User Tag List

Էջ 36 80-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #526
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցրեց lastfm-ի յուզերնեյմս, գտավ ինձ, ավելացրեց: Մտա պրոֆիլը: Արդեն շատ լավ գիտեի, որ very low compatibility ա բերելու: Էդպես էլ եղավ: Ու ընդհանուր կատարողները լրիվ պապսովիկներ էին, որ չգիտեմ ոնց ու ինչ ճանապարհներով են հայտնվել իմ կոմպի մեջ, երեք հազար երգը մեկ հնչում են, lastfm-ն էլ գրանցում ա:

    Հետո լավագույն տասնյակը նայեցի ու սկսեցի ծիծաղել, թե՝ էս ինչե՞ր ես լսում (Էնրիկե Իգլեսիաս, բան): Սկսեց արդարանալ, թե դա երեք տարի առաջվա ըքաունթ ա, որ հիմա էլ տենց բաներ չի լսում: Պահ, իմն էլ չորս տարի առաջվա ա, բայց էդ ընթացքում առանձնապես բան չի փոխվել, եթե չհաշվենք ավելացած նոր կատարողներին: Ես էլ, քիթս ամպերի մեջ, բռնեցի ու ասեցի, որ ինչ լսում եմ տասնմեկ տարեկանից, նենց չի լինում, որ հետո էլ չսիրեմ: Ասեց, որ ինքը տասնմեկ տարեկանում երաժշտություն չէր լսում, էրեխեքի հետ դրսում խաղում էր: Ասեց՝ դու վունդերկինդ ես: Պատասխանեցի, որ չէ, ուղղակի ուրիշ հետաքրքրություններ ունեի: Բռնեց թե՝ դե դու աղջիկ ես:

    Էդ ո՞ր օրվանից երաժշտություն լսելն աղջկա գործ դառավ

    Ուֆ, ես իզուր եմ սպասում սպիտակ ձիու վրա նստած... ըըը... ի՞նչ էի ասում: Հա, ինձ հետ համերգների եկող, նույն երաժշտությունից գժվող տղայի: Երևի պիտի ընդունեմ դառը իրականությունը ու հասկանամ, որ ախր երաժշտություն լսելը տղայի գործ չի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.07.2013), Ruby Rue (17.07.2013), Sambitbaba (18.06.2014), Վոլտերա (17.07.2013)

  3. #527
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի րոպե, էս պահը պետք ա ֆիքսել:

    Մյուս շաբաթ կվերջացնեմ թեզս գրելը: Կմնա խմբագրում, ֆորմատավորում, շնորհակալությունների էջ ու... մի րոպե, վերջացնում եմ: Ուղեղիս մեջ չի տեղավորվում:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.07.2013), Arpine (23.07.2013), erexa (23.07.2013), Sambitbaba (18.06.2014), Valentina (19.07.2013), Նաիրուհի (19.07.2013), Նիկեա (05.08.2013), Ռուֆուս (19.07.2013)

  5. #528
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ, երբ ես էլ, համակուրսեցիներս էլ հանրակացարաններում էինք ապրում, բոլորս մի ընդհանուր տպավորություն էինք ստացել, որ չինացի ուսանողները միշտ եփում-թափում են միասին, ուտում են միասին ու խոհանոցը մի քանի ժամ շարունակ զբաղեցնում են: Ահագին գնահատում էինք նրանց միասնականությունը, իսկ գործի՝ էդքան երկար տևելն էլ բացատրում էինք, որ ընդհանրապես չինական ճաշեր եփելը շատ ժամանակ է խլում:

    Հետս ապրող չինացին ամեն երեկո երեք ժամ խոհանոցը զբաղեցնում է իր ընթրիքի համար: Կմտածես՝ դե հա, չինական ճաշերը: Բայց ախր չէ էլի... տեսել եմ, լրիվ կիսաֆաբրիկատների վրա է նստած: Ու էդպես էլ իմ ուղեղում չի տեղավորվում, թե ոնց է իմ բլղուրով փլավ եփել, ուտել, հետևիցս հավաքելն ամենաշատը քառասուն րոպե տևում (ընդ որում, ես ափսեները չորացնում եմ լվանալուց հետո, իսկ չինացին դա չի անում), իսկ իր կիսաֆաբրիկատները տապակելն ու ուտելը՝ երեք ժամ: Սպանեք ինձ, բայց ես ռասիստ եմ:

    Բայց հասկանում եմ, թե ինչու է արխային էդքան երկար զբաղեցնում խոհանոցը՝ առանց մտածելու, որ գուցե ուրիշներին էլ է պետք (ասեմ, որ մի երրորդ օգտվող էլ կա այդ խոհանոցից): Ախր չինացի ջահելները քույր-եղբայր չունեն: Նրանք փոքրուց էգոիստ են դաստիարակվում:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.07.2013), Arpine (23.07.2013), CactuSoul (23.07.2013), erexa (23.07.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (23.07.2013), Նիկեա (05.08.2013), Ուլուանա (23.07.2013), Ռուֆուս (23.07.2013)

  7. #529
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր անջատված քայլում էի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով, որտեղ հեծանիվների մուտքն արգելված ա: Էդպես մտքերով ընկած գնում էի ու մարդկանց չէի բախվում, որովհետև հոլանդացիները շատ լավ կարողանում էին խույս տալ, մի կողմ քաշվել: Մեկ էլ լսում եմ.
    - Զգույշ, քցիր տակդ:
    Մինչև ուշքի եկա, հասկացա ինչն ինչոց է, ասողն արդեն անցել էր ինձ: Շուռ եկավ, հետևից գոռացի.
    - Բայց չընկա տակը:
    Չլսեց

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.07.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (24.07.2013), Նաիրուհի (27.07.2013), Նիկեա (05.08.2013), Վոլտերա (24.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.07.2013)

  9. #530
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խրոնինգենում եղանակն ահագին փոփոխական ա: Առավոտը կարող ա արև ու շոգ լինի, թեթև շորերով դուրս գաս, մեկ էլ մի ժամ հետո որտեղից որտեղ դույլերով անձրև դատարկվի գլխիդ: Դրա համար էստեղ եղանակի տեսությունը ոչ թե օրերով ենք նայում, այլ՝ ժամերով: Շատ ժամանակ դա էլ չի օգնում: Քանի՜ անգամ է պատահել, երբ բացել եմ այդ պահին պայծառ արև ցույց տվող եղանակի տեսությունն ու մանթո-մանթո նայել պատուհանին հարվածող անձրևի կաթիլներին: Այնուամենայնիվ, էստեղ պետք ա պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների:

    Իմ վաղ մանկության սովորության համաձայն ես միշտ առավոտյան տնից դուրս եմ գալիս, երեկոյան՝ վերադառնում: Հազվադեպ է պատահում, որ ցերեկը տուն գամ, նորից դուրս գամ: Էս էլ հարցի պատասխանը, թե ինչու եմ միշտ հսկայական պայուսակներ հետս ման տալիս: Դե պատկերացրեք ամբողջ օրվա ընթացքում ինչքան բան ինձ պետք կգա: Ու պատկերացրեք ինչքան ավելի շատ բան ա ինձ պետք գալիս Խրոնինգենում:

    Հիմա, ինչ ամառը եկել ա, տնից դուրս եմ գալիս թեթև շորով ու ամառային կոշիկներով: Պայուսակիս մեջ մի ժակետ եմ պահում նավսյակի: Բայց էսօր համոզվեցի, որ դա էլ ա քիչ: Ուրեմն լավ արև ու շոգ էր, մտա գրախանութ բացիկ առնելու: Վճարեցի, շրջվեցի, որ դուրս գամ, բերանս բաց մնաց: Ռեակցիաս տեսան խանութում գտնվող այլ մարդիկ ու ծիծաղեցին: Անձրևը չռռալով էր գալիս: Ես էլ թեթև շորով, ոտաբոբիկ: Դե հա, պայուսակիս մեջ մի զույգ գուլպա կար (բա, այ տենց կախարդական պայուսակ ունեմ), բայց բաց կոշիկներով ո՞նց հագնեի: Մի հատ էլ թեթև ժակետ ունեի: Ո՛չ հովանոց, ո՛չ նախշուն անձրևանոցս: Ի՞նչ պիտի անեմ: Իհարկե պիտի թրջվեմ:

