User Tag List

Էջ 38 80-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #556
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան դուրս թռա անկողնուց ու սկսեցի ձգվել, որ արթնանամ: Հայացքս դիմացի սարերին էր ու դրանց վրայով դանդաղ սահող ամպերին: Լիլիթը խոհանոցում գործ էր անում: Լռություն էր տիրում, որը մեկ-մեկ հարևանի շունն էր հարամում: Անձրև էր եկել. ասֆալտը թաց էր:

    Պատուհանը բացեցի ու ամբողջ ուժով թոքերս քաշեցի լեռնային հետանձրևային սառը օդը: Համով օդ, էդպիսի բան լսե՞լ եք: Այ դա էի շնչում: Իսկ երկնքում ամպերն իրար էին գալիս, մերթ սև-սև կուտակվում, մերթ՝ արևին ճանապարհ տալիս:
    - Անձրև ա գալու:
    Րոպեներ անց անձրև սկսվեց, որը չէիր նկատի, եթե պատուհանից դուրս չնայեիր: Այ էդքան լուռ էր:
    - Լիլ, նայի, շենքի մի կողմում անձրև կա, մյուսում՝ չէ:
    Երեխայի պես մի պատուհանից մյուսն էի վազում ու աչքերիս չէի հավատում: Պատուհաններն էի բացում, ձեռքս դուրս պարզում: Հաստատ էդպես էր. մենք գտնվում էինք անձրևի սահմանին:

    Քիչ անց ամպերը հեռացան, արև դուրս եկավ: Սենյակը լուսավորվեց: Նորից նայեցի անտառածածկ սարերին, նայեցի իրար գլխի կառուցած փայտե տներին ու թաց ասֆալտին: Գրողը տանի, ես ուզում եմ էստեղ ապրել:

    Կյանքում գալիս է մի պահ, երբ զանազան միջոցառումներն ու ընկերների հետ խմելը, անգամ կարիերան երկրորդական են դառնում: Քեզ համար կարևորը հանգստությունն է, դու գիտես՝ ստանալու ես դա այս քաղաքում:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.09.2013), CactuSoul (10.09.2013), Cassiopeia (10.09.2013), einnA (24.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.09.2013), Մինա (20.09.2013), Նաիրուհի (10.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (10.09.2013), Վոլտերա (10.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.09.2013)

  3. #557
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում մարդկանց մի խումբ կա, որ ատամները սրած սպասում է, թե երբ եմ անհաջողության մատնվելու, որ իրենցից գոհ հայտարարեն` որ ասում էի: Փախաք սաղդ, ես ձեզնից լավ գիտեմ, թե ինչ երկիր եմ եկել: Ու եկել եմ մնալու, թեկուզ դա կռիվ տալով լինի, ոչ թե փնթփնթալու, թե երկիրը երկիր չի:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.09.2013), boooooooom (26.09.2013), CactuSoul (11.09.2013), Cassiopeia (11.09.2013), einnA (24.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.09.2013), Դատարկություն (11.09.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (11.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (11.09.2013), Վոլտերա (11.09.2013)

  5. #558
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն Հայաստան գալուցս սենյակիս որևէ դարակ խառնշտորել-դասավորելը սուրբ արարողություն էր: Քանի որ այս անգամ գալով հետս բերել եմ նաև երկու տարվա կյանք, ստիպված եմ արդեն լիքը դարակներում տարածք ազատել այդ կյանքը տեղավորելու համար: Դա այնքան բարդ ու երկարատև գործ է, որ օրը մի դարակից ավելի չեմ հասցնում:

    Իմ գրապահարանի ներքևում երկու փակ դարակներ կան, որոնք ինչ-որ իմաստով որպես արխիվ են ծառայում, որովհետև դրանք սովորաբար բացվում են ինչ-որ բան էնտեղ ավելացնելու, բայց գրեթե երբեք` դուրս բերելու համար: Չնայած դրանց ահռելի մեծությանը, մինչև վերջ լցված էին, ու իմ նոր ուսումնական նյութերի ու մնացած զըրթերի համար տեղ չկար: Սենյակիս բոլոր անկյուններում դասավորված թղթերից ազատվելու համար առաջին հերթին պետք էր այդ դարակների հարցը լուծել:

    Անցյալ շաբաթ դրանցից ստորինը դասավորեցի: Սրտիցս արյուն կաթալով աղբարկղը նետեցի ուսանողական տետրերիս մեծ մասը` ինքս ինձ համոզելով, որ դրանք ամեն դեպքում աղբ են, որովհետև այդ դարակում հայտնվելուց հետո երբեք դուրս չեն եկել: Այսօր էլ վերին դարակն եմ դասավորում: Ահագին զարմացա` նկատելով, որ երկու դարակները շատ հստակ տարբերակում ունեն: Առաջինը բացառապես նվիրված էր ակադեմիական նյութերին. լեկցիաների տետրեր, գիտական հոդվածներ, գրքերի քսերոքսներ և այլ ուսումնական նյութեր: Իսկ երկրորդ դարակը, որով զբաղվում եմ այսօր, ոտքից գլուխ ստեղծագործական էր ու ինչ-որ տեղ իմ մասին: Այնտեղ տեղ էին գտել իմ բոլոր օրագրերը, բացիկների հավաքածուները ու ագենդաները (զարմանքով հայտնաբերեցի, որ Նիդեռլանդներ հասնելու կարիք չեմ ունեցել ագենդա պահելու համար): Ու մեկ էլ մի մեծ թղթապանակ գտա: Մտածեցի` ըհը, էս մեկը սխալ տեղում է, իջեցնեմ ներքևի դարակ. նման թղթապանակներում ուսումնական նյութեր էի պահում: Բայց մեկ էլ բարձրացրի, տեսնեմ` վրան մեծ-մեծ տառերով գրված է «ստեղծագործական»:

    Քանի որ բավական կերած-խմած թղթապանակ էր, այն կիսով չափ փոքրացնելն ահագին տեղ կազատեր: Բացեցի ու սկսեցի հերթով ուսումնասիրել պարունակությունը: Տասնմեկ տարեկանից սկսած իմ բոլոր ստեղծագործությունները խնամքով դասավորված էին այնտեղ: Կային բազմաթիվ պատմվածքներ, հում նյութեր, որոնցից հնարավոր էր որևէ բան ստանալ ու բանաստեղծություններ (փաստորեն, ժամանակին պոեզիան ինձ տարել էր), ընդ որում` ոչ միայն հայերեն: Բայց ամենազարմանալին գտածս մի երգն էր (փաստորեն, երգ էլ եմ գրել) ու մեկ էլ սերիալի սցենարը: Պատմվածքներից մի քանիսը թերթեցի: Մի քանիսը զարմացրին, որովհետև շատ լավն էին (ո՞նց էի էդպես գրել տասնյոթ-տասնութ տարեկանում), իսկ մեկն էլ ծիծաղ առաջացրեց: Հիշու՞մ եք էն Էրիկ-մերիկի պատմվածքը: Այ լրիվ էդպիսի մի բան էր, բայց փոխարինված Ալանիսով: Բախտս բերել է, որ ոչ մեկի ցույց չեմ տվել, թե չէ լավ ղժժալու էին վրաս:

    Բայց թղթապանակի գոյությունը դուրս եկավ: Պարզվում է` ժամանակին բավական լուրջ եմ վերաբերվել գրելուն ու ամեն մի խզբզանք խնամքով պահել եմ «մի օր պետք կգա» խորը փիլիսոփայական մտքով: Հիմա է, որ ամեն ինչ ցաքուցրիվ եմ անում, առանց խղճի խայթի բլոգներ վերացնում, ոչ մի բան մի տեղում չեմ կուտակում: Ամեն դեպքում, թղթապանակի տեղը կհիշեմ, որ հում նյութերս հանեմ, մի քիչ մշակեմ: Հավես կլինի էսքան տարի անց:

    Հետո սկսեցի հետ դարսել բոլոր տետրերը, կիսով չափ դատարկված թղթապանակը (դեն նետեցի այն ստեղծագործությունները, որոնք մի քանի օրինակով էին էնտեղ) ու զարմանքով նկատեցի, որ, այնուամենայնիվ, դարակը լցվեց: Փաստորեն, տասնհինգ տարվա ընթացքում իմ օնլայն գործունեությունը չհաշված մի հսկայական դարակ գրավոր նյութ էի ստեղծել: Այ քեզ բան: Պետք է դրան տեր կանգնել:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.09.2013), CactuSoul (11.09.2013), Cassiopeia (11.09.2013), einnA (24.09.2013), Ruby Rue (12.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.09.2013), Մինա (20.09.2013), Նաիրուհի (11.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (11.09.2013), Վոլտերա (11.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)

  7. #559
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էին: Մանկավարժականում բոլորը լավն էին: Թե՛ դեկանը, թե՛ դեկանի տեղակալները, թե՛ ամբիոնի վարիչն ու նրա օգնականը ու ամենակարևորը... ուսանողները: Ես զարմացած էի, որ ուսանողներն էդքան հետաքրքրված էին, էդքան խելացի, էդքան գիտակ, էդքան պատրաստակամ, էդքան կարգապահ: Զարմացած էի նրանց տված բարդ ու խորը հարցերից, որոնց պատասխանները գտնելու համար պետք է ինձ վրա աշխատեմ: Հանուն էսպիսի երիտասարդների արժե Հայաստանում ապրել:

    Մնաց մի հատ էլ լավ վարձատրվող աշխատանք գտնեմ, ու ես Հայաստանից ոչ մի տեղ էլ չեմ գնա:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.09.2013), boooooooom (26.09.2013), CactuSoul (20.09.2013), Cassiopeia (20.09.2013), einnA (24.09.2013), ivy (20.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (20.09.2013), Աթեիստ (27.09.2013), Գալաթեա (20.09.2013), Դատարկություն (20.09.2013), մարիօ (29.10.2013), Մինա (20.09.2013), Նաիրուհի (20.09.2013), Նիկեա (15.10.2013), Ռուֆուս (20.09.2013)

  9. #560
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոստից զանգեցին, թե` ծանրոց կա քո անունով, արի, տար: Վազեցի: Սոֆյայից էր: Ծովապակուց պատրաստված վզնոց էր ուղարկել: Դա աշխարհի ամենայուրահատուկ նվերն է ինձ համար: Ծովապակին Բարսելոնայում ենք հավաքել, հետներս տարել Խրոնինգեն: Հետո Սոֆյան այն հասցրել է Թորանգա (Նոր Զելանդիա), իսկ էնտեղից փոստով եկել է Երևան: Կախել եմ վզնոցն ու հպարտ-հպարտ շրջում եմ. ասես ամբողջ աշխարհն եմ հետս տանում:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.09.2013), boooooooom (26.09.2013), CactuSoul (20.09.2013), Cassiopeia (20.09.2013), einnA (24.09.2013), erexa (22.09.2013), ivy (20.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (20.09.2013), unknown (20.09.2013), Աթեիստ (27.09.2013), Գալաթեա (20.09.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (20.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (20.09.2013), Վոլտերա (20.09.2013)

  11. #561
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր բան են հանրահավաքները, բողոքի ցույցերն ու երթերը: Էնտեղ կհանդիպես քեզ հետ երբևէ կապ ունեցած գրեթե բոլոր տղամարդկանց. մեկին սիրել ես, մյուսը քեզ է սիրել, երրորդը նախկին ընկերդ է, չորրորդին փորձել ես սիրել, չի ստացվել, հինգերորդին էլ երևի մի օր կսիրեմ...

    ...
    Մի տեսակ անկապ օր էր:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), Cassiopeia (22.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (24.09.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (22.09.2013), Նիկեա (15.10.2013), Վոլտերա (22.09.2013)

  13. #562
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում են կորած օրեր: Էսօր դրանցից էր: Ինչու՞ վերջին վայրկյանին որոշեցի յոգայի դասը քենսըլել: Ասա՝ ինձ պե՞տք էր: Գնայի, գլխիս վրա կանգնեի ու ոչ մի բանի մասին չմտածեի:

    Այրիշ էկող չկա, քուիզն էլ ջրվեց:

    Ու մտածում եմ՝ մինչև երբ եմ էս գրադարանում նստելու առանց որևէ բանով զբաղվելու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Sambitbaba (18.06.2014), Նիկեա (15.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  15. #563
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ բանկում էլ հայտնաբերելով հերթերի կտրոնային համակարգը՝ ահագին զարմացա: «Քաղաքակիրթ ենք դառնում»,- մտածեցի ու սուսուփուս տեղավորվեցի աթոռին՝ մինչ հերթ կհասներ: Իսկ այդ ընթացքում մի կին ականջիս տակ փնթփնթում էր, թե՝ էս ինչ նոր ձև ա, իմ համարը տենց էլ չի էրևում: Նա անգամ փորձեց ղեկավարությանը գտնել և արտահայտել իր բողոքը: Մի երկու տղա էլ, որոնց արտաքինից հանգիստ կարելի էր եզրակացնել, որ հայկական էն մյուս իրականությունից էին, որի հետ շատերս կապ չունենք, դժգոհում էին, թե՝ ինչ կտրոն-մտրոն, էն ա մարդավարի հերթ կանգնեինք էլի:

    Ինչ ես ինձ հիշում եմ, էդ բանկում հերթեր միշտ եղել են, հաճախ՝ անտանելի երկար ու անքաղաքակիրթ մարդկանցով, որոնք զոռով առաջ էին խցկվում:

    Ու չեմ զարմանա, որ կտրոնային համակարգերի մասին բաց նամակներ հայտնվեն ինտերնետում, Ֆեյսբուքում էլ խումբ ստեղծվի, թե՝ մենք դեմ ենք կտրոններով հերթերին:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), boooooooom (26.09.2013), Cassiopeia (26.09.2013), Sambitbaba (18.06.2014), Աթեիստ (27.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (26.09.2013), Ռուֆուս (26.09.2013), Վոլտերա (26.09.2013)

  17. #564
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանից գնացած ու գնալ ուզող մարդիկ ինձ հանգիստ չեն տալիս, անընդհատ ուզում են իմ բերանից լսել, որ «ոչինչ չի փոխվել»: Երևի ուզում են համոզվել, որ ճիշտ ճամփի վրա են: Իսկ ես ուղղակի պատասխանում եմ. «Ո՞նց չի փոխվել: Հեծանվորդները շատացել են»: Եվ նրանք երբեք չեն հասկանա, թե որքան կարևոր փոփոխություն է դա:

    ...
    Խրոնինգենում անսովոր երևույթ էր քայլելը, բոլորը հեծանիվներով էին տեղաշարժվում: Իսկ երբ պատահմամբ հանդիպում էիր քեզ նման հետիոտնի, անպայման բարևում էր. էդպես էր կարգը: Երևանում անսովոր է հեծանիվով տեղաշարժվելը, բոլորը մեքենաներ ունեն կամ ոտքով են: Իսկ երբ պատահաբար հանդիպում ես հեծանվորդի, անպայման բարևում է:

    ...
    Ես վերջապես լիարժեք հային ոչ հարիր, փչացած աղջիկ եմ: Մնացած մեղքերիս կողքին արդեն նաև հեծանիվ եմ քշում:

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), CactuSoul (27.09.2013), Cassiopeia (27.09.2013), Ruby Rue (28.09.2013), Sambitbaba (18.06.2014), Այբ (26.09.2013), Նաիրուհի (27.09.2013), Ներսես_AM (27.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (27.09.2013), Ռուֆուս (27.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

  19. #565
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահերից ա, երբ ուզում ես գոռալ:

    Ուզում ես ջղայնությունից չգնալ Գյումրի, որովհետև քեզ գժվացրել է նրանց անկազմակերպ լինելն ու վերջին վայրկյանին ասեղների վրա տրանսպորտի ու մնալու տեղի մասին մեյլի սպասելը: Իսկ ընկերուհիդ հեռախոսով համոզում է, թե` արի գնանք, ես էնտեղ երբեք չեմ եղել, դու եղե՞լ ես որ:

    Պատասխանում ես, որ շատ ես եղել, վերջին անգամ` երկու տարի առաջ: Մտքիդ մեջ հիշում ես էն մարդուն, որը երկու տարի առաջ էլի զոռով քեզ Գյումրի տարավ: Հիշում ես, թե ինչքան լավ էր նրա հետ արևի տակ շոգած թափառելը, իսկ երթուղայինում հոգնած գլուխդ նրա ուսին դնելը:

    Ընկերուհուդ հետ խոսելու ընթացքում մեյլ է գալիս: Վազում ես, որ տեսնես` Բարքեմփի՞ց է արդյոք: Եվ սիրտդ ընկնում, փշուր-փշուր է լինում. մեկ տարվա լռությունից հետո քեզ գրել է այն մարդը, ում հետ վերջին անգամ Գյումրիում ես եղել, քո վերջին նախկին ընկերը. «Ես քեզ չեմ մոռացել»:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), CactuSoul (28.09.2013), Cassiopeia (28.09.2013), Sambitbaba (18.06.2014), Արամ (28.09.2013), Արևհատիկ (02.10.2013), Դատարկություն (28.09.2013), Նաիրուհի (28.09.2013), Նիկեա (15.10.2013), Վոլտերա (29.09.2013)

  21. #566
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ հիշում եմ էն օրերը, երբ մեյլս րոպեն մեկ ստուգում էի` հուսալով, որ որևէ բան գրած կլինես, չնայած գիտեի, որ գրեթե անհնար մի բանի եմ սպասում: Գիտեի հունիսի այն օրվանից հետո, երբ հարցիս, թե «հաջորդ շաբաթ» ասելով երբ նկատի ունես, էդպես էլ չպատասխանեցիր: Քեզ մի տեսակ ավարտված պատմություն էի համարում, մի սիրուն հիշողություն, որ միշտ հետս տանելու էի: Կարդալու էի եղբորդ գրքերը ու քեզ հիշեի:

    Իսկ դու գրում ես այսօր, գրում այն ժամանակ, երբ ոչ թե մենակությունից պատեպատ եմ խփվում, այլ փորձում առաջ նայել, փորձում նորից կյանքս կառուցել ու ներվայնանում, որ քո պես մեկը չկա կողքիս, որ ուղղակի գլուխս դնեմ ուսին և լուռ լաց լինեմ, երբ քեզ գրեթե մոռացել էի, բայց հանկարծ Գյումրին հիշեցրեց: Դու գրում ես և ուղարկում Ինդոնեզիայում արված մի նկար, ինչից սիրտս վատանում է, որովհետև մազերդ երկարել են, իսկ ես գժվում եմ երկար մազերով տղամարդկանց համար, այն աստիճանի, որ պատրաստ եմ քեզ ներել: Դու գրում ես, որ նաև Հնդկաստան ես գնացել: Իսկ ես ուզում էի այնտեղ լինել, միայն թե ուղեկցող ունենայի:

    Չգիտեմ` ինչու ես ինձ նորից հիշել: Ու չգիտեմ, թե ինչու էդպես էլ Բեռլին չեկար: Բայց անգամ այն փաստը, որ եղբայրդ Գոնկուր է շահել, ինձ չի հուզում: Հանգիստ թող ինձ, թող նայեմ առաջ: Խոստանում եմ, երբ ես էլ որևէ գրական մրցանակ շահեմ, դրա մասին կգրեմ քեզ:

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.09.2013), CactuSoul (28.09.2013), Cassiopeia (28.09.2013), einnA (02.10.2013), erexa (28.09.2013), Sambitbaba (18.06.2014), Yevuk (07.10.2013), Դատարկություն (28.09.2013), Նաիրուհի (28.09.2013), Նարե91 (28.09.2013), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (28.09.2013), Վոլտերա (29.09.2013)

  23. #567
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանից գնալուց առաջ ինձ անհանգստացնող երևույթներից մեկն էլ անթիվ-անհամար ընկեր-ծանոթներս էին, որոնց բոլորին չնեղացնելու ու ժամանակ տրամադրելու համար մեջտեղից ճղվում էի, հետո էլ ավելի կարևոր գործեր չէի հասցնում, բայց սպառված ու ներվայնացած տուն էի գալիս:

    Հիմա էնքան լավ է. շփվում եմ մենակ իմ ուզած մարդկանց հետ` անողոքաբար ցրելով նրանց, ում հավեսը չունեմ: Ու էդ սպառվածության զգացողությունը վաղուց ինձ չի այցելել: Մտածում եմ` երևի ամեն դեպքում պետք է առանց խղճի խայթի հրաժարվել էն բոլոր հարաբերություններից, որոնք ներվ են սղոցում: Նեղանում են, թող նեղանան: Ի վերջո, ես էլ եմ մարդ: Ու նաև մտածում եմ` շրջապատս թարմացման կարիք ունի: Կարծում եմ` բավական լավ կարողացել եմ ընտրել հներից ում պահել ու ծանոթանալ լիքը լավ նոր մարդկանց հետ:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.09.2013), CactuSoul (29.09.2013), Cassiopeia (30.09.2013), einnA (02.10.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (30.09.2013), Աթեիստ (03.10.2013), Նաիրուհի (29.09.2013), Նարե91 (30.09.2013), Ուլուանա (29.09.2013), Վոլտերա (30.09.2013)

  25. #568
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ոլորտում աշխատանք փնտրելը սենց ա. նստել բախտին ու սպասել բախտին, կամ էլ զանգել զանազան տեղեր, լիքը թուքումուր ուտել, հետո նոր նստել թախտին, սպասել բախտին:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.09.2013), Baltazar (30.09.2013), Cassiopeia (30.09.2013), keyboard (30.09.2013), Sambitbaba (18.06.2014), Աթեիստ (03.10.2013), Ամպ (03.10.2013), Նիկեա (15.10.2013), Շինարար (30.09.2013), Վոլտերա (01.10.2013)

  27. #569
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    31-րդ օրը հասկացա, որ ուզում եմ գնալ էստեղից, ինչ գնով էլ լինի, որտեղ էլ լինի: Էստեղ ապրել այլևս չեմ կարող:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.10.2013), erexa (02.10.2013), Sambitbaba (18.06.2014), Աթեիստ (03.10.2013), Ռուֆուս (02.10.2013)

  29. #570
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ֆիզիկապես շատ ուժեղ չեմ: Էնպես չի, որ մկաններս փալաս են, մի երկու կիլոյից ավել բարձրացնելուց վատանում եմ, բայց էնպես էլ չի, որ սարեր շուռ կտամ: Մի խոսքով, հեծանիվս աստիճաններով բարձրացնել ու տուն հասցնելը շատ սովորական ռիտուալ ա ինձ համար, որ ամեն օր անում եմ հարևանների թարս հայացքների տակ:

    Էսօր էդ հարևաններից մեկը չդիմացավ, առաջարկեց օգնել: Հրաժարվեցի, ասեցի, որ շատ ծանր չի, ինքս կանեմ: Չլսեց, էկավ, ձեռիցս վերցրեց, մի կերպ բարձրացրեց ու միանգամից` ինչ ես խոսում է, լավ էլ ծանր ա: Ու էդ պահին նենց զզվելս էկավ: Ախր տասնհինգ կիլոն ի՞նչ ա, որ տղամարդն ասի ծանր ա: Ու հենց էդ տղամարդիկ կանգնում, կանանց բարեմասնություններից են խոսում: Սրա քամակը սենց, ծիծիկը նենց, մազերն էլ տենց: Ասա` մի հատ գնացեք, դուք ձեզ նայեք: Յախք:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.10.2013), CactuSoul (03.10.2013), Cassiopeia (03.10.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (04.10.2013), Նիկեա (15.10.2013), Վոլտերա (04.10.2013)

Էջ 38 80-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •