Երբ փոքր էի՝ դպրոցական, հասակակիցներիս հետ գրեթե չէի շփվում: Դպրոցական ընկերներ չունեի, հասկացանք: Բայց դպրոցից դուրս էլ ինձնից շա˜տ մեծերի հետ էի շփվում: Իմ ամենամեծ ընկերուհին Նոնան էր՝ տասներեք տարով մեծ, որ զանգում էր մեր տուն, տնեցիք ասում էին՝ քեզ մի հատ կին էր զանգել:
Էսօր նկատեցի, որ ընդհանրապես կյանքիս ընթացքում երբեք հասակակիցներիս հետ մտերիմ չեմ եղել: Միակ տարիքով քչից-շատից մոտ ինձ եղել է Անահիտը (մեկուկես տարով էր մեծ), այն էլ մոտ տասնմեկ տարի առաջ մահացավ: Ու անգամ համալսարանական տարիներին, երբ ունեի մտերիմ կուրսեցիներ, նրանք այն հարազատները չէին, որոնց հետ գժություններ կանեի կամ կվստահեի անձնական կյանքիս ամեն մի մանրուք:
Հիմա նայում եմ ընկերական շրջապատիս: Էն ամենամտերիմներն ինձնից բազմաթիվ տարիներով հեռացած են՝ կա´մ փոքր են, կա´մ մեծ (մեծերից ամենափոքրը լինելով ինձնից երկուսուկես տարով մեծ, փոքրերից ամենամեծը՝ երեք տարով փոքր): Հետաքրքիր բան ա, որ չեմ կարողանում հասակակիցներիս հետ մտերիմ լինել: Չգիտեմ, գուցե իրար տալու կամ իրարից ստանալու ոչինչ չունենք կամ էնքան հավասարակշռված ա էդ տալու-ստանալու պրոցեսը, որ ձանձրալի ա դառնում: Իսկ մեծերի ու փոքրերի հետ հետաքրքիր ա: Փոքրերի հետ ջահելանում եմ, մեծերի հետ՝ ավելի իմաստուն դառնում: Ու էս բազմազանությունը կյանքին համուհոտ ա տալիս:




Մեջբերել
Էջանիշներ