User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում ես նենց շատ խելոք մեկն եմ համարվում, բայց երբ ընկնում եմ Եվրոպա, զգում եմ, որ սովորական եմ: Միշտ մտածել եմ՝ որն է ավելի լավ: Էս վերջերս գնալով ավելի եմ հասկանում. Եվրոպայում սովորական լինելը, որովհետև չնայած Հայաստանում դեմք եմ, բայց ես հո գիտեմ իմ պակաս-պռատ կողմերը, գիտեմ, որ աճել եմ ուզում, գիտեմ, որ սկսնակ եմ: Ու ահագին տհաճ է, երբ ուղղակի չես կարողանում գտնել մեկին, ով քեզ կսովորեցնի: Հաճախ ավագ մասնագետներն իրենք են սկսնակի մակարդակին մնացած... դեռ ավելի վատ՝ իրենց ժամանակվա սկսնակի: Իսկ Եվրոպայում քեզնից շատ են պահանջում, անընդհատ պիտի ինքդ քեզ վրա աշխատես, անընդհատ նոր բան սովորես: Ու կարևորը՝ գնահատում են դա:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.05.2014), enna (01.06.2014), Progart (27.11.2017), Ruby Rue (20.05.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), մարդագայլուկ (29.05.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը տանի, ես էլ ասում եմ՝ ինչու եմ ինձ էսքան լավ զգում Դանիայում: Ախր էստեղ մրցակցություն չկա, բոլորը հավասար են, ամբիցիաներ չկան: Էստեղ ավելի կարևոր ա ոչ թե հաջողության հասնելը, այլ հասարակությանն օգուտ տալը:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.05.2014), Cassiopeia (23.05.2014), enna (01.06.2014), Progart (27.11.2017), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Yevuk (04.08.2014), Աթեիստ (23.05.2014), Գորտուկ (26.05.2014), մարդագայլուկ (29.05.2014), Նաիրուհի (23.05.2014), Նարե91 (23.05.2014), Ուլուանա (23.05.2014), Վոլտերա (01.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում ոչ մի լեզու էսքան հաճույքով չեմ սովորել, ինչքան դանիերենը: Ինչ խոսք, ես ահավոր շատ եմ սիրում լեզու սովորելու ընթացքը, որ պրպտում ես, փորձում տրամաբանություն գտնել այնտեղ, որտեղ չկա կամ տրամաբանորեն բացատրում այն, ինչն ուսուցիչն անգիր էր հանձնարարել, երբ երգեր ես ման գալիս, ֆիլմեր ես դիտում, գրքեր ես կարդում: Երանելի բան է: Բայց դանիերենը մի այլ կարգի հաճույք է, որովհետև էստեղ նոր մարտահրավեր կա՝ ուղղագրությունը: Ու կան նաև լիքը դանիացի կոլեգաներ, որոնց հետ ամեն օր ճաշի ժամին փորձարկում ես նոր սովորածդ, իմացածդ տասը-քսան բառով իմպրովիզներ անում, իսկ կոլեգաներդ ուրախանում են, օգնում, որ ավելի շատ աճես:

    Ուղղագրությունը հաղթահարելու երկու լավ մեթոդ եմ մտածել. մեկը գիրքը միաժամանակ լսել ու կարդալն է, մյուսն էլ դանիական կինոները սուբտիտրերով նայելը: Ափսո՜ս ֆոն Տրիերի կինոների օրիգինալները դանիերեն չեն:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.06.2014), enna (01.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Գորտուկ (28.05.2014), մարդագայլուկ (29.05.2014), Նաիրուհի (02.06.2014), Ուլուանա (28.05.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ առաջ իմ առաջին վիպակը վերջացրի: Լավ-վատ չգիտեմ (ամեն դեպքում, ինքս ինձնից հեչ գոհ չեմ), կարևորը՝ վերջապես ավարտեցի: Երևի սա ստիմուլ կլինի, որ անցնեմ ավելի մեծ գործեր գրելուն

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.06.2014), enna (01.06.2014), Jarre (09.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Srtik (04.06.2014), Այբ (01.06.2014), Արէա (01.06.2014), մարդագայլուկ (01.06.2014), Վոլտերա (01.06.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ շատ վաղուց՝ հավանաբար դեռահասային տարիքից, միշտ երազել եմ Ալանիս Մորիսեթ կամ Թորի Էյմոս լսող տղայի սիրահարվելու մասին, երազել եմ, որ միասին միացնենք նրանց երգերը, միասին լսենք, հետո միասին համերգների գնանք: Դեռահաս ժամականերս սիրահարվել էի մեկին, ով «թաքուն» Ալանիս Մորիսեթին շատ էր սիրում, որովհետև ինձ այդ մասին երբեք չէր ասում, բայց կողքից խաբար էին տալիս: Ամեն դեպքում, ես մեծացա, իմ սիրահարվածությունն անցավ, ինքն էլ անհետացավ...

    Այդպիսի տղայի հանդիպելու ցանկությունս հատկապես մեծացավ, երբ վերջին տարիներին սկսեցի գնալ նրանց համերգներին ու գնալ մենակ: Եվ նույնիսկ այդ ժամանակ, չնայած շփվում էի նրանց երկրպագուների հետ, արի ու տես ոչ մեկի չէի սիրահարվում: Ինձ ահագին ժամանակ պետք եղավ հասկանալու համար մի պարզ բան. Ալանիս Մորիսեթի ու Թորի Էյմոսի թունդ երկրպագու տղաները սովորաբար գեյեր են: Ու ինձ համար զարմանալի չէ դա, զարմանալի էր, որ այսքան տարի պետք եղավ այդ ամենը հասկանալու համար: Ի դեպ, գեյ էր նաև այն երիտասարդը, որին սիրահարվել էի ջահել ժամանակ:

    Ամեն դեպքում, լավ էր, որ սա հասկացա, այլևս մարդկանց երաժշտական նախասիրությունները շատ չեմ դատի (չնայած դեռ չի եղել, որ մեկից փախչեմ հենց երաժշտական ճաշակի պատճառով): Ու ընդհանրապես, սաղ հեչ...

    Ալանիս, ծնունդդ շորհավոր:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.06.2014), Cassiopeia (02.06.2014), Freeman (03.06.2014), Ruby Rue (02.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Yevuk (04.08.2014), Աթեիստ (02.06.2014), մարդագայլուկ (02.06.2014), մարիօ (04.06.2014), Նաիրուհի (02.06.2014), Ուլուանա (02.06.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, լեզվի խմբերում միշտ նկատել եմ, որ մարդիկ օգնության են դիմում իրենց «հաջորդ» իմացած լեզվին: Օրինակ, անգլերենի խմբերում անընդհատ տեղը ռուսերեն բառեր էին խցկում, իսպաներենի կամ ֆրանսերենի խմբերում՝ անգլերեն: Բայց երբեք ոչ հայերեն: Ես կարող եմ գլուխ գովել, որ երբեք այդպիսի բաներ ինձ հետ չէին լինում: Միայն մի բացառությամբ. երբ երկու լեզուներ շատ մոտ էին լինում իրար, բայց երբեմն սխալներս էնքան մոտ էին լինում ճշտին, որ դասատուն չէր էլ նկատում: Օրինակ, գերմաներեն սովորելիս անընդհատ ich-ի փոխարեն ասում էի հոլանդերեն ik, իսկ դասատուս ուրախացած նկատում էր, որ յուրացրել եմ Բեռլինի բարբառը: Կամ էլ իսպաներենի դասերին միշտ ֆրանսերեն բառեր էի խցկում, հետո՝ հակառակը, մինչև ֆրանսերենս էնքան անցավ, որ իսպաներենն էլ չխանգարեց: Հիմա էլ դանիերեն մի երկու բառ իրար կապելիս երբեմն հոլանդերեն արտահայտություններ եմ անում: Բայց ընդհանուր երբեք-երբեք անգլերեն կամ ռուսերեն չեմ խառնել, մենակ մոտ ազգակցական լեզուները:

    Երեկ նախկին ընկերս էր զանգել: Հետը ֆրանսերեն էի խոսում: Դեռ մի կողմ, որ ֆրանսերենս ահագին հետ է գնացել: Անընդհատ ուզում էի անգլերեն խոսել: Ու ոչ թե որովհետև ֆրանսերեն բառեր չէի գտնում, այլ ուզում էի փախչել, ինձ ապահով զգալ: Անգլերեն երբեք որևէ մեկի չեմ սիրել:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.06.2014), CactuSoul (09.06.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), մարիօ (04.06.2014), Նաիրուհի (03.06.2014), Նարե91 (04.06.2014), Ուլուանա (03.06.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ անդուր բան ա էս անքնությունը... որ հոգնած ու ջարդված գործից գալիս ես, մի երկու ժամ հետո պառկում քնելու, մեկ էլ զգում ես՝ էլ հոգնած ու ջարդված չես, էլ աչքերդ չեն փակվում: Ու մեկ էլ էն ես զգում, որ լույսն արդեն բացվում ա... հա, ստեղ լույսը ժամը երեքին ա բացվում:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Smokie (10.06.2014), Srtik (04.06.2014), մարդագայլուկ (04.06.2014), Յոհաննես (04.06.2014), Նաիրուհի (04.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •