User Tag List

Էջ 51 80-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #751
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենազարմանալի ու խոխմա քոմենթը, որ երբևէ ստացել եմ բլոգումս. «Ուրախ եմ, որ դեռ ապրում ես»:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.10.2014), Smokie (18.11.2014), Գորտուկ (02.12.2014), Նիկեա (19.10.2014)

  3. #752
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմացա. Նոր տարին Դանիայում կդիմավորեմ, որովհետև... որովհետև էնտեղ ա գրվել «Լուցկիներով աղջիկը»:
    Մամա ջան... ես սա գրել եմ երկու տարի առաջ ու լրիվ հենցընենց: Ասա զգույշ արտահայտվի էլի... էս տարի հո Դանիայում եմ դիմավորելու Նոր տարին: Միացող կա՞

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.10.2014), Smokie (18.11.2014), Tiger29 (21.10.2014), Գորտուկ (02.12.2014), Մուշու (21.10.2014), Նիկեա (21.10.2014), Շինարար (21.10.2014), Ուլուանա (21.10.2014)

  5. #753
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարդ էր: Էսօրվա զրույցից հետո ահագին բարդ էր: Լեկցիային նստած լսում էի սրտիս աշխատանքը, շունչս կտրվում էր, քիչ էր մնում՝ ինձ դուրս շպրտեի: Ու ի՞նչ եմ անում էս լեկցիային ընդհանրապես, երբ մեր զրույցը կիսատ մնաց դրա պատճառով, իսկ ինձ համար ավելի կարևոր էր այն ավարտելը: Բայց կավարտվե՞ր արդյոք, թե անընդհատ կշարունակեինք ու չէինք գտնի հարցի պատասխանը:

    Բայց ես ունեմ պատասխանը: Ունեմ այս պահի ու այսօրվա համար, հետո՝ չգիտեմ:

    Էսօր հաստատ լացելու եմ: Երեկ չէր ստացվում: Հիմա տարվա այդ հատվածն է, այդ մի քանի օրը, երբ կորցնում եմ ինձ: Ու տարօրինակ կերպով վայելում եմ, հաճույք եմ ստանում դեպրեսիայից: Էստեղ դեպրեսվել չի ստացվում, անգամ եղանակը չի օգնում, ոչ էլ երգերը: Բայց էսօր կհասնեմ դրան:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (18.11.2014)

  7. #754
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ Էլլին ֆիզարձակուրդ ա գնացել, ես խառնվել եմ իրար. նորմալ յոգայի դասատու չունեմ: Անընդհատ տարբեր դասատուների եմ փորձում (երևի ընդհանուր առմամբ մի քսան-երեսուն հոգու մոտ դասի էղել եմ արդեն): Հիմնականում բոլորին պոզուպոչ եմ կպցնում. էս մեկը դասերը ձանձրալի ա անցկացնում, էս մեկը երեխայի դիրքում չի դնում ու լավ տանջում ա, էս մյուսի դասերին հոսք չկա, էս վերջինն անգլերեն ա անցկացնում և այլն: Վերջնականապես կանգնել էի Վիբկեի ու Վիլյամի վրա: Բայց էս վերջինիս դասերին էլ որոշեցի չհաճախել. ճիշտ ա, բավական բազմազան ա անցկացնում դասը, երեխայի դիրքը չի մոռանում, բայց ինքը խմբի հետ չի անում վարժությունները, ու հաճախ ինչ-որ դիրքի ծանրություն ինքն իրա վրա չի զգում: Մեկ-մեկ էլ տպավորություն ա ստեղծվում, որ հատուկ մեզ տանջելու համար ա ստեղծված:

    Վիբկեի դասերին շարունակում եմ հաճախել: Եթե ավելի շատ ժամեր ունենար, իրենով կբավարարվեի: Էսօր էլ մի նոր դասատուի հայտնաբերեցի՝ Քիփան: Օրենքով պիտի նրան ձանձրալի համարեի: Դասից հետո նստած գլուխ եմ ջարդում, թե ինչու եմ Վիբկեի դասերն էդքան սիրում ու ինչու Քիփան էդքան դուրս եկավ: Գտա. իրենց միացրած երաժշտությունն ա:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.10.2014), Cassiopeia (22.10.2014), Smokie (18.11.2014), Գորտուկ (02.12.2014), Նիկեա (22.10.2014)

  9. #755
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոլանդիայում մի աղջկա գիտեի, անունը Էսթեր: Անցյալ ամառ մի մեծ խմբով, էդ թվում՝ Էսթերը, գնացել էինք Սխիրմոնիկոուխում (հոլանդական կղզի) հանգստանալու: Էդ արանքում տղաներից մեկի ընկերներից մեկը հայտնվեց, որին չէինք ճանաչում: Էսթերն էլ իրան չէր ճանաչում: Բայց նենց տարօրինակ բան անցավ իրանց միջով: Որ ասեմ՝ բացահայտ ֆլիրտ էր կամ իրար ձեռ-մեռ գցել, սուտ կլինի: Ինչ-որ զարմանալի, էներգետիկ բան էր:

    Էսօր տեսնեմ՝ Էսթերն ու էդ տղան նշանվել են: Նշանադրությունն էլ Սխիրմոնիկոուխում ա տեղի ունեցել

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.10.2014), CactuSoul (25.10.2014), Smokie (18.11.2014), Գորտուկ (02.12.2014), Մուշու (24.10.2014), Նաիրուհի (25.10.2014), Նիկեա (24.10.2014)

  11. #756
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու քեզ մոտ նշում արեցիր, որ երեք տարի անց զանգես, հարցնես՝ որտեղ եմ: Խոստանում եմ՝ դու դրա կարիքը չես ունենա, որովհետև երեք տարի անց ես քո երեխային սպասելիս կլինեմ:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.11.2014), Chilly (26.10.2014), Smokie (18.11.2014), Աթեիստ (25.10.2014), Մուշու (25.10.2014), Նաիրուհի (05.11.2014), Նիկեա (25.10.2014)

  13. #757
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան տարօրինակ ա էս ամենը: Էլ գրել չեմ ուզում կամ դրա դասական իմաստով չեմ ուզում: Սկզբում ստեղծագործականությունը մեռավ, հետո բլոգս թողեցի անտեր, ու այն թարմացնելն ավելի շուտ դարձավ տհաճ պարտականության պես մի բան: Անգամ հիմա, որ էս օրագրումս եմ խզբզում, մի տեսակ զոռով եմ անում, որպես էքսպերիմենտ, որ տեսնեմ՝ ստացվում ա, թե չէ:

    Չէ, մեկ ա, էլի չի գրվում: Ու շատ լավ գիտեմ՝ ինչից ա: Ու երջանիկ եմ:

    Նոյեմբերն իմ սիրած ամիսն ա, որովհետև սիրուն դեպրեսիվ ա: Դու ասում ես՝ մազոխիստ ես, իսկ ես հայացքս թեքում եմ, նայում պատուհանից դուրս գետնին լղոզված տերևներին: Նոյեմբերն իմ սիրած ամիսն ա, որովհետև դու նոյեմբերին ես ծնվել:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.11.2014), Cassiopeia (04.11.2014), Smokie (18.11.2014), Գորտուկ (02.12.2014), մարդագայլուկ (04.11.2014), Մուշու (04.11.2014), Նաիրուհի (05.11.2014), Նիկեա (04.11.2014)

  15. #758
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պոեզիայից հեռու եմ, կներես: Իսկ դու խնդրեցիր, որ անգլերեն գրեմ: Խոստացար, որ կօգնես:
    - Մի ամիս ժամանակ ունենք մինչև մյուս ընթերցումը,- ասացիր:
    Կգրեմ հայերեն, տող առ տող կթարգմանենք: Կկարդամ մի տող հայերեն, դու՝ մի տող անգլերեն: Կկարդանք հավաքված բազմության առաջ ու կձևացնենք, թե գրվածը մեզ հետ կապ չունի:

    Էսօր ամբողջ օրը պոեզիա էր պտտվում գլխումս: Չկարողացա գրել:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.11.2014), Նաիրուհի (07.11.2014), Նիկեա (05.11.2014)

  17. #759
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեծանիվիս կողպեքի բանալին կորել էր: Մթության մեջ դեսուդեն եմ գնում, փորձում հիշել, թե որտեղ կարող էի կորցնել, հազար ու մի բան մտածում: Անգամ ռեստորանից քայլեցի մինչև գործիս տեղն ու հետ եկա: Չկար ու չկար: Պետք է օգնության դիմել: Սկզբում ֆեյսբուքի խմբում պոստ արեցի, էքսպատներից հարցրի, թե նման դեպքերում ինչ են անում: Սղոց-կացինից բացի ուրիշ առաջարկ չկար: Արային գրեցի, ասաց, որ ջանջալ բան է, իր հետ էլ է նման բան եղել, բայց հաջորդ օրը գործիքներով կփորձի:

    Չէ, էս բոլորը սխալ են: Ինչու՞ չեմ դիմում Կոպենհագենում (ու գուցե նաև աշխարհում) ինձ ամենաթանկ մարդուն: Հա, վաղը քննություն ունի: Խանգարել չեմ ուզում: Ամեն դեպքում գրեցի ու հարցրի, թե արդյոք գործիքներ ունի: «Եթե տրամադրությունդ կբարձրանա սրանից, կառաջարկեմ հեղուկ ազոտ»: Փողոցի մեջտեղում, մթության մեջ կանգնած հռհռոցս դրել եմ: Գրողը տանի, ես գիտեի, որ դու լավագույն լուծումը կառաջարկես

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.11.2014), Cassiopeia (07.11.2014), Smokie (18.11.2014), Մուշու (07.11.2014), Նաիրուհի (07.11.2014), Նիկեա (07.11.2014), Ուլուանա (08.11.2014)

  19. #760
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ կարևոր դաս սովորեցի. երբ հայտնվում ես դժվար իրավիճակում, ամենաճիշտը լռելն ու որևէ մեկի որևէ բան չպատմելն է: Այդ ժամանակ ավելի լավ ես հասկանում այն, ինչ քեզ վիրավորել է, այն, ինչ անհանգստացնում է, և այն, ինչ ամենից շատ ես ուզում: Ու զարմանալիորեն արագ ես հաղթահարում, ոտքի կանգնում, լուծում գտնում: Երբ մենակ ես մնում քո խնդրի հետ, էմոցիոնալ ճանապարհ ես անցնում ու շուտ տեղ ես հասնում: Հաջորդ առավոտյան աչքերդ բացում ես, լուծումն արդեն պատրաստ է լինում:

    Ոնց որ ավելի ուժեղ լինեմ հիմա, ավելի վերագնահատած մեր հարաբերությունները: Ու գուցե տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ. շնորհակալ եմ ինձ վիրավորելու համար:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.11.2014), boooooooom (13.11.2014), Cassiopeia (12.11.2014), Smokie (18.11.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (12.11.2014)

  21. #761
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ամսից էլի համերգի եմ: Սարսափում եմ, որ այս անգամ մենակ չեմ գնալու: Պատկերացնում եմ՝ եթե Sadder than You երգը կատարեն, բռունցքներս սեղմելու եմ, էմոցիաներս ներսս պահեմ ու էդպես դուրս գամ: Իսկ գուցե զգուշացնե՞մ, թե ինչ եմ դառնում համերգների ժամանակ: Գուցե հասկանա, գուցե ինքն էլ է լրիվ ուրիշ բան դառնում:
    Չէի պատկերացնում, որ ինձնից առաջ կընկնես ու Անգուս ու Ջուլյա Սթոունների համերգից մեկ շաբաթ առաջ՝ Էլթոն Ջոնի համերգին, դու էլ էմոցիաներդ դուրս կթափես: Վերջում հարցրեցիր՝ վատ չէի՞ր զգում իմ կողքը նստած: Չէ, թանկագինս, երջանիկ էի, երջանիկ էի, որ ես իմ ճանաչած միակ մարդը չեմ, որը համերգների ժամանակ էմոցիոնալ է դառնում: Չէի պատկերացնում, որ իմ կյանքում կգա մի օր, երբ ինչ-որ մեկի ընկերակցությունը մենակ լինելուց հաճելի կլինի:

    Այսօր յոթ ամիսն է լրանում, ինչ Դանիայում եմ: Ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենակարևոր օրն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չնայած մանրից սկսել եմ երկնքից իջնել ու լիքը խնդիրներ նկատել այս երկրում, բայց չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ իմ կյանքի բոլոր դրվագներին, որոնք իրար կողք դասավորվելով ինձ բերել, հասցրել են այստեղ:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.11.2014), boooooooom (13.11.2014), Cassiopeia (13.11.2014), Smokie (18.11.2014), Աթեիստ (13.11.2014), Մուշու (13.11.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (13.11.2014), Ուլուանա (13.11.2014)

  23. #762
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաս բարով, թանկագինս, վերջացավ մեր հեքիաթը, մնաս բարով...

  24. #763
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթից գնում եմ Բեռլին Լիքը հին ընկերների եմ տեսնելու, լավ կլինի:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.11.2014), Cassiopeia (29.11.2014), Դատարկություն (04.12.2014), մարդագայլուկ (29.11.2014), Նիկեա (29.11.2014)

  26. #764
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատռված թուղթը դրեցիր գրպանդ, որ ապահով մնա:
    - Ի՞նչ ես անելու:
    - Կգնամ տուն, մի հատ էլ կկարդամ, հետո կտեսնեմ: Գուցե տարիներ անց ժողովածու հրատարակես, հայտնի դառնաս, իսկ ես կհպարտանամ, որ քո ձեռքով գրվածն ինձ մոտ է:
    - ...Ու կսկսեն զանազան վարկածներ պտտվել, թե այդ բանաստեղծությունն ում մասին է, և ես ոչինչ չեմ ասի:
    - Ես կասեմ, որ իմ մասին է:
    - Ապացույց չունես:
    - Վաղը կտանեմ լաբ, քո ԴՆԹ-ն վրայից կվերցնեմ: Ու բոլորը կիմանան, որ սա անձամբ քեզնից եմ վերցրել:

    ...
    - Գուցե տարիներ անց դու գրականության Նոբելյան ստանաս, ես`գիտություններից մեկի, ու այնտեղ կհանդիպենք:
    - Իսկ դու ասում ես ընդհանրություններ չունենք...

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.12.2014), Cassiopeia (02.12.2014), Tiger29 (02.12.2014), մարդագայլուկ (02.12.2014), Մուշու (03.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (02.12.2014), Ուլուանա (02.12.2014)

  28. #765
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Սա քեզ ինչ-որ կերպ ոգեշնչու՞մ է:
    - Չէ, նոստալգիա է առաջացնում. ոնց որ բժշկականի առաջին կուրսի ուսանող լինեմ:
    Նստեցինք անատոմիայի թանգարանում: Նստեցինք ու սկսեցինք խոսել: Ու դու չգիտես, որ կյանքիս ամենահզոր զգացողություններից մեկն ունեցա: Դու չգիտես, որ ստեղծագործականությունս իր գագաթնակետին էր հասել: Ու հա, թանկագինս, ես հավատում եմ, ես վստահ եմ, որ ստացվելու է:

  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2014), Cassiopeia (20.12.2014), Աթեիստ (20.12.2014), Գորտուկ (20.12.2014), մարդագայլուկ (20.12.2014), Մուշու (20.12.2014), Նիկեա (20.12.2014), Ուլուանա (20.12.2014)

Էջ 51 80-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •