User Tag List

Էջ 66 80-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 976 համարից մինչև 990 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #976
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:
    Էս գրառումն ուղիղ մի տարի առաջ եմ արել: Անընդհատ միտս է գալիս, անընդհատ բացում ու կարդում եմ, օրագրումս էլ մի ուրիշ տեղ եմ մեջբերել: Մի տարի անց հասկացել եմ, որ այդքան դանդաղ, զոռով առաջ գնացող հարաբերությունները դատապարտված են ձախողվելու, ու ինչ-որ պահի գալու է մի լեվել, որը չի հաղթահարվելու: Ինչ-որ մի օր հասկանալու ես, որ ավելի լավ է՝ թույլ տաս կործանվի, քան էդպես շարունակես:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.10.2015), Smokie (19.10.2015), Yevuk (18.10.2015), մարդագայլուկ (19.10.2015)

  3. #977
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ հավես առավոտ ա: Ադյալով փաթաթված նստած եմ, մինչ դրսում երկինքը կամաց-կամաց բացվում ա: Ցերեկային լամպս արևի իմիտացիա ա անում: Սուրճի տաք բաժակը բռնել եմ ու մտածում եմ սպասվող օրվա մասին: Ծանր աշխատանքային օրվանից հետո համերգ ենք գնալու: Գրողը տանի, Starsailor-ի համերգն է: Երբևէ մտքովս չէր անցնում, որ նրանք նորից կսկսեն համերգներ տալ: Գրողը տանի, մենակ չեմ գնալու: Էլի իրար փաթաթված կվայելենք համերգը:

    Որ ասում էի՝ կապ չունի մարդն ինչ է լսում, կարևորը՝ ինչպես է լսում:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.10.2015), Cassiopeia (19.10.2015), Meme (24.10.2015), Mr. Annoying (19.10.2015), Smokie (19.10.2015), Yevuk (20.10.2015), մարդագայլուկ (19.10.2015), Մուշու (19.10.2015)

  5. #978
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ս քո մեջ մեկ էլ ինչն եմ սիրում: Քո շնորհիվ կապ եմ հաստատել իմ տասնչորս տարեկան Եսի հետ, էն մեկի, որին էդքան կարոտում էի համալսարան գնալուց հետո ու որից կամաց-կամաց հրաժարվեցի, երբ պարզեցի, որ մեր աշխարհում դա անընդունելի կերպար է, իսկ պատմությունը՝ անհետաքրքիր ու անկարևոր: Քո շնորհիվ ես իմ տասնչորս տարեկանին նորից ջրի երես եմ հանում, հիշում դեպքեր, որոնք վաղուց թաղել էի ուղեղիս եսիմ որ ծալքերում, վերապրում եմ էդ ժամանակներն ու գնահատում դրանք: Քո շնորհիվ ես իմ տարբեր տարիքի Եսերին, իմ բոլոր դրսևորումներին, որոնք տարիների ընթացքում շաղ էի տվել տարբեր տեղերում, հերթով հավաքում եմ այստեղ: Էս ամենն էնքան անսովոր ու հաճելի է: Չես պատկերացնի, թե որքան է ինձ դուր գալիս իմ տասնչորս տարեկանի հետ նորից հաղորդակցվելը: Չես պատկերացնի, թե ինչքան եմ սիրում քեզ:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.10.2015), cold skin (09.11.2015), Meme (24.10.2015), Smokie (21.10.2015), Yevuk (21.10.2015), Մուշու (20.10.2015), Ուլուանա (21.10.2015)

  7. #979
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիրակի երեկոն ուկուլիլի նվագելուց լավ անցկացնելու էլ ուրիշ ի՞նչ ձև կա
    Հանձնեցիր ինձ գործիքն ու ասացիր. «Շատ հեշտ է. կես ժամում կսովորես»: Հավատս չեկավ, բայց այսօր, երբ մի քիչ ինտերնետում փորփրեցի, հայտնաբերեցի, որ կես ժամում արդեն մի երգ նվագում էի:
    Դու ջրի երես ես հանում իմ մոռացված, խորտակված նախասիրություններն ու ունակությունները: Երբ տասներեք տարի անց կիթառը մի կողմի շպրտեցի ու որոշեցի այլևս այն չվերցնել, մտքովս կանցնե՞ր, որ այսքան տարի անց այդ գիտելիքներս պետք էին գալու:

    Ուկուլիլին իմ նոր ընկերն է դառնում, սթրեսը հաղթահարելու նոր միջոցը: Քեզ հետ միասին:

    Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես ջրի երես հանում իմ բոլոր դրսևորումները: Քո միջոցով բացահայտում եմ ինքս ինձ: Շնորհակալ եմ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.10.2015), GriFFin (26.10.2015), Smokie (26.10.2015), Yevuk (07.11.2015), Մուշու (25.10.2015)

  9. #980
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հավես էր, երբ համերգի հերթի մեջ կանգնած ժամանակ պայուսակիցդ հանեցիր տաք ուտելիքը ու տվեցիր ինձ:
    - Մտածեցի՝ գործից հետո չես հասցնի տուն գնալ ընթրիքի, սոված կլինես,- ասացիր:
    - Հոգատար ես,- ասացի:
    - Ինձ դուր է գալիս քո մասին հոգ տանելը:
    - Ինձ էլ:
    Քեզ հետ ես փափուկ եմ, խոցելի ու նուրբ: Ու դա ինձ դուր է գալիս:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.11.2015), cold skin (09.11.2015), laro (06.11.2015), Meme (04.11.2015), Smokie (04.11.2015), Yevuk (07.11.2015), Լուսաբեր (16.11.2015), Մուշու (03.11.2015), Նաիրուհի (04.11.2015), Նիկեա (08.11.2015), Ուլուանա (05.11.2015)

  11. #981
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եթե հավես ունենանք, դուրս կգանք խմելու», «Եթե ջղայնանանք, բեմը հեռու չի լինի», «Ամսի 25-ին կտեսնենք՝ ինչքան զբաղված ենք, նոր կորոշենք՝ գնա՞նք էդ համերգին, թե չէ»: Էս արտահայտությունների մեջ լիքը ջերմություն կա, բայց մյուս կողմից էլ վախենալու է: Զգում ես, թե ինչպես են ես ու դուն կամաց-կամաց վերանում ու դառնում մենք: Մենք սիրում ենք մորի, սիրում ենք կենդանի համերգներ, սիրում ենք Ռետրո սրճարանը:

    Մենքով կյանքը լրիվ ուրիշ բան է դառնում: Այն բաները, որոնք եսը չէր սիրում, մենքը սիրում է, եսին ջղայնացնում էր, մենքին հաճելի է, եսին հուսահատեցնում էր, մենքին քաջալերում է: Ու կյանքը շարունակվում է որպես մենք՝ լցված փոխզիջումներով, փոխադարձ հարգանքով ու մենքի մյուս բաղադրիչին երջանկացնելու անհագ ցանկությամբ:

    Մենքը վախենալու է, բայց պետք է սովորել մենքի ներսում ես ու դու մնալ: Ու մենքն ավելի ուժեղ է, քան ես ու դուն:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.11.2015), Smokie (21.11.2015), Yevuk (07.11.2015), Աթեիստ (06.11.2015), մարիօ (05.11.2015), Մուշու (06.11.2015), Նիկեա (08.11.2015), Ուլուանա (06.11.2015), Վոլտերա (12.11.2015)

  13. #982
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղիղ մի տարի առաջ այս օրն ասացիր, որ թունելի վերջում լույս է երևում: Հույս ունեմ՝ մի տարի անց դեռ տեսնում ես լույսը: Իսկ ես թունելում չեմ, իմ շուրջն ամեն ինչ է լուսավոր: Մի տարի առաջ այս օրն ինձ սեր խոստովանեցիր ու դա այնքան վատ արեցիր, որ ես դա որպես պլատոնական սեր ընկալեցի:
    Վախենալու չափ հստակ եմ հիշում անցյալ տարվա այս ժամանակների մեր օրերը: Դու եկար Բոտանիկ հինգ րոպե ուշացումով, ասացիր, որ Դամիեն Ռայսի Grey Room-ն էիր լսում ռիփիթի վրա: Ասացիր, որ նոր ալբոմը դեռ չես լսել: Բոտանիկում ֆալաֆել կերանք: Դու ինձ տվեցիր այն կարմիր ծրարը, որի մեջ խոստովանությունդ ու Էլթոն Ջոնի համերգի տոմսն էին: Հետո գնացինք համերգ: Անընդհատ ինձ էիր նայում: Աչքերդ լցվում էին: Ֆորումից քայլեցինք դեպի Նորեպորտ: Լճերի մոտով անցանք: Դու կանգնեցիր ու նկարեցիր կամրջի վրայի արարածներին: Ասացիր, որ քեզ երես եմ տալիս՝ ամեն անգամ հեծանիվով քեզ հետ քայլելով: Ասացի, որ ինձ ավելի հաճելի է ոչ մենակ քայլելը, քան մենակով հեծանիվ քշելը:

    Ուղիղ մի տարի անց ես ուրիշի եմ սիրում: Հույս ունեմ՝ լավ ես:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.11.2015), cold skin (20.11.2015), Mr. Annoying (13.11.2015), Smokie (21.11.2015), Yevuk (14.11.2015), մարիօ (16.11.2015), Մուշու (13.11.2015), Ուլուանա (13.11.2015), Վոլտերա (12.11.2015)

  15. #983
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիթը մի անգամ ասեց՝ Զորիկին ասեցի Զորիկ ձյաձյա, նեղացավ:

  16. #984
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլուխս պայթում ա: Էսօր ժամը տասին եմ արթնացել: Անցյալ գիշեր էլ շուտ էի պառկել քնելու: Սովոր չեմ էս տրամադրությանը: Գժվացնում ա ինֆորմացիայի հոսքը: Ֆեյսբուքս փակել եմ նորից: Բայց մինչև փակելս ինչքան հնարավոր էր, թունավորվեցի:
    Էս բազարներն արդեն վրաս վատ են ազդում:
    Բայց ավելի վատ ա ազդում էն, որ Զորիկն էլ չկա:
    Մի տեսակ սաղ խառնվել ա իրար:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.11.2015), Smokie (21.11.2015), Yevuk (16.11.2015), Աթեիստ (16.11.2015), Մուշու (16.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Շինարար (16.11.2015), Ռուֆուս (16.11.2015), Վոլտերա (16.11.2015)

  18. #985
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա արածիցդ շոկի մեջ եմ: Էս էն պատմություններից է, որ մարդիկ իրենց թոռներին են պատմում:

    Մի անգամ Կոպենհագենում նոյեմբեր էր ու ցուրտ, իսկ ես ձեռնոցներս կորցրել էի: Ցուրտը ոչինչ, բայց հեծանիվ քշելիս ձեռքերն ահավոր սառցակալում են: Բոլորս էլ գիտենք դրա մասին: Դու ինձ համբուրեցիր ու ձեռնոցներդ խցկեցիր ձեռքերիս մեջ: Չհասցրի վազել հետևիցդ, որովհետև նստեցիր հեծանիվդ ու մեծ արագությամբ հեռացար: Ինձ մնում էր միայն հագնել ձեռնոցներդ ու տուն գնալ:

    Ձեռքերս չսառեցին, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի քո ձեռքերի մասին ու մտածում էի, թե ինչ բախտավոր մարդ եմ, որ դու հայտնվել ես իմ կյանքում: Չես պատկերացնի, թե սիրտս ոնց է լցվել: Քո ձեռնոցներն ինձ համար շատ ավելին են, քան զանազան ծաղիկներ, փուչիկներ, զարդեր ու այլ ֆլան-ֆստան բաներ:

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.11.2015), Mr. Annoying (20.11.2015), Smokie (21.11.2015), Yevuk (21.11.2015), մարդագայլուկ (21.11.2015), մարիօ (21.11.2015), Մուշու (21.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Վոլտերա (20.11.2015)

  20. #986
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ պետք չեն ֆեյսբուքի հիշեցումները, որ իմանամ՝ անցյալ տարի հենց այս օրն ինչ էի անում:

    Նորեպորտում քեզ էի սպասում, դու ուշանում էիր: Վախենում էի՝ չվերթը բաց թողնենք: Երբ եկար, չջղայնացա վրադ: Ասացի, որ եթե ուրիշ մեկը լիներ, վրան գոռգոռալու էի, բայց քո դեպքում ուղղակի հետաքրքիր արկած է:

    Մի կերպ հասցրինք Կոպենհագեն-Ռեյկյավիկ չվերթին: Չէ, մի կերպ չէր, նույնիսկ հասցրինք սուրճ խմել մինչև ինքնաթիռ նստելը:

    Ռեյկյավիկի օդանավակայանում դու զուգարան գնացիր, իսկ ես հանեցի բլոկնոտս ու մի երկու տող գրեցի: Հետո գնացինք քաղաքի կենտրոն: Մութը շուտ ընկավ: Ցուրտ էր: Գտար բուսակերական ռեստորանը, մտանք այնտեղ: Ուտելիքն անտանելի լավն էր, էն աստիճանի, որ երկու օր անց նորից այնտեղ գնացինք: Էդ ռեստորանում էիր, որ ասացիր, որ ինձ նման մարդ քո կյանքում երբեք չի եղել:

    Հետո վեր ընկանք մի սրճարանում ու սկսեցինք ականջ դնել կողքի խոսակցություններին: Ջուլյա և Անգուս Սթոունների երգերն էին միացած: Ասացիր, որ Big Jet Plane-ը խուժան տեքստ ունի:

    Երեկոյան ավելի ուշ պիտի հասնեինք մեր կորած-մոլորած հյուրանոցը: Հազիվ հասցրինք վերջին ավտոբուսին դեպի ավտոկայան, այն էլ վարորդը մեզ սխալ տեղ իջեցրեց: Կանգնած էինք անծանոթ մայրուղում ու չգիտեինք՝ ինչ անեինք: Ավտոստոպ առաջարկեցի: Հենց առաջին մեքենան կանգնեց: Վարորդը մեզ հասցրեց ավտոկայան: Չուշացանք ավտոբուսից:

    Հասանք էն կորած գյուղակը, մթության մեջ խարխափելով շարժվեցինք դեպի մեր հյուրանոցը: Ո՜նց էի քեզ սիրում էն ժամանակ:

    ...
    Էս տարվա էսօրն էլ եմ հիշելու, որովհետև տարվա առաջին ձյունն է գալու: Հիշելու եմ, որովհետև համերգ եմ գնալու սիրելիիս հետ: Այս տարի այս նույն օրը իմ կյանքն ավելի լիարժեք, ավելի իսկական է, քան անցյալ տարի:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.11.2015), Mr. Annoying (21.11.2015), Smokie (04.12.2015), Մուշու (21.11.2015), Նաիրուհի (28.11.2015)

  22. #987
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյոք իսկապե՞ս մեր նախորդ ու հաջորդ տարվա նույն օրերն այդքան նման են լինում իրար, բայց չենք հիշում: Իսկ անցյալ նոյեմբերը շատ լավ եմ հիշում, դաջված է ուղեղումս: Հատիկ-հատիկ, ժամ առ ժամ:
    Անցյալ տարի այս օրն էլ չէի ուզում անկողնուց դուրս գալ: Ասենք, Սկանդինավիայի համար բնական երևույթ է՝ լինի դա Դանիա, թե Իսլանդիա: Բայց խաշած ձու նախաճաշին հազվադեպ եմ ուտում: Երևի տարին մի երկու-երեք անգամ: Անցյալ տարի այս օրը նախաճաշին խաշած ձու կերանք: Այսօր էլ: Բայց անցյալ տարի ձուն գեյզերի մեջ էինք խաշել, այսօր՝ գազօջախին: Անցյալ տարի այս օրը մենք թափառում էինք Իսլանդիայի ինչ-որ կորած-մոլորած տարածքում, երբ շունը դիմացներս դուրս եկավ: Դու վախեցար, թաքնվեցիր իմ հետևում: Այս տարի երեկվա օրը կանգնած էինք կանգառում, դիմացներս՝ ձնաբուք: Նա ամբողջ մարմնով կանգնած էր դիմացս, որ փոթորիկն ինձ չվնասի:
    - Զգացմունքներդ պահիր այն մարդու համար, որը դրանք կգնահատի:
    Ու պահեցի:
    - Ոչինչ, քեզնից բախտավոր մեկինը կլինեմ,- ասացի:
    - Անտանելի-անտանելի բախտավոր եմ,- ասաց նա անցյալ գիշեր:

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (22.11.2015), Smokie (23.11.2015), Yevuk (22.11.2015), Մուշու (23.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Նիկեա (22.11.2015), Ուլուանա (28.11.2015), Վոլտերա (22.11.2015)

  24. #988
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպիրալի գաղափարի մասին էլի եմ խոսել: Նորից ու նորից համոզվում եմ, որ այն ճիշտ է. մենք կյանքում անընդհատ նման զգացողությունների, հարաբերությունների, փորձությունների, առաջադրանքների միջով ենք անցնում, բայց դա ոչ թե շրջանաձև է, այսինքն՝ լրիվ նույնը, այլ ուղղակի նման, ու ասես կրկնության մեջ հայտնվում ենք, որ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ճիշտ անենք:

    Ինձ անընդհատ թվում է, որ այս պահին ապրում եմ անցյալ նոյեմբերի ճիշտ տարբերակը: Ու քանի որ օր առ օր հիշում եմ, թե ինչպիսին էր անցյալ նոյեմբերը, համեմատելու լիքը բան եմ ունենում:

    Հետաքրքիր է, որ դու էլ էիր շատ պարզ հիշում քո անցյալ նոյեմբերի 26-ը:
    - Մի տարի առաջ այս օրն իրար չէինք ճանաչում,- ասացիր: Ու պատմեցիր, թե ինչքան տխուր ծննդյան օր ես ունեցել:
    Ես չպատմեցի, բայց մեկիկ-մեկիկ հիշեցի այն ահավոր զգացողությունները, որոնց միջով անցել եմ, թե ինչպես էր այն մարդը, որին այդքան սիրում էի, տրորելով վրայովս անցնում: Իսկ որպես հրաժեշտ.
    - Սովորաբար երբ խնդիր եմ ունենում, քեզ մոտ եմ գալիս, բայց հիմա խնդիրը դու ես: Չգիտեմ՝ ուր գնամ,- ասացի:
    - Լավ առիթ է, որ մեկին գտնես, մոտը բացվես,- պատասխանեց:
    Գնացի տուն, ֆեյսբուքում ստատուս գրեցի, թե՝ I need a hug: Էդ ստատուսը ջնջել եմ, բայց մինչև հիմա հիշում եմ: Մայան իր տուն կանչեց: Միասին գինի խմեցինք ու իսլանդական շոկոլադ կերանք:

    Իսկ երեկ՝ ուղիղ մի տարի անց, աշխարհի ամենաջերմ ձեռքերում էի: Ու երկուսով միմյանց ականջին շշնջում էինք.
    - Ես ահավոր բախտավոր եմ:
    Երեկ ես ինձ պաշտպանված, ապահով ու սիրված էի զգում: Մի բաժակ ռոզեից հետո անջատվել, սկսել էի հետդ դանիերեն խոսել: Անցյալ գիշեր առաջին անգամ զգացի, որ դանիերենը սիրում եմ, որովհետև քո մայրենի լեզուն է:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.11.2015), Mr. Annoying (27.11.2015), Smokie (04.12.2015), Yevuk (30.11.2015), Մուշու (27.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Նիկեա (28.11.2015), Ուլուանա (28.11.2015), Վոլտերա (27.11.2015)

  26. #989
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութ ամսվա մեջ առաջին անգամ լռությունը խախտվեց: Ութ ամիս: Ճիշտ էնքան ժամանակ է անցել, ինչքան իրար ճանաչել ենք: Ութ ամսվա մեջ առաջին անգամ քեզ գրեցի: Ու առաջին անգամ դու պատասխանեցիր: Երկուսիս նամակներն էլ զուսպ ջերմությամբ էին: Կարծես ինչ-որ ծանր, խեղդող մի բանից ազատվեցի: Ու մի նոր ճամփա սկսեցի, ներելու ճամփան:

    Ութ ամսվա մեջ առաջին անգամ լռությունը խախտվեց, որ մի նոր լռության փուլ մտնենք:

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.12.2015), Meme (04.12.2015), Mr. Annoying (04.12.2015), Smokie (04.12.2015), Yevuk (06.12.2015), Մուշու (04.12.2015), Նիկեա (04.12.2015), Ուլուանա (04.12.2015), Վոլտերա (04.12.2015)

  28. #990
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ օր էր էսօր: Էնքան եմ սիրում էսպիսի պրոդուկտիվ շաբաթ օրեր, երբ և՛ հասցնում եմ ուզածիս չափ քնել, և՛ զբաղվել տնային ու այլ գործերով: Հիմա նստած օրս ամփոփում եմ ու հաճույքից հալվում. բլոգումս գրել եմ, լվացքս արել եմ, դանիերենի տնայինս վերջացրել եմ, ընդ որում՝ ամենահավես պահը սիրելիիս հետ օնլայն ստուգելն էր, մի քանի բացիկ եմ պատրաստել, դերանունների հաշվարկը վերջապես ավարտին եմ հասցրել, իսկ հինգշաբթի օրվա պրեզենտացիաս արդեն պատրաստ է, օպոնենտիս ուղարկված: Էլ ի՞նչ դարդ ունեմ: Ու դեռ կարող եմ քնելուց առաջ մի երկու ժամ վեր ընկնել, Փաթի Սմիթի «Պարզապես երեխաները» կարդալ: Հա, մի քիչ առաջ բրդեմ, որ վաղը երկուսով ենք վեր ընկնելու ու կարդանք:

  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.12.2015), Mr. Annoying (06.12.2015), Smokie (07.12.2015), Yevuk (06.12.2015), Մուշու (06.12.2015), Նիկեա (06.12.2015), Շինարար (06.12.2015), Վոլտերա (06.12.2015)

Էջ 66 80-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •