Ժամանակին ինձ համար շաբաթ-կիրակիները սրբություն էին: Ինչ ուզում էր, լիներ, ես էդ օրերին պիտի հանգստանայի. ոչ մի գործ, ոչ մի դաս: Բայց արդեն մի ամսից ավելի է, ինչ շաբաթը գոնե մի օր հանգստանալը երջանկություն է, երբ անգամ մինչև ուշ երեկո աշխատելը չի փրկում: Ինչ խոսք, պատճառը նաև այն է, որ երկուշաբթի օրերը դաս եմ տալիս, ու հաճախ հերթական դասը չվերջացրած ուրբաթ երեկոյան յոթ-ութի կողմերը ասում եմ՝ ֆաք իթ, վեշերս հավաքում, գնում տուն, որ շաբաթ-կիրակի աշխատեմ:
Բայց նաև սկսել եմ սիրել էս վիճակը: Կիրակի առավոտը վեր եմ կենում, սուրճ-մուրճ, նախաճաշ, փաթաթվում ադյալի մեջ, միացնում երաժշտությունն ու անցնում գործի: Մեկ-մեկ նույնիսկ կիրակի աշխատելն ավելի արդյունավետ է լինում, քան մյուս օրերին:
Հիմա էլ անհամբեր սպասում եմ, թե երբ է Զատիկի արձակուրդը գալու, որ հասցնեմ գոնե խանութ գնալ, հոդվածներս էլ վերջացնեմ, ուղարկեմ գիտական ամսագրերին:
Ու մեկ էլ արձակուրդ եմ ուզում: Ու մեկ էլ գարունը չի գալիս, ու դա շատ ավելի տխուր ա, քան ամռան չգալը: Բայց դե օրերը երկարել են, էդ էլ է բան:




Մեջբերել
Էջանիշներ