User Tag List

Էջ 73 80-ից ԱռաջինԱռաջին ... 2363697071727374757677 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,081 համարից մինչև 1,095 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1081
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր բան է երեք տարի անց նորից հանդիպելը: Էդ հանդիպումը հիշեցում էր, թե ոնց էր ամեն ինչ ուղիղ երեք տարի առաջ՝ Դանիա գալուցս մի քանի շաբաթ առաջ: Էս ընթացքում երկուսս էլ փոխվել էինք: Ինքը դեռ Հայաստան վերադռնալու ու մարդկանց էնտեղ վերադարձնելու տեսլական ունի, ես արդեն հույսս կտրել եմ:

    Որ մտածում եմ, էս երեք տարիների ընթացքում ինչ ասես գլխովս չի անցել: Եկել եմ այստեղ երազանքներով լցված ու հավատալով, որ ուղեղը գնահատվում է: Երեք տարի անց կանգնել եմ նույն խնդրի առաջ, ինչը դեռ 2011-ին ինձ Հայաստանից դուրս շպրտեց․ միջին տարիքի դոցենտ ու գիտական կոչմանը ոչ համապատասխան տղամարդն ուզում է ամեն ինչ անել, որ չմնամ տարածքում։ Հայաստանում ավելի ակնհայտ էին ղեկավարի վախերը, իսկ ես՝ պակաս համարձակ, առանց բարձրաձայնելու, թե ինչ եմ ուզում։ Իսկ ուզու՞մ էի արդյոք ամբիոնում մնալ։ Իսկ հիմա բավական ռիսկով եմ, որ ղեկավարիս երեսին շպրտեմ ամբողջ մտածածս։ Ու շպրտեցի։

    Չգիտեմ՝ ուրիշ երկրներում ոնց, բայց Դանիայում գիտական ղեկավարի դերը բացի թեզի վերաբերյալ խորհրդատվությունից, նաև օգնում է կարիերայի ճիշտ լուծումներ գտնել։ Իսկ հիմա իմ ղեկավարն ինձ փաստացիորեն թողել է բորդյուրին՝ դեմքին "I'm sorry" արտահայտությունը, հեռանկարում՝ մի ամսվա ձրի աշխատանք: Ու չեմ համբերում, թե երբ են էս հինգ շաբաթներն անցնելու, որ էս ամբիոնից հնարավորինս հեռու փախչեմ:

    Անցյալ շաբաթ էլ պարսկական մի գիտական խմբից նամակ էի ստացել: Ասում էին՝ հոդվածս կարդացել են, իրենց պրոֆեսոր է պետք, որ օգնի իրենց հոդվածը գրելուն: Ահագին շոյվեցի, որ ինձ պրոֆեսորի տեղ են դրել, պատասխանեցի, որ պրոֆեսոր չեմ, բայց կարող եմ օգնել: Ու նստած մտածում եմ․ բայց իրոք, էն, ինչ իրենց պետք է, մեր ոլորտի պրոֆեսորներից գրեթե ոչ ոք չի կարող անել, իսկ ջահել գիտնականներից՝ մի քանիսը: Ու ինչքա՜ն ծուռ է էս աշխարհը, որ հենց էդ ջահել գիտնականներն են մնում բորդյուրին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.03.2017), laro (27.03.2017), Mr. Annoying (27.03.2017), Progart (13.07.2017), Smokie (08.09.2017), Մուշու (27.03.2017), Նաիրուհի (28.03.2017), Նիկեա (29.03.2017)

  3. #1082
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակադեմիական տեքստ գրելու մասին ինչ գրականություն ասես չեմ կարդացել, ինչ սեմինարի ասես չեմ մասնակցել, բայց վերջը մի եզրակացության եմ հանգել․ էն, ինչը հեղինակի համար աշխատում ա, չի նշանակում, որ բացարձակ ճշմարտություն ա: Ասենք, մեկը խորհուրդ ա տալիս առավոտը շուտ զարթնել, ինտերնետն անջատել ու ուղիղ չորս ժամ գրել, հետո անցնել ուրիշ գործերի: Մյուսը եքա սխեմա ա առաջարկում գրականություն-բան կարդալով, նշումներ անելով, հետո առնվազն ամեն օր քսան րոպե գրելուն: Մի երրորդն էլ առաջարկում է քսանհինգ րոպե գրել, հինգ րոպե դադար տալ, հետո էլի քսանհինգ րոպե գրել: Սրանցից ոչ մեկը չի աշխատում:

    Իմ լիմիտն օրը 500 բառն է: Ես օրը 500 բառից շատ ակադեմիական տեքստ չեմ կարող գեներացնել՝ անկախ նրանից, թե կոմպի մոտ ինչքան կնստեմ: Ընդ որում, էդ 500 բառը սովորաբար քսան րոպեում եմ գրում: Ճիշտ է՝ պատահում են էսօրվա պես օրեր, երբ մոտ վեց ժամ տանջվում եմ էդ բառերի վրա (դե արանքում կարդալով, հղումներ դնելով), բայց հիմնականում քսան րոպեի կենտրոնացած աշխատանք է, որից հետո ուղեղս ստոպ է տալիս: Ու ամենահետաքրքիրն այն է, որ էդ 500 բառը հեռու է կատարելությունից: Հետո ամենաքիչը մի երեք-չորս ժամ է պետք լինում մարդավարի տեսքի բերելու համար ու մի էդքան էլ տպագրելի տեսքի հասցնելու համար: Բայց հետո՝ հաջորդ օրը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ինչքան շատ ժամանակ անցնի, էնքան հեշտ:

    Հիմա ասում եմ՝ նստեմ, ես էլ գիրք գրեմ, ասեմ՝ քսան րոպեում 500 բառ գրի, հետո նստի, էրեկվա գրածդ 500 բառը տեսքի բեր: Գիտեմ, որ ուղղակի չի աշխատելու, որովհետև ամեն մեկն իր գրելու ձևն ունի: Ինձ թվում ա՝ էս բոլոր սեմինարները պիտի ավելի շուտ ոճաբանության ու ֆորմատավորման վրա խորանան, ոչ թե՝ ոնց գրելու: Ոնց գրելու մասին մենակ մի խորհուրդ կարելի ա տալ. երեք տարի PhD ես անելու, վերջում հաստատ կջոկես, թե քեզ համար ինչն ա աշխատում:

    Հա, ինչ էի ասում: Մնաց մի 9000 բառ գեներացնեմ, ու թեզս պատրաստ կլինի։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.03.2017), Mr. Annoying (29.03.2017), Progart (13.07.2017), Smokie (08.09.2017), Srtik (31.03.2017), Մուշու (03.04.2017), Նաիրուհի (04.04.2017), Նիկեա (29.03.2017), Ուլուանա (29.03.2017)

  5. #1083
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես, որ քաղաքում չափից դուրս երկար ես ապրել, երբ համերգին պատահաբար հանդիպում ես նախկին սիրուդ: Այս ընթացքում որքա՜ն ես սարսափել ու միևնույն ժամանակ ցանկացել, որ առանց պայմանավորվածության նույն տեղում հանդիպեք: Այս ընթացքում հասցրել ես մտքիցդ ցրել նրան ու կամաց-կամաց մոռանալ՝ թաղվելով քեզ բաժին հասած երջանկության մեջ, որի համն ինքն այդպես էլ չի իմանա: Ամեն դեպքում, այս համերգին նրան տեսնելու հավանականությունը մտքովդ անցկացրել ես ու եզրակացրել, որ հավանաբար նա Կոպենհագենում չի լինում, դժվար գա:

    Համերգասրահի դռները բացվելուց կես ժամ առաջ մուտքի մոտ կանգնած ես սիրելիիդ հետ, ու իրար գրկելով փորձում եք արևի վերջին շողերի տակ տաքանալ: Դռները բացվելուց կես ժամ առաջ երկու սիլուետ ես նկատում ու սիրելիիդ զգուշացնում, որ անակնկալ է սպասվում:

    Սիլուետները մոտենում են մուտքին ու բարևում: Նախկին սերդ իր ներկա սիրու հետ է` դեղնակտուց մի սիրունիկ: Ինձ չդիմացավ, պրոֆեսորին չդիմացավ, դեղնակտուցի մոտ գնաց, որը բացի նրանով հիանալուց ուրիշ ոչինչ չի անում:

    Նախկին սերս ասաց՝ բա չե՞նք բարևում իրար: Մոտեցա ու ամենայն սառնությամբ գրկախառնվեցի: Սիրունիկը փորձեց զրույցներ սկսել՝ հարցնելով, թե ինչով ենք զբաղվում ու ոնց ենք ծանոթացել:

    Դռները բացվեցին, ու բեմի դիմաց չորսով էինք՝ նախկին սերս ներկա ընկերուհու հետ, ես ու ներկա սերս, բայց շուտով պիտի ներկա սիրուս նախկին սերը հայտնվեր:

    Մի պահ ինձ թվաց, թե չեմ կարողանալու համերգը վայելել: Սիրունիկը հայացքը չէր կտրում ինձնից: Ես այս համերգին գրեթե երեք տարի սպասել եմ: Պե՞տք է արդյոք թույլ տամ, որ նախկին սերս իր սիրունիկի հետ փչացնի տրամադրությունս:

    Մոտեցա բարին ու միկկելեր գարեջուր պատվիրեցի: Ընկերս զարմացավ, որ երկուշաբթի օրով խմում եմ: Համերգը լավն էր: Համերգը շատ լավն էր:

    Համերգից հետո հայհոյում էի: Հայհոյում էի նախկին սիրուս, նրա դեղնակտուց ընկերուհուն ու նրանց ներկայությունը համերգին: Հայհոյում էի ու տալիս հարցեր, որոնք տալիս էի երկու տարի առաջ ու պատասխանները չէի գտնում:

    Միակ լավ բանը, որ մնացել է նախկին սիրուցս, Լիզա Հանիգանն է:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.04.2017), Cassiopeia (05.04.2017), laro (04.04.2017), Progart (13.07.2017), Smokie (08.09.2017), Մուշու (05.04.2017), Նաիրուհի (05.04.2017), Նիկեա (04.04.2017)

  7. #1084
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ շաբաթ երկու օրով Խրոնինգեն էինք ցվրվել՝ իմ ուսանողական ընկերների պաշտպանությանը ներկա գտնվելու: Ղեկավարս որ իմացավ՝ երկու ազատ օր եմ վերցնում, շատ քաղաքավարի կերպով հարցրեց, թե արդյոք կարող եմ նման բան ինձ թույլ տալ: Ասեցի, որ կփորձեմ էնտեղ էլ աշխատել:

    Խրոնինգենում, իհարկե, մատը մատիս չխփեցի, եթե չհաշվենք գրածս մի երկու մեյլերը, որոնք թեզիս հետ խիստ անուղղակի կապ ունեին: Բայց վերադարձա լիքը էներգիայով լցված: Էրեխեքի թեզերը հետս բերել եմ, որ կրկնեմ իրենց թեզերի կառուցվածքը: Մեր համալսարանում փորձ չունեն էս տիպի թեզերի: Դրա համար դժվարանում էի կառուցվածքը գծելիս: Դե ձեռքի հետ էլ ահագին հոգեբանական օգնություն ստացա: Երբ տեսնում ես՝ ընկերներդ հաղթահարել են դժվարությունները, մտածում ես՝ դու էլ ես կարող: Ու էդպես ոգևորված էսօրվանից գործի անցա՝ 500-ի փոխարեն 2000 բառ գրելով:

    Ճաշի ժամին Քրիստան ասաց, որ հեչ սթրեսված չեմ երևում: Ընկերս էլ է անընդհատ ասում, որ թեզս ոնց որ վերջին բանը լինի, որ ինձ անհանգստացնում է: Իրոք, կա էդպիսի բան: Էն, ինչը միայն իմ ձեռքերում է, սովորաբար սթրեսի աղբյուր չի դառնում: Ասենք, քսան օրից չգիտեմ՝ հետս ինչ է լինելու: Մի քանի ամսից էլ սկի ապրելու տեղ չենք ունենալու: Սրանք անհանգստության ավելի լուրջ հարցեր են, քան մի թեզ, որը հաղթահարելու միայն մի ձև կա. նստել ու գրել:

    Օլբորգի համալսարանից մերժում ստացա: Էնքան տարօրինակ էր. տխրելու փոխարեն ահագին թեթևություն իջավ վրաս: Պատասխան ստանալը անկախ նրանից, թե ինչ բովանդակությամբ է, ավելի լավ է, քան ասեղների վրա սպասելը: Իսկ ի՞նչ եմ անում, երբ մերժում եմ ստանում: Ժամանակ չեմ կորցնում: Անմիջապես մի դիմում էլ Ստոկհոլմ ուղարկեցի: Էնտեղից էլ մերժեն, ուրիշ տեղ կդիմեմ: Կդիմեմ էնքան, մինչև մի տեղ ընդունեն:

    Խոսքը մեր մեջ, սպասվելիք փոփոխություններն ինձ մենակ ուրախացնում են: Անգամ անորոշ ժամանակով գործազուրկ լինելու հեռանկարը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.04.2017), Mr. Annoying (10.04.2017), Smokie (08.09.2017), մարդագայլուկ (10.04.2017), Նաիրուհի (11.04.2017), Նիկեա (10.04.2017), Ուլուանա (11.04.2017)

  9. #1085
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքիս դանիացիները Զատկից առաջ արագ-արագ գործերը վերջացնում են, որ հանգիստ արձակուրդ գնան. երկրորդ պոստդոկի պատասխանը չուշացավ։ Էնքան հետաքրքիր է. թե՛ Օլբորգի, թե՛ Կոպենհագենի դեպքում դիմել էի էնպիսի պոստդոկների, որոնց պահանջներին ոչ լրիվ էի համապատասխանում։ Հիմնականում խնդիրը ոլորտն էր. մի դեպքում կոգնիտիվ հոգեբանություն, մյուս դեպքում՝ համակարգչային լեզվաբանություն։ Թե չէ տպագրությունների ու դասավանդման փորձով լրիվ իրենց ուզածն էի։

    Ուրեմն երկար-բարակ գնահատական ստացա։ Սիվիս մանրամասն քրքրել են, տպագրություններն էլ հետը։ Երկու դեպքում էլ գնահատականն էսպիսին էր՝ դու լավն ես, բայց էնքան էլ չես համապատասխանում մեր ոլորտին։ Բայց Օլբորգի դեպքում վերջնական եզրակացությունը մերժումն էր, Կոպենհագենի դեպքում՝ հաստատումը։ Իհարկե, ուրախանալու համար դեռ շուտ է, որովհետև դեռ պիտի ևս երկու փուլ հաղթահարեմ, բայց ամենադժվարն էս մեկն էր։ Մնացածը կախված է նրանից, թե քանի մրցակից տակը մնաց ու նրանցից քանիսն են դանիացի։ Բայց խոխմ կլինի, եթե անցնեմ. տասը տարի առաջ մտքովս կանցնե՞ր, որ մի օր համակարգչային լեզվաբանությամբ եմ զբաղվելու։

    Թեզիս քիչ մնաց։ Երկնքից ընկած նվեր է ինձ համար Զատկի արձակուրդը. համալսարանի շենքը դափ-դատարկ, ոչ ոք չի խանգարում, ոչ մի ավելորդ աղմուկ։ Նստիր ու կենտրոնացիր աշխատանքիդ վրա։ Անգամ հաճույք եմ ստանում աշխատանքիցս։

    Էսօր երեք տարին է լրանում, ինչ Դանիայում եմ։ Գրողը տանի, երեք տարի։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.04.2017), Mr. Annoying (12.04.2017), Smokie (08.09.2017), Գաղթական (17.04.2017), մարդագայլուկ (13.04.2017), Մուշու (13.04.2017), Նաիրուհի (12.04.2017), Նիկեա (13.04.2017)

  11. #1086
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեզի վերջին ամիսների սթրես էդպես էլ չունեցա։ Կես տարի առաջ ավելի սթրեսված էի, քան վերջին մի ամսում։ Ու զարմանալիորեն քիչ ծանրաբեռված էի։ Միակ տարբերությունն էն էր, որ շաբաթ-կիրակի ու տոն օրերին աշխատում էի։ Թե չէ երեկոյան էլի ազատ էի, յոգայի էի գնում, մեկ-մեկ ընկերների հանդիպում, կինո նայում: Ուղղակի երեկոյան ինքս ինձնով ոչ մի բան չէի նախաձեռնում․ ո՛չ կարդալ, ո՛չ նվագել։ Անկապ վեր էի ընկնում բազմոցին կամ կոմպի դիմաց։ Մեկ էլ համալսարան էի գնում ամեն օր: Ուղղակի գիտեմ, որ այլ PhD ուսանողներ անհետանում են վերջին մեկ-երկու ամիսներին՝ փակվելով մի տեղ ու թեզ գրելով: Ու ինչքան մոտենում էի վերջին, էնքան մոտիվացիաս ավելի էր մեծանում: Երևի մենակ նրանից էր երևում, որ վերջին փուլում եմ, որ օֆսումս հայտնված ցանկացած մարդ պիտի ականջիս տակ գոռար կամ ուսիս կպներ, որ նկատեի։

    Ամենալավ զգացողությունն անցյալ կիրակի էր, երբ վերջին պարբերությունը գրեցի։ Իսկ էս շաբաթ ավելի «թեթև» բաներով եմ զբաղվում․ սրբագրում, ֆորմատավորում, բյուրոկրատիա և այլն։ Ու որ հիմա հետ եմ նայում, հասկանում եմ, որ չնայած երկու ամիս նվնվում էի, թե բան չեմ գրել, իրականում թեզիս ուղիղ կեսը գրված էր, իսկ մյուս կեսն էլ գիտեի՝ ինչի մասին էր լինելու, ու ընդամենը պետք էր նստել ու գրել։ Գո՞հ եմ թեզիցս։ Եսի՞մ։ Հաշվի առնելով բոլոր տեսակի հանգամանքները՝ իրականում հպարտ եմ, որ հասցնում եմ նման որակի թեզ ժամանակին ներկայացնել։ Բայց հաշվի առնելով իմ ստանդարտները՝ ինձ մի տարի էլ պետք էր առնվազն երկու էքսպերիմենտ անելու ու դրանց հիման վրա գրելու համար։

    Մյուս շաբաթվանից շարունակելու եմ էքսպերիմենտս։ Չգիտեմ՝ ինչ տեմպով։ Բայց ամեն դեպքում նաև վերադառնալու եմ նորմալ կյանք․ գիրք եմ կարդալու, մարդկանց երես եմ տեսնելու, գուցե նաև վերջապես կիսատ թողած գրքիս վրա աշխատեմ: Ի վերջո, սկսելու ենք նոր բնակարանի որոնումները: Մայիսը եկավ, ու կյանքս նույնքան անորոշ է, որքան հունվարին էր:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.05.2017), Cassiopeia (28.04.2017), Marcus (28.04.2017), Smokie (09.09.2017), մարդագայլուկ (28.04.2017), Մուշու (28.04.2017), Նաիրուհի (28.04.2017), Նիկեա (01.05.2017)

  13. #1087
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ թեզս հանձնել եմ, կյանքումս այլ առաջնահերթություններ են հայտնվել։ Մեկ էլ դես նայեցի, դեն նայեցի, նկատեցի, որ շրջապատումս մարդ չկա։ Էս երեք տարիների ընթացքում գրեթե ում հետ ընկերացել էի, հեռացել են Կոպենհագենից։ Տակը մնացել են Անդրեասն ու Մառլենը, մեկ էլ Մագդան, որի վրա հույս դնել չի մնում։ Էդպես, որոշեցի նոր մարդկանց հետ ընկերանալ։

    Էրեկ գնացել էի էքսպատների պիկնիկի։ Մի ժամից սմոլ թոքից արդեն գլխացավ սկսվեց։ Մեծ մասն էլ բոլորովին վերջերս Դանիա ժամանածներ էին ու ահագին ջահել։ Ոչ մի ընդհանուր բան չունեինք։ Մոտ երեսուն հոգի էինք՝ շրջանով նստած, ես էլ մենակ ինձնից ձախ նստածների հետ էի խոսում։ Մեկ էլ եսիմ ոնց շրջվեցի դեպի աջ, տեսնեմ՝ Վալերիան է։ Մեր ֆակուլտետի PhD ուսանողներից է, իրար գիտենք PhD ակումբից։ Մենք երբեք էդպես մտերիմ չենք էղել, բայց էնքան լավ էր էդ պահին իրեն տեսնելը։ Ահագին կիսվեցինք մեր PhD-ական դարդերից։ Բայց դե հա նոր մարդիկ էին գալիս, ու թեմաները շեղվում էին դեպի սմոլ թոք։ Ես չգիտեմ՝ ինչու եմ էդ կարգի վատանում սմոլ թոքից։ Ախր բոլոր ճիշտ հարցերը գիտեմ, հերթով էդ հարցերը տալիս եմ, ու ոչ մի անհարմար լռություն չի լինում։ Ինտրովերտների մասին շատերն ասում են սոցիալական հմտություն չունեցող։ Բայց ես կարամ սմոլ թոքը սենց ժամերով ձգեմ, ու դա չի նշանակում, որ հաճույք եմ ստանում։

    Վերջը, Վալերիայի հետ որոշեցինք հանդիպել մոտ օրերս, իսկ ես շուտով վեր կացա, գնացի տուն։ Նենց մի տեսակ թեթևություն իջավ վրաս։ Նոր մարդկանց հետ ծանոթանալու հեռանկարից վատանում եմ, բայց մյուս կողմից էլ ինձ նոր ընկերներ են պետք հների արտագաղթի պատճառով։ Ու դեռ պիտի երեկոյան փարթիի գնայինք, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում։ Կոշմար։

    Բայց փարթիից առաջ գիտություն ու կոկտեյլներ գնացինք։ Մառլենն էլ էր էկել մեզ հետ։ Ալիզերային տեսանք։ Օլիվիայից հարցրեց։ Ասացի, որ ոչ մի տեղեկություն չունեմ իրենից։ Իրականում վերջին ինֆորմացիաս այն էր, որ երեխա է ունեցել, ու երեխայի հետ ամիսներով հիվանդանոցում էր։ Դա էլ ֆեյսբուքից եմ իմացել։ Բայց չխորացա։ Օլիվիան մեր ընկերախմբից անհետացավ մոտավորապես էն ժամանակ, երբ Ալիզերայից բաժանվեց, Լենան էլ վերադարձավ Գերմանիա։ Իսկ հիմա Ալիզերան հարցնում է՝ Օլիվիան ոնց է, ու ես ասելու բան չունեմ։

    Մեր ընկերախմբից մենակ ես, Մառլենն ու Անդրեասն ենք մնացել։ Բայց Մառլենն Ավստրիայում գործ է ճարել։ Ինքն էլ որ գնա, ահավոր կլինի։ Էս էլ իմ բախտը․ ինձ միշտ ձգում են էն մարդիկ, որոնք տեղում չեն սթրվում, դեսուդեն են գնում նոր հնարավորությունների հետևից։ Մի էդպիսին էլ ես եմ։ Չգիտեմ՝ հաջորդ աշխատանքս որ երկրում կլինի։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.05.2017), Mr. Annoying (21.05.2017), Progart (13.07.2017), Smokie (09.09.2017), Նաիրուհի (21.05.2017), Նիկեա (25.05.2017)

  15. #1088
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մեկ ա, աշխարհի պուճուրության վրա անընդհատ զարմանում եմ։ Էրեկ մի դանիացու հետ եմ ծանոթացել, ով ութ տարի Բրյուսելում ա ապրել։ Պարզվեց՝ ինքը ճանաչում ա իմ հայ ընկերներից մեկին, ով ապրում ա Բրյուսելում։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.05.2017), Mr. Annoying (31.05.2017), Progart (13.07.2017), Smokie (09.09.2017), Աթեիստ (31.05.2017), Նաիրուհի (02.06.2017), Նիկեա (01.06.2017)

  17. #1089
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիայում պոստդոկ ընդունելու պրովեդուրան դաժանագույն մի բան ա: Հայտարարության մեջ աշխարհի պահանջներն են դնում, որոնց մատների վրա հաշված մարդիկ կարող են բավարարել, ու աշխարհի փաստաթղթերն են ուզում՝ մանրամասն գիտական ծրագրով-բանով: Հետո էդ բոլորն ուղարկում են դեկանին, դեկանը որոշում ա, թե դիմումներից որոնք պիտի շարունակեն ուսումնասիրելը: Էդ շորթլիստված դիմումներն ուղարկում են մի հանձնաժողովի, որի անդամներից առնվազն մեկը պարտադիր պիտի այլ գիտական հաստատությունից լինի: Հանձնաժողովը որոշում ա, թե դիմողներից որոնք են որակավորված, որոնք՝ չէ: Հետո գիտական խմբի ղեկավարը որակավորվածներից մի քանիսին կանչում ա հարցազրույցի: Ու ի վերջո ընտրում մի հոգու, անունն ուղարկում դեկանին, դեկանը հաստատում ա: Էս պրոցեսը մոտ կես տարի տևում է:

    Կմտածեք՝ ընտիրագույն պրոցես կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Բայց ի վերջո գործի ընդունում են էն մի հոգուն, ում համար էդ տեղը հայտարարել էին՝ իրենց ծանոթին: Իսկ մնացածներն անիմաստ ժամանակ են ծախսում էդ բոլոր թղթերն իրար գլխի հավաքելու համար:

    Գերմանիայում պոստդոկի հայտարարությունները պահանջկոտ չեն: Որևէ ոլորտով հետաքրքրվածությունն ու կից ոլորտի PhD-ն լրիվ հերիք են: Հաճախ նաև PhD էլ չեն պահանջում. էնքան որ պոստդոկի ընթացքում պաշտպանես: Ոչ մի գժական փաստաթղթային փաթեթ չեն ուզում. մենակ սիվի ու մոտիվացիոն նամակ: Ընդունողն էլ թիմի ղեկավարն է: Ու ընտրում է ամենաարժանիին, ոչ թե ծանոթին: Ամբողջ պրոցեսը տևում է ամենաշատը մի ամիս:

    Ու Գերմանիայի գիտությունը Դանիայինից հազար անգամ ավելի լավն է: Գոնե իմ ոլորտում:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.06.2017), ivy (02.06.2017), Mr. Annoying (03.06.2017), Smokie (09.09.2017), Մուշու (02.06.2017), Նիկեա (11.06.2017), Շինարար (02.06.2017)

  19. #1090
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում եղածս 11+ տարիների ընթացքում մենակ մի հոգու եմ անտեսվածների ցուցակ գցել։ Բայց ոնց հասկանում եմ, շուտով ևս մի երկու հոգի հայտնվելու են էնտեղ։

    Արդեն ուղղակի սրտխառնոց ա առաջացնում ինձ հունից հանելու ոմանց հուսահատ ջանքերը։ Մի անգամ սխալվեցի, հունից դուրս եկա, իմ բաժին տուգանային միավորներն էլ ստացա։ Հաջորդ վայրկյանին որոշեցի ուղղակի չնկատել տվյալ անձանց գոյությունը։ Բայց իրենց վարքով ոնց որ ծնկաչոք խնդրեն ինձ, որ էլի վիրավորեմ։ Չգիտեմ՝ ինչու են էդքան վառված։ Բայց մի անգամ հավասարվեցի իրենց, արդեն հերիք է։ Հաջորդ քայլը՝ անտեսվածների ցուցակ։ Ինչքան ուզում են, թող բզբզան։ Մեկ ա չեմ տեսնելու իրենց գրառումները։

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.06.2017), Cassiopeia (05.06.2017), Glück (04.06.2017), Smokie (09.09.2017), Աթեիստ (04.06.2017), մարդագայլուկ (04.06.2017), Մուշու (04.06.2017), Նիկեա (11.06.2017), Շինարար (04.06.2017), Ուլուանա (05.06.2017), Ռուֆուս (04.06.2017), Վոլտերա (05.06.2017)

  21. #1091
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաներ կան, որ էդպես էլ չեմ հասկանում: Դրանցից մեկը համերգի ժամանակ ֆեյսբուքում ուղիղ եթեր միանալն ա: Միացողները գիտե՞ն, թե ինչ անորակ ա իրանց ուղիղ եթերը: Միանալու իմաստը ո՞րն ա: Ինքս համերգի ժամանակ ընդհանրապես մոռանում եմ հեռախոսի գոյության մասին: Առանց էդ էլ չէի հասկանում էն մարդկանց, որոնք ամբողջ համերգը հեռախոսի էկրանի հետևից են նայում՝ ծայրից ծայր տեսագրելով: Հիմա էլ ավելացել են ուղիղ եթեր մտնողները: Իմա՞ստը:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (08.06.2017), Smokie (09.09.2017), մարդագայլուկ (05.06.2017), Մուշու (05.06.2017), Նիկեա (11.06.2017), Ուլուանա (05.06.2017), Վոլտերա (05.06.2017)

  23. #1092
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն անցյալ շաբաթ հիվանդանոցի լաբի ուսանողական խմբում հետաքրքրող թեմաներ էինք բարձրացնում, որ պրեզենտացիա անենք։ Մեկ էլ մի աղջիկ ասեց, որ շատ կուզեր մեկն իրան mixed models բացատրեր։ Ասեցի, որ ես կարող եմ։ Տենց, փորձեցինք օր գտնել։ Քանի որ հիմա կես դրույքով եմ, պայմանագիր էլ դեռ չունեմ ու վզիս փաթաթված թեզ չկա, մենակ էն օրերին եմ հիվանդանոց գնում, երբ էքսպերիմենտ ունեմ։ Տենց, էդ աղջկա հետ որոշեցինք օր պայմանավորվել էս շաբաթվա մեջ։ Պարզվեց՝ մենակ հանգստյան ու տոն օրերին էքսպերիմենտ ունեի։ Բայց որոշեցի հինգշաբթի գնալ․ ոչինչ, առավոտը ստատիստիկա կբացատրեմ, ցերեկն էլ դիմումներիս վրա կաշխատեմ։ Ուրեմն ասեցի, որ R քաշի, մի քիչ բզբզա։ Ուսումնական ձեռնարկներ ուղարկեցի, որ շաբաթվա ընթացքում ուսումնասիրի։

    Մեկ էլ երեքշաբթի հիշեցի, որ R-ի սաղ սկրիպտներս համալսարանի օֆիսի կոմպումս եմ թողել։ Չորեքշաբթի օրս սովորաբար ազատ օր ա․ տանն եմ մնում ու հավես բաներով զբաղվում։ Բայց դե ցերեկը քշեցի համալսարան, որ սկրիպտները վերցնեմ։ Հետն էլ ուսումնական ձեռնարկները տպած ունեի լիքը նշումներով, դրանք էլ վերցրի, մտածեցի՝ պետք կգա։ Մեկ էլ լավ ա, որ գիշերը քնելուց առաջ մեյլս ստուգեցի։ Տեսնեմ՝ մեյլ ա գրել, խնդրում ա, որ մյուս շաբաթ տեղափոխենք ու ամեն տեսակի դեբիլ պատճառաբանություն ա բերում․ չեմ հասցրել R քաշել, ձեռնարկները չեմ կարդացել, ուզում եմ վաղը տանը մնալ, պրեզենտացիաներս վերջացնել։

    Նենց մի տեսակ վատ էղա։ Ես էդքան քշել, հասել էի համալսարան, ինչ ա թե ամեն ինչ պատրաստի ունենամ, ինքն ալարել էր երկու ժամ տրամադրել մի երկու բան բզբզալու համար։ Չեմ սիրում անպատասխանատու մարդկանց, ուղղակի չեմ սիրում։

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.06.2017), Smokie (09.09.2017), մարդագայլուկ (08.06.2017), Նիկեա (11.06.2017), Շինարար (08.06.2017), Ուլուանա (08.06.2017)

  25. #1093
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարվա ընդմիջումից հետո վերջապես մեր գրողական խումբը նորից հավաքվեց։ Նենց հավես էր լիքը նոր մարդկանց ու հներին էլ տեսնելը։ Կապ չունի՝ ինչքան մտերիմ ես էղել մեկի հետ։ Տարիները մի տեսակ մտերմացնում են, ու Ադրիանոյին ու Մարկին որ նորից տեսա, պինդ գրկախառնվեցի։ Հենց էս տարիներն են, որ Կոպենհագենը տան նման մի տեղ են սարքել, որ կարող ես մեկին երկար ժամանակ չտեսնել, հետո տեսնել ու ուրախանալ։ Իսկ ուրիշ երկիր տեղափոխվելով պիտի ամեն ինչ նորից սկսել։

    Մի քիչ գրելուց ու քննարկումից հետո գնացինք Կադոյում գարեջուր խմելու։ Էնտեղ չէի էղել, բայց լիքը լավ բաներ էի լսել, գրադարանից էլ երկու քայլի վրա էր։ Ներսում աղմուկը շատ էր․ մի խումբ բարձր երաժշտության տակ պարում էր։ Լսեցի-լսեցի, հայկական երաժշտության նման էր, բայց դժվար հայկական լիներ․ պարողներին նայեցի, մեջները մի խումբ դանիացիներ կային, հետն էլ մի խումբ ավելի մուգ աչք-ունքով ու մաշկով մարդիկ, որոնք հայերի հեչ նման չէին։

    Էդպես երգը երգի հետևից պարում էին, մենք էլ երկու երգի միջև ընդմիջումների ժամանակ հազիվ կարողանում էինք իրար լսել։ Երգերից մեկը բառեր ուներ, լեզուն չէի կարողանում ճանաչել։ Որոշեցի Շազամ անել, կատարողին գտնել։ Պարզվեց՝ թուրք էր։ Մտածեցի՝ ըհը, փաստորեն թուրքական երաժշտություն ա ու թուրքեր։

    Բայց հետագայի երգերը շատ տարբեր էին, հեչ նման չէր թուրքականի։ Շազամս էլ չէր ճանաչում կատարողին։ Վեր կացա երկրորդ գարեջուրը բերելու։ Պարողներից մեկն էդ ժամանակ հաջորդ երգն էր միացնում։ Հարցրի, թե որտեղից են էս երգերը։ Ասեց՝ տարբեր, հիմնականում Բալկաններից։ Ասեց՝ ռումինական, բուլղարական, մակեդոնական, հայկական։
    - Հայկակա՞ն,- ասում եմ, ու հավատս չի գալիս։
    - Հա, հայկական։
    - Ես հայ եմ,- ասում եմ։
    - Պարել գիտե՞ս։
    - Մի քիչ,- ասում եմ։ Դե ո՞նց ասեի, որ ընդհանրապես հայկական պարերից հեռու եմ։
    - Հայկականն ավելի շուտ էր, երևի դուք ուշ էկաք,- ասեց,- բայց հեսա մի հատ էլ կմիացնենք, կպարես մեզ հետ։

    Մի երկու երգ հետո կինը մոտեցավ մեր սեղանին, թե․
    - Հայկականն ա, արի։
    Տենց ամաչելով միացա պարին։ Խայտառակ բան էր, անկապ շարժումներ էի անում, Մարկն էլ վիդեո արեց։ Երգը կյանքում չէի լսել․ արևմտահայերեն էր։ Երգից հետո անկյունում կանգնածներից մեկը հարցրեց․
    - Դուն հա՞յ ես։
    Ասեցի՝ հա։ Հետո միանգամից անցավ անգլերենի, ասեց, որ ինքը Բուլղարիայի հայ է, հայերեն լավ չի խոսում։

    Պարզվեց՝ ուղղակի մի խումբ մարդիկ են, ամիսը մեկ գալիս են էստեղ պարել սովորելու, հետո ամբողջ երեկո պարում են։ Հուլիս-օգոստոսին արձակուրդներ են։ Հաջորդ անգամ սեպտեմբերին է լինում։ Սեպտեմբերին ես էլ կգնամ էնտեղ, եթե դեռ Կոպենհագենում լինեմ։

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.06.2017), Cassiopeia (10.06.2017), Smokie (09.09.2017), Մուշու (10.06.2017), Նիկեա (11.06.2017)

  27. #1094
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը տանի, մի տարի ա, ինչ գիրքս բրախել էի ու վրան էլ չէի աշխատում։ Ի՜նչ լավ էղավ, էսօր բացեցի ու սկսեցի զբաղվել։ Եթե լուրջ աշխատանք տանեմ, հաստատ տարվա վերջին կտպագրեմ։ Բայց ի՜նչ անասելի հաճույք էր երկու ժամ կենտրոնացած աշխատելը։ Վերջը սկսել ա էրևալ։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.06.2017), Մուշու (13.06.2017)

  29. #1095
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարի առաջ, երբ օրագրումս ապաքինումների շարքն էի գրում, ֆեյսբուքով մի տղա ինձ գրեց, ասաց, որ կարդում է շարքը ու որ էստեղ գրվածը նրան շատ է օգնել, որ հասկանա, թե ինչ է իր ընկերուհին զգում։ Էսօր ֆեյսբուքում հարսանեկան նկարները տեսա։ Չգիտեմ՝ դեռ կարդում եք օրագիրս, թե չէ, բայց սրտանց շնորհավորում եմ։ Էնքան ուրախ եմ, որ օրագիրս ժամանակին ինչ-որ բանի պետք է եկել։

    Իսկ ոմանք ձեռ են առնում օրագիր պահելու երևույթը։ Ոմանք կողքից կծմծում են։ Մտածում եմ՝ հենց մենակ նրա համար, որ թեկուզ մի երկու հոգի ժամանակին օգուտ են քաղել դրանից, արժեր գրել։ Մտածում եմ՝ ի՜նչ ափսոս, որ էլ չեմ կարողանում առաջվա պես բաց գրել։ Մի կողմից, ձեռքս հետ է վարժվել։ Մյուս կողմից, կողքից կծմծոցը մեղմ ասած դրական չի անդրադառնում ինձ վրա։ Մեկ էլ մտածում եմ՝ նույնիսկ էն ժամանակ դեռ լիքը տեղ ունեի ավելի անկեղծ գրելու, ինչն էդպես էլ չստացվեց։ Բայց ամեն դեպքում, հեչ որ չլինի, լիքը հում նյութ է կուտակվել, որը կարելի է օգտագործել եղած պատմվածքներում։

    Գործազրկության անտրամ ու հիստերիկ վիճակն անցավ։ Իբր մեկուկես ամիս արդեն որպես ասիստենտ աշխատում եմ մեր ամբիոնում, բայց ո՛չ պայմանագիր ունեմ, ո՛չ աշխատավարձ։ Էս էլ ձեզ զարգացած Եվրոպա։ Բայց դե ձեռի հետ աջ ու ձախ գործի եմ դնում։ Ինչ-որ զվարճալի զբաղմունք ա դառել։ Ինչքան աշխատաշուկային ավելի մոտիկից եմ ծանոթանում, էնքան ավելի եմ համոզվում, որ առանց ծանոթի ուղղակի անհնար ա։ Աչքիս առաջ են մարդիկ զանգում, ուրիշի համար խոսում։ Մի տեսակ կյանքն անարդար ա․ ուրեմն հազար ու մի հմտություն ունեմ, սաղ հեչ, բայց որ մի նեթվորքինգ անելու հմտություն չունեմ, ուրեմն աշխատանք ճարելու շանս էլ չունեմ։ Բայց դե գլուխս կորցրած աջ ու ձախ դիմում եմ, ու երկիրը կապ չունի։ Մյուս շաբաթվանից արդեն կսկսեմ քավըր լեթըրներում կայֆավատ լինել, թե՝ գիտեմ, որ մեկ ա ինձ չեք ընդունելու, բայց մեկ ա դիմում եմ։

    Մի խոսքով, կյանքը հիասքանչ ա։

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.06.2017), Smokie (09.09.2017), Աթեիստ (14.06.2017), Բարեկամ (14.06.2017), Մուշու (14.06.2017), Նաիրուհի (14.06.2017), Շինարար (14.06.2017), Ուլուանա (14.06.2017), Վոլտերա (14.06.2017)

Էջ 73 80-ից ԱռաջինԱռաջին ... 2363697071727374757677 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •