User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ գիշեր ընկերներիցս մեկի հետ խորացել էինք սիրո ու հարաբերությունների թեմայով: Երբ ասացի, որ հաղորդակցությունը, միմյանց հետ մինչև վերջ անկեղծ լինելն ամուր հարաբերություններ կառուցելու ամենակարևոր գործոնն է, զարմացավ ու սկսեց հակառակը պնդել, թե անկեղծությունը կործանիչ է, ինչ-որ կինոներից օրինակներ բերեց:

    Չգիտեմ՝ մեր օրերում որտեղից է հայտնվել այն միտքը, որ անկեղծությունը վնասակար է, բայց երբ հետ եմ նայում ու փորփրում իմ կյանքը, չեմ կարողանում որևէ դեպք գտնել, երբ բաց ու անկեղծ լինելու արդյունքում տուժել եմ: Հակառակը՝ այն դեպքերում, երբ անմիջապես չեմ արտահայտվել, լիքը բաներ կուտակվել, բարդացել են, խնդիրներ դարձել, որոնք արդեն արտամատական լուծում են պահանջել:

    Հիշում եմ նաև դեպքեր, երբ դիմացինը պատրաստ չի եղել այդ անկեղծությանը կամ չի հավատացել ու ամբողջ ուժով տրորել է: Նույնիսկ այդ դեպքերի համար չեմ փոշմանում, որովհետև դրանք թույլ են տվել ուղղակի վտանգը շուտ տեսնել ու հեռանալ՝ վնասը նվազագույնի հասցնելով:

    Զրուցակիցս ոնց որ կամաց-կամաց համոզվեց: Բայց չգիտեմ, չեմ հասկանում, թե ինչու են մեր հասարակության մեջ կեղծիքը, խաղերը, մանիպուլյացիաները քաջալերվում: Չեմ հասկանում, որովհետև դրանք ուղղակի չեն աշխատում: Ավելի լավ բան չկա, քան նստել ու դիմացինին բացատրել, թե ինչի կարիք ունես կամ ինչ ես ուզում և լսել, թե ինքն ինչի կարիք ունի ու ինչ է ուզում: Եվ դա միայն սիրային հարաբերություններին չի վերաբերում: Ամեն տեղ՝ սկած աշխատանքից, վերջացրած ծնող-երեխա հարաբերություններով, նույնն է:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.02.2016), Cassiopeia (28.02.2016), GriFFin (01.03.2016), Mr. Annoying (28.02.2016), Smokie (17.03.2016), Yevuk (03.03.2016), Աթեիստ (28.02.2016), Մուշու (28.02.2016), Նիկեա (28.02.2016), Շինարար (28.02.2016), Ուլուանա (02.03.2016), Վոլտերա (29.02.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •