Մի քանի օր առաջ որոշել էի, որ տնից դուրս չեմ գալու ամսի 2-3-ին: Դե 2-ին վերջը դուրս եկա, իսկ 3-ին երկու ոտքս դրեցի մի կոշիկիս մեջ ու ասացի՝ ոչ մի դեպքում: Բայց ինձ զանգեցին, կանչեցին մեր ընկերներից մեկի տուն: Դեռ երեկ ասել էի, որ չեմ գնալու: Էսօր մեկ ա էլի զանգեցին: Ասեցի՝ չէ: Սկսեցին համոզել, թե՝ էնտեղ լինելու է մեր ընկերներից մեկը, որն անվերադարձ մեկնում է ԱՄՆ, և հազիվ թե նրան հաջող անելու այլ առիթ ունենամ: Էդ պահին խառն էի, վերջնական պատասխան չտվեցի, ասեցի՝ հետո կզանգեմ:
Էն, որ տնից մեկ ա դուրս չէի գալու, կասկածից դուրս էր: Ուղղակի սկսեցի մտածել ԱՄՆ մեկնող մեր ընկերոջ մասին... Ինչ վերադարձել եմ Հայաստան, նրան մի անգամ եմ տեսել, այն էլ՝ փողոցում պատահաբար: Ու հաստատ եթե ԱՄՆ չմեկներ, դժվար որևէ առիթով մենք հատուկ պայմանավորվեինք, հանդիպեինք: Չէ, ես նրան շատ սիրում եմ, մենք լավ ենք իրար հետ, բայց ամիսներով-տարիներով իրար չտեսնելը մեզ չի խանգարում: Ուրեմն ի՞նչ, մենակ նրա համար, որ մեկնում է ԱՄՆ, պիտի գնայի՞ հանդիպմանը: Բայց դա ի՞նչ կփոխեր իմ կյանքում: Ուղղակի ավելի հոգնած կլինեի օրվա վերջին, ավելի անպատրաստ կլինեի վաղվա հերթապահությանս:
Էդպես մտածեցի-մտածեցի, զանգեցի ընկերուհուս, ասեցի, որ չեմ գալիս: Ու ես ինձնից գոհ եմ: Պարտավորեցնող հանդիպումներից գոհ ու շնորհակալ եմ:




Մեջբերել
Էջանիշներ