Երեկ, երբ քեզ հետ հեռախոսով խոսեցի, հետո սկսեցի լացել: Երևի տարօրինակ էր, որովհետև մենք երբեք մտերիմ չենք եղել: Ավելին՝ առաջին անգամ էի ձայնդ լսում: Ուղղակի անկեղծ ափսոսանք կար ձայնիդ մեջ, լիքը հույս, որ կհամոզես ինձ, իսկ ես անդրդվելի էի:
Հետո հիշեցի, թե երբ ենք մենք առաջին անգամ խոսել ֆեյսբուքով: Հիշեցի, թե ինչպես մազերս բիզ-բիզ կանգնեցին, երբ պարզվեց, որ քո մասին լսածներս հեչ կապ չունեին իրականության հետ: Ուրախացա, որ, փաստորեն, սուտ էր, որ դու երկրում չէիր: Ջղայնացա, որ, փաստորեն, դու մեղավոր չէիր, որ թերթի շապիկին էն ուռոդի նկարն էին տպել:
Հետաքրքիր էր, որ, փաստորեն, մենք տարբեր տարիներին նույն պաշտոնն ենք զբաղեցրել, բայց երբեք չենք հանդիպել: Հետաքրքիր էր, որ այն ժամանակ բոլորը մեզ համոզել էին, որ դու արտագաղթել ես, իսկ երեկ դու ինձ փորձում էիր համոզել չարտագաղթել: Լացեցի, ջանս, լացեցի: Անօգնականությունից:
Էջանիշներ