User Tag List

Էջ 28 80-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #406
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմվածք կա, մրցույթ՝ չէ Սովորաբար հակառակն ա լինում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.06.2014)

  3. #407
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ուշադիր հետևես, հաստատ ամեն օր ինչ-որ բան կյանքում առաջին անգամ ես անում: Ես էսօր կյանքիս մեջ առաջին անգամ լուսաբացից առաջ քննություն հանձնեցի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.11.2012), Sambitbaba (18.06.2014), Smokie (27.11.2012), Նաիրուհի (29.11.2012), Ռուֆուս (27.11.2012)

  5. #408
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր կյանքերս սպառել էի, մի հատիկ էր մնացել: Դրանով անընդհատ սունկ ու այլ զրթիկներ ուտելով մի կերպ ձգեցի մինչև վերջին աշխարհ, բայց քեզ չկարողացա հաղթել, GAME OVER էղա: Հիմա երկու ընտրություն ունեմ. կա՛մ խաղը լրիվ նորից սկսել, կա՛մ մի կողմ շպրտել և ուրիշ խաղ խաղալ: Ես ընտրում եմ երկրորդը: Մնաք բարով զանազան դժվար ու հեշտ մեռնող դևեր, սնկեր, ծաղիկներ ու կյանքեր: Իմ նոր ընտրության մեջ ես անմահ եմ, դևեր չկան:

    ***
    Մտքովս չէր անցնում, որ ի սկզբանե գիտեիր՝ սև եմ: Առանց կասկածելու, թվացյալ հաղթանակներով բոլորին խաղից դուրս հանեցի ու հասա վերջին, բայց դու շերիֆն էիր, հենց սկզբից ինձ էիր ստուգել: Պիտի որ քվեարկությամբ ինձ հանեիր խաղից: Բայց չէ, դու նախընտրեցիր խախտել կանոնները, ու ինձ գիշերը խփեցիր:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.11.2012, 01:22:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.12.2012), Rhayader (30.11.2012), Sambitbaba (18.06.2014), Smokie (29.11.2012), Yevuk (01.12.2012), Գալաթեա (30.11.2012), Թամարա (02.01.2013), Նաիրուհի (30.11.2012)

  7. #409
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հանկարծ հայտնաբերեցի, որ մյուս տարի էս ժամանակները Հայաստանում եմ լինելու: Արդեն վերադարձած: Ու սկսեցի լացել: Անօգնականությունից:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.12.2012), Katka (30.11.2012), Rhayader (30.11.2012), Sambitbaba (18.06.2014), Yevuk (01.12.2012), Գալաթեա (30.11.2012), Նաիրուհի (30.11.2012)

  9. #410
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գիշեր տանը մենակ եմ. Լիլին յարի մոտ ա մնալու, Սոնյան էլ գնացել ա ծնողների մոտ: Մտածեցի՝ մարդ-մուրդ հրավիրեմ, թեյ խմենք, երեկոն միասին անցկացնենք: Մեկ էլ հիշեցի՝ ախր ստեղ ոչ մեկ չունեմ, որ տուն կհրավիրեի: Հետո ինձ մխիթարեցի. ոչինչ, գոնե մի քիչ տկլոր ման կգամ:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.12.2012), einnA (14.12.2012), Freeman (01.12.2012), Sambitbaba (18.06.2014), Smokie (01.12.2012), Արէա (01.12.2012), Գալաթեա (01.12.2012), Թամարա (02.01.2013), Նաիրուհի (01.12.2012), Շինարար (01.12.2012), Ուլուանա (01.12.2012)

  11. #411
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկն ասում էր, որ երբ ջերմաստիճանը մինուս տասից իջնում է, քչերն են համարձակվում հեծանիվով ճամփորդել, չնայած այլևս ճանապարհները սղլիկ չեն լինում:
    - Ցրտահարությունից են վախենում,- ասում էր:

    Մի ամիս ավտոբուսի ձեռքին գժվելուց հետո որոշեցի գոնե ամսական քարտից հրաժարվել ու նորից անցնել հեծանիվի: Մտածում էի՝ եթե եղանակը շատ վատ լինի, կքայլեմ կամ երբեմն-երբեմն ավտոբուս նստելու ճոխություն ինձ թույլ կտամ: Համենայնդեպս, ուշ ժամերին այլևս չեմ ներվայնանա, եթե ստիպված լինեմ ոտքով գնալ:

    Յոենսուում ցերեկները մինուս տասներեք-տասնչորս է: Ձյուն եկել է արդեն ու նստել: Իսկապես, հեծանվորդների թիվը խիստ նվազել է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ավտոբուսից օգտվողները շատացել են: Ամեն անգամ համալսարանի ճամփին տեսնում եմ ոտքով քաղաք իջնող ահել-ջահելների: Ու մտածում եմ՝ բա լավ, էս երկրի քաղաքապետը (կամ ով պատասխանատու է) սիրտ չունի՞, որ տրանսպորտի հարցը կարգավորի: Ախր էսպես չի կարելի: Մտածում-մտածում եմ և ուրախանում, որ դեռ կարող եմ հեծանիվ քշել:

    Իսկապես, մինուս տասից ցածր ջերմաստիճանի դեպքում ճամփաները չեն սահում: Միայն պիտի զգույշ լինես, երբ քիչ ձեռք տված ձյան միջով ես անցնում: Էդ ժամանակ հեծանիվը երերում է, ճռճռթում ճիշտ այնպես, ինչպես ինքնաթիռն ամպերի միջով անցնելիս: Այնուամենայնիվ, դա կանխատեսելի վիճակ է, ու կարողանում ես հավասարակշռությունդ պահել, մինչդեռ սառույցի դեպքում ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ գետնին հայտնվելուց հետո նոր հասկանում ես՝ ուփս, սղացի:

    Ձյան միջով քշելը մի բան է, ձյան տակ քշելը՝ լրիվ ուրիշ: Էսօր առաջին անգամ էր, որ ճամփին նաև ձյուն էր գալիս: Դա կարող է տհաճ լինել, որովհետև լցվում է աչքերիդ մեջ՝ մարմնիդ միակ մասը, որը չես փակել ցրտից պաշտպանվելու համար: Հասնում ես համալսարան, ու վրադ՝ լիքը ձյուն: Լսարան մտնելուց առաջ պիտի թարթիչներիդ արանքից հատիկ-հատիկ սառցի կտորները հանես: Հետո շարֆդ ես թափ տալիս: Քարացել է: Ճիշտ էնպես, ինչպես փոքր ժամանակ ձյան մեջ խաղալուց հետո էր, որ սիրում էի ծալել, ու սառցի կտորները կտոր-կտոր ընկնում էին:

    Համակուրսեցիներիցս շատերն էլ այլևս հեծանիվ չեն քշում: Ասում են՝ ցուրտ է: Նրանք, ովքեր քշում են, էլի բողոքում են՝ ցուրտ է, ու տեղ հասնելուն պես իրենց գույնզգույն շարֆ-գլխարկների վրայից ձյունը թափ տալուց բացի ստիպված են լինում առանձին-առանձին մարմնի տարբեր մասերը հալացնել: Թաքուն ժպտում եմ, որովհետև սովորաբար իմ ոչ մի տեղը, ոչ անգամ ձեռքերս չեն սառցակալում: Ավելին՝ վերելքների ժամանակ նույնիսկ քրտնում եմ: Ուղղակի ցրտից պաշտպանվելու ինչ-որ հետաքրքիր գիտելիքներ ունեմ, որոնք չեմ հիշում՝ երբ եմ ձեռք բերել, բայց հաստատ ինչ-որ մի ժամանակ ցուրտը զգալու համար տնից դուրս գալու կարիք չի եղել:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2012), Sambitbaba (18.06.2014), Smokie (05.12.2012), Գալաթեա (05.12.2012), Թամարա (02.01.2013), Նաիրուհի (05.12.2012), Շինարար (04.12.2012)

  13. #412
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն բառեր, որոնք ինձ ներվայնացնում են.
    հայրենիք
    հայրենասեր
    պայքար(ող)
    վեհ <- Լիլի ցավը տանեմ, պրոբլեմը շատ ճիշտ ներկայացրել ա
    սեր
    երկրորդ կես
    կյանքի ընկեր
    անկեղծություն

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.06.2014)

  15. #413
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բարև Անուշ ջան,
    ամսի 23-ի ցերեկը կամ երեկոյան կգամ ձեր տուն»:
    Ջոկու՞մ եք՝ աշխարհի վերջից հետոյի կյանքս եմ պլանավորում

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.12.2012), Sambitbaba (18.06.2014), Smokie (07.12.2012), Նաիրուհի (08.12.2012)

  17. #414
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց կկարողանա՞մ նորից հարմարվել Հայաստանին: Ինչու՞ եմ հրաժարվում էս խախանդ, սիրուն կյանքիցս: Գալիս եմ Հայաստան ի՞նչ անեմ: Ախր լրիվ հեռացել եմ էդ իրականությունից, ախր մոռացել եմ ինչպիսին էր Հայաստան կոչվող էդ հրեշը:

    Էսօր հայտնաբերեցի, որ Հայաստանում կա Գոռ Թամազյան ու կան զանազան մարդկանց վրա նրան քսի տվողներ: Հայտնաբերեցի, որ կա պատանի ընթերցասերների արդեն նախկին նախագահ Մանուկ Մնգոյան, որը արդեն վեր-վեր ա թռնում: Հայտնաբերեցի, որ էս թանկուկրակ Ֆինլանդիայում ներմուծված նուռը նույն գինն ունի, ինչ Հայաստանում: Ու էդ նուռը սկսեցի ագահաբար ուտել, որովհետև գուցե մյուս տարի դա ինձ համար ավելորդ շռայլություն լինի:

    Չէ, բայց ախր ինչու՞ եմ հետ գնում Հայաստան: Ինձ պե՞տք ա: Ես ուզում եմ կարողանալ ամեն տարի ուզածիս չափ նուռ ուտել:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2013), erexa (09.12.2012), Freeman (14.12.2012), Sambitbaba (18.06.2014), Արէա (09.12.2012), Գալաթեա (09.12.2012), Դատարկություն (09.12.2012), Նաիրուհի (09.12.2012), Շինարար (09.12.2012), Ռուֆուս (13.12.2012)

  19. #415
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի լավ ընկեր ունեի, ինքը շատ լավ գիտեր, որ մի բան խնդրում էր, ասում էի՝ ժամանակ չունեմ, էդ կրուտիտ էր ու իրականում նշանակում էր՝ չեմ ուզում անել: Միշտ ասում էր՝ եթե մի բան ուզում ես անել, նույնիսկ ամենազբաղված ժամանակ կկարողանաս անել:

    Ու հիմա, երբ ընկերուհիներիցս մեկին գրեցի, որովհետև մի քանի ամիս չէինք խոսել, չնայած ինքն ամբողջ օրը օնլայն ա, հարցրի՝ ուր ա, ինչու՞ չի էրևում, ասեց՝ ժամանակ չունի: Բայց բոլորից լավ գիտեի նրա առօրյան ու գիտեի, որ ինքը բնավ ժամանակ չունեցողներից չէ:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.12.2012), Sambitbaba (18.06.2014), Դատարկություն (14.12.2012), Նաիրուհի (14.12.2012), Շինարար (14.12.2012)

  21. #416
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան եմ հասկացել. եթե ինչ-որ մեկը դեբիլ ա ու ամեն կերպ փորձում ա խելոքանալ, ավելի ա դեբիլանում: Նենց որ երևի ճիշտ ա հաշտվել դեբիլության հետ ու ոտքը վերմակի երկարությամբ մեկնել:

    Մեկ ա, այ դեբիլ, քո ոչ մի նոր գիտելիքով չես զարմացնի ինձ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2012), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (14.12.2012)

  23. #417
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսեինք նույն երաժշտությունը, անգիր իմանայինք բոլոր երգերը, երգեինք միասին, միասին համերգ գնայինք, կանգնեինք առաջին շարքում, գրկեինք իրար ու երգեինք: Կարդայինք նույն գրքերը, մեզ դուր եկած տողերը կպցնեինք պատերին, քննարկեինք, վիճեինք, գրեինք միասին, քննադատեինք միմյանց: Ճամփորդեինք միասին, նոր քաղաքներ մաշացնեինք երկուսով, կիսեինք հիշողությունները, զգացողություններն ու տպավորությունները: Սիրեինք իրար:

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2013), einnA (02.01.2013), Freeman (29.12.2012), Moonwalker (29.12.2012), Ruby Rue (29.12.2012), Sambitbaba (18.06.2014), Ամպ (03.01.2013), Անվերնագիր (06.01.2013), Գալաթեա (29.12.2012), Դատարկություն (29.12.2012), Թամարա (02.01.2013), Նաիրուհի (02.01.2013)

  25. #418
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ ձեռքս դնում եմ սրտիս ու ինքս ինձ խոստանում, որ 2013-ը լինելու է առանց տղամարդկանց (մաքուր հայերենով՝ առանց անձնական կյանքի), կողքից բոլ-բոլ սեր-մեր են մաղթում: Մարդկանց մաղթանքները հետ տալ կարելի՞ ա:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2013), cold skin (14.01.2013), erexa (09.01.2013), Sambitbaba (18.06.2014), Անվերնագիր (06.01.2013), Թամարա (02.01.2013), Նաիրուհի (02.01.2013), Վոլտերա (02.01.2013)

  27. #419
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ինչքա՞ն աներես պիտի լինի, չեմ հասկանում: Սեպտեմբերին երկու շաբաթ պահելուց (և շնորհակալություն չստանալուց) հետո հիմա էլ նեղ ակնաճեղքերը թրթռացնում ա ու ակնարկում, որ փետրվարին ապրելու տեղ չունի:

    Տո փախար դու: Գնա, դրսում մնա: Ես որ հաստատ քեզ իմ տուն չեմ թողնելու:

    Հա, գիտեմ, չար եմ:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2013), Sambitbaba (18.06.2014), Արէա (09.01.2013), Շինարար (09.01.2013), Ուլուանա (09.01.2013), Վոլտերա (09.01.2013)

  29. #420
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարմացում.

    Սատկած մտնում եմ տուն:
    - Ցու՞րտ էր դրսում,- հարցնում ա:
    - Չէ,- ասում եմ, որովհետև արագ քշելուց քրտնել էի ու ընդհանրապես նույնիսկ -15-ին նենց եմ հագնվում, որ շոգում եմ:
    Նեղ ակնաճեղքերը նորից իրար են գալիս: Նշանակում ա՝ ինչ-որ նորություն պիտի հայտնի: Հետն էլ կայծեր ա արձակում: Նշանակում ա՝ լավ նորություն: Մտածում եմ՝ ինչ լավ ա, աչքիս մնալու տեղ գտել ա, էլ իմ վզին չի մնա:
    - Որոշել եմ հունվարի վերջին հետդ Խրոնինգեն գալ:
    Դեմքս մռայլվեց, մի հազար հատ գույն փոխեց: Զոռով ժպտալով պատասխանեցի.
    - Բայց ես ուղիղ չեմ գնում, ճամփին մի օրով Կոպենհագեն եմ մտնելու:
    Դե իրականում էնքան էլ սուտ չէր, էրեկ էդ տարբերակն էլ էի հաշվարկում, բայց ծուլությունս ու ճամպրուկիս մեծությունը լավ իմանալով՝ երևի կանգ առնեի ամենակարճ տարբերակի վրա:
    - Ուրեմն հետդ Կոպենհագեն կգամ:
    Էլի դեմքիս գույնը փոխվեց: Ի՞նչ լուծում կարելի ա գտնել, ո՞նց պոկվեմ:
    - Լավ, դեռ պիտի փոփրվի դա:
    - Եթե նույնիսկ Աֆրիկա գնաս, հետևիցդ կգամ:

    Չհարցրի՝ մնալու տեղ ճարե՞լ ա: Բա որ հետևիցս էլ տունս գա:

    Ախր ո՞ր մեղքիս համար: Ախր ի՞նչ սխալ բան եմ արել, որ էս շեղաչ նըվնըվը կպել ա ջանիս

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.01.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (10.01.2013), Շինարար (10.01.2013), Ուլուանա (09.01.2013)

Էջ 28 80-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •