Մի ամիս սպասում էի այսօրվան: Եվ վերջապես եկավ սեպտեմբերը: Ես մազոխի՞ստ եմ, ուսման ծարա՞վ… Չէ՛, ուղղակի սիրում եմ ակտիվ, սիստեմավորված կյանք:
Ու ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ են տալիս ինձ այս առավոտները, երբ մի բաժակ սուրճի հետ միացնում եմ երաժշտությունը ու վայելում օրվա սկիզբը: Ամեն անգամ ասես նոր ծնունդ լինի, նոր վերակենդանացում:
Եվ ես շուտով տնից դուրս կգամ, կնստեմ 60 համարի երթուղայինը, կիջնեմ թանգարանի մոտ ու կքայլեմ: Եթե Մարիան ինձ ճամփին տեսնի, կիջնի իր չարաբաստիկ 119-ից, միասին կքայլենք դեպի հիվանդանոց:
Ես այդպես եմ արել, որ սկսել եմ սիրել «Էրեբունի» հիվանդանոցը: Հիմա, կարելի է ասել, ուրախ եմ, որ փողոցները փակ են. ստիպված քայլելու մաս եմ դարձնում ճանապարհի վերջին հատվածը, և դա հրաշալի է ստացվում: Առաջներում ատում էի այդ կողմերը… Իսկ հիմա, երբ պիտի նորից նույն կողմերում լինեմ, անպայման կհիշեմ անցած գեղեցիկ գարունը, առանց չափազանցության կյանքիս լավագույնը: Ուզում եմ նորից այդպես ապրել՝ անհամբերությամբ սպասելով նոր օրվան: Եվ գիտեմ, որ կստացվի
Էջանիշներ