    Ու հիմա մտածում եմ՝ սրանից հետո աչքիս պիտի ճամպրուկով ման գամ: Ավելի ցուրտ ժամանակ շերտերով հագնվելն օգնում էր, հետո շերտ-շերտ հանվում էիր: Բայց էս սեզոնին պիտի հագնվես: Դեռ մի հատ էլ լրացուցիչ զույգ կոշիկ ա պետք էսպիսի սյուրպրիզների դեպքում:

    Մի խոսքով, էլ չհարցնեք, թե ինչու եմ ամեն առավոտ ճամպրուկով տնից դուրս գալիս:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.07.2013), CactuSoul (05.08.2013), Freeman (27.07.2013), Moonwalker (28.07.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (03.08.2013), Նաիրուհի (27.07.2013), Նիկեա (05.08.2013), Ռուֆուս (27.07.2013)

  11. #531
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր էսօրվա գնացքի տոմսերը ժամը իննից հետո էին գործում, բայց Սոֆյան որոշեց ռիսկի դիմել. «8:46-ի գնացքը կնստեմ՝ հուսալով, որ ժամը 9-ից շուտ տոմսը չեն ստուգի: Ավելի լավ է շուտ հասնեմ օդանավակայան, մի քիչ սպասեմ»: Սրջանը որոշեց ռիսկի չդիմել, իսկ ես ասացի՝ թքած, կգնամ Սոֆյայի հետ՝ այդպիսով կոտրելով եվրոպական ինքնուրույնության կանոնները և Սոֆյային ճանապարհելով դեպի օդանավակայն:

    Սրջանն ու Յովաննան նստելու էին մի ժամ հետոյի գնացքը, Սոֆյային ճանապարհելուց հետո հանդիպելու էինք Հաագայում:

    Տոմս ստուգողը հայտնվեց մինչև գնացքի՝ Ասսեն հասնելը, այսինքն՝ մինչև ժամը ինը: Վախվխելով պարզեցինք մեր տոմսերը: Սուսուփուս դակեց ու ոչինչ չասաց: Սոֆյան աչքով արեց՝ լավ պրծանք:

    - Գիտես, էս վերջերս անհանգստանում եմ գնացք նստելիս: Գալիսիայի դեպքից հետո ինչ լինում է, լուրերով տալիս են: Վերջերս էլ Շվեյցարիայում էր դեպք եղել,-խոստովանեց Սոֆյան:

    Գնացքը նորմալ գնում էր: Արդեն տեղ էինք հասնում՝ Ամստերդամ հարավից շարժվեց դեպի Սխիպհոլ օդանավակայան, երբ հանկարծ լույսերը հանգեցին, գնացքը դանդաղեց, հետո՝ կանգ առավ: Առաջին հինգ րոպեն խելոք սպասում էինք: Երկրորդ հինգ րոպեն սկսեցինք հարցնել՝ էս ինչ էր: Միկրոֆոնով որևէ բան չէին հայտարարում: Երրորդ հինգ րոպեն տոմս ստուգողը եկավ-անցավ, հետ գնաց: Չորրորդ հինգ րոպեն մի հոլանդացի կին եկավ ու սկսեց բողոքել: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Հինգերորդ հինգ րոպեի ընթացքում մի կերպ բռնեցին տոմս ստուգողին ու հարցրին՝ ինչ է պատահել: Հոլանդերեն պատասխանից քաղեցի «կարճ միացում» արտահայտությունը:

    Սոֆյան սկսեց լարվել: Կարճ միացման պատճառով վայ-ֆայ էլ չկար: Սրջանին սմս գրեց, ավիաուղիների հեռախոսի համարը ճշտել տվեց, զանգեց ու հարցրեց, թե մինչև երբ է ռեգիստրացիան: 13:15: Բացատրեց, որ գնացքում լռված ենք ու չգիտենք՝ երբ կշարժվենք, խնդրեց, որ հաշվի առնեն: Չէ որ չէ, 13:15 ու վերջ: Սոֆյան գնաց մեքենավարի մոտ ու հարցրեց, թե երբ ենք շարժվելու: Ասաց՝ տասնհինգ րոպեից, պիտի մյուս գնացքը գա, կապեն էս մեկին, ձգեն դեպի Սխիպհոլ: Արդեն հիսուն րոպե էր, ինչ կանգնած էինք:

    Տասնհինգ րոպեն անցավ: Ձեն-ձուն չկա: Գնացքում ոմանք ներվայնությունից լացում են: Սոֆյան դեռ տիրապետում է իրեն: Օդ չկա շնչելու: Տոմս ստուգողը նորից անցավ: Հարցին, թե երբ կշարժվենք, պատասխանեց, որ ավելի քան հինգ րոպեից: Հինգ ժամն էլ է ավելի քան հինգ րոպե:

    12:15 է արդեն: Եկան, ինչ-որ գործիքներով գնացքի դուռը բացեցին: Օդ խաղաց: Հետևի վագոնների ժողովուրդը տեղափոխվել է դեպի մեր վագոն: Դռնից դուրս ենք նայում, լրիվ ամայի-անկապ տեղում ենք: Գնացքից փախչելն ու տրանսպորտի ուրիշ միջոց փնտրելը տարբերակ չէ:

    Շուտով մեր վագոնն էլ լքեցինք, ավելի առաջացանք: Դիմացի վագոնի դուռը բաց էր, ուղևորները ցատկով ու փրկարարների օգնությամբ ցատկում էին ներքև, առաջ գնում, բարձրանում ավելի դիմացի վագոնը, որին ամրացել էր նոր ժամանած գնացքը:

    Մարդիկ օրորալով-շորորալով, ֆոտո անելով բարձրանում էին: Սոֆյան ներվայնանում էր: Հսկայական ճամպրուկները մի կերպ բարձրացրինք ու տեղավորվեցինք: Երբ շարժվեցինք, որ նստենք, պարզվեց՝ մի ճամպրուկն ուղղակի չի անցնում վագոնով:
    - Մեկնումեկդ վեր կկենա՞ք ճամպրուկս դնեմ աթոռին: Դեռ էլի մարդիկ են գալիս, հետև էլ չի գնում ճամպրուկս:
    Անտարբեր լռություն: Հոլանդական սառը, էգոիստ անտարբերություն: Սոֆյան նույնը կրկնեց համարյա գոռալով: Մի աղջիկ մուննաթը դեմքին վեր կացավ:

    Սրջանենք Սխիպհոլում իջել են, մեզ են սպասում, մինչև Հաագա չեն գնացել: Պարբերաբար զանգում է:

    12:40: Գնացքը դեռ չի շարժվում: Բարձրախոսով հայտարարեցին, որ հիմա էլ փորձում են հետևի վագոններից պոկվել, չի ստացվում: Գնացքը ցնցվեց: Մեկ, երկու, երեք, ու պոկվեց: Մարդիկ ուրախ բացականչեցին: Ճամպրուկավորները լարված են: Մի քանի հոգի արդեն բաց են թողել չվերթները ու չգիտեն՝ ինչի համար են Սխիպհոլ հասնում: Սոֆյան գժված էր. «Եթե չհասնեմ չվերթիս, ես անտուն եմ»: Ասածի մեջ ճշմարտություն կար. վերադառնում էր Նոր Զելանդիա, սենյակը հանձնել էր արդեն, իսկ մինչև օգոստոսի վերջ բոլոր չվերթները զբաղված էին:

    12:50, վերջապես շարժվեցինք: 13:00, հասանք Սխիպհոլ: Վազում ենք դեպի ռեգիստրացիան: 13:10, հասել ենք: Սրջանն ու Յովաննան էլ են գալիս, մինչ Սոֆյան կշռում է հսկայական ճամպրուկը, ստիպված լինում որոշ բաներ հանել միջից, որովհետև շատ ծանր է լինում:

    13:15, ռեգիստրացիան ավարտվեց: Սոֆյան պինդ գրկեց բոլորիս ու վազեց դեպի ինքնաթիռը: Բարի ճանապարհ, Սոֆյա: Երանի՜ քեզ, երկու օրից տանը կլինես:

    Սրջանը, Յովաննան ու ես մի քիչ պտտվեցինք Սխիպհոլում, I amsterdam գրությունը գտանք, որի մոտ ամեն իրեն հարգող տուրիստ նկարվում է, իսկ ես 2007-ից մինչև էսօր ոչ մի նկար չունեի էնտեղ: Հետո իջանք կայարան՝ Հաագա գնալու:

    Կայարանում պարբերաբար հայտարարում են, որ գնացքներն ուշանում են, ուղղությունները փոխում կամ քենսըլվում, որովհետև Ամստերդամ հարավի ու Սխիպհոլի արանքում մի գնացք «դեֆեկտ» ունի: Ու ես բոլորից լավ գիտեմ, թե այդ ինչ գնացք է...

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.08.2013), einnA (03.08.2013), Freeman (01.08.2013), Ruby Rue (31.07.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (03.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նիկեա (05.08.2013), Ուլուանա (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013)

  13. #532
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր բան եմ հայտնաբերել: Իրականում տղամարդկանց մեջ փնտրում եմ ոչ թե կոնկրետ հատկանիշներ, այլ հենց ինքս ինձ: Չգտնելով կռիվ-ղալմաղալ եմ սարքում, ուղարկում գրողի ծոցը, համոզվում, որ չկա էնպիսի տղամարդ, որ «իմ խելքին լինի»:

    Այդուհանդերձ, միշտ մտքիս մեջ ունեցել եմ գծած տղամարդու իմ իդեալը: Ու մեկ էլ գիտեմ, որ սարսափելի չեմ սիրել ուժեղ մկաններով տղամարդկանց, էն որ գլուխդ դնում ես բազուկին, ոնց որ քար լինի: Բայց էս վերջերս սկսել եմ լավ մարզվածներին ուշադրություն դարձնել: Եվ պատճառը. որովհետև հիմա ես էլ քարե պնդության մկաններ ունեմ:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.08.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (03.08.2013), Նաիրուհի (01.08.2013), Նիկեա (05.08.2013)

  15. #533
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էս ամերիկացիները ինչ զըրթ գիրք ասես չեն գրել է՛լ ժամանակի կառավարման, է՛լ թեզ գրելու, է՛լ պրոկրաստինացիայի մասին: Մի խոսքով, ամեն տեսակի գրականություն կգտնես «թե ոնցի» մասին: Ու էդ բոլոր զըրթերն առաջարկում են առաջադրանքը հավասար բաժանել օրերի միջև, ամեն օր հավասար ժամանակ տրամադրել: Մի էդպիսի զըրթ ամերիկացի դասախոս էլ ունեինք, որը մեզ հատուկ գրաֆիկներ էր տվել, որոնց վրա պիտի ներկեինք առաջադրանքին տրամադրված ժամանակը: Երբ պիկեր ու անկումներ էր նկատում, քննադատում էր, թե տենց չպիտի լինի:

    Դուք սաղդ, իրար նման սարքած ամերիկացիներդ սաղդ ձեզ հավաքեք ու ռադներդ քաշեք իմ կյանքից: Կներեք, բայց ձեր ք*քոտ կանոններն ինձ վրա կիրառելի չեն: Ես մի օր արդյունավետ եմ աշխատում, մի օր՝ ընդհանրապես չեմ կարողանում: Սաղդ փախեք գրողի ծոցը, չեմ ուզում հավայի ենթարկվել ձեր մրցակցային ստանդարտներին ու դեպրեսվել, որ ես նորմալ չեմ աշխատում: Կորեք սաղդ:

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.08.2013), CactuSoul (05.08.2013), einnA (03.08.2013), Freeman (03.08.2013), Sambitbaba (18.06.2014), Դատարկություն (03.08.2013), Մինա (03.08.2013), Նաիրուհի (03.08.2013), Նիկեա (05.08.2013), Ռուֆուս (02.08.2013), Վոլտերա (02.08.2013)

  17. #534
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսերայի լուրջ թերություններից մեկն իսկական համակուրսեցիների բացակայությունն ա: Ճիշտ ա՝ կան մարդիկ, որոնց հետ ֆորումներում բան-ման ես քննարկում, բայց դե էն չի էլի, էն իսկական համակուրսեցին չի, որ դասից հետո հետը նստես ու սկսես դասախոսին ձեռ առնել, գովել, քննադատել, ջղայնանալ, ուրախանալ:

    Ուրեմն էրեկ իմ ծանոթներից մեկի հետ գարեջուր էի խմում: Մեկ էլ որտեղից որտեղ հասանք ստատիստիկային ու կուրսերային: Պարզվեց, որ երկուսս էլ ստատիստիկայի նույն կուրսն ենք անցել: Ու գնա՜ց: Տնազը տնազի հետևից, մի ջրիկանալ ենք ջրիկացել: Էլ գարեջրի շշի կափարիչն ենք հիշում, էլ դասախոսի քաչալ գլուխն ու մազոտ դոշը (ասում ա՝ նա մազ ունի, որտեղ պետք չի, իսկ որտեղ պետք ա, չունի), էլ վերջին երգը, էլ «գժական բանաձևերը»: Մի խոսքով, հավեսով քննարկեցինք էդ դասընթացի բոլոր կողմերը:

    Կուրսերայի թերություններից մեկն էն ա, որ երբեք չես իմանում՝ համակուրսեցիդ ով ա:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.08.2013), CactuSoul (05.08.2013), einnA (03.08.2013), Freeman (04.08.2013), Sambitbaba (18.06.2014), Դատարկություն (03.08.2013), Մինա (03.08.2013), Նաիրուհի (03.08.2013), Նիկեա (05.08.2013), Ուլուանա (08.08.2013)

  19. #535
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յահու՜, bird-ն արդեն երկու-երեք շունչ, իսկ bird in a basket-ը՝ մեկ-երկու շունչ պահում եմ: Էհ, որ ինձ հարցնեն՝ էս երկու տարվա ընթացքում ինչ սովորեցիր, պիտի ասեմ՝ ձեռքերի վրա կանգնել: Ու հեչ սուտ ասած չեմ լինի:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.08.2013), Sambitbaba (18.06.2014), Նիկեա (05.08.2013), Վոլտերա (05.08.2013)

  21. #536
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձմռանը գրադարան գալիս միշտ տաք սվիտրներիս տակից կարճթև էի հագնում, որ հենց ներս մտնեմ, հանվեմ: Ամռանը գրադարան գալիս պայուսակիս մեջ միշտ տաք սվիտր եմ պահում, որ հենց ներս մտնեմ, հագնվեմ: Տրամաբանությունը չեմ հասկանում:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.08.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (06.08.2013), Նիկեա (05.08.2013), Ուլուանա (08.08.2013), Վոլտերա (05.08.2013)

  23. #537
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցրեց lastfm-ի յուզերնեյմս, գտավ ինձ, ավելացրեց: Մտա պրոֆիլը: Արդեն շատ լավ գիտեի, որ very low compatibility ա բերելու: Էդպես էլ եղավ: Ու ընդհանուր կատարողները լրիվ պապսովիկներ էին, որ չգիտեմ ոնց ու ինչ ճանապարհներով են հայտնվել իմ կոմպի մեջ, երեք հազար երգը մեկ հնչում են, lastfm-ն էլ գրանցում ա:

    Հետո լավագույն տասնյակը նայեցի ու սկսեցի ծիծաղել, թե՝ էս ինչե՞ր ես լսում (Էնրիկե Իգլեսիաս, բան): Սկսեց արդարանալ, թե դա երեք տարի առաջվա ըքաունթ ա, որ հիմա էլ տենց բաներ չի լսում: Պահ, իմն էլ չորս տարի առաջվա ա, բայց էդ ընթացքում առանձնապես բան չի փոխվել, եթե չհաշվենք ավելացած նոր կատարողներին: Ես էլ, քիթս ամպերի մեջ, բռնեցի ու ասեցի, որ ինչ լսում եմ տասնմեկ տարեկանից, նենց չի լինում, որ հետո էլ չսիրեմ: Ասեց, որ ինքը տասնմեկ տարեկանում երաժշտություն չէր լսում, էրեխեքի հետ դրսում խաղում էր: Ասեց՝ դու վունդերկինդ ես: Պատասխանեցի, որ չէ, ուղղակի ուրիշ հետաքրքրություններ ունեի: Բռնեց թե՝ դե դու աղջիկ ես:

    Էդ ո՞ր օրվանից երաժշտություն լսելն աղջկա գործ դառավ

    Ուֆ, ես իզուր եմ սպասում սպիտակ ձիու վրա նստած... ըըը... ի՞նչ էի ասում: Հա, ինձ հետ համերգների եկող, նույն երաժշտությունից գժվող տղայի: Երևի պիտի ընդունեմ դառը իրականությունը ու հասկանամ, որ ախր երաժշտություն լսելը տղայի գործ չի:
    Հիմա էլ ասում ա՝ յոգան աղջկա բան ա, չեմ տեսել յոգայով զբաղվող տղա

    Կանանց ու տղամարդկանց հավասարության մասին օրենք, դու Գերմանիայի հայերի կողքո՞վ ես անցել:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.08.2013), Kita (06.08.2013), Moonwalker (06.08.2013), Ruby Rue (05.08.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (06.08.2013), Նիկեա (06.08.2013), Վոլտերա (06.08.2013)

  25. #538
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեզիս առաջին սևագիրը պրծա: Թքած սաղի վրա, գնում եմ դիսկ առնեմ: Հա՛, ես հնաոճ եմ: Շատ էլ որ վեշերս շատանում են:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.08.2013), Freeman (08.08.2013), Sambitbaba (18.06.2014), Նիկեա (12.08.2013), Վոլտերա (09.08.2013)

  27. #539
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս երկու տարիների ամենամեծ ձեռքբերումներիցս մեկը համարում էի այն, որ մարդկանց հետ չկապվեցի, չկար էնպիսի մեկը, որի համար արժեր մնալ Եվրոպայում, մինչդեռ Հայաստանում կային շատերը, որոնց համար ուզում էի վերադառնալ:

    Էս շաբաթ-կիրակի հասկացա, որ էնքան էլ տենց չի, որ ամեն դեպքում կան մարդիկ, որոնց կարոտելու եմ: Արդյունքում՝ սկսեցի ինքս ինձ ատել նորից ու նորից գլխիս նույն օյինը բերելու համար: Իմ կյանքն անընդհատ ինչ-որ մարդկանց կարիքը զգալու հերթագայություն է, անընդհատ նրանց փնտրելու, նորից հանդիպելու հույսով ապրելու, իսկ հետո կամաց-կամաց հուսախաբ լինելու ընթացք է:

    Չգիտեմ, երևի ամեն դեպքում պիտի հպարտանամ գոնե, որ երեք քաղաքներից մենակ Խրոնինգենի հետ էմոցիոնալ կապվածություն ունեցա: Ու պիտի ուրախանամ, որ ամեն դեպքում էմոցիաներս մեռած չեն:

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.08.2013), CactuSoul (12.08.2013), einnA (14.08.2013), Freeman (12.08.2013), ivy (12.08.2013), Sambitbaba (18.06.2014), Yevuk (14.08.2013), Դատարկություն (12.08.2013), Նաիրուհի (12.08.2013), Նիկեա (12.08.2013), Ուլուանա (13.08.2013), Ռուֆուս (12.08.2013), Վոլտերա (12.08.2013)

  29. #540
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր դրած թեզս եմ ֆորմատավորում: Գժվեցի, երկու օր է՝ էդ գործի վրա եմ, ընդ որում՝ օրը չորս-հինգ մաքուր ժամ ծախսելով դրա վրա: Մի տեղ բոլդ, մի տեղ իտալիկ, մի տեղ ֆլան, մի տեղ ֆստան: Մի խոսքով, գլուխս պայթեց: Մեկ էլ մտա ակումբ, տեսնեմ՝ մեջբերումները սաղ իտալիկով են: Ուզեցի փոխել, նորմալացնել, հետո մտածեցի՝ երևի միշտ էլ տենց ա էղել, ես եմ նոր նկատում:

    Հ.Գ. Սաղ հեչ, էս ամբողջ պրոցեսում ամենակայֆ հատվածը շնորհակալությունների բաժինը գրելն էր: Բայց մի հատ էլ առանձին ոչ պաշտոնական շնորհակալություններ եմ գրելու:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 13.08.2013, 19:39:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.06.2014)

Էջ 36 80-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •