Հորաքրոջս աղջիկը վերջերս մի նկար է գցել ֆեյսբուք (իզուր պրոֆիլումս ման չգաք, մենակ թեգ էղածներն են տեսնում): Ընտանեկան լուսանկար է, երևի 89-90 թվերի: Նկարում պապիկս, տատիկս, հորեղբայրս, հայրս, հորաքրոջս երեք աղջիկները, տատիկիս փիսոն, ես ու մայրս ենք: Էնքան ինֆորմացիա կա էդ նկարում: Բայց ամենաշատը սիրում եմ մամայիս նայել՝ ջահել ու սիրուն: Էդ նկարում ինքն իմ հիմիկվա տարիքից էլ փոքր է, բայց արդեն երկու երեխա ուներ ու արդեն բավական դժվար էր իր կյանքը: Մամաս երեկոյան զգեստով է նկարում, մնացածները սովորական շորերով են: Ասում է, որ ուղղակի ուրիշ հագնելու բան չուներ, դրա համար էդ շորն էր հագել սովորական ընտանեկան հավաքույթի ժամանակ:
Էդ նկարում ոնց որ ամփոփված լինի մամայիս ամբողջ կյանքն իմ ծնունդից հետո, էն բոլոր զոհաբերությունները, որոնց ինքը գնացել ա ինձ ու եղբորս մեծացնելու համար, էն բոլոր ծանր օրերը, աշխատանքի ու տան միջև ճղվելը, որ մենք ուտելու բան ունենանք: Ու հիմա սիրտս ճմլվում ա, որ տեսնում եմ՝ սիրուն մամաս ոնց ա մեծացել: Իր փոխարեն ափսոսում եմ, որ էդ ջահել ու սիրուն տարիներն անց է կացրել աղքատության դեմ կռիվ տալով ու մեզ մեն-մենակ մեծացնելով: Ու որ նայում եմ իմ հիմիկվա հեշտ ու հանգիստ, աներեխա կյանքին, մի տեսակ անարդար ա թվում: Ուզում եմ նենց անեմ, որ գոնե հիմա մամայիս լավ լինի: Ու չգիտեմ՝ ոնց:
Էջանիշներ