Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ըստ ժամանակակից աշարհի կանոնների, մենք հիմա պիտի ատեինք իրար, պիտի իրար տեսնելիս կա՛մ գզեինք միմյանց, կա՛մ ցուցադրաբար արհամարհեինք: Բայց ես քեզ ընկալում եմ որպես իմ մի ուրիշ տեսակ, որպես այն մարդը, որը կդառնայի, եթե կյանքիս տարբեր հատվածներում այլ որոշումներ ընդունեի: Ուրիշ կյանքում գուցե մտերիմ ընկերուհիներ լինեինք, միասին սուրճի բաժակներ դատարկեինք, տղամարդկանցից խոսեինք, քաջալերեինք իրար: Բայց էսօրվա աշխարհը դա թույլ չի տալիս մեզ, ու ամենաշատը, որ կարող եմ անել, քո համերգին գալն է ու ասելը, որ դու գերազանց արտիստ ես: Էսօրվա աշխարհը թույլ չի տալիս, բայց քեզ գրկում եմ ամեն անգամ տեսնելիս:

Քեզ ճանաչում եմ գրեթե այնքան լավ, ինչքան ինքս ինձ: Լրիվ թափանցիկ ես ինձ համար: Կարծես նույնիսկ զգում եմ քո ցավը և ուզում եմ ձեռք մեկնել: Ու երազում եմ, որ մի օր հանդիպենք բոլորովին այլ պայմաններում, որտեղ աշխարհն իր օրենքները չի թելադրի, նստենք ու մի կուշտ զրուցենք:
Ու էս տարօրինակ, տարօրինակ կյանքը մեզ ավելի ու ավելի ա մոտեցնում։ Եթե չիմանայի, որ մի հոգի ահավոր կնեղվեր դրանից, կընդունեի Օրհուսում անչովիս ուտելու հրավերը։ Ուզում եմ մի օր հանդիպել քեզ, դեմ-դիմաց՝ միայն երկուսս, պինդ գրկել, կուշտ լացել հետդ ու անգամ երգել։ Բայց էս անիծյալ հանգամանքները թույլ չեն տալիս, որովհետև էսպիսի հասարակական կոնստրուկտում մենք պիտի ատենք իրար։ Մենք հաճախ ենք քննադատության արժանանում հրապարակայնորեն իրար դրական վերաբերմունք ցուցաբերելիս, որովհետև մեր փոխարեն որոշել են, որ մենք թշնամիներ պիտի լինենք։ Իսկ ես ուղղակի ափսոսում եմ, որ հանգամանքները բոլորովին այլ կերպ չեն դասավորվել, ուղղակի ափսոսում եմ, որ պիտի ենթարկվենք այս աշխարհի օրենքներին։