի մնալ օֆիսում, աշխատել: Իսկ երբ ի վերջ հասա դանիերենի, ուղեղս էլի նույն թափով էր աշխատում:

    Հիմա եկել եմ տուն, սուպս եմ սարքում: Վաղն էլի հիվանդանոցում եմ գործի, բայց նեղվելու, նվնվալու փոխարեն սպասում եմ, թե երբ առավոտը կգա: Տեսնես՝ էս աշխուժությունս ինչքա՞ն կձգի:

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.08.2016), Freeman (18.08.2016), kitty (18.08.2016), Mr. Annoying (19.08.2016), Smokie (26.10.2016), Աթեիստ (18.08.2016), Մուշու (18.08.2016), Յոհաննես (18.08.2016), Նիկեա (18.08.2016)

  12. #1042
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս իմ բժշկական ուսանողական տարիներից մի պատկեր է առաջս եկել ու չի գնում. առավոտյան սառը սուրճ ու սնիքերս Կառա տոտայի բուդկայից, դրանից հետո՝ ուղիղ գրադարան: Չեմ հիշում՝ հինգերո՞րդ կուրս էի, թե՞ արդեն պետականներն էին: Բայց էս ռուտինն օգնող էր, նպաստում էր, որ գրադարանում կենտրոնանամ ու մինչև ուշ երեկո պարապեմ:

    Էդ պատկերը մտքումս արդեն քանի օր է առավոտյան շուտ եմ գնում աշխատանքի: Գնում եմ մտածելով սառը սուրճի ու սնիքերսի մասին, չնայած վաղուց սնիքերս չեմ ուտում, իսկ սուրճս էլ սովորաբար տաք է: Հասնում եմ համալսարան կամ հիվանդանոց, արագ սուրճ սարքում ու քրուասանով կամ այլ հացատիպ մի բանով նախաճաշ անում: Իմ սիրած պահն է առավոտյան, երբ սկսում եմ պլանավորել օրս, մտածում, թե ինչ է սպասվում: Ու էդ ժամանակ արդեն ո՛չ կատաղած ստատիստիկան, ո՛չ խառըխշտիկ ռոբոտը ու ո՛չ անգամ այլ մարդկանց հետ հաղորդակցվելու ու օգնություն խնդրելու հեռանկարն ինձ չեն վախեցնում:

    Ընդհանրապես, ասում են՝ շուտ արթնանալ կարողանալու համար պետք է երեկոյան մտածել մի բանի մասին, որին անհամբերությամբ ես սպասում: Իմ աշխատանքում չկա էդպիսի բան: Ավելի ճիշտ, օրվա սիրածս պահը՝ նախաճաշը, տեղափոխել եմ աշխատավայր: Ու ստացվում է, որ դրան հասնելու համար պետք է տնից դուրս գամ: Էլ չկա ժամերով տանը նստել: Առավոտյան արթնանալուն պես ինձ դուրս եմ գցում, ու արդեն ավելի քան մի ժամ տևող քամուն հակառակ հեծանիվ քշելն էդքան սարսափելի չէ:

    Անցյալ ուրբաթ էլ Լիզա Հանիգանի նոր ալբոմը դուրս եկավ: Էսօր ստացել եմ վերջապես, Լիզայի ստորագրությունը վրան: Հրաշալի ալբոմ է: Երևի հենց էս մեկը կդառնա իմ դիսերտացիան գրելու ալբոմը, որը կմիացնեմ ամեն առավոտ սուրճի ու քրուասանի հետ: Լիզա Հանիգանն ինձ ընդմիշտ մի մարդու կհիշեցնի: Հուսամ՝ լավ է:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.08.2016), kitty (23.08.2016), Mr. Annoying (23.08.2016), Smokie (26.10.2016), Մուշու (23.08.2016), Նաիրուհի (27.08.2016), Նիկեա (23.08.2016)

  14. #1043
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ գրանցվեցի դանիերենի քննության համար: Նոյեմբերին հանձնելու եմ, ու վերջ: Ամենասարսափելին բանավորն է, որովհետև հազվադեպ եմ խոսում (չնայած հանուն արդարության պիտի ասեմ, որ նախորդ քննությանը բանավորը գերազանց հանձնեցի, իսկ կարդալու մասից համարյա կտրվել էի): Բայց էսօր դանիերեն խոսելու օր է:

    Ուրեմն Սոնյան էկավ, հերթով բոլորիս հավաքեց մեր գրասենյակներից, միասին ճաշեցինք: Ութ PhD-ուսանող կամ արդեն վերջացրած: Մայքլն անցյալ տարի է վերջացրել (բա, մի տարի արդեն անցավ), Սիգրիդը մի ամիս առաջ հանձնեց, Միեն մի քանի օրից կհանձնի, մյուսներս էլ մեկս մի քիչ շուտ, մյուսս մի քիչ ուշ: Լինեն հետս կպած դանիերեն էր խոսում, ես անգլերեն էի պատասխանում: Էնքան հավես էր: Հետո մանրից ես էլ դանիերենի անցա: Դա միակ ելքն ա: Երբ ես համառություն չունեմ անընդհատ դանիերեն խոսելու, դիմացի դանիացին պիտի էդ համառությունն ունենա, որ խոսակցությունը բնականից անգլերենից փոխվի դանիերենի:

    Հետո էդ ութովս գնացինք սուրճ խմելու: Էսօր էն հազվադեպ արև օրերից էր: Հետն էլ գիտես, որ մի երկու շաբաթից էլ արևի հույս չես էլ կարող ունենալ: Ութովս տեղավորվեցինք բակի օղակաձև նստարանին: Տարօրինակ կառուցվածքով նստարան էր. ոտքներս օղակի ներսում էինք դրել: Դեսից-դենից խոսեցինք: Ասում եմ՝ խմբակային պրոկրաստինացիա ենք անում: Էդպես արևի տակ մնացինք մի քիչ ու շարժվեցինք մեր գործերով: Նենց եմ սիրում մեր էս թեզային վիճակները: Որ վերջացնեմ, անկախ նրանից՝ մնամ ակադեմիայում, թե չէ, էս վիճակները կարոտելու եմ: Պոստդոկները չունեն սենց համայնքային զգացողություն, ավելի շատ իրար միս են կրծում: Իսկ մենք իրար հետ մրցակցելու պատճառ չունենք. տարբեր ոլորտներից ենք: Ավելի շատ իրար օգնում ենք, սատար կանգնում, ու դա էնքա՜ն հեշտացնում ա PhD-ի ընթացքը:

    Յակոբին ասեցի, որ նոյեմբերին քննություն եմ տալու: Առաջարկեց մեկ-մեկ գնալ իր գրասենյակ ու դանիերեն խոսել: Յակոբն ամեն օր իմ գրասենյակի մոտով անցնում է ու դեսից-դենից հարցուփորձում: Դանիերեն:

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.08.2016), Freeman (25.08.2016), John (02.09.2016), kitty (25.08.2016), Mr. Annoying (25.08.2016), Smokie (26.10.2016), Աթեիստ (25.08.2016), Մուշու (25.08.2016), Նաիրուհի (27.08.2016), Նիկեա (25.08.2016)

  16. #1044
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչքան կարևոր ա միջազգային փորձը: Ղեկավարս իր դոցենտ հալով տաք տեղը նստած գիտության հետ կապված լիքը նրբություններ չգիտի, իսկ ես ու Վիոլենը հա պատերազմներ ենք մղում էդ նրբությունների համար: Մի տեսակ տարօրինակ ա էն զգացողությունը, որ քո ոլորտում ղեկավարիցդ շատ բան գիտես: Իբր Հայաստանում դրանից էի փախնում, էկա, ընկա նույն թակարդը: Ինչ լավ ա Սիլվիային էլ գործի վերցրեցին: Հիմա արդեն երեք արտասահմանցիներով կլինենք:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.08.2016), Smokie (26.10.2016), Նաիրուհի (27.08.2016)

  18. #1045
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    - Flamethrowers-ն եմ կարդում,- ասաց:
    - Լա՞վն է,- հարցրի,- գիրքն առել եմ Լուիզիանայից:
    - Լավն է,- ասաց,- քեզ դուր կգա:
    ...
    - Գիտես, Լիզա Հանիգանն անցյալ տարի Բաստարդ կաֆեում համերգ է տվել: Էնքան հավես էր, հազիվ մի հիսուն հոգի էր ներկա: Մեկ էլ Դամիեն Ռայսենք մի քանի տարի առաջ Վեգայում համերգ տվեցին: Լիզա Հանիգանն արդեն հեռացել էր, շրջագայության վերջին համերգն էր, ու նվագում էին ինչ ուզում էին:
    - Դամիեն Ռայսին այս տարի Դուբլինում տեսա:
    - Մենա՞կ, թե՞ խմբի հետ:
    - Մենակ:
    ...
    - Պրագան գիտե՞ս ինչու եմ սիրում: Ինչ-որ հոգի ունի, կուտակված տրամադրություն:
    - Հասկանում եմ՝ ինչ ես ասում: Դրա համար ես ամեն տարի աշխատում եմ Պրագա գնալ ու ժամերով թափառում եմ այնտեղ՝ հեռու տուրիստական կենտրոններից:
    - Ինձ համար էդպես Հելսինկին է: Որ ուզում եմ խաղաղվել, գնում եմ այնտեղ: Ֆինլանդիայում որտե՞ղ ես ապրել:
    - Յոենսուում:
    - Որտե՞ղ է դա, նույնիսկ ես չգիտեմ:
    - Արևելքում:
    - Ո՞րն է ամենամոտ մեծ քաղաքը:
    - Սանկտ Պետերբուրգը: 500 կմ այն կողմ:
    Անցյալ տարվա այս օրը շատ լավ եմ հիշում: Էս բոլորից հետո եկել էի տուն, կծկվել էի ադյալի տակ, թեյ էի խմում ու գիրք կարդում: Պատկերացում չունեի անգամ, որ էդ օրն էնքան է կարևորվելու, որ մի տարի անց անգամ տոնվելու է: Իսկ այս փոքրիկ նմանությունները ոչինչ էին լինելու էն հսկայական ֆունդամենտալ ընդհանրությունների համար, որ ունեինք: Կպատկերացնեի՞ արդյոք, որ մի օր հանդիպելու եմ մեկին, ով իմ մեջ տեսնելու ու գնահատելու է հենց այն, ինչը տարիներ շարունակ շատ-շատերը քննադատում էին:

    Առավոտյան ամբողջ բակը մշուշի մեջ էր: Չորացած շորերս հավաքելու համար թվում էր՝ պիտի ամպերի միջով անցնեմ: Իսկ դռան դիմաց սարդը հասցրել էր նոր սարդոստայն հյուսել: Ես ամեն օր քանդում եմ, ինքն ամեն օր սարքում է: Մեր բակի սարդերին արդեն դեմքերով գիտեմ: Հիմա նստած եմ ճամպրուկներիս ու արկղերիս վրա, որ հավաքեմ վերջին իրերս:

    Էս տանը մի տարի ապրեցի: Վերջին հինգ տարիների ընթացքում տասներկու անգամ հասցե եմ փոխել: Իսկ էստեղ մի տարի ապրեցի, ու հեռանալը տխուր է: Աստղազարդ երկնքին փոխարինելու են գալու քաղաքի լույսերը, մենակությանս՝ մի ուրիշի տաք ներկայությունը, աշխարհի վերջին՝ զգացողությունը, որ աշխարհը մեծ է, ու վերջ չունի, ձիերին՝ հեծանիվներն ու մեքենաները, իսկ ճամփին ինձ խանգարելու է ոչ թե ընթացքիս հակառակ փչող քամին, այլ հեծանվային խցանումները:

    Առջևում ձմեռ է, ուրեմն միասին ենք թեյի բաժակը գրկած թաքնվելու ադյալի տակ: Ձմեռային երեկոներն անցկացնելու ենք դարչնաոլորներ թխելով ու անվերջ բանավիճելով: Անվերջ, ժամերով ու առանց անձնական մակարդակի անցնելու: Իսկ երբ զգանք, որ մեկս մյուսին չի համոզելու, փաստարկներն էլ սպառվեն, ասելու ենք՝ լավ, արի ընդունենք, որ էս հարցում համաձայն չենք, որովհետև էսպես մենք սիրում ենք նաև միմյանց տարբերությունները:

    Ու այսօրվանից մեր նմանություններն ու տարբերությունները լինելու են մի տեղում, քնելու են միասին, արթնանալու են միասին: Իսկ ես երբեմն կարոտելու եմ աշխարհի վերջի այս տունը, որտեղից ինքնաթիռների ձայներ էին լսվում ու սարդերը մի գիշերում դռան դիմաց էնպիսի հսկայական սարդոստայններ էին հյուսում, որ ստիպված էիր լինում քանդել դուրս գալ կարողանալու համար:

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.08.2016), Chilly (01.09.2016), Freeman (31.08.2016), ivy (31.08.2016), Mr. Annoying (01.09.2016), Smokie (26.10.2016), Մուշու (31.08.2016), Նաիրուհի (31.08.2016), Նիկեա (31.08.2016), Ուլուանա (01.09.2016)

  20. #1046
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էս ինչ լավ օր էր: Առավոտը մեր գրելու խմբով էինք հավաքվել: Վաղուց չէի հարմարացնում էդ խմբին հանդիպեի: Երեք ժամում շատ բան չհասցրի անել. հազիվ պլանավորեցի հոդվածիս խմբագրման մի մասը: Բայց դե հավես էր էրեխեքին նորից տեսնելը, հետո էլ իրար հետ չաչանակելը: Չաչանակելն էլ ինչ չաչանակել: Վերջին քաղաքական իրադարձություններից խոսեցինք ու աջերին մի լավ քֆրտեցինք գիտությունից փողերը կտրելու ու հարուստների հարկերը թեթևացնելու համար: Մեկ էլ Շոնը Ֆարոյան կղզիների կետերի որսից պատմեց, թե ոնց ա ամեն ինչ կարգավորվում էնտեղ: Մյուս անգամ էլ էդ արյունոտ նկարները դեմ տան ինձ, ասեն՝ ճի՞շտ ա, որ Դանիայում սենց ա, արդեն գիտեմ՝ ինչ եմ պատասխանելու:

    Լանչից հետո էկա օֆիս, շարունակեցի խմբագրման պլանավորումը: Էսօր օրվա մեծ մասը գնաց պլանավորման վրա: Հիմա կասեք՝ պրոկրաստինացիայի ձև ա, բայց իրականում էսպես հատիկ-հատիկ ամեն ինչ դասավորելն ու պուճուր դեդլայններ դնելը լիքը ներվ ու ժամանակ ա խնայում հետագայում: Պատկերացնում եմ՝ չիմանայի քանի հոդված կա ամփոփելու կամ ինչ անալիզ նորից պիտի անեմ: Սաղ շիլաշփոթ էր դառնալու: Մտածում եմ՝ PhD անելիս ամենակարևոր բաներից մեկը որ սովորում ես, հենց պլանավորելն ա:

    Լինեի հետ մի քիչ խոսեցի: Ասեցի, որ իր դիսերտացիան վերցրել եմ գրադարանից, որ կառուցվածքի մասին պատկերացում կազմեմ: Ցույց տվեց էն տեղերը, որ ուրիշ ձև կաներ, ասաց, որ նույն սխալը չանեմ: Ինքը հոդվածային դիսերտացիա անող առաջիններից էր, դրա համար լիքը բաներ սխալ են գնացել: Հետո լիքը մեր շեֆերից խոսեցինք:

    Միջանցքում Միեին տեսա: Էրեկ հանձնել էր դիսերտացիան: Շնորհավորեցի: Ասում եմ՝ ո՞նց էին վերջին օրերդ, անհանգի՞ստ էիր: Ասում ա՝ չէ, մտքովս չէր անցնում, որ չեմ հասցնի, լավ էի պլանավորել: Ու գիտեմ՝ ինչ ա ասում:

    Ցերեկը մի պահ Կատայի ու Յուլիի հետ գնացինք նոր PhD-ներին բարև ասելու ու մեր ակումբ հրավիրելու: Երևի ակումբի կոմիտեից դուրս կգամ մի երկու ամսից, բայց ինձ լիքը բան տվեց էնտեղ լինելս:

    Հետո մեր ամբիոնով Թղթի կղզում ընթրիքի էինք: Սիլվիան էլ էր էկել: Նենց ընտիր բան ա, որ Սիլվիան էստեղ ա: Ասում եմ՝ էն ժամանակ մագիստրոսական թեզս վերջացնել տվեցիր, հիմա էլ PhD-ս եմ քո շնորհիվ վերջացնելու: Մտածում եմ՝ ինչ բախտավոր մարդ եմ, որ ինքն էստեղ ա: Մասնագիտական կյանքում ինձ ոչ ոք էնքան չի ոգեշնչել, ինչքան Սիլվիան: Ոչ մեկի քննադատությունն էնքան կոնստրուկտիվ չի էղել, ինչքան իրանը: Ուզում ա տասը հազար հատ քոմենթ լինի հոդվածի վրա, մեկ ա, Սիլվիան էնքան լավ ա էդ բոլորը գրում, որ գիտես՝ ինչ ես անելու:

    Դիթեին էլ տեսանք: Եսիմ ոնց դեդլայնը ձգել էր, մի քանի օր ուներ դիսերտացիան հանձնելու համար: Դիթեին ծանոթացրի Սիլվիայի հետ: Ինձ ծանոթ երկու ամենաարագ խոսող մարդիկ նույն տեղում էին: Հոկտեմբերից Դիթեն մեր պրոյեկտում ա աշխատելու: Եվս մեկ ընտիր դեմք: Մենք հզոր թիմ ենք լինելու: Եթե ակադեմիան Դիթեն ու Սիլվիան են, ես ուզում եմ էնտեղ մնալ:

    Շատ եմ սիրում PhD-ական կյանքս: Ինչքան էլ սթրեսը շատ լինի, մի տեսակ չեմ ուզում վերջացնել: Էնքան գունավոր ա, էնքան բազմաշերտ, էնքան բան ես սովորում, որ մնացած ամբողջ կրթությանդ ընթացքում չես սովորել: Ու էստեղ հանդիպածդ մարդիկ էլ լրիվ քո կտորից են: Մի քիչ տխուր ա, որ արդյունքում ակադեմիայից դուրս հատուկենտ մարդկանց հետ ես կարողանում շփվել, բայց մյուս կողմից էլ էս աշխարհն ահավոր ձգող ա: Ակադեմիան միակ տեղն ա, որտեղ ինչքան էլ սովորես, մեկ ա էլի սովորելու բան ունես:

    Երեկոյան մայրամուտի միջով քշեցի տուն: Նոր տունս: Միասին թեյ խմեցինք, փախլավա կերանք: Ու հիմա երկուսով նստած աշխատում ենք: Ահավոր երջանիկ եմ: Հրաշալի սեպտեմբերի մեկ էր: Հույս ունեմ՝ մյուս տարի էս օրը գործազուրկ չեմ լինի:

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.09.2016), John (02.09.2016), Mr. Annoying (02.09.2016), Smokie (07.01.2017), մարդագայլուկ (02.09.2016), Մուշու (02.09.2016), Նաիրուհի (06.09.2016), Նիկեա (02.09.2016)

  22. #1047
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հելսինկին մի յուրահատուկ լռություն ունի, որ աշխարհի որևէ մայրաքաղաքում չես գտնի: Էնտեղ պետք է լինել կարճ ժամանակով. մի քանի ժամով կամ ամենաշատը երկու օրով:

    Ֆիններին մի ուրիշ կերպ եմ սիրում: Էդ յուրահատուկ պարզությունը, պարզության տակի ջերմությունը, որ շատերը դժվարությամբ են տեսնում, սուր հումորի զգացումը: Չգիտեմ՝ աշխարհագրությունը կապ ունի՞, բայց Եվրոպայում ինչքան հյուսիս ես գնում, մարդիկ էնքան ավելի ուղիղ ու անկեղծ են, միևնույն ժամանակ՝ ավելի չխոսկան ու ինտրովերտ: Միշտ մտածում եմ՝ Կոպենհագենն էդ առումով իմ մաքսիմումն է, դրանից հեռու չեմ կարող գնալ: Բայց Հելսինկին էլ ձգող ուժ ունի: Երբ տեսնում ես մարդիկ ինչ մտածում, ասում են: Երբ տեսնում ես, որ ոչ մի ձևականություն չկա, ոնց որ ինչ-որ քար ընկնի ուսերիցդ:

    Մեկ-մեկ կատակով խոսում ենք Ֆինլանդիա տեղափոխվելու մասին:
    - Պիտի պատրաստ լինես, որ ընկերներ չես ունենալու,- ասում է Յանեն,- ունենալիս էլ հանդիպելու ենք ու ժամանակի մեծ մասը լռության մեջ անցկացնեք: Օտարերկրացիների համար անհարմար լռություն է, մեզ համար՝ սովորական:

    Լռության համար պետք է Ֆինլանդիա գնալ:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.09.2016), Smokie (04.01.2017), Մուշու (05.09.2016), Նաիրուհի (06.09.2016), Նիկեա (09.09.2016)

  24. #1048
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ շատերն ասում են՝ ինչների՞ս է էսքան PhD-ն, եթե հետո չենք կարողանալու աշխատանքով ապահովել: Ժամանակին ես էլ էի էդպես մտածում, ու ակադեմիական վերելքը հասկանում էի զուտ որպես գոյության պայքար, թե ինչպես են իրար միս ուտելով մի մասը վերանում, մյուս մասը հասնում բաղձալի պրոֆեսորի կոչմանը: Բայց ավելի քան երկու տարի այդ միջավայրում լինելով հասկացա, որ իրականոմ էդպես չէ: Ավելի ճիշտ, իրար ուտոցին կա, բայց միշտ գտնվում են էնպիսի PhD-ներ, որոնք նախընտրում են թողնել ակադեմիան: Գտնվում են նաև այնպիսիք, որոնք իրենց կյանքը գիտական աշխարհից դուրս չեն պատկերացնում: Հենց վերջիններս էլ ի վերջո մշտական աշխատանք են ստանում, որովհետև պարզապես վիզ են դնում դրա համար:

    Բայց էդ դեպքում իմաստը ո՞րն է էսքան PhD պատրաստելու, եթե նրանց շատ փոքր տոկոսն է ակադեմիայում մնալու: Մանավանդ Դանիայում PhD-ների թիվն ահագին մեծ է: Ու պլյուս PhD-ուսանողը լրիվ դրույքով աշխատող է, հետևաբար համալսարաններն աշխատավարձ են վճարում, կենսաթոշակային հատկացումներ են անում:

    Ինձ երկու տարի պետք եղավ հասկանալու համար, որ PhD անելու իմաստը ոչ էնքան նեղ թեմայի մեջ խորանալն է, որքան էդ թեմայի մեջ խորանալու հմտություններ ձեռք բերելը: Էս կրթությունը շատ սպեցիֆիկ է, քեզ լրիվ ուրիշ մարդ է սարքում, աշխարհը սկսում ես ուրիշ կերպ տեսնել: Ու հա, չեմ վախենում էդ բառն արտասանելուց. ավելի խելացի ես դառնում: Դառնում ես նաև ավելի ճկուն, ավելի արագ սովորող: Զարգացնում ես քննադատական մտածողությունդ ու լուծումներ փնտրելդ: Ձեռք ես բերում կարևոր ինֆորմացիան վայրկյանների ընթացքում քաղելու ունակություն: Ու էս ամենի հետ սովորում ես մարդկանց հետ հաղորդակցվել:

    Էս բոլորը բաներ են, որ մենք չենք հասկանում մեր PhD-ն սկսելիս: Չեն հասկանում նաև ավարտած շատ մարդիկ, ու սիվիներում որպես հմտություն նշում են դիսերտացիայի թեման, ոչ թե էս գժական հմտությունները, որ ցանկացած գործատու փնտրում է իր աշխատողների մեջ: Բայց եթե նայես, թե ինչով ես զբաղվում էդ երեք տարում, սպասելի կլինի լրիվ ուրիշ մարդ դառնալը. տոննաներով գրականություն, որ պիտի կարդաս, զանազան համակարգչային ծրագրեր, որ պիտի կարողանաս կիրառել, գիտական թիմ, որի հետ պիտի հաղորդակցվես: Էս ամենին գումարած՝ երեք տարի ժամանակ պրոյեկտդ վերջացնելու համար: Ինչ ուզում ես, արա, պիտի վերջացնես: Նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել էդ վերջակետը կամ ընկալել PhD-ն որպես մեկ ամբողջական պրոյեկտ, որն իրականացնելու գործիքներն ընթացքում են ձեռք բերելու, չեն էլ կարողանում ավարտել:

    Ու հիմա մտածում եմ՝ հասարակությանը պետք են էսպիսի մարդիկ: Պետք են մարդիկ, որոնք ամեն ինչը հալած յուղի տեղ չեն ընդունի, ու տակով-վրայով շուռ կտան, մինչև կարծիք կազմեն, որ անընդհատ կփնտրեն ապացույցներ ու փաստարկներ, որ չեն վախենա նոր բաներ փորձելուց ու կյուրացնեն նորը կարճ ժամանակում, որ կտեսնեն հարցերի բոլոր կողմերը ու կկարողանան մեծ պրոյեկտներ վերջացնել սահմանափակ ժամանակում: Չգիտեմ՝ արդյոք էսպիսի հակում ունեցող մարդի՞կ են PhD անում, թե՞ ցանկացած ոք կարող է էս հատկանիշները ձեռք բերել: Բայց գիտեմ, որ շատերն էդպիսին չեն լինի, եթե PhD չանեն: Ու հենց դրա համար էլ Դանիայում շատ են PhD ունեցողները:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.09.2016), kitty (10.09.2016), Smokie (10.09.2016), Մուշու (09.09.2016), Նիկեա (09.09.2016), Շինարար (09.09.2016)

  26. #1049
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ դուք որ սաղ օրը քուիզերի ու համերգների եք, ե՞րբ եք հասցնում էդ քուիզերի հարցերին պատասխանելու գիտելիքները ձեռք բերել

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.09.2016), Freeman (14.09.2016), Smokie (04.01.2017), Մուշու (13.09.2016), Նաիրուհի (13.09.2016), Նիկեա (14.09.2016)

  28. #1050
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ռոբոտը բռնեց ու խփեց հետազոտության մասնակցին ու աթոռին: Երկուսս էլ լեղաճաք էինք եղել, որովհետև նման բան օրենքով պիտի չլինի. ռոբոտը մարդու հետ զգույշ է լինում, իսկ վախեցած մարդուց հեռու է փախչում:

    Մեկ էլ նստած ժամերով խմբագրում եմ հոդվածս: Տո ի՞նչ ժամեր, արդեն երկու շաբաթ: Մտածում եմ՝ տարիքի հետ ենք սկսում սիրել խմբագրելու արվեստը: Առաջներում ուղղակի մի բան արագ-արագ կգրեի, կնաղդեի դասախոսին կամ ընթերցողին: Իսկ հիմա հատ-հատ, պարբերություն առ պարբերություն, բառ առ բառ պիտի ամեն ինչ տեղում լինի, մինչև ղեկավարիս ուղարկելը:

    Ու հետաքրքիր ա՝ խմբագրման կարևորության մասին մաստերիցս սկսած միշտ իմացել եմ, բայց չեմ կարողացել կիրառել մինչև վերջերս: Դա ինձ հույս ա տալիս, որ դիսերտացիաս կարդալ կլինի: Գրողը տանի, յոթուկես ամիս մնաց:

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.09.2016), Freeman (17.09.2016), Mr. Annoying (16.09.2016), մարդագայլուկ (19.09.2016), Մուշու (16.09.2016), Նաիրուհի (17.09.2016), Նիկեա (16.09.2016)

Էջ 70 80-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •