User Tag List

Էջ 69 80-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,021 համարից մինչև 1,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1021
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է՝ մենք բոլորս պիտի փորձեինք ու սխալվեինք, իսկ դու այնքան իմաստուն էիր, որ այդ ամենը վաղուց գիտեիր: Ես ասում եմ, որ «Մայրամուտից առաջ» ֆիլմի հերոսները հիմար են, որովհետև կառչում են անցյալի ինչ-որ մի օրվանից, իդեալականացնում այն ու դրա հետ կապում իրենց երջանկության բոլոր հնարավորությունները, որովհետև դրա անունը դնում են իսկական սեր ու չեն կարողանում միմյանցից հեռու երջանիկ լինել: Ես ասում եմ, որ անցյալից կառչել չի կարելի, իսկ սերը չի կարող ապրել, եթե չսնես: Իրարից հեռու առանց իրար հետ շփվելու, առանց իրար հետ ապրելու սնելու հնարավորություն չկա: Ուրեմն սեր չկա: Կա իդեալականացված ինչ-որ գիշեր, որն ավելի կախարդական ու ռոմանտիկ է դառնում, որովհետև օտար քաղաքում է:

    Ասում է, որ նման կայծ մարդու կյանքում ընդամենը մի քանի անգամ է լինում: Ասում եմ՝ ճիշտ է, բայց բոլորովին պարտադիր չէ, որ դա սեր դառնա կամ նույնիսկ՝ ավելի հաճախ չի էլ դառնում: Հերթով հիշում եմ զանազան առաջին ռոմանտիկ պահեր իմ կյանքից: Ու պետք է լինում մոռանալ դրանց հաջորդած չստացվածության, անհաջողության զգացողությունը, որ դրանք որպես կախարդական զգացողություններ հիշեմ: Որն էլ շարունակություն չի ունեցել, պահվել է որպես «Մի անգամ», որպես մի քաղցր դրվագ իմ կյանքում, որը գիտեմ, որ չեմ վերադարձնելու:

    Ես շատ չեմ սխալվել, որովհետև վաղուց գիտեի, թե ինչ եմ փնտրում: Ու հենց հասկանում էի՝ սա փնտրածս չէ, արագ անցնում էի առաջ: Ես միշտ ասում էի, որ ինքս ինձնով երջանիկ եմ ու մեկի հետ կլինեմ միայն այն դեպքում, երբ զգամ, որ ավելի երջանիկ եմ, քան ինքս ինձ: Շատերը կողքից նախատում էին, թե՝ տղամարդիկ չեն սիրում էսպիսի ու էնպիսի կանանց, քեզ էսպես ու էսպես պահիր, էս ու էն արա: Իսկ ես ասում էի, որ ինձ պետք չէ մի տղամարդ, որի սիրուն արժանանալու համար պիտի ուրիշ մարդ դառնամ: Երբեմն հույսս կորցնում էի՝ մտածելով, որ երևի շատ պահանջկոտ եմ, որ երևի պիտի մի քիչ ինձ փոխեմ ու հարմարվեմ մեկին, որը ցուցակիս բոլոր կետերին չի բավարարում: Բայց ինձ համար սերը ներդրում է, ու ես չէի ցանկանում դա սխալ մարդու մեջ անել:

    Ինձ համար սերը Փարիզում թափառելն ու հետո այլևս երբեք իրար չտեսնելը չէ, ոչ էլ կամրջի վրայի համբույրը կամ անվերջ գրվող երգերն ու բանաստեղծությունները: Սերն ինձ համար տառապանք չէ: Տառապանքը կպչունություն է, ոչ թե սեր: Սերն ինձ համար երկնքից աստղեր իջեցնելը չէ, ոչ էլ տեսակ-տեսակ խոստումները:

    Սերը քո թխած ու գործի տեղս հասցրած շոկոլադի տորթն է, որ դասիցս հետո ու գործնական հանդիպումից առաջ ուտեմ: Սերը քո ձեռնոցներն են քո ձեռքերի սառելու հաշվին, որպեսզի իմերը չմրսեն: Սերն առանց քշել իմանալու անվաչմուշկների վրա կանգնելն է, որովհետև գիտեմ, որ դու ինձ բռնել ես, ու չեմ ընկնի: Սերը մերժված հոդվածից հետո քեզ զանգելն ու սառը դատողությունդ լսելն է: Սերը մեր միջև վստահությունն է:

    Ու չգիտեմ՝ ինչու առողջ սիրո մասին երգեր չեն գրվում ու կինոներ չեն նկարահանվում:

    Սերը որոշում է: Ամեն օր որոշում եմ սիրել քեզ:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.05.2016), John (10.05.2016), melancholia (21.05.2016), Mr. Annoying (10.05.2016), Smokie (03.06.2016), Աթեիստ (19.05.2016), Բարեկամ (13.05.2016), մարդագայլուկ (14.05.2016), Մուշու (10.05.2016), Նաիրուհի (10.05.2016), Ներսես_AM (10.05.2016), Նիկեա (11.05.2016), Ուլուանա (11.05.2016)

  3. #1022
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս շաբաթ-կիրակին որոշել եմ ստեղծագործականությանը նվիրել: Ընդհանրապես շատ վաղուց ամբողջական պատմվածք չեմ գրել: Մենակ նշումներ են, կիսատ-պռատ տեսարաններ, որոնց հա խոստանում եմ, որ վերադառնալու եմ: Բայց էդպես էլ չեմ վերադառնում: Մտածում եմ՝ էս շաբաթ-կիրակի մի բան գրեմ, վերջացնեմ:

    Ընդհանրապես, ստեղծագործականությունը վերջերս լրիվ ուրիշ դրսևորում է ստանում: Ավելի ճիշտ, առաջվա պես էն «հոգու ճիչ» վիճակները չեն, որ նստում, գրում-գրում էի էնքան, մինչև ինչ-որ բան էր ստացվում: Հիմա լրիվ գիտական աշխատանքի նման եմ մոտենում, որպես խնդիր, որը լուծում է պահանջում: Սկզբում գաղափարն եմ հստակեցնում, հետո՝ գործիքները, հետո՝ միջոցներ փնտրում գաղափարն իրականացնելու համար: Ու էդպես էլ ոչ մի բան չեմ անում: Մտածում եմ՝ իմ ամբողջ կյանքի ընթացքում ահռելի քանակության տեքստ եմ կուտակել, ահռելի քանակությամբ սևագիր, որոնց վրայով անցնելով ու իրար կապելով լիքը նյութ կարելի է ստանալ: Մտածում եմ ու չեմ անում:

    Մտածում եմ նաև երկու կիսատ գրքերի մասին: Ու չնայած կողքից բզում են, հավես չեմ անում վերջացնել: Մթոմ ինչի՞ համար: Էս տարի ամառային արձակուրդս լրիվ ստեղծագործական է լինելու: Առավոտից իրիկուն գրելու եմ: Էն բոլոր չիրականացած գաղափարներն իրականացնելու եմ:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.05.2016), Mr. Annoying (14.05.2016), Smokie (03.06.2016), Մուշու (14.05.2016), Նաիրուհի (14.05.2016), Նիկեա (14.05.2016), Վոլտերա (14.05.2016)

  5. #1023
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ երկու տարի առաջ տեղափոխվեցի Դանիա, կարծում էի՝ էստեղ սուսուփուս, աջ քաշած ապրելու եմ, քաղաքականությունն էլ կողքովս է անցնում: Բայց այս երկու տարվա ընթացքում աչքիս առաջ է հրաշալի պետությունը գնալով կործանվում: Ու չէ, նույնասեռականները կամ հրեա-մասոնները չեն, որ քանդում են, այլ անգրագետ պոպուլիստ քաղաքական գործիչները: Գալով իշխանության՝ մեկը մեկի հետևից տխմար օրենքներ են ընդունում: Ու տեսնում ես, թե ոնց արդար ընտրություններով ժողովրդավար պետությունը կարող է կամաց-կամաց վարի գնալ: Տեսնում ու համեմատում ես Հայաստանի հետ, որը վարի գնացած վիճակից փորձում է ինչ-որ բան դառնալ: Ու չի դառնում:

    Վաղը գնալու եմ բողոքի ցույցի: Քաղաքականության կողքով անցնել ուղղակի չի ստացվի: Որ երկրում էլ լինեմ: Մանկուց դրա մեջ եմ եղել ու կմնամ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (19.05.2016), Smokie (03.06.2016), Աթեիստ (19.05.2016), Մուշու (19.05.2016), Նաիրուհի (19.05.2016), Նիկեա (19.05.2016)

  7. #1024
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրհուսում (Դանիայի երկրորդ քաղաքը) կանալի ափին քայլում էինք: Մեկ էլ տեսնենք՝ բադիկներ են դրսում քայլում: Ճվճվալով, մոլորված առաջ էին գնում: Որ ուշադիր նայեցինք, նկատեցինք, որ կանալից դեպի դուրս գնացող աստիճաններ կան: Ըստ երևույթին, էդ աստիճաններով էին դուրս եկել, բայց քայլում էին աստիճաններին հակառակ: Կանալի մեջ էլ երկու չափահաս բադ (հավանաբար ծնողները, որովհետև մեկը արու էր, մեկը էգ) ձեն են տալիս, ճղճղում են, բայց չեն գտնում իրար: Ծնողներն էլ հակառակ ուղղությամբ էին լողում: Նայում էինք էդ տեսարանին, ու սիրտներս կտոր-կտոր էր լինում: Հետո ընկերս առաջարկեց՝ գնանք, երեկոյան ուշոտ նորից կգանք, կտեսնենք՝ գտել են, թե չէ:

    Մի քանի ժամից էկանք: Ջրի մեջ մենակ մեծ բադեր էին: Դարդոտեցի ահավոր, ասում եմ՝ հաստատ չար մարդիկ բռնել, կերել են: Համոզում ա, որ տենց բան չի կարա լինի: Էդ պուճուր բադիկին էդքան փիդրահան են անելու, հետո պուճուր միս ստանան: Ո՞վ հավես ունի: Ասում եմ՝ բայց միամիտ էրեխեք են, ամեն մարդու մոտ կգնան: Տենց, քայլեցինք կանալի երկայնքով: Մեկ էլ մի քիչ հեռու տեսնենք էն նույն կորած բադիկները ջրի մեջ հավեսով լողում են: Նե՜նց էինք ուրախացել: Էս կենդանիների կյանքը մի ամբողջ աշխարհ ա, կարաս նստես ու լիքը պատմություններ տեսնես: Էն ա, որ համարյա չենք անում տենց բաներ:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.06.2016), Mr. Annoying (03.06.2016), Smokie (03.06.2016), մարդագայլուկ (04.06.2016), Նաիրուհի (04.06.2016), Նիկեա (03.06.2016), Շինարար (03.06.2016), Ուլուանա (03.06.2016), Վոլտերա (03.06.2016)

  9. #1025
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կյանքում իմ ամենասիրած բաներից մեկը սովորելն է: Դա կարող է լինել, օրինակ, կոդ գրել կամ դանիերեն կամ ուկուլելե նվագել կամ ասենք Մարվին ռոբոտին աշխատացնել: Կարող են լինել բաներ իմ մասին կամ ինձ շրջապատող մարդկանց կամ այն մասին, թե ինչպես եմ տեսնում աշխարհը: Մի խոսքով, սիրում եմ սովորել բառի բոլոր իմաստներով:

    Ու մի շատ կարևոր բան սովորեցի էս վերջին շաբաթների ընթացքում: Այն է՝ երբ ինչ-որ մեկը եղել է քո կյանքում ու ինչ-որ դեր է ունեցել, երբ միասին ինչ-որ լավ բան եք կերտել, ափսոս է թույլ տալը, որ դա գնա ու կորչի, որովհետև ինչ-որ բան սխալ է ստացվել: Պետք է աշխատել ու եղածը պահել ու զարգացնել ինչ-որ ուրիշ տեսքով, ինչ-որ ուրիշ վիճակում:

    Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Դ-ն է: Եթե մի օր հարցնեն, թե ինչով եմ հպարտանում, անպայման կպատմեմ էս ամբողջ պատմությունը: Կպատմեմ, թե ինչպես հանդիպեցինք, սիրահարվեցին(ք) (մինչև հիմա հարցականի տակ եմ դնում, թե արդյոք ինքն ինձ սիրել է), ունեցանք լիքը հրաշալի ու ահավոր պահեր, հետո ես բոլոր կապերս կտրեցի ու հեռացա ու չորս ամիս չարչարվեցի, որ ներսս բուժեմ: Կպատմեմ, թե ինչպես դրանից հետո հանդիպեցի իմ կյանքի ամենաառողջ ու ամենաերջանիկ սիրուն ու ինչպես կամաց-կամաց մնացորդային վերքերս բուժվեցին: Կպատմեմ նաև, որ երբ վերքերս այնքան էին բուժվել, որ ընդամենը թեթևակի ծակոց էի զգում, այն էլ շատ հազվադեպ, որոշեցի նրան վերադարձնել իմ կյանք: Ու ինչպես Դ-ի հետ կապված մնացած որոշումներս, այս մեկն էլ էր շատ ճիշտ, որովհետև ավելի քան մեկ տարի անց առաջին անգամ հանդիպելուց հետո այդ ծակոցն էնպես վերացավ, ասես չէր էլ եղել: Ու Դ-ն վերադարձավ իմ կյանք որպես պարզապես շատ լավ ընկեր, որի հետ կարելի է լիքը պրոյեկտներ անել: Հիմա նստած ինձ ու ինձ հպարտանում եմ, թե ինչ մեծ ձեռքբերում էր էս ճանապարհն ընդհանրապես անցնելը: Ու մտածում եմ՝ մեր կյանքում կան մարդիկ, որոնք ամենևին էլ չպետք է գոյություն ունենան այնպես, ինչպես մենք ենք ուզում, բայց նաև կարևոր է նրանց ներկայությունը: Ու մեր խնդիրն է էդ սխալ վիճակի վրա աշխատելը, ճիշտ ու ընդունելիի վերածելը:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 05.06.2016, 00:32:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.06.2016), Micke (05.06.2016), Mr. Annoying (05.06.2016), Smokie (07.07.2016), մարդագայլուկ (05.06.2016), Մուշու (05.06.2016), Նաիրուհի (05.06.2016), Նիկեա (05.06.2016), Ուլուանա (06.06.2016)

  11. #1026
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ մտածում եմ՝ իմ կյանքում կգա մի պահ, որ այլևս ամեն երկու-երեք տարին մեկ ստիպված չլինեմ լուրջ ու ծանր որոշումներ կայացնել, որ վերջապես կունենամ մշտական աշխատանք ու մշտական բնակավայր: Քանի այս վերջին տարիս հալվում-գնում է, ես նորից կանգնում եմ հարցերի առաջ. ի՞նչ եմ ուզում: Ակադեմիա՞, հոգեբուժությու՞ն, թե՞ ինդուստրիա: Բոլորն իրենց պլյուսներն ու մինուսներն ունեն: Բոլորն էլ ինչ-որ չափով գրավում են, ինչ-որ չափով՝ վանում: Իսկ վերջերս ստացածս առաջարկը լրիվ մոխրոտիկային ժանրից էր:

    Ինձ ամենից շատ մտահոգում ա, որ իմ պոտենցիալն ամբողջովին չի օգտագործվում: Իսկ դա կարա լինի մենակ էն ժամանակ, երբ հարյուր տոկոսով գոհ եմ աշխատանքիցս: Ակադեմիայում կարող եմ գոհ լինել մենակ էն դեպքում, երբ ծայրից ծայր անեմ էն, ինչ ես եմ ուզում, ոչ թե էն, ինչ պրոֆեսորներն են պարտադրում: Մի ուրիշ մինուս նաև առաջիկա տասը տարիների ընթացքում կայուն աշխատանք չունենալն է: Հոգեբուժությունն ընտիր կլինի, բայց մտածում եմ՝ զահլա կա՞ էդ բոլոր բյուրոկրատական ու քննական պրոցեսներով անցնելու: Ինդուստրիայի լավը կայունությունն ու բարձր աշխատավարձն է, բայց մյուս կողմից էս ինտելեկտուալ գժանոց միջավայրը չկա էնտեղ: Չգիտեմ, բան չգիտեմ: Մենակ մի բան գիտեմ. ուզում եմ Դանիայում լինի հաջորդ աշխատանքս: Լավ է, որովհետև երեք տարի առաջ սա չգիտեի:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.06.2016), Mr. Annoying (06.06.2016), Smokie (07.07.2016), Աթեիստ (06.06.2016), Մուշու (06.06.2016), Նաիրուհի (07.06.2016), Նիկեա (06.06.2016)

  13. #1027
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր կյանքում կան ընկերություններ, որոնք անցյալում են մնում: Անիմաստ է դրանք վերակենդանացնելու փորձ անելը:

    Երբ խոսում են դպրոցից, ոչ մի լավ բան չունեմ հիշելու: Երևի միակ բացառությունը չորս աղջիկներով ավարտական քննություններին միասին պատրաստվելն էր: Հավաքվում էինք մեր դասարանի Վերայենց տանը, լիքը ջրիկանում, բայց հետն էլ ահագին պարապում: Տարիներ անց մյուս աղջիկները ընկալում էին մեզ որպես չորս մտերիմ ընկերուհիներ, իսկ ես խորը մտերմություն այդպես էլ չեմ հիշում: Համենայնդեպս, համադասարանցիներիս հետ կապ չպահպանելն էդպես էլ խղճիս վրա չէր նստում, չնայած միշտ էլ ուրախանում էի աղջիկներին էստեղ-էնտեղ պատահաբար տեսնելիս:

    Էս վերջերս աղջիկներից մեկն ինձ գրեց, իմացավ, որ գալու եմ, առաջարկեց, որ չորսով հավաքվենք: Սկզբում ոգևորվեցի: Բայց հետո անցավ, սկսեց անձնական խիստ տհաճ հարցեր տալ ու անդուր կատակներ անել: Ոգևորությունս հինգ րոպե տևեց: Հետո արդեն հասկացա, թե ինչու վերջին տասներեք տարիների ընթացքում էդպես էլ չորսով չենք հանդիպել:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.06.2016), John (11.06.2016), Mr. Annoying (08.06.2016), Smokie (07.07.2016), Մուշու (08.06.2016), Նաիրուհի (08.06.2016), Շինարար (08.06.2016), Վոլտերա (08.06.2016)

  15. #1028
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիթառ նվագելն ահագին հետաքրքիր բան ա ինձ համար: Անտանելի կարգի մոռացել եմ: Ո՛չ նոտա եմ կարողանում կարդալ, ո՛չ ժամանակին նվագածս գործերից եմ բան հիշում, ո՛չ հիշում եմ, թե որ նոտան որտեղ ա: Դե ակորդներն էլ սենց թե նենց երբևէ կարգին չեմ էլ իմացել (դասական կրթությանս հետևանքը): Ու լրիվ սկսնակի կնմանվեի, բայց կա մի բայց. տեխնիկաս լրիվ տեղում ա: Մի ակորդից արագ անցում մյուսին, մատներս առանց մեդիատորի վարժ սահում են լարերի վրայով: Ուղղակի պետք ա ինձ ակորդների տեղն ասել, ասել՝ ինչից հետո ինչ ա գալիս, որը որ նոտան ա, որովհետև գաղափար չունեմ, դրանք լրիվ կորել են հիշողությունիցս: Բայց մեկ էլ մի տոննա տեսություն եմ հիշում տակտերի ու տևողությունների մասին: Կիթառ նվագելն ինչ-որ տարօրինակ, անլիարժեք գիտելիք ա դարձել ինձ համար: Ոնց որ տպել իմանաս, բայց տառերը չիմանաս, լեզվի քերականությունն իմանաս, բայց բառերը չիմանաս: Ու ասենք սկսնակի դասագրքերից չեմ կարողանում օգտվել, որովհետև էնտեղ գիտելիքը համաչափ ա բաշխվում, ու երբ մի քսան էջ թռնում եմ, որ կիթառ բռնելու ու ձեռքը ճիշտ պահելու մասերը բաց թողնեմ, մեկ էլ պարզվում ա՝ լիքը ակորդներ էլ հետը թռա: Յություբով վիդեոներ չեմ կարողանում նայել, որովհետև նայելիս ջոկում եմ, թե կոնկրետ ինչ սխալներ են անում նվագողները: Սխալը ջոկում եմ, ճիշտը չեմ կարողանում: Ահավոր տարօրինակ վիճակ:

    Բայց մյուս կողմից, էլ չգիտեմ ոնց շնորհակալ լինեմ էն մարդուց, որը սենց բզում ա ինձ, որ բոլոր էն բաները, որոնք ժամանակին ստացել են «չեմ կարող» պիտակն ու ուղարկվել գրողի ծոցը, հիմա հերթով ջրի երես են դուրս գալիս, ու «չեմ կարող»-«կարող եմ»-ը փոխարինվել ա «չեմ ուզում»-«ուզում եմ»-ով: Կիթառ նվագել ու երգել ուզում եմ, ուրեմն կանեմ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.06.2016), Mr. Annoying (17.06.2016), Smokie (07.07.2016), Մուշու (17.06.2016), Նաիրուհի (17.06.2016), Նիկեա (18.06.2016)

  17. #1029
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոյան համերգ եմ գնալու: Հանդիսատեսի մեջ լինելու են վեց տարբեր մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են միմյանց հետ: Այս վեց հոգին երեք զույգ է լինելու: Այս վեցից չորսն առաջին անգամ միասին նույն տեղում հայտնվել է Ջեֆ Թուիդիի համերգին: Հայտնվել են նույն տեղում, բայց չեն ճանաչել իրար, չեն կասկածել միմյանց գոյության մասին: Հիմա այս երեկո վեցն էլ կանգնելու են ուղիղ բեմի դիմաց ու շշմած իրար են նայելու: Վեցն էլ վայելելու են Դամիեն Ռայսի համերգը:

    Անցյալ տարի ինքս ինձ խոստացել էի այլևս երբեք Դամիեն Ռայսի համերգին չգնալ: Էս տարի խոստումս խախտում եմ: Սիրում եմ էսպիսի խոստումներ խախտել ու սիրում եմ, երբ դա անում եմ ժամանակին: Որովհետև եթե դա անեի անցյալ տարի, այնտեղ լինելու էին այդ վեցից երեքը ու պլյուս մեկ ուրիշը՝ յոթերորդը: Լինելու էին սխալ տեղերում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (03.08.2016), Smokie (07.07.2016), մարիօ (19.06.2016), Մուշու (19.06.2016)

  19. #1030
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրբաթ օրը Մառլենն ասում ա՝ կարո՞ղ ա կիրակի գաս, հեծանիվով գնանք Լուիզիանա: Ասում եմ՝ օքեյ:

    Կիրակի առավոտն ինձ սմս ա գրում, որ 2,5 ժամ ա մի ուղղությունը, որ հոգեպես պատրաստվեմ: Ասում եմ՝ օքեյ: Տենց, հանդիպում ենք, քշում ենք ափի երկայնքով: Գժանոց տեսարաններ, հարուստ դանիացիների տներ, լիքը բլուրներ, որ վերև-ներքև ենք անում, տեղ-տեղ քանդած ճամփեք, կատաղի մոտոցիկլիստներ-բան: Ճամփին հարցնում եմ Մառլենին, թե ինչ հեռավորություն ա, երևի մի 40-45 կմ: Ասում ա՝ չէ, 35 ա: Ու հասնում ենք Լուիզիանա: Մառլենը ժամին նայում ա, 1 ժամ 45 րոպե: Ու ծիծաղում ա: Ասում ա՝ անցյալ անգամ Անդրեասի հետ 2,5 ժամ ա տևել: Ստեղ են ասել՝ աղջկա պես հեծանիվ քշել:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.06.2016), Mr. Annoying (20.06.2016), Smokie (07.07.2016), Աթեիստ (20.06.2016), Մուշու (20.06.2016), Նաիրուհի (20.06.2016), Նիկեա (20.06.2016)

  21. #1031
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ ֆիլմի սցենար գրելիս մի տեղ տոռմուզի էինք հասել: Զույգի միջև կոնկրետ հարց պիտի քննարկվեր, չգիտեինք՝ ոնց էդ մասը ներկայացնենք, երկուսս էլ տենց փորձ չէինք ունեցել: Ասում եմ՝ բա հիմա գիտե՞ս: Ասում ա՝ հա: Ասում եմ՝ ո՞նց: Ասում ա՝ դե դու ինձ ուղիղ էդ հարցը տվեցիր: Ծիծաղում եմ: Ասում եմ՝ էդ նույն բանը ես պատմվածքներիս մեջ եմ զույգերի հետ անում, շատերն ասում են՝ կեղծ ա, շատ ուղիղ ա, տենց չի կարա լինի: Բայց դե ինչ անեմ, որ նենց եմ գրում, ոնց որ ես կասեի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.06.2016), Smokie (07.07.2016), Նիկեա (24.06.2016), Շինարար (23.06.2016)

  23. #1032
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հուլիսն ու՞ր կորավ:

    Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է պատահել, որ էսպես կիրակի երեկոյան նստեմ կոմպի դիմաց, մի բաժակ լիմոնաջուրը կողքիս, երաժշտությունն ականջներիս, և ուղղակի գրեմ:

    Էսօր, երբ Ցյուրիխ-Կոպենհագեն ինքնաթիռը վայրէջք էր կատարում, անտանելի անհամբեր էի դարձել: Րոպեներն էի հաշվում, աչքերս հա բացում-փակում, որ էկրանին երևացող հեռավորությունն անընդհատ փոքրանա, ու վերջապես ինքնաթիռը դղրդա գետնին կպչելուց: Ոչ մի ուրիշ տեղ էնքան չեմ կարոտում, ինչքան Կոպենհագենը: Մի երկու օր բացակայությունը հերիք է, որ ուզենամ հետ գալ: Չգիտեմ՝ ինչն եմ էդպես կարոտում: Սուտ կլինի, եթե ասեմ մարդկանց, որովհետև էստեղի ընկերական կյանքը դանդաղ է. եթե ամիսը մեկ հարմարացնում ենք հանդիպել, ուրեմն լավ է: Ընկերս էլ չէ (նրան Կոպենհագենից առանձին եմ կարոտում). Երևանում եղած ժամանակ ինքն էլ հո հետս էր, երբ չորրորդ-հինգերորդ օրը սկսեցի նվնվալ, թե Կոպենհագեն եմ ուզում: Ինքն ինձնից շատ էր ուզում Երևանում մնալ:

    Հուլիսն իսկական խառնաշփոթ էր: Մի շաբաթ Երևանում, հետո՝ հիվանդանոցներ: Պահ էր լինում, երբ զղջում էի, որ վիրահատվել եմ: Բայց երբ բժիշկը կարերս հանեց, ու տասը օր ընդմիջումից հետո առաջին անգամ հեծանիվ նստեցի, զգացի, որ իզուր չէր: Էդ օրը տուն եկա ու մի մեծ կտոր պանիր կերա: Գրողը տանի, թե իմանայի էսքան լավ եմ լինելու, չէի թողնի էսքան ձգվեր:

    Դեռ կարգին չապաքինված, մեկնեցի Գերմանիա մի քիչ ման գալու, հետո էլ Քիրսթենին տեսնելու: Մտածում եմ՝ վերջը Գերմանիայում չի մնալու որևէ քչից շատից մեծոտ բնակավայր, որտեղ չեմ եղել: Գերմանական քաղաքներն ինչ-որ հետաքրքիր ձանձրալիություն ունեն, որտեղ անելիքներդ սահմանափակվում են հին քաղաքում քայլելով, սուրճ խմելով, գիրք կարդալով ու գրելով: Եթե բախտդ բերեց, քաղաքը պալատ էլ կունենա, ու կայցելես այն: Բայց էս ձանձրալիության կարիքը զգում ես ժամանակ առ ժամանակ: Պիտի անպայման էդպիսի մի բան անես, որ ուղեղդ դատարկվի ու թարմանա:

    Ու հիմա հետ Կոպենհագեն: Դեռ մի շաբաթ էլ արձակուրդ ունեմ, բայց ուզում եմ Կոպենհագենում անցկացնել: Մարտի վերջերին, երբ պիտի արձակուրդս պլանավորեի, առանց մի վայրկյան անգամ կասկածելու որոշեցի մի շաբաթ Կոպենհագենում մնալ: Ինչքան էլ ճամփորդել սիրեմ, չեմ կարողանում այստեղից երկար բացակայել: Բայց արձակուրդիս վերջին մասը մի ուրիշ բանով է կարևոր. ժամանակիս մեծ մասն անցկացնելու եմ գրելով ու արդեն գրածներս խմբագրելով: Ոնց որ էս անգամ գործը գլուխ է գալու:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2016), GriFFin (25.07.2016), kitty (03.08.2016), Mr. Annoying (24.07.2016), Smokie (25.07.2016), Մուշու (25.07.2016), Նաիրուհի (25.07.2016), Նիկեա (25.07.2016)

  25. #1033
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Մայային հաջող արեցի: Երեկոյան էլ Արային հաջող կանեմ: Ընկերներս գնում են Դանիայից: Մտածում եմ՝ կապ չունի, թե որտեղ ես ապրում, մեկ է, ընկերներդ գնալու են: Դա էնքան երկրից չէ, ինչքան հենց քեզնից: Դու սովոր ես ընկերանալ արկածասեր ու մեծ նպատակներ ունեցող մարդկանց հետ, որոնք տեղից տեղ են գնում ու հանգիստ չեն գտնում: Ու անգամ այն պետությունում, որտեղ մարդկանց տեղաշարժն այնքան էլ մեծ չէ, միևնույն է, ընկերներս գնում են: Մի ժամանակ էլ Հայաստանում այդ ընկերը ես էի: Ու իմ գնալուց հետո իմ մտերիմներից գրեթե ոչ ոք չմնաց էնտեղ: Մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես կգա՞ մի օր, որ էս բոլոր-բոլոր մարդիկ հավաքվեն մի տեղում: Մեկ էլ մտածում եմ՝ իմ կյանքի գեղեցկությունը հենց դրանում է, որ ամեն տեղ մեկին ունեմ, ու արձակուրդներս հարմարացնում եմ հին ընկերներին հանդիպելու հետ: Ու հա, ինձնից է, որ շրջապատս էդպիսին է: Ինձնից է, որովհետև ընկերոջս շրջապատն էլ է էդպիսին: Եվ դեպի Հելսինկի կատարվելիք ճամփորդությունը պլանավորելիս չգիտենք, թե ինչպես երկու օրվա մեջ տեղավորենք մեր բոլոր ընկերներին:

    Ինձ թվում է՝ լավ է իմանալը, որ աշխարհի ամեն մի կետում մի ընկեր ունես: Մի տեսակ հանգստացնող է, աշխարհը փոքրացնում, տեղավորում է ձեռքիդ մեջ, ու գիտես, որ ամեն տեղ լավ մարդիկ կան:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (25.07.2016), Cassiopeia (25.07.2016), kitty (03.08.2016), Smokie (10.09.2016), Նաիրուհի (01.08.2016), Նիկեա (25.07.2016), Շինարար (25.07.2016), Ուլուանա (28.07.2016)

  27. #1034
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինչքա՜ն չգործածված նյութ կա կուտակված բլոկնոտներում, հենց էս օրագրում, կոմպիս զանազան անկյուններում, գուգլ դրայվի վրա, գլխիս մեջ: Պիտի բոլորը հերթով վերցնես ու պատմվածքներ սարքես: Գժանոց վիճակ. առավոտից մինչև ուշ կեսօր գրում եմ: Հետս սուրճի բաժակներ ու շոկոլադներ: Ու ո՜նց եմ հաճույք ստանում էս վիճակից: Բա չվարձատրեի՞ն ինձ դրա համար:

    Քոլմ Թոբինն ասում էր՝ ամեն գրող պիտի մի բաց տարածք գտնի ու իրեն վերցնի: Ինքը Վեքսֆորդն է վերցրել: Իսկ ես լիքը չգործածված տարածքներ եմ գտել ու չգիտեմ էլ՝ կհասցնե՞մ էդ բոլորը գրական ստեղծագործություն սարքել, թե չէ: Բայց էս օրերին գրում եմ ու խմբագրում, խմբագրում ու գրում: Մենակ թե էսպես շարունակվեր, մենակ թե մտքիս դրածը կարողանամ իրականություն սարքել:

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.07.2016), kitty (03.08.2016), Smokie (10.09.2016), Srtik (27.07.2016), Մուշու (26.07.2016), Նաիրուհի (01.08.2016), Նիկեա (26.07.2016), Վոլտերա (31.07.2016)

  29. #1035
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ օգոստոսին սովորեցի առանց զարթուցչի առավոտյան 8-9-ին արթնանալ: Մի տարի պետք եղավ հասկանալու համար, որ շուտ արթնանալն ու աշխատանքի շուտ գնալը տարբեր բաներ են: Ուրեմն էս օգոստոսից էլ պիտի սովորեմ տնից շուտ դուրս գալ: Առանց սուրճ խմելու, առանց նախաճաշելու, առանց ֆեյսբուքում ներվ քայքայելու: Արթնանալ, դուշ ու դուրս: Էսօր առաջին օրն էր ու ստացվել էր: Հույս ունեմ՝ հետագայում էլ կստացվի:

    Երևի արժե ամեն մի լավ սովորություն ձեռք բերելուն մի տարի նվիրել: Մի անգամ Ջեսիի հետ էի խոսում, քննարկում էինք շուտ արթնանալն ու շուտ գործի գալը որպես լավ սովորություն: Ջեսին ասում էր՝ լավ են համարվում, որովհետև ուղղակի ուշ արթնանալը հասարակությունն անընդունելի է համարում: Չգիտեմ, երևի ասածի մեջ ճշմարտության հատիկ կա: Ասենք, ժամը ութին արթնանալը լավ է, բայց հեչ լավ չէ, երբ գիշերը երկուսին ես քնել: Բայց գործի շուտ գնալը նրանով է լավ, որ շատ բան ես հասցնում, երեկոյան էլ չես աշխատում, կարող ես ուրիշ բաներով զբաղվել:

    Մի խոսքով, ֆեյսբուքում չզվռնել, տնից շուտ դուրս գալ: Սուրճս գործիս տեղը կխմեմ:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (03.08.2016), Mr. Annoying (02.08.2016), Smokie (10.09.2016), Մուշու (02.08.2016), Նիկեա (02.08.2016)

Էջ 69 80-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •