User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր էսօրվա գնացքի տոմսերը ժամը իննից հետո էին գործում, բայց Սոֆյան որոշեց ռիսկի դիմել. «8:46-ի գնացքը կնստեմ՝ հուսալով, որ ժամը 9-ից շուտ տոմսը չեն ստուգի: Ավելի լավ է շուտ հասնեմ օդանավակայան, մի քիչ սպասեմ»: Սրջանը որոշեց ռիսկի չդիմել, իսկ ես ասացի՝ թքած, կգնամ Սոֆյայի հետ՝ այդպիսով կոտրելով եվրոպական ինքնուրույնության կանոնները և Սոֆյային ճանապարհելով դեպի օդանավակայն:

    Սրջանն ու Յովաննան նստելու էին մի ժամ հետոյի գնացքը, Սոֆյային ճանապարհելուց հետո հանդիպելու էինք Հաագայում:

    Տոմս ստուգողը հայտնվեց մինչև գնացքի՝ Ասսեն հասնելը, այսինքն՝ մինչև ժամը ինը: Վախվխելով պարզեցինք մեր տոմսերը: Սուսուփուս դակեց ու ոչինչ չասաց: Սոֆյան աչքով արեց՝ լավ պրծանք:

    - Գիտես, էս վերջերս անհանգստանում եմ գնացք նստելիս: Գալիսիայի դեպքից հետո ինչ լինում է, լուրերով տալիս են: Վերջերս էլ Շվեյցարիայում էր դեպք եղել,-խոստովանեց Սոֆյան:

    Գնացքը նորմալ գնում էր: Արդեն տեղ էինք հասնում՝ Ամստերդամ հարավից շարժվեց դեպի Սխիպհոլ օդանավակայան, երբ հանկարծ լույսերը հանգեցին, գնացքը դանդաղեց, հետո՝ կանգ առավ: Առաջին հինգ րոպեն խելոք սպասում էինք: Երկրորդ հինգ րոպեն սկսեցինք հարցնել՝ էս ինչ էր: Միկրոֆոնով որևէ բան չէին հայտարարում: Երրորդ հինգ րոպեն տոմս ստուգողը եկավ-անցավ, հետ գնաց: Չորրորդ հինգ րոպեն մի հոլանդացի կին եկավ ու սկսեց բողոքել: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Հինգերորդ հինգ րոպեի ընթացքում մի կերպ բռնեցին տոմս ստուգողին ու հարցրին՝ ինչ է պատահել: Հոլանդերեն պատասխանից քաղեցի «կարճ միացում» արտահայտությունը:

    Սոֆյան սկսեց լարվել: Կարճ միացման պատճառով վայ-ֆայ էլ չկար: Սրջանին սմս գրեց, ավիաուղիների հեռախոսի համարը ճշտել տվեց, զանգեց ու հարցրեց, թե մինչև երբ է ռեգիստրացիան: 13:15: Բացատրեց, որ գնացքում լռված ենք ու չգիտենք՝ երբ կշարժվենք, խնդրեց, որ հաշվի առնեն: Չէ որ չէ, 13:15 ու վերջ: Սոֆյան գնաց մեքենավարի մոտ ու հարցրեց, թե երբ ենք շարժվելու: Ասաց՝ տասնհինգ րոպեից, պիտի մյուս գնացքը գա, կապեն էս մեկին, ձգեն դեպի Սխիպհոլ: Արդեն հիսուն րոպե էր, ինչ կանգնած էինք:

    Տասնհինգ րոպեն անցավ: Ձեն-ձուն չկա: Գնացքում ոմանք ներվայնությունից լացում են: Սոֆյան դեռ տիրապետում է իրեն: Օդ չկա շնչելու: Տոմս ստուգողը նորից անցավ: Հարցին, թե երբ կշարժվենք, պատասխանեց, որ ավելի քան հինգ րոպեից: Հինգ ժամն էլ է ավելի քան հինգ րոպե:

    12:15 է արդեն: Եկան, ինչ-որ գործիքներով գնացքի դուռը բացեցին: Օդ խաղաց: Հետևի վագոնների ժողովուրդը տեղափոխվել է դեպի մեր վագոն: Դռնից դուրս ենք նայում, լրիվ ամայի-անկապ տեղում ենք: Գնացքից փախչելն ու տրանսպորտի ուրիշ միջոց փնտրելը տարբերակ չէ:

    Շուտով մեր վագոնն էլ լքեցինք, ավելի առաջացանք: Դիմացի վագոնի դուռը բաց էր, ուղևորները ցատկով ու փրկարարների օգնությամբ ցատկում էին ներքև, առաջ գնում, բարձրանում ավելի դիմացի վագոնը, որին ամրացել էր նոր ժամանած գնացքը:

    Մարդիկ օրորալով-շորորալով, ֆոտո անելով բարձրանում էին: Սոֆյան ներվայնանում էր: Հսկայական ճամպրուկները մի կերպ բարձրացրինք ու տեղավորվեցինք: Երբ շարժվեցինք, որ նստենք, պարզվեց՝ մի ճամպրուկն ուղղակի չի անցնում վագոնով:
    - Մեկնումեկդ վեր կկենա՞ք ճամպրուկս դնեմ աթոռին: Դեռ էլի մարդիկ են գալիս, հետև էլ չի գնում ճամպրուկս:
    Անտարբեր լռություն: Հոլանդական սառը, էգոիստ անտարբերություն: Սոֆյան նույնը կրկնեց համարյա գոռալով: Մի աղջիկ մուննաթը դեմքին վեր կացավ:

    Սրջանենք Սխիպհոլում իջել են, մեզ են սպասում, մինչև Հաագա չեն գնացել: Պարբերաբար զանգում է:

    12:40: Գնացքը դեռ չի շարժվում: Բարձրախոսով հայտարարեցին, որ հիմա էլ փորձում են հետևի վագոններից պոկվել, չի ստացվում: Գնացքը ցնցվեց: Մեկ, երկու, երեք, ու պոկվեց: Մարդիկ ուրախ բացականչեցին: Ճամպրուկավորները լարված են: Մի քանի հոգի արդեն բաց են թողել չվերթները ու չգիտեն՝ ինչի համար են Սխիպհոլ հասնում: Սոֆյան գժված էր. «Եթե չհասնեմ չվերթիս, ես անտուն եմ»: Ասածի մեջ ճշմարտություն կար. վերադառնում էր Նոր Զելանդիա, սենյակը հանձնել էր արդեն, իսկ մինչև օգոստոսի վերջ բոլոր չվերթները զբաղված էին:

    12:50, վերջապես շարժվեցինք: 13:00, հասանք Սխիպհոլ: Վազում ենք դեպի ռեգիստրացիան: 13:10, հասել ենք: Սրջանն ու Յովաննան էլ են գալիս, մինչ Սոֆյան կշռում է հսկայական ճամպրուկը, ստիպված լինում որոշ բաներ հանել միջից, որովհետև շատ ծանր է լինում:

    13:15, ռեգիստրացիան ավարտվեց: Սոֆյան պինդ գրկեց բոլորիս ու վազեց դեպի ինքնաթիռը: Բարի ճանապարհ, Սոֆյա: Երանի՜ քեզ, երկու օրից տանը կլինես:

    Սրջանը, Յովաննան ու ես մի քիչ պտտվեցինք Սխիպհոլում, I amsterdam գրությունը գտանք, որի մոտ ամեն իրեն հարգող տուրիստ նկարվում է, իսկ ես 2007-ից մինչև էսօր ոչ մի նկար չունեի էնտեղ: Հետո իջանք կայարան՝ Հաագա գնալու:

    Կայարանում պարբերաբար հայտարարում են, որ գնացքներն ուշանում են, ուղղությունները փոխում կամ քենսըլվում, որովհետև Ամստերդամ հարավի ու Սխիպհոլի արանքում մի գնացք «դեֆեկտ» ունի: Ու ես բոլորից լավ գիտեմ, թե այդ ինչ գնացք է...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.08.2013), einnA (03.08.2013), Freeman (01.08.2013), Ruby Rue (31.07.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (03.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նիկեա (05.08.2013), Ուլուանա (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •