User Tag List

Էջ 68 80-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,006 համարից մինչև 1,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1006
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին ինձ համար շաբաթ-կիրակիները սրբություն էին: Ինչ ուզում էր, լիներ, ես էդ օրերին պիտի հանգստանայի. ոչ մի գործ, ոչ մի դաս: Բայց արդեն մի ամսից ավելի է, ինչ շաբաթը գոնե մի օր հանգստանալը երջանկություն է, երբ անգամ մինչև ուշ երեկո աշխատելը չի փրկում: Ինչ խոսք, պատճառը նաև այն է, որ երկուշաբթի օրերը դաս եմ տալիս, ու հաճախ հերթական դասը չվերջացրած ուրբաթ երեկոյան յոթ-ութի կողմերը ասում եմ՝ ֆաք իթ, վեշերս հավաքում, գնում տուն, որ շաբաթ-կիրակի աշխատեմ:

    Բայց նաև սկսել եմ սիրել էս վիճակը: Կիրակի առավոտը վեր եմ կենում, սուրճ-մուրճ, նախաճաշ, փաթաթվում ադյալի մեջ, միացնում երաժշտությունն ու անցնում գործի: Մեկ-մեկ նույնիսկ կիրակի աշխատելն ավելի արդյունավետ է լինում, քան մյուս օրերին:

    Հիմա էլ անհամբեր սպասում եմ, թե երբ է Զատիկի արձակուրդը գալու, որ հասցնեմ գոնե խանութ գնալ, հոդվածներս էլ վերջացնեմ, ուղարկեմ գիտական ամսագրերին:

    Ու մեկ էլ արձակուրդ եմ ուզում: Ու մեկ էլ գարունը չի գալիս, ու դա շատ ավելի տխուր ա, քան ամռան չգալը: Բայց դե օրերը երկարել են, էդ էլ է բան:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.03.2016), Katka (06.03.2016), Mr. Annoying (06.03.2016), Smokie (17.03.2016), Նիկեա (06.03.2016), Շինարար (06.03.2016)

  3. #1007
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ նրան բացատրում էի Մարտի 8-ի կարևորության մասին, ու թե ինչպես են հայ տղամարդիկ իրենց կանանց տարին մեկ ծաղիկ նվիրում, իսկ մնացած օրերին քշում խոհանոց, որտեղից որտեղ սովորեց հարբած բառն ու սկսեց կրկնել` հարբած Բյուրակնիկ: Փրկեեեք:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.03.2016), Cassiopeia (08.03.2016), kitty (12.03.2016), Mr. Annoying (08.03.2016), Smokie (17.03.2016), Մուշու (08.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (08.03.2016)

  5. #1008
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգերորդ հարկի այդ պստիկ լսարանից ամբողջ քաղաքը երևում էր, մինչև մենք գրատախտակի հետևում թաքնված վայելում էինք կարճատև ընդմիջումը:
    - Դու ակադեմիայում ես մնալու հավետ,- ասաց:
    - Հաստա՞տ:
    - Հաստատ:
    Ժամեր անց phd-ների միության ներկայացուցիչը պիտի հարցներ, թե ներկաներից քանիսն են հաստատ վստահ, որ ակադեմիայում են մնալու: Ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Ոչ էլ ես, բայց գիտեի, որ այդպես չէ: Գիտեի, որ մնալու եմ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.03.2016), Mr. Annoying (15.03.2016), Smokie (17.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (15.03.2016)

  7. #1009
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեթև տանելու մասին

    Եթե մի բան սովորել եմ կյանքիս ընթացքում, էդ թեթև տանելն ա: Ճիշտ ա՝ միշտ չի, որ ստացվում ա, բայց աշխատում եմ անգամ ամենասթրեսային իրավիճակներում ամեն ինչին թեթև նայել: Դա բավական հետաքրքիր երևույթ ա ինձ նման հեշտ ափերից դուրս եկող մարդու համար, բայց համ էլ ահագին օգնում ա, որ անկապ չսթրեսվեմ կամ գիշերը չքնեմ: Օրինակ, երկու շաբաթից դանիերենի քննություն ունեմ: Երբ դասատուն էդ մասին ասեց, մտքիս մեջ հաշվարկեցի՝ ինչ պիտի անեմ, քանի օր ծախսեմ, լավ ա, երկու շաբաթ դաս չեմ տալու, էդ ընթացքում ժամանակ կգտնեմ, մի քիչ կպարապեմ: Գործի տեղն էլ բոլորին կստիպեմ հետս դանիերեն խոսել: Բայց արի ու տես, որ դանիերենի խմբումս բոլորը խառնվել են իրար: Էրեկ մի ուկրաինացի աղջիկ հարցրեց, թե ոնց եմ զգում ինձ քննությունից առաջ:
    - Ո՞նց պիտի զգամ,- ասեցի,- շատ-շատ կտրվեմ, կուրսը նորից կրկնեմ:
    Էշացած ինձ նայեց: Չհասկացավ՝ ոնց ա հնարավոր չանհանգստանալ:

    Մեկ էլ շեֆերիցս մեկին թուղթ ստորագրել տալն էր: Ուրեմն էդ մարդը, ի տարբերություն մնացած բոլորի, գերմանացի ա, հետն էլ բավական խիստ ու վախենալու դեմք ա: Քանի որ գերմանացի ա, չգիտեմ՝ իրա կաբինետ կարո՞ղ եմ հենց էնպես մտնել, թե՞ պիտի նախապես պայմանավորվեմ, ժամ վերցնեմ-բան: Գցեցի-բռնեցի, որոշեցի, որ սենց թե նենց էսօր թակելու եմ իրա դուռը: Եթե թռնի դեմքիս, էդ հո իմ մասին որևէ վատ բան չի ասելու, իրա մասին ա ասելու: Հետո, թուղթ ա էլի, պիտի ստորագրվի, գնա:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.03.2016), Cassiopeia (16.03.2016), Mr. Annoying (16.03.2016), Yevuk (17.03.2016), Նիկեա (18.03.2016)

  9. #1010
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապաքինում 2, оր 1

    Սկսում ենք նորից Գիտեմ անցյալ անգամ ոնց էր, նույն փուլերի միջով նորից կանցնեմ, գուցե ավելի թեթև, գուցե ավելի ծանր: Բայց ես արդեն գիտեմ, թե դա ինչպես է կատարվում: Գիտեմ ու նորից կանցնեմ նույն ճամփան, այս անգամ ավելի հեռու կգնամ:

    Էսօր լացել չեմ ուզում, պատեպատ խփվել չեմ ուզում: Ինձ համար հանգիստ նստած եմ տանն ու կիրակնօրյա կեսօրն եմ վայելում առանց որևէ պարտականության, առանց որևէ մեկի սպասելու, վայելելով իմ սեփական ներկայությունը, իմ սեփական ընկերակցությունը: Ինձ թվում ա՝ երջանկության բաղադրիչներից մեկն էլ հենց էդ ա, երբ ինքդ քեզ հետ ես, քեզ լավ ես զգում:

    Կուզեի, որ այս հանգստությունս շարունակվեր մնացած օրերի ընթացքում: Իհարկե, գիտեմ, որ վատ պահեր եմ ունենալու, երբ միայնությունից չեմ իմանալու՝ ինչ անեմ: Գիտեմ, որ դեռ երկար ժամանակ շատ բաներ Դ-ին կհիշեցնեն, գիտեմ, որ դեռ պիտի շեֆիս բացատրեմ, թե ինչու Դ-ն մեր պրոյեկտում չի լինելու: Բայց ոչինչ, ես կանցնեմ էս բոլոր փուլերով, կանցնեմ ու նույնիսկ ամենավատ պահերից օգուտ կքաղեմ՝ զգալով, որ ապրում եմ:

    Ու կգրեմ, շատ կգրեմ:
    Գրողը տանի, մի տարի անցավ: Ինչերի՜ միջով անցա էդ տարվա ընթացքում: Հիմա որ հետ եմ նայում, նենց հպարտանում եմ ինձնով, որ մի տարի անց էստեղ նստած եմ սաղ-սալամաթ, առողջ, գործիս կպած: Էդ մարդն իմ կյանքում մի էպիզոդ էր, կարճ էպիզոդ, բայց հսկայական հետք է թողել: Ու չնայած դրան, վաղուց արդեն վերացել են նրան հիշեցնող երևույթները, վայրերը, երգերը, ֆիլմերը: Ոնց որ վերցնեի ու փոշին սրբեի:
    Գրողը տանի, շատ ավելի հեռուն գնացի, քան այն ժամանակ պատկերացնում էի, ու էդ հեռավորությունը մի այլ կարգի է ինձ դուր գալիս:

    Մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես Դ-ն ո՞նց է: Էսպես էլ բան կլինի. մի տարվա ընթացքում ոչ մի խեր-խաբար: Մենակ էն գիտեմ, որ դեռ Կոպենհագենում է, որովհետև մեկ-մեկ երբ անցնում եմ իր տան մոտով, պատուհանագոգին դեռ էն թանկարժեք լամպը կա:

    Մեկ-մեկ մտածում եմ՝ բայց ինչքան մեծ բան կորցրեց ինքը ու ինչքան մեծ բան գտա ես հեռանալով: Մտածում եմ՝ իմ կյանքի ամենալավ որոշումներից էր, շատ էլ որ թանկ նստեց վրաս, ու էդ ծակոցը դեռ երկար եմ զգալու: Մտածում եմ նաև, թե ինչքան շատ են իմ շրջապատում դժբախտ մարդիկ, որոնք տարիներ շարունակ հանդուրժում են նման վերաբերմունքը չես հասկանում ինչի համար:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2016), Cassiopeia (22.03.2016), Mr. Annoying (23.03.2016), Smokie (22.03.2016), Մուշու (22.03.2016), Նաիրուհի (27.03.2016), Նիկեա (23.03.2016), Ուլուանա (25.03.2016)

  11. #1011
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկանդինավիայում երկար ես սպասում գարնանը: Հենց փետրվարը վերջանում է, ամեն օր սրտատրոփ սպասում ես, որ ջերմաստիճանը հինգ-վեցից կբարձրանա, արև դուրս կգա: Ու մեկ էլ մարտի վերջին վերջապես գալիս է գարունը: Բայց գիտես, որ հենց գալիս է, էլ դժվար ձմեռը հետ գա: Վստահ ես, որ դրանից ցուրտ էլ երկար ժամանակ չի լինելու, ու դրանով մխիթարվում ես: Բայց հետո գալու է հունիսը, ու ամեն օր սրտատրոփ սպասես ամառվան: Ամառը, ի տարբերություն գարնան, չի մնում: Եվ եթե հանկարծ այդ օրերին էնպես է ստացվում, որ երկրում չես, ափսոսում ես, որ բաց ես թողել այդ տարվա ամառը, ինչքան էլ ավելի տաք երկրներում եղած լինես:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.03.2016), Mr. Annoying (29.03.2016), Մուշու (29.03.2016), Նաիրուհի (29.03.2016), Նիկեա (29.03.2016)

  13. #1012
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ասում եմ՝ արձակուրդը մարդուն ավելի աշխատունակ ա սարքում...
    Զատկի արձակուրդին ոչ մի տեղ չգնացի: Հիմնական պատճառն էն էր, որ իբր որոշել էի էդ օրերին էլ աշխատել ու պատրաստվել դանիերենի քննությանը: Իրականում ո՛չ աշխատեցի, ո՛չ քննություն պարապեցի: Մենակ տեղը տեղին հանգստացա:

    Էրեկ առաջին օրն էր, որ գործի էի: Հիմա որ հետ եմ նայում, չեմ հավատում, որ էդ սաղ մի օրում եղավ: Ուրեմն էքսպերիմենտս մինչև վերջին ստորակետը ծրագրավորեցի-պրծա: Հոդվածս ուղարկեցի ամսագրին: Ղեկավարս շնորհավորեց, ուրախացանք: Մեկ էլ որ իմացավ՝ էքսպերիմենտս էլ ա պատրաստ, զարմացավ, թե՝ կարծում էի առաջիկա ամիսներին դա չի լինի:

    Դրանից հետո էլ վազեցի դանիերենի քննության: Լրիվ աննամուսավարի առանց պարապելու: Մտնում եմ լսարան, խմբի սաղ ժողովուրդը վերջին տառերից կախված, մարդ ա մի բաբաթին անգլերեն-դանիերեն բառարան ա հետը բերել, զանազան տեղերում շպարգալկաներ: Ներվերս անջատած պայուսակիցս գրիչս հանեցի ու նստեցի: Թքած, կտրվում եմ, կտրվեմ:

    Քննությունից դուրս էկա, գլուխս պայթում էր: Ընթացքում էլ շատ հոգնած էի, հազիվ էի ուղեղս աշխատացնում: Արդեն համոզված էի, որ կտրվելու եմ:

    Էսօր դասախոսս նամակ ուղարկեց, որ ստացել եմ քննությունը: Շշմած հա ստուգում եմ մեյլը: Հաստատ ստացել եմ: Ու նենց մի տեսակ վատ եմ լինում էն էրեխեքի համար, որոնք էդքան պարապել էին, իսկ ես լոդր-լոդր ստացել եմ:

    Սաղ հեչ, էրեկ լավ օր էր: Բացառիկ հաջող օր: Բայց էսօր էներգիաս լրիվ սպառված էր: Սաղ հեչ, էսօր էլի ծիածան տեսա: Հենց թեկուզ տարին մի քանի անգամ ծիածան տեսնելու խաթր արժե Դանիայում ապրել:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2016), Cassiopeia (31.03.2016), Mr. Annoying (31.03.2016), Ruby Rue (31.03.2016), Smokie (02.06.2016), Նաիրուհի (04.04.2016), Նիկեա (31.03.2016)

  15. #1013
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Հայաստանից գնալու պատճառների ցուցակ կազմեմ, էդ ցուցակի ամենաներքևներում կլինի Հայաստանի փոքրությունը, այսինքն՝ էն, որ բոլորը բոլորին ճանաչում են: Պաթետիկ հայրենասերների համար դա լուրջ պատճառ չի հայրենի օդ ու ջրից հրաժարվելու համար: Ինչ-որ տեղ համաձայն եմ, որովհետև եթե միայն դա լիներ, մի կերպ կհարմարվեի-կապրեի ճիշտ այնպես, ինչպես հիմա եմ հարմարվում Դանիայի փոքրությանը: Երկու տարի անց արդեն օր չի լինում, որ փողոց դուրս գամ ու ծանոթ մարդու պատահաբար չտեսնեմ: Դե էլ չեմ խոսում զանազան ընդհանուր ծանոթների մասին, որ ունեմ տարբեր մարդկանց հետ:

    Հետաքրքիր ա, երբ էքսպատները բողոքում են, թե դանիացիների հետ մտերմանալը շատ դժվար ա: Էս երկու տարում նկատել եմ, որ ինձ մոտ ճիշտ հակառակն ա. դանիացիների հետ ավելի հեշտ ա, կողքից մի քանի էքսպատ ու վերջ: Ու հետաքրքիրն էն ա, որ ինձ մտերիմ էքսպատները գերմանացի-ավստրիացի են: Մյուսների հետ չի ստացվում: Շատը Շինի ասած մի օր հանդիպենք, գնանք խմելու տեսակի պատճառներով: Խնդրեմ, էրեկ էլ պիտի մեծ խմբով հավաքվեինք: Վերջին վայրկյանին քանի հոգի քենսըլեց, որոնց միջից մենակ մեկն էր դանիացի:

    Էհ եսիմ, ես ինձ ստեղ լավ եմ զգում, ինչ ուզում եք, ասեք:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.04.2016), Նիկեա (16.04.2016)

  17. #1014
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա ասում եմ՝ պետք ա անցել ավելի շատ գրելուն, ու հա չի ստացվում:

    Էսօր շատ հավես օր էր: Օրը միասին սկսեցինք: Առավոտյան արևն էնքան ուժեղ էր, որ էլ անկողնում մնալ հնարավոր չէր: Դե իմ վարագույրներն էլ լավ չեն աշխատում: Միասին նախաճաշեցինք, հետո դուրս եկանք ռոլիկ քշելու: Արդեն քչից-շատից ստացվում է: Ճիշտ է՝ դեռ ձեռքը բռնած, բայց ոնց որ քշվում է: Մի անգամ էլ զմփացի գետնին ու ծիծաղելով ոտքի կանգնեցի:

    Հետո միասին քշեցինք մինչև գործիս տեղը: Ինքը գնաց տուն, ես՝ աշխատասենյակս, որ վաղվա լեկցիան պատրաստեմ: Արանքներում տատիկիս զանգեցի, մամայիս, պապիկիս ու Լիլիթի հետ սկայփով խոսեցի: Լիլիթի հետ պատերազմից խորացանք: Պատմում էր, թե ոնց էր ադրբեջանական լրատվամիջոցներն ուսումնասիրում: Հստակ օրինաչափություն էր գտել, թե կոնկրետ ինչ ինֆորմացիա էին ուզում էնտեղից հասցնել ադրբեջանցիներին: Ասում է՝ Հայաստանի վերջը չի գալու, քանի էդպիսի ոգի կա:

    Գործից քշեցի տուն: Կծու ընթրիք սարքեցի՝ բրնձով, գազարով ու աշխարհի բոլոր համեմունքներով: Հետո ուկուլելեն վերցրի, մի քիչ նվագեցի: Գրողը տանի, նվագել ստացվում է, երգել ստացվում է, երկուսը միասին՝ ոչ մի դեպքում: Ես գիտեմ, որ իմ աշխատանքային հիշողությունը պրոբլեմատիկ է, բայց է՞ս կարգի:

    Հիմա էլ գնամ, փռվեմ անկողնուս մեջ ու Նորա Վեբստերը կարդամ: Մի նոր ու ծանր շաբաթ է սպասվում, բայց մենակ էն միտքը, որ ուրբաթ աշխատանքային չէ, ահագին ուրախացնում է: Դե հետո էլ մի շաբաթով արձակուրդ, հետո՝ Սոֆյան է հյուր գալու, հետո՝ Սիլվիան:

    Էսօր ասում էր՝ բա երեսունամյակդ որտե՞ղ ենք նշելու: Եսի՞մ: Ասում էր՝ Հայաստանում, որ բոլոր իմ մարդիկ էնտեղ լինեն: Իմ բոլոր մարդկանց մի տեղում հավաքելն անհնար մի բան է: Աշխարհով մեկ ցրիվ եկած բազմազգ ընկերներս: Բախտավոր մարդ եմ:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.04.2016), Smokie (02.06.2016), Այբ (18.04.2016), Մուշու (18.04.2016), Նաիրուհի (18.04.2016), Նիկեա (18.04.2016), Ուլուանա (18.04.2016)

  19. #1015
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն բան են գարնանային առավոտները: Օրվա ընթացքում եղանակը փչանում է, քամին էնքան ուժեղ է փչում, որ քիչ է մնում՝ հեծանիվդ շուռ գա, մեկումեջ անձրև է գալիս: Բայց առավոտյան սովորաբար արև է: Օրվա իմ սիրած պահն է, երբ ևս տասը րոպե քնելու համար անկողնուց դուրս չեմ գալիս, ու արևն ուղիղ ինձ վրա է ընկնում:

    Գարունն ընդհանրապես հետաքրքիր բան է: Սկզբում անհամբեր սպասում ես, թե երբ է գալիս: Երբ գարնանը հիշեցնող ինչ-որ բան գալիս է, ու գոնե ծաղկած ծառերի հոտ ես առնում, մի քիչ ուրախանում ես: Բայց մյուս կողմից էլ ձմեռվանից հետո մի տեսակ ուժասպառություն է իջնում վրադ, մի քիչ էլ ներվայնություն ու անհամբերություն, հաճախ նաև ծուլություն: Եվ նույնիսկ այդ վիճակում դու գիտես, որ էդ բոլորն անցնելու է հունիսի սկսվելուն պես: Նույնիսկ եթե ամառ որպես այդպիսին չգա:

    Այս տարի ամառս նույնիսկ ավելի կարճ է լինելու:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.04.2016), Mr. Annoying (20.04.2016), Smokie (02.06.2016), Մուշու (20.04.2016), Նաիրուհի (22.04.2016), Նիկեա (23.04.2016)

  21. #1016
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անսովոր շաբաթ էր: Դե արդեն վերջացավ, որովհետև վաղը ոչ աշխատանքային օր ա էստեղ: Էս վերջին շաբաթներին ոչ աշխատանքային օրերն աշխատանքայիններից տարբերվում են նրանով, որ տանն եմ աշխատում: Ոչինչ, մի քիչ էլ ձգեմ, ու մյուս շաբաթ Հռոմ:

    Անսովոր շաբաթ էր էն իմաստով, որ երեկոներս շատ ռուտինային էին դարձել: Տուն եմ մտնում, ուշ ընթրիքս անում, ուկս նվագում, մի քիչ էլ կարդում ու հանգում: Սիրում եմ, երբ էդպես ամեն ինչ հասցնում եմ: Բայց միշտ չի, որ ստացվում ա: Հազվադեպ ա ստացվում գործից դուրս բաներին ժամանակ տրամադրել: Ու էս ամենի մեջ ամենասիրունն էն ա, որ էսօր առավոտյան վեց անց կես եմ արթնացել իմ հոժար կամքով, առանց մի կաթիլ քնկոտության:

    Ինչ ուզում եք, ասեք, բայց ռուտինը սիրուն բան ա: Ռուտինն օգնում ա, որ տրամադրություններս միշտ տեղը լինի, չխառնվենք իրար, չմեղադրենք մեզ էս կամ էն բանը չանելու համար:

    Մեկ մտածում եմ՝ եթե ավելի կենտրոն տեղ տեղափոխվեմ, ինչքա՜ն ժամանակ կխնայեմ ճամփեքի վրա ու ինչքա՜ն ավելի շատ բան կհասցնեմ: Մեկ էլ թե՝ ուղղակի էսքան հեծանիվ չեմ քշի: Ուրեմն ֆիզիկական ակտիվության պակասը ջիմում պիտի լրացնեմ:

    Էսօր ընթերցանության ակումբում «Հարյուր տարվա մենությունն» էինք քննարկում: Ինչքան խոսում էինք, հա խոսելիք կար: Հետո եսիմ ոնց շեղվեցինք թեմայից, սկսեցինք ուրիշ բաներից խոսել: Լուիզն ասում ա՝ ինչու՞ են մարդիկ ավելի շատ սիրուն բողոքել, խոսել էն բաներից, որոնք իրենց դուր չեն գալիս, քան էն բաներից, որոնք իրենց ուրախացնում են: Հետո պատմեց, որ սիրում է գործի գնալիս մի երկու կիլոմետր ավել քշել, էնքան որ ճամփին կակաչները տեսնի:

    Եսի՞մ: Իսկականից, ինչու՞ ենք էդքան բողոքում:

    Էսօր տուն քշելու ճամփին մայթի նստարանին նստած, ադյալներով փաթաթված մի զույգի տեսա: Հավես էր: Էս արձակուրդիս մի մասը Կոպենհագենում եմ անցկացնելու: Ուզում եմ ուղղակի վայելել քաղաքը, երբ ստիպված չեմ աշխատել:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.04.2016), Cassiopeia (22.04.2016), Mr. Annoying (22.04.2016), Smokie (02.06.2016), Մանուլ (22.04.2016), Մուշու (22.04.2016), Նաիրուհի (22.04.2016), Նիկեա (23.04.2016), Ուլուանա (22.04.2016)

  23. #1017
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտիցս մի ծանրագույն քար ընկավ էսօր: Եթե էդքան հեշտ էր ստացվելու, ինչու՞ մինչև հիմա չէի անում: Բայց մյուս կողմից էլ ահագին ռիսկային էր, ու որ հիմա մտածում եմ, եթե սադրանքներին տրվեի, նույն ահավոր վիճակում էի հայտնվելու, ինչ անցյալ տարի: Չտրվեցի: Ու հանկարծ զրույցը փափկեց, ուրիշ ուղղություն ստացավ: Բայց, միևնույն է, չէր կարողանում հասկանալ, թե ոնց կամ ինչ եմ սովորել էդ կատաստրոֆիկ պատմությունից:

    Էսօր ոչինչ չանելու օրերից էր: Անձրևի պատճառով առավոտյան ուղիղ տուն եկա, էլ գործի տեղս չկանգնեցի: Ու երևի պետք էր, որովհետև ուժերս սպառվել էին անցյալ շաբաթվանից հետո: Իսկ վաղը արդեն լավ հանգստացած կլինեմ ու կկարողանամ աշխատել:

    Հետաքրքիր բան է, թե ինչպես է արվեստը բալանսի մեջ պահում: Ինչ սկսել եմ ինձ ստիպել ամեն օր թեկուզ հինգ րոպե կարդալ ու նվագել, ավելի կայուն վիճակում եմ: Արվեստը ու սերը: Էս երկու բաներն օգնում են մեզ, որ ապրենք:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.04.2016), Mr. Annoying (24.04.2016), Smokie (02.06.2016), Yevuk (25.04.2016), Մուշու (24.04.2016), Նաիրուհի (24.04.2016), Նիկեա (24.04.2016), Ուլուանա (24.04.2016)

  25. #1018
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ շրջապատում լիքն են դեպրեսիա ունեցողները: Ոչ թե հայավարի ասած դեպրեսվածները, այլ հենց դիագնոզվածներ, դեպրեսիայի դեմ բուժում ստացողներ: Ու չես կարող ասել՝ քեզ թափ տուր, էս արա, էն արա, որ դուրս գաս էդ վիճակից: Էս մարդիկ իրոք դեպրեսիա ունեն ու դա իրոք լուրջ խնդիր ա իրենց համար: Դանիան աշխարհում ամենաշատ հակադեպրեսանտ նշանակող պետություններից ա:

    Օֆիսակիցս էլ էդ դեպրեսիա ունեցողներից մեկն ա: Էրեկ երեկոյան ժամերին մեկ էլ տեսնեմ՝ լացում ա: Ասում եմ՝ ինչ ա էղել: Ասում ա՝ չգիտեմ ընթրիքին ինչ եմ սարքելու: Ասում եմ՝ իսկ ի՞նչ կուզեիր ուտել: Ասում ա՝ չգիտեմ, ու ավելի ա լացում: Մեղքս էկավ պահի տակ, բայց մյուս կողմից էլ մտածում եմ՝ էս դեպրեսիան մտել ա դանիական առօրյա հենց անդարդությունից: Էնքան անդարդ են էստեղ մարդիկ, որ դա մի կերպ կոմպենսացնելու համար շատերը դեպրեսիա են ձեռք բերում, ու քանի որ չկան լուծում պահանջող կենսական անհրաժեշտության խնդիրներ, դարդոտվում են նրանից, երբ չեն իմանում՝ ինչ են ուզում ուտել ընթրիքին:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.04.2016), John (26.04.2016), kitty (26.04.2016), Mr. Annoying (26.04.2016), Մուշու (26.04.2016), Նաիրուհի (03.05.2016), Նիկեա (26.04.2016), Շինարար (26.04.2016), Ուլուանա (26.04.2016), Տրիբուն (29.04.2016)

  27. #1019
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայիսն ահավոր չեմ սիրում: Ճիշտ է՝ երեկվանից սկսել են գարնան (կամ ամառվա, էստեղ նույն բանն է) նշաններ երևալ, իսկ էսօր առաջին անգամ առանց ձեռնոցի հեծանիվ եմ քշել, բայց մեկ է, մայիսն ինչ-որ տարօրինակ դեպրեսիվ ամիս է: Ու դա նորություն չէ, ինչ ինձ հիշում եմ, պատճառով, թե առանց պատճառի, մայիսին վատ եմ եղել:

    Էս մայիսն էլ առանձնապես չի տարբերվում նախորդներից: Հենց ամսի մեկից պանիկան սկսվեց: Մյուս կողմից, սկսվեց, որովհետև հիշեցի դեդլայնիս մասին. ուղիղ մի տարի անց մայիսի մեկին պիտի դիսերտացիաս հանձնած լինեմ: Ու ինչքա՜ն բան է կախված էդ դեդլայնից:

    Մտածում էի՝ ամսի մեկն է, կանցնի: Բայց երկուսին ավելի վատ էի, իսկ երեքին՝ գլուխս լրիվ կորցրած: Չգիտեմ՝ ինչ է էս մայիսյան էֆեկտը: Գուցե ձմեռվանից մնացած վերջին ուժերս են սպառվում, ու նոր տարվա ուժեր դեռ չեմ կուտակել: Գուցե կիսամյակի վերջն է ու անհամբեր սպասումը, որ շուտով ամառային արձակուրդները կսկսվեն: Չգիտեմ: Բայց արևը ոչ մի օգուտ չի տալիս: Ու ես նստած օրերն եմ հաշվում, թե երբ է հունիսը գալու:

    Վերջին օրերին Սոֆյան էր էստեղ: Երեք տարի չէինք տեսնվել, չնայած կապի մեջ էինք, անգամ սկայփվում ենք մեկ-մեկ: Աշխարհագրականորեն ամենահեռվում գտնվող ընկերներիցս էր. Նոր Զելանդիա: Հիմա տեղափոխվել է Լոնդոն: Հավես էր Կոպենհագենում հանդիպելը: Խրոնինգենի մեր օրերն էինք հիշում: Ընկերս էլ առաջին անգամ իմ նախակոպենհագենյան կյանքից մեկի հետ ծանոթացավ:

    Ամսի մեկին նստած էինք Թղթի կղզում՝ խարույկի մոտ: Այ էդ ժամանակ տրամադրությունս սկսեց հետ-հետ գնալ: Գլուխս խառնվեց: Բարձրաձայն փորձեցի պլանավորել շաբաթս, որ սթրեսից ազատվեմ: Չստացվեց:

    Ծխի հոտը կուրտկայիս էր կպել: Էսօր ընդհանրապես չկամ: Չգիտեմ՝ ոնց ուժերս վերականգնեմ: Շաբաթ օրը բարդ օր է լինելու: Մտքովս չէր անցնում, որ էդ մարդուն էդ կարգի չեմ ուզում տեսնել: Ախր որ հանդիպենք, ինչի՞ց ենք խոսելու: Պիտի դնեմ, մի գլուխ վիրավորեմ ու ճամփեմ:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.05.2016), John (04.05.2016), Mr. Annoying (04.05.2016), Smokie (03.06.2016), Մուշու (04.05.2016), Նաիրուհի (04.05.2016), Նիկեա (05.05.2016)

  29. #1020
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում թվաց, թե ոչ մի տեսակի ժամանակ էլ չի անցել, ու դա մեր հերթական սուրճ խմելու կիրակին է: Երբ նստեցինք իրար դիմաց ու սկսեցինք խոսել անկարևոր թեմաներից, զգացի, որ ինքը լրիվ նույնն էր մնացել, իսկ ես ուրիշ մարդ էի: Ներքուստ շատ ուժեղ էի զգում, ու ոչ մի բառ այլևս չէր կարող կոտրել ինձ:
    - Ինձ մանիպուլացնում էիր,- ասացի:
    - Կարծում ես՝ գիտակցվա՞ծ էր:
    - Սկզբում, երբ շատ ջղայնացած էի, մտածում էի, որ հա: Իսկ հետո ուղղակի չէի ուզում վատը մտածել քո մասին:
    Համառոտ պատմեցի, թե ապաքինման ինչ դաժան ճանապարհ եմ անցել ու թե ինչքան շատ բան եմ սովորել ու ինչքան լավ եմ հիմա: Զարմացավ ու ասաց, որ ինքը ոչինչ չի սովորել: Չհասկացավ, թե էդ ինչ ճանապարհ է: Լավ է, որ այդ բոլորը գրավոր գրանցած ունեմ՝ որպես ապացույց, որ իրոք ինչ-որ ճանապարհ եմ անցել, թե չէ երևի մտածեի՝ ինքնախաբեություն է:

    - Էս մեր կողքի աղջիկներին տեսա՞ր,- ասաց,- տարօրինակն էին:
    - Հա, իբր իրար հետ էին, բայց իրար հետ չէին:
    Ծիծաղեցինք: Էն հին օրերից ինչ-որ կայծ շողաց, ներս ընկավ: Ու հասկացա, որ էն, ինչ կորցնելու համար ափսոսում էի, նորից տեղում է: Իսկ էն, ինչը չարժեր պահել, արդեն չկա:

    Վերադարձա տուն, զանգեցի սիրելիիս ու ասացի, որ հանդիպումն ավելի լավ անցավ, քան սպասում էի:

    Սիրտս քար ընկավ: Մի մե՜ծ քար, որ ամիսներ շարունակ տանում էի հետս ու չգիտեի՝ ուր:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.05.2016), Mr. Annoying (09.05.2016), Smokie (02.06.2016), Աթեիստ (19.05.2016), Մուշու (09.05.2016), Նաիրուհի (08.05.2016), Նիկեա (08.05.2016)

Էջ 68 80-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •