User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին շաբաթներին կյանքս ահավոր ռոբոտացել է: Ամեն ինչ դարձել է մի հսկայական to do ցուցակ, որի զանազան տողեր հերթով ջնջվում են, հետո նորերն են ավելանում: Ու էդ ցուցակը ոչ միայն աշխատավայրում է, այլև անձնական կյանքում, առօրյայում, ամենուր:

    Էսօր էլ հաշվում էի շաբաթական սոցիալիզացիաս: Ստացվում էր շաբաթը չորս անգամ: Հեչ լավ չի, պետք է կրճատել, երկու-երեք դարձնել: Յոգան շաբաթական ստաբիլ չորս ժամ է, բայց պիտի մի ժամ էլ ավելացնեմ: Օրը տասնհինգ րոպե կարդա՞լ: Հեչ լավ չի, կես ժամ պետք է սարքել: Ոչինչ, ֆեյսբուք մտնելը քչացնելու հաշվին: Ամիսը տասը բացիկից ավելի գրել չկա:

    Թվեր, ռոբոտացված վիճակ, էմոցիաներ չկան: Ու ինձ դուր է գալիս այս ամենը: Առանց սթրեսի, առանց շառուփորձանքի, առանց անհանգստության: Երջանիկ ապրում եմ իմ կարգավորված կյանքում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (13.10.2014), Skeptic (12.10.2014), Smokie (18.11.2014), Նիկեա (09.10.2014), Շինարար (09.10.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առաջին անգամ Մայային հանդիպեցի: Քանի ամիս էր՝ ինտերնետով իրար հետ շփվում էինք, բայց չէինք հարմարացնում հանդիպել: Էսօր վերջապես ստացվեց: Հինգուկես ժամ Ռետրոյում նստած չաչանակել ենք: Էնքան հավես էր իրա հետ: Ես արդեն գիտեմ, որ Կոպենհագենում ինքն իմ ամենամտերիմ ընկերներից ա դառնալու: Ու կարևորը՝ որոշեցինք մեր ծնունդներն իրար հետ նշել:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), GriFFin (13.10.2014), Smokie (18.11.2014), Մուշու (12.10.2014), Նիկեա (12.10.2014), Շինարար (12.10.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -... Ընդհանրապես, ցանկացած հարաբերություններում կանայք դոմինանտ են,- ասաց,- գիտես, շեֆս ասում է՝ ազատությունը չի տրվում, պիտի վերցնես:
    - Լավն էր,- երկուսս էլ լռեցինք: Որոշ ժամանակ անց,- լավն էր... համաձայն եմ... ես միշտ ստիպված եմ եղել կռիվ տալ ազատության համար:
    - Մենք հարաբերությունների մասին ենք խոսում, չէ՞:
    - Նաև: Իմ բաժանումների հիմնական պատճառը հենց ազատության սահմանափակումն է եղել:
    - Նայած ոնց ես սահմանում ազատությունը:
    Նորից լռություն տիրեց: Սկանդինավյան աշնանային արևը պատուհանից ներսս էր ընկնում ու կուրացնում երկուսիս:
    - Իմ ընկերներից մեկն ասում էի՝ ազատություն նշանակում է անել երբ ու ինչ ուզում ես:
    - Իրոք, շատ պարզ է: Բայց հարաբերություններում էլ... եթե ճիշտ մարդու հետ ես, ինչու՞ պիտի ազատության սահմանափակում զգաս:
    - Ճիշտ մարդ...
    Ճիշտ մարդ չի լինում: Ինձ համար չի լինում:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2014), GriFFin (14.10.2014), Smokie (18.11.2014), Նիկեա (14.10.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համերգներն էն տեղերն են, որտեղ պիտի էմոցիաներդ լրիվ դուրս թափես: Էդ պահին ինչ զգում ես՝ ուրախություն, ջղայնություն, տխրություն, նոստալգիա, նպատակասլացություն, ամեն ինչ դուրս ես թափում: Ու այդ ամենը շատ սահուն է անցնում, երբ կողքդ միայն անծանոթ մարդիկ են լինում: Երևի էդ է պատճառը, որ ես սիրում եմ մենակ համերգ գնալ:

    Էսօր էլ մի էդպիսի օր էր: Փասենջերը մի լավ թափ տվեց, ու լրիվ դզված տուն վերադարձա համերգից:

    Մի ամսից էլի համերգի եմ: Սարսափում եմ, որ այս անգամ մենակ չեմ գնալու: Պատկերացնում եմ՝ եթե Sadder than You երգը կատարեն, բռունցքներս սեղմելու եմ, էմոցիաներս ներսս պահեմ ու էդպես դուրս գամ: Իսկ գուցե զգուշացնե՞մ, թե ինչ եմ դառնում համերգների ժամանակ: Գուցե հասկանա, գուցե ինքն էլ է լրիվ ուրիշ բան դառնում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2014), GriFFin (17.10.2014), Smokie (18.11.2014), Նաիրուհի (16.10.2014), Նիկեա (16.10.2014), Ուլուանա (15.10.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.11.2014), Նաիրուհի (19.10.2014), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (18.10.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենազարմանալի ու խոխմա քոմենթը, որ երբևէ ստացել եմ բլոգումս. «Ուրախ եմ, որ դեռ ապրում ես»:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.10.2014), Smokie (18.11.2014), Գորտուկ (02.12.2014), Նիկեա (19.10.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ամսից էլի համերգի եմ: Սարսափում եմ, որ այս անգամ մենակ չեմ գնալու: Պատկերացնում եմ՝ եթե Sadder than You երգը կատարեն, բռունցքներս սեղմելու եմ, էմոցիաներս ներսս պահեմ ու էդպես դուրս գամ: Իսկ գուցե զգուշացնե՞մ, թե ինչ եմ դառնում համերգների ժամանակ: Գուցե հասկանա, գուցե ինքն էլ է լրիվ ուրիշ բան դառնում:
    Չէի պատկերացնում, որ ինձնից առաջ կընկնես ու Անգուս ու Ջուլյա Սթոունների համերգից մեկ շաբաթ առաջ՝ Էլթոն Ջոնի համերգին, դու էլ էմոցիաներդ դուրս կթափես: Վերջում հարցրեցիր՝ վատ չէի՞ր զգում իմ կողքը նստած: Չէ, թանկագինս, երջանիկ էի, երջանիկ էի, որ ես իմ ճանաչած միակ մարդը չեմ, որը համերգների ժամանակ էմոցիոնալ է դառնում: Չէի պատկերացնում, որ իմ կյանքում կգա մի օր, երբ ինչ-որ մեկի ընկերակցությունը մենակ լինելուց հաճելի կլինի:

    Այսօր յոթ ամիսն է լրանում, ինչ Դանիայում եմ: Ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենակարևոր օրն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չնայած մանրից սկսել եմ երկնքից իջնել ու լիքը խնդիրներ նկատել այս երկրում, բայց չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ իմ կյանքի բոլոր դրվագներին, որոնք իրար կողք դասավորվելով ինձ բերել, հասցրել են այստեղ:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.11.2014), boooooooom (13.11.2014), Cassiopeia (13.11.2014), Smokie (18.11.2014), Աթեիստ (13.11.2014), Մուշու (13.11.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (13.11.2014), Ուլուանա (13.11.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաս բարով, թանկագինս, վերջացավ մեր հեքիաթը, մնաս բարով...

  16. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է չորս տարի անց նորից նույն կոնֆերանսի շրջանակներում Վենետիկում հայտնվելը, նորից նույն հյուրանոցում մնալը ու գրեթե նույն մարդկանց տեսնելը, նորերի հետ ծանոթանալը, բացակա հներին կարոտելը։ Հետաքրքիր է չորս տարի առաջվա անցած֊գնացած մտքերին ու զգացողություններին վերադառնալը։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիլվիան ասաց, որ եթե իր մասին որևէ պրոֆեսոր նման բնութագիր գրեր, ինքը կլացեր: Ես չգիտեմ բովանդակությունը, չգիտեմ՝ ինչ տեքստ է, բայց հաստատ չէի սպասում նրանից, որովհետև միշտ էնպիսի տպավորություն եմ ունեցել, որ ինձ չի սիրում:

    Ու նաև չգիտեմ, թե ինչ մտածեմ նրա մասին, որովհետև այն հզոր կանանցից է, որին դեմ չէի լինի նմանվել, բայց մյուս կողմից նրա ներկայությամբ վախից դողում եմ: Ու էդ վախի հետ մեկտեղ չեմ կարողանում չխոստովանել, որ ամեն դեպքում հիանում են նրանով ու չափից դուրս շատ եմ սիրում: Էմոցիոնալ եմ: Ու չեմ կարող չնկատել նաև, որ լուռ հետևում է մեզ, հայացքը չի կտրում մեզնից: Կարճ զրույց ունեցա հետը: Գրողը տանի, անգամ խմած ժամանակ ի՜նչ պրոֆեսիոնալ է ինձ հետ: Ու զարմանալին այն է, որ անցյալ տարի շատերի նկատմամբ խիստ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է ցուցաբերել (թե՛ ֆավորիտներ ունենալով, թե՛ ոմանց հալածելով): Բայց իմ դեպքում երբեք սահմանը չի անցել ոչ մի կերպ: Ու երևի դա շատ ավելի լավ է:
    Այս անգամ իմացա, որ բնութագրում նաև բացասական բաներ են եղել։ Այս անգամ արդեն նույնիսկ չէի ուզում այդ պրոֆեսորին նայել, ու նրա արհամարհանքն ինձ համար մեկ էր։ Ես էլ փոխադարձաբար արհամարհում էի։ Իսկ չորս տարի անց հասկանում էի, որ ես էլ եմ ուզում հզոր կին պրոֆեսոր լինել մի օր, բայց այդ մեկը հաստատ հարմար օրինակ չէ, որին պիտի հետևեմ, որովհետև ուզում եմ հզորության հետ մեկտեղ չկորցնել ակադեմիական ազնվությունս, չանել այն, ինչն ինքն անում է ուսանողների նկատմամբ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեմ, որ չմոռանամ:

    Վենետիկում աստղազարդ երկնքի տակ նավի վրա հավաքված մի խումբ ջահել գիտնականներով գինի էինք խմում ու ուրախանում: Հետո կորանք քաղաքի նեղլիկ փողոցների լաբիրինթոսում: Մարդ չկար տարածքում: Վենետիկը լուռ էր, բնավ ոչ նման իր ցերեկային կերպարին: Մի մասը հասան իրենց հյուրանոցներին, մենք երեքով նստեցինք Լիդո գնացող վապորետոն:
    - Ինչպիսի՞ն կլինենք մի երեսուն տարի հետո,- հարցնում եմ Սիլվիային:
    - Նայիր Էվիին ու Ռուլինին, այ էդպիսին:
    - Տեսնես քանի՞սս ակադեմիայի աստիճաններով մինչև վերջ կբարձրանա:
    - Հա, մի մասս չի դիմանա:

    Հասանք հյուրանոց: Սիլվիային հաջող արեցի, ու ի տարբերություն անցյալ տարվա, երբ չգիտեի՝ հաջորդ անգամ երբ կհանդիպենք կամ կհանդիպե՞նք արդյոք, այս անգամ արդեն վստահ.
    - Կտեսնվենք շուտով:

    Շատ եմ ուզում, որ տարիներ անց բոլորիս էս լավ, մաքուր հարաբերությունները պահպանվեն, չդառնանք մեր ավագ սերնդի նման, որոնք կեղծ ժպիտները դեմքներին ման են գալիս՝ ներքուստ ատելով միմյանց:
    Ես էնքա՜ն լավ եմ հիշում այս երեկոն։ Միայն վստահաբար չեմ կարող ասել, թե ովքերով էինք։ Սիլվիան հաստատ կար։ Անան ու Ջայնան էլ։ Չգիտեմ՝ ուրիշները կայի՞ն, թե՞ ոչ։ Անան ակադեմիան թողել է, Ջայնան այս տարի չկա, Սիլվիան կա, բայց գործազուրկ է, իսկ ես երևի վերջին անգամ եմ այս կոնֆերանսին եկել։ Ահագին տխուր է տեսնելը, որ չորս տարի առաջվա մասնակիցներից շատերը չկան այս տարի, մեծ մասը թողել են ակադեմիան։ Բայց նաև նոր սերունդն է այստեղ։ Այն սերունդը, որին անցյալ աշուն Ֆինլանդիայում դասավանդում էի։ Մի տեսակ սիրուն բան կա էս ամենի մեջ։ Ես մի տեսակ մեծացել եմ, ավելի ինքնավստահ եմ, բայց պրոֆեսորներից հեռու եմ մնում։ Ու նեթվորքինգ չեմ սովորի, երբեք չեմ սովորի։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2018), Katka (01.10.2018)

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ այս քաղաքում երկար կդիմանայի՞։
    Թվում էր՝ ուսանողներս գնացել են, հետևաբար ծանոթ ոչ ոք չի մնացել։ Թվում էր՝ մեկ տարի է անցել, ուրեմն քաղաքի բաղադրությունը պետք է փոխված լիներ, ինչպես Կոպենհագենում է փոխվում։
    Ու քայլեցի առավոտյան դեպի իմ սիրելի սրճարանը, որտեղ հանդիպեցի Ստանին ու իր ընկերուհուն. մարդիկ, որոնց հետ այնքա՜ն շատ էի փորձել մտերմանալ անցյալ տարի, ու էդպես էլ չէր ստացվել, մարդիկ, որոնք բարևիս ու ժպիտներիս չեն պատասխանում, կարծես անծանոթ լինենք։ Քիչ անց նաև այս տարվա ուսանողներիցս մեկը հայտնվեց։ Հետո՝ մեկ ուրիշը։ Ավելի ուշ՝ նախկին շեֆս տիկնոջ հետ։ Իսկ երբ դուրս եկա սրճարանից ու նստեցի ավտոբուս, այնտեղ էր նաև իմ նախկին կոլեգաներից մեկը։ Ավտոբուսի միակ երկու ուղևորներն էինք։ Ու ես մտածում եմ, թե ինչպես բացարձակապես ոչինչ չի փոխվում այս քաղաքում ու թե ինչպես ես հաստատ կխելագարվեի, եթե մինչև հիմա այնտեղ աշխատելիս լինեի։ Ու մտածում եմ՝ ի՜նչ լավ արեցի, որ գնացի։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.12.2018), Նիկեա (07.12.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •