Alphaone (10.06.2014), Cassiopeia (10.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Գորտուկ (28.06.2014), Մուշու (29.06.2014), Նաիրուհի (10.06.2014), Նարե91 (10.06.2014)
Այսօր ուղիղ երկու ամիսն է լրանում, ինչ Կոպենհագենում եմ: Ուղիղ երկու ամիս տրամադրությունս միշտ բարձր է եղել: Երբեմն տագնապել եմ, անհանգստացել, բայց հիմնականում միշտ ուրախ եմ եղել, միշտ լավ եմ զգացել:
Էսօր Ռեգինայի հետ պիտի զբոսանքի գնայինք քաղաքի այգիներում: Հանդիպեցինք, զրուցեցինք ահագին: Հավես էր: Ինքն իմ ամենալավ ընկերուհիներից է էստեղ: Առնվազն շաբաթը մեկ հանդիպում ենք: Մի օր ավելի մանրամասն կպատմեմ: Երբ արդեն ուզում էինք տուն գնալ, տեսնեմ՝ իմ հայ ընկերն է զանգել, էն դեպքերից, որ էնքան ընդհանուր ընկերներ ունեինք Հայաստանից, որ զարմանում էինք, թե ոնց իրար մինչև էդ չէինք ճանաչում: Հետ զանգեցի, չպատասխանեց: Ռեգինան իր ուղղությամբ քշեց, ես՝ իմ: Եվ ո՜վ քեզ զարմանք: Մեկ էլ իմ այդ հայ ընկերոջը տեսա փողոցում, ընդ որում՝ իմ ու նրա տներից շատ հեռու (զարմանալի պատահականությամբ մենք նույն թաղամասում ենք ապրում): Հետը մի հայ աղջիկ էր Շվեդիայից: Դու մի ասա՝ ինձ զանգում էր, որ միասին այս աղջկան ման տանք:
Զբոսնեցինք լիքը, քաղաքը ցույց տվեցինք: Եկա տուն շատ հոգնած, փռվեցի աթոռին: Ես ինչու՞ եմ էստեղ ինձ էսքան տանը զգում:
Cassiopeia (13.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (13.06.2014), Աթեիստ (13.06.2014), Գորտուկ (28.06.2014), Մ Մ (13.06.2014), մարդագայլուկ (13.06.2014), մարիօ (13.06.2014), Մուշու (29.06.2014), Նաիրուհի (18.06.2014), Նիկեա (14.06.2014)
Նենց հետաքրքիր ա... Երևանում իմ յոգայի դասատուն իսկապես շատ լավն էր, որոշ տեսանկյունից նույնիսկ ամենալավը իմ ունեցած բոլոր դասատուներից: Այսինքն, կային լիքը կարևոր բաներ, որ ինքը գիտեր ու ասում էր, մինչդեռ Հոլանդիայի դասատուներս կա՛մ չգիտեին, կա՛մ գիտեին ու չէին ասում, մինչև չէիր հարցնում: Հիշում եմ՝ Հոլանդիայում թռչնի դիրքի վրա ինչքան եմ տանջվել, մինչև սկսեցի կարողանալ երկու-երեք շունչ պահել: Էդ տանջվելու ընթացքում դասատուներս մոտենում, ասում էին՝ դուխդ չգցես: Խորհուրդ էին տալիս ծնկները հնարավորինս վերև դնել թևերի վրա: Իսկ օրինակ Երևանի դասատուս մի երկու նախապատրաստական դիրք էր անել տալիս, որից հետո թռչնի դիրքը վայրկենական ստացվում էր, ու ահագին երկար պահում էի:
Ինչ խոսք, Երևանի դասատուս էդքան փորձառու չէր, չուներ էն ֆիզիկական տվյալները, որոնք Հոլանդիայի դասատուներս ունեին (դե նրանք սաղ կյանքը եթե ոչ յոգայի, ապա գոնե սպորտի կամ պարի մեջ են եղել), ու անցումներն էլ շատ սահուն չէր անում: Բայց դե վերջին թերությունից ունեն գրեթե բոլոր դասատուները, մենակ Հոլանդիայում Ջինան էր, որ սահուն էր անցնում (երևի պարուհի լինելու արդյունքն էր):
Ինչևէ, ի՞նչ էի էսքան երկար-բարակ գրում: Ուրեմն Երևանում յոգայի դասերից հետո միշտ վատ էի լինում: Ֆիզիկապես չէ: Մի տեսակ դեպրեսիա էր սկսվում մոտս: Չնայած դասս բավական ուշ ժամի էր վերջանում, երբ դուրս էի գալիս ու հասկանում, որ տուն պիտի գնամ, սիրտս վատանում էր: Դրա համար միշտ աշխատում էի որևէ բան պլանավորել դասից հետո: Բացի դրանից, յոգան դադարել էր առաջնահերթություն լինելուց. եթե ուրիշ բան էր լինում էդ օրը, պատրաստ էի քենսըլ անել, դասի չգնալ (իսկ Հոլանդիայում հակառակն էր):
Ինչ Կոպենում սկսել եմ յոգայի դասերը, զգում եմ, որ առաջվա ազդեցությունն է թողնում. դասից դուրս եմ գալիս հանդարտված, նյարդերս անջատած ու երջանիկ: Ճիշտ այնպես, ինչպես Հոլանդիայում էր: Ու մտածում եմ՝ ինչու է այսպես:
Ես գիտեմ չէ... պետք ա ազատ րոպե չունենամ, որ կյանքս էֆեկտիվ դառնա: Էսօրվանից սկսել եմ առավոտներն էլ յոգայի գնալ: Դե որ ախմախ դասատու էր, ու իրա մոտ էլ չեմ գնալու, էդ մի կողմ թողնեմ (մեկ ա, ընտրությունն էնքան մեծ ա, որ ուրիշ դասատուի մոտ կարամ գնամ): Բայց էսօրվանից սկսած քսանչորս ժամվա մեջ մենակ մեկ-երկու ժամ ունեմ չպլանավորած, իսկ էդ ընթացքում պիտի հասցնեմ ընթրել, լողանալ, հաջորդ օրվա յոգայի կենտրոնի տեղը պարզել քարտեզի վրա ու ֆեյսբուքվել-չաթվել-ակումբվել: Ու վերջապես սկսել եմ ամեն ինչ հասցնել:
Cassiopeia (18.06.2014), insider (19.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (18.06.2014), Աթեիստ (18.06.2014), մարիօ (27.06.2014), Նաիրուհի (18.06.2014), Նարե91 (17.06.2014)
Վախենում եմ խոստովանել, բայց մեկ-մեկ ինձ թվում ա, որ իմ կյանքի վերջին հինգ տարիների ցանկացած լավ ու վատ, մեծ ու փոքր իրադարձություն տեղի ա ունեցել, որ ես գամ, կանգնեմ հենց այնտեղ, որտեղ գտնվում եմ այս պահին: Ինչ-որ հետաքրքիր նոր կետ ա, բայց մյուս կողմից էլ մի ամբողջ ուրիշ պատմության ավարտ: Ինչ-որ նոր սկիզբ ա, որ չգիտեմ՝ ուր ա տանում, բայց արդեն ճանապարհ կա, ուղղություն կա, էլ էն քաոսը չի:
CactuSoul (20.06.2014), Cassiopeia (19.06.2014), insider (19.06.2014), Sambitbaba (11.07.2014), Yevuk (04.08.2014), Աթեիստ (20.06.2014), Այբ (20.06.2014), մարդագայլուկ (19.06.2014), մարիօ (27.06.2014), Նաիրուհի (23.06.2014)
Մի քիչ առաջ մի դանիացի երգչուհու հայտնաբերեցի՝ Ագնես Օբել: Լավն է շատ, իսկական աշխատանքի ժամանակ լսելու երաժշտություն: Կենսագրությունը փորփրեցի: Պարզվում է՝ Գենտոֆտեում է ծնվել, Կոպենհագենի այն արվարձանը, որտեղ հիմա ապրում եմ ես: 2006-ին տեղափոխվել է Բեռլին, որովհետև «Կոպենհագենն արդեն խեղդում էր նրան»: Տեղափոխվել է էն քաղաքը, որն էդպես էլ չսիրեցի ու չհասկացա, որը ոչ թե խեղդում էր ինձ, այլ ծեծում ու ջարդում: Ու հիմա լսում եմ Ագնես Օբելի՝ Բեռլինում ստեղծված երգերը: Փաստորեն, էնտեղ ամեն դեպքում արվեստ ստեղծվում է:
Sambitbaba (11.07.2014), Smokie (23.06.2014), Այբ (20.06.2014), մարիօ (27.06.2014), Յոհաննես (20.06.2014)
Մեկ-մեկ երբ ինչ-ինչ պատճառներով ակումբում արած հին գրառումներս եմ կարդում, սարսափում եմ: Ո՞նց, էս ե՞ս եմ գրել, ես սե՞նց էլ եմ էղել: Հնար լինեին, էդ գրառումները մի տեղ անհետացնեինք: Ու հետաքրքիր ա՝ էդ ի՞նչ պատահեց, որ փոխվեցի, ե՞րբ փոխվեցի, ի՞նչն ինձ փոխեց:
Մեկ էլ մտածում եմ՝ հիմիկվա գրառումների՞ս էլ եմ նույն կերպ վերաբերվելու տարիներ անց:
Հատկապես էս սոցիալիզացիայի երեկոներից հետո ինձ ահավոր լավ եմ զգում: Հա, ես անունը դրել եմ սոցիալիզացիա, որովհետև չեմ կարող ընկերների հետ հանդիպում անվանել: Ուղղակի զանազան մարդիկ են, որոնց հետ շփվում եմ պարբերաբար, ոմանց հետ նոր եմ ծանոթանում, ոմանց հետ երրորդ-չորրորդ կամ քսաներորդ հանդիպումն է: Ոչ մեկի հետ մտերիմ չեմ, բայց բոլորի հետ անկեղծ եմ ու բոլորի հետ լավ է ու ինձ մենակ չեմ զգում:
Էսօրվանից.
Նկատել եմ, որ այսպես կոչված տոլերանտության հարցում դանիացիները (գուցե մյուս սկանդինավյան երկրներն էլ, չգիտեմ) մնացած Եվրոպայից մի քայլ առաջ են: Հաճախ ոմանք ասում են՝ բայց ի՞նչ տոլերանտություն, վատ բանի հանդեպ են տոլերանտ լինում կամ չլինում, նորմալ բանի հանդեպ ի՞նչ ա նշանակում տոլերանտ լինել: Այ էս բաները ես առաջ չէի հասկանում: Բայց Դանիայում դա տեսա: Մենք հաճախ ենք ասում՝ ուրիշի անկողնու մեջ քիթ չխոթենք: Գերմանիայում ու Հոլանդիայում էդպես էլ անում էին, իսկ Դանիայում մարդիկ իրենք են իրենց անկողինը բոլորի առաջ դնում: Ասենք, մի միասեռական պրոֆեսոր հետազոտություն է անում ու պարզում է, թե միասեռականների ու հետերոների խոսքն ինչով է տարբերվում: Ուրիշ երկրներում դա կդիտվեր որպես դիսկրիմինացիա: Իսկ էստեղ լրիվ սովորական բան է:
Էսօրվա մեր հավաքին էլ մի տղա կար, մատին՝ ամուսնական մատանի: Շուտ էր ուզում գնալ, որովհետև «փարթները» սպասում էր: Հետո խոսքի մեջ ասաց, որ ստիպված էին ամուսնանալ, որովհետև դա լիքը օրինական խնդիրներ է լուծում: Իսկ երբ գերմանուհին բացականչեց՝ հա՜, ուրեմն ամուսնացած ես, ամուսինդ է, ինչ փարթներ, տղան զարմացած ասաց՝ չէ, փարթներ:
Մնացածը հետո: Վաղն առավոտյան Լինեի հետ բացօթյա յոգայի եմ:
Alphaone (28.06.2014), Freeman (30.06.2014), Ruby Rue (28.06.2014), Sambitbaba (11.07.2014), մարդագայլուկ (28.06.2014)
Հորաքրոջս աղջիկը վերջերս մի նկար է գցել ֆեյսբուք (իզուր պրոֆիլումս ման չգաք, մենակ թեգ էղածներն են տեսնում): Ընտանեկան լուսանկար է, երևի 89-90 թվերի: Նկարում պապիկս, տատիկս, հորեղբայրս, հայրս, հորաքրոջս երեք աղջիկները, տատիկիս փիսոն, ես ու մայրս ենք: Էնքան ինֆորմացիա կա էդ նկարում: Բայց ամենաշատը սիրում եմ մամայիս նայել՝ ջահել ու սիրուն: Էդ նկարում ինքն իմ հիմիկվա տարիքից էլ փոքր է, բայց արդեն երկու երեխա ուներ ու արդեն բավական դժվար էր իր կյանքը: Մամաս երեկոյան զգեստով է նկարում, մնացածները սովորական շորերով են: Ասում է, որ ուղղակի ուրիշ հագնելու բան չուներ, դրա համար էդ շորն էր հագել սովորական ընտանեկան հավաքույթի ժամանակ:
Էդ նկարում ոնց որ ամփոփված լինի մամայիս ամբողջ կյանքն իմ ծնունդից հետո, էն բոլոր զոհաբերությունները, որոնց ինքը գնացել ա ինձ ու եղբորս մեծացնելու համար, էն բոլոր ծանր օրերը, աշխատանքի ու տան միջև ճղվելը, որ մենք ուտելու բան ունենանք: Ու հիմա սիրտս ճմլվում ա, որ տեսնում եմ՝ սիրուն մամաս ոնց ա մեծացել: Իր փոխարեն ափսոսում եմ, որ էդ ջահել ու սիրուն տարիներն անց է կացրել աղքատության դեմ կռիվ տալով ու մեզ մեն-մենակ մեծացնելով: Ու որ նայում եմ իմ հիմիկվա հեշտ ու հանգիստ, աներեխա կյանքին, մի տեսակ անարդար ա թվում: Ուզում եմ նենց անեմ, որ գոնե հիմա մամայիս լավ լինի: Ու չգիտեմ՝ ոնց:
Alphaone (29.06.2014), boooooooom (06.07.2014), enna (29.06.2014), Freeman (30.06.2014), insider (29.06.2014), Ruby Rue (29.06.2014), Sambitbaba (11.07.2014), Smokie (30.06.2014), Srtik (29.06.2014), Yevuk (04.08.2014), Աթեիստ (29.06.2014), Արէա (29.06.2014), Դատարկություն (29.06.2014), մարդագայլուկ (29.06.2014), Մինա (29.06.2014), Նաիրուհի (29.06.2014), Շինարար (29.06.2014), Ուլուանա (29.06.2014), Ռուֆուս (29.06.2014)
Ինչ ինձ հիշում եմ, կյանքումս մենակ մի անգամ ա եղել, որ իսկապես զուգահեռ երկու գիրք կարդամ: Ինչ-որ դպրոցական ամառային արձակուրդ էր, Շերվուդ Անդերսոն ու Քամյու էի կարդում լրիվ զուգահեռ. ամեն օր մի քանի էջ մեկից, մի քանի էջ մյուսից: Մնացած բոլոր զուգահեռ կարդալներս իրականում նշանակել են մի գիրքը կիսատ թողնել, արանքում մյուսը կարդալ, վերադառնալ կիսատին:
Շատը դրա համար չէի ուզում քինդլ ունենալը: Մենակ էն փաստը, որ հազարավոր գրքեր կարող են միաժամանակ հասանելի լինել, առանց դժվարության լիքը «զուգահեռ կարդալու» պատրանք են ստեղծում: Ու չէի սխալվում. էս պահին հինգ գիրք եմ կարդում, չորսը՝ քինդլիս մեջ, բոլորը մենակ սկսել եմ: Հիմա էլ հաճույք եմ ստանում ոչ թե կարդալուց, այլ կարդալ սկսելուց: Է՜հ: Գնացինք Գեյմանը սկսելու:
insider (04.07.2014), Sambitbaba (11.07.2014), Smokie (03.07.2014), մարիօ (03.07.2014), Նոյեմ (03.07.2014)
Համարյա մի տարի ա անցել, ինչ ֆբ-ի նոր պրոֆիլ եմ բացել, դրանից երկար՝ ինչ հինը ջնջել եմ: Ու դեռ հայտնվում են մարդիկ, որ վիրավորված գրում են ինձ, թե՝ ինձ ինչու ես ջնջել ընկերներիդ միջից:Ախր եկեք ճիշտը խոսենք: Եթե դա նկատելու համար ձեզ մի տարի ա պետք, ֆեյսբուքում իրար ընկեր լինելու իմաստը ո՞րն ա: Ո՛չ ես եմ ձեր մասին մտածում, ո՛չ դուք՝ իմ: Եթե կարևոր գործնական հարց ունեք, կապի այլ միջոցներ կան: Ախր հասկացեք, որ ֆեյսբուքն իմ անձնական տարածքն ա, էնտեղ մենակ մոտիկ մարդկանց եմ թողնում, ոնց որ իմ տուն ամեն մարդու չեմ հրավիրում: Հիմա ձեզ դու՞ր ա գալիս, որ ամոթին զոհ գնալով հաստատում եմ ձեր ընկերության առաջարկը, բայց գցում limited խումբ, որ պոստերս չտեսնեք:
Alphaone (04.07.2014), boooooooom (06.07.2014), Cassiopeia (11.07.2014), Sambitbaba (11.07.2014), Աթեիստ (06.07.2014), Նաիրուհի (05.07.2014), Նոյեմ (04.07.2014), Ուլուանա (05.07.2014)
Ինձնից գոհ Փասենջեր միացրեցի, որ տրամադրի, սկսեմ գրել: Էն էլ ինչ տրամադրել, ինչ բան, հա շեղվում, սկսում եմ նայել համերգային վիդեոները, հետը երգել: Մտածում էի՝ կյանքում իրա ֆանատ չեմ դառնա: Բայց էսօր լրիվ ինձ տարել ա: Տարել ա իրա կերպարն ամբողջությամբ՝ սկսած բասկեր լինելուց, վերջացրած իր բոլոր պատմություններով: Ինքը երգել ա շատ էնպիսի տեղերում, որտեղով ես քայլել եմ ու փնտրել փողոցային երաժշտություն: Ու ինքը երգել ա էն ժամանակ, երբ ես էնտեղ չեմ եղել:
Ուրբաթ օրը համերգն ա: Մինչև էսօր չէի էլ նկատել, թե քանի օր ա մնացել, ուղղակի ագենդայումս գրած էր՝ ամսի 11-ին համերգ: Էսօր սկսեցի օրերը հաշվել: Երբեք մտքովս չէր անցնում, որ 21-րդ դարի ինչ-որ երաժիշտ կարա էս աստիճանի դուրս գա... Իսկ ես համերգային վիդեոներ նայելու սովորություն, հավատացեք, չունեմ: Փասենջերը երրորդ դեպքն ա Թորիից ու Զազից հետո:
Sambitbaba (11.07.2014)
Նենց հետաքրքիր ա, երբ մաստերս էի անում, ոչ մի բանով աչքի ընկնող ուսանող չէի, իսկական միջակություն (հատկապես առաջին տարում): Շատ էլ որ վերջում դիպլոմս գերազանցությամբ եկավ: Ո՛չ ինձ ճղում էի, ո՛չ դասախոսներին հարցեր տալիս: Նենց մի տեսակ ստվերում, սուսուփուս, ոչ էլ կարգին սովորում էի: Դրա համար ոչ մի PhD-ի առաջարկ ինձ չեղավ, մինչդեռ խմբիս լավագույն ուսանողները զանազան առաջարկներ ստացան ու ընդունեցին դրանք: Գրեթե մի տարի ա անցել մեր ավարտելուց: Հիմա մեր խմբից ամենաբարձր աշխատավարձով ու ամենաքիչ աշխատանքային ժամերով PhD ուսանողն եմ: Բայց դա հեչ... նաև ամենաերջանիկն եմ ու ամենագոհն եմ իմ աշխատանքից: Ուրեմն երևի չարժեր մեջտեղից ճղվել էն ժամանակ: Թե չէ էլի սխալ տեղում էի հայտնվելու ու առվնազն երեք տարի տառապեի (ի դեպ, էն ժամանակ անմիջապես PhD ման չգալուս պատճառը հենց էդ վախս էր, որ երեք տարի մի թեմայից կպած պիտի մնայի):
Cassiopeia (11.07.2014), Sambitbaba (11.07.2014), Smokie (11.07.2014), մարիօ (10.07.2014)
Իմ կարճ կյանքի ընթացքում մի բան եմ հասկացել. համերգ պետք ա գնալ մենակով: Ճիշտ ա՝ տխրում ես, երբ տեսնում ես, թե ոնց են հայր ու աղջիկ, երկու ընկերուհիներ կամ ամուսիններ իրար հետ վայելում երաժշտությունը, բայց մյուս կողմից... շատ ավելի լավ ա, որ ուզածիդ չափ երգես, թռվռաս ու լացես, քան ամաչես կողքինիդ ներկայությունից՝ վախենալով, որ ինքն էլ քո վարքից ա ամաչելու:
Sambitbaba (11.07.2014), Smokie (11.07.2014)
Հա, մեկ էլ մի կարևոր նշում, պետք կգա:
10.07.2012 - կյանքիս մեջ առաջին անգամ ներկա եմ գտնվում Ալանիս Մորիսեթի համերգին
11.07.2012 - առավոտյան շուտ նստում եմ ավտոբուս, գնում Պրահա, որ էնտեղից էլ Հայաստան գամ՝ այդպիսով բաց թողնում Փասենջերի փողոցային համերգը Բեռլինում: Բայց եթե նույնիսկ Հայաստան չգայի, չգիտեմ՝ այդ պահին պատահաբար կհայտնվեի՞ արդյոք այնտեղ, որտեղ նա համերգ էր տալիս:
10.07.2014 - կյանքիս մեջ առաջին անգամ ներկա եմ գտնվում Փասենջերի (փողոցային) համերգին
11.07.2014 - կյանքիս մեջ երկրորդ անգամ ներկա եմ գտնվելու Փասենջերի (տոմսով) համերգին
Էս երկու տարիների ընթացքում շատ բան ա փոխվել: Թե՛ իմ, թե՛ Փասենջերի կյանքում:
Alphaone (11.07.2014), Cassiopeia (11.07.2014), Sambitbaba (11.07.2014), Smokie (11.07.2014), մարդագայլուկ (11.07.2014), Նաիրուհի (11.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