User Tag List

Էջ 16 80-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #226
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա խելագարություն է: Կարծում էի՝ վերջին անգամ մեկուկես տարի առաջ եմ այսպիսին եղել, բայց չէ... Երբեք չեմ եղել: Ինչ-որ դե՞ղ եմ կուլ տվել: Կախարդե՞լ են: Ախր այնքան բարձր է տրամադրությունս, որ նույնիսկ կախված նկարում սիրուն եմ դուրս եկել: Ախր շունչս կտրվում է երջանկությունից: Ախր հատիկ-հատիկ իմ մտերիմներին ավելի շատ եմ սիրում, քան երբևէ: Ախր էնքան լավ եմ ինձ զգում, որ աչքերս լցվում են: Ախր ժպտում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք ինձ չի նայում, ոչ մի բանի մասին չեմ մտածում: Ախր ոչինչ չի փոխվել իմ կյանքում: Ի՞նչ է կատարվում: Բացատրություններ կա՞ն: Գուցե խելագարվե՞լ եմ, դարձել երջանիկ ապուշ:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Ariadna (17.08.2010), Chilly (20.06.2010), cold skin (23.06.2010), KiLa (06.07.2010), Meme (20.06.2010), Sambitbaba (22.01.2014), Yevuk (20.06.2010), Դատարկություն (20.06.2010), Երկնային (20.06.2010), Ժունդիայի (17.08.2010), Շինարար (20.06.2010), Ռուֆուս (20.06.2010), Սամսար (17.08.2010)

  3. #227
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ստացա պատասխանը. Աստված...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.08.2010), Freeman (23.06.2010), Sambitbaba (22.01.2014), Ժունդիայի (17.08.2010)

  5. #228
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շոգը

    Մտնում ես տուն, հագուստդ մի կողմ շպրտում, հագնում տնային թեթև խալաթդ, որը պետք է որ շոգը կոտրի, բայց չի օգնում. շունչդ կտրվում է: Նույնիսկ բաց պատուհանները չեն փրկում, իսկ պատշգամբից երևում են խանձված թերթիկներով վարդերը, որոնք չեն վախեցել արևից ու բացվել են:

    Վերցնում ես մի բաժակ ջուր, մեջը լիմոն քամում ու լիքը սառույց ավելացնում: Եվ բաժակն այնքան լիքն է, որ ջուրը թափվում է, իսկ դու չես անհանգստանում: Սառը լիմոնաջուրն իջնում է ոտքիդ վրայով՝ կետ առ կետ զովացնելով շոգից հալից ընկած մաշկդ: Շուրթերդ հպվում են սառույցին, իսկ լիմոնի համը կոտրում է ծարավդ... Եվ դա տևում է միայն մի քանի րոպե:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), cold skin (01.07.2010), Freeman (08.07.2010), KiLa (06.07.2010), Sambitbaba (22.01.2014), Yevuk (02.07.2010), Շինարար (01.07.2010)

  7. #229
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    - Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես

    Շտապում եմ բոլոր գրագրություններս վերջացնել, որ հանգիստ սրտով արձակուրդ գնամ: Արդեն աշխատանքային օրն ավարտվում է: Մեկ էլ մի ցեղ մտավ բժիշկների սենյակ: Ուզում էին՝ աղջկան ստուգեն, տեսնեն հոգեկան ա, թե չէ:

    Բաժնի վարիչն ամբողջ ազգուտակին դուրս հանեց, թողեց աղջկան: Սկսեց պատմել.
    - Ամուսնացա... հետո սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես:
    - Բայց դու ինչ-որ բան արել ես, չէ՞, որ տենց ա մտածել:
    - Չէ...
    Ու չի խոսում, ինչ հարց տալի է, նորմալ չի պատասխանում: Բայց էդ կցկտուր խոսակցությունից պարզվում է, որ ամուսնացել է մի մարդու հետ, որին մի քանի օր է ճանաչել: Չի հասցրել սիրել, բայց «իրար հավանել են»: Ավելին՝ հարսանիք-մարսանիք չի եղել: Նշանվել են, իսկ հետո տղայի ծնողները պնդել են, որ «միանգամից տանեն»: Մի քանի օր ամուսնու տանն ապրելուց հետո նրան «հետ են տարել, որովհետև հոգեկան ա»:
    - Կենակցե՞լ եք,- հարցնում է բժիշկը:
    Հարցը չի հասկանում:
    - Քնե՞լ եք իրար հետ:
    - Հա,- ասում է,- բայց առաջին օրերին ցիկլիս մեջ էի, տալոջս սենյակում էի քնում: Հետո սկեսրոջս ասեցի՝ տեղերս քցի, քնեմ:

    Տեսնելով, որ աղջկանից բան դուրս չի գալիս, մորն են կանչում: Նույն բանն է պատմում, բայց ավելի մանրամասն.
    - Որ ուզում էին նշանվելուց հետո միանգամից տանել, ասեցի՝ էրեխեն ցիկլի մեջ ա, թող էս քանի օրն անցնի, նոր կտանեք: Սկեսուրն ասեց, թե ոչինչ, առաջին օրերին առանձին կքնացնենք: Մի քանի օր հետո իրար հետ քնացրել են, բայց մտածում եմ՝ աղջկաս դաշտանը պրծած չի էղել, ամաչել ա ասի: Որ վեշերը հետ ուղարկեցին, սպիտակեղենը կեղտոտ էր՝ մուգ կարմիր: Թե չէ էնի շատ բաց գույնի ա, ես գիտեմ... Ու դրանից հետո աչքին բաներ են էրևացել, ինքն էլ հիշողությունը կորցրել ա: Սաղ օրը նստում ա, ոչ մեկի հետ չի խոսում: Իմ աղջիկը առողջ ա, լավ մեծացել ա, բայց սկեսրայրն ասում ա՝ ծնվանից օրվանից հոգեկան ա...

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), boooooooom (20.07.2010), einnA (17.08.2010), Freeman (18.07.2010), Rhayader (18.07.2010), Sambitbaba (22.01.2014), Դատարկություն (18.07.2010), Ժունդիայի (17.08.2010), Շինարար (18.07.2010), Ռուֆուս (19.07.2010), Սամսար (17.08.2010)

  9. #230
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այն մասին, թե ինչպես անկախ ինձնից ազդեցություն թողեցի մեկ ուրիշի վրա

    Մի քանի ամիս առաջ անգլերենի ակումբում մի ֆիլմ դիտեցինք քվանտային ֆիզիկայի մասին: Էնտեղ մի դրվագ կար, որտեղ ասվում էր, որ անկախ մեզնից մենք ազդում ենք մեզ շրջապատող իրականության վրա: Էն ժամանակ էդքան լուրջ չընդունեցի, չնայած սիրուն էր հնչում:

    Իսկ հիմա, որ խորանում եմ, զգում եմ, որ դրա մեջ ճշմարտություն կա: Հենց էնպես չեմ խորանում: Ուղղակի վերջերս բոլորովին պատահաբար հայտնաբերեցի, թե ինչպես եմ ազդել մեկի կյանքի որոշակի հատվածի վրա առանց դրա մասին որևէ բան իմանալու, առանց հետին մտքի: Ավելին՝ շատ աղոտ եմ հիշում այն մարդուն, որի միջոցով ազդել եմ:

    Համառորեն չեմ ուզում մանրամասնել, բայց հավատացեք, որ իրոք այդպես է: Այ, հիմա կարդում եք այս գրառումը: Բայց կարող էիք այդ ժամանակն օգտագործել ինչ-որ մեկին զանգելու համար, որին վաղուց չեք հիշել: Կարդում ու ֆայմում եք: Զանգում եք: Այդ ինչ-որ մեկն էլ էդ պահին կանգնած է լինում Կիևյան կամրջի մոտ... դե էլ ինչու՞ են այնտեղ կանգնում: Դուք խոսում եք ուրախ-զվարթ, իսկ նա հետ է կանգնում իր մտքից: Ստացվեց, որ էս գրառմամբ մեկի կյանքը փրկեցի:

    Բայց ինչ էշություններ եմ դուրս տալիս Ավելի լավ է՝ քնեմ, թե չէ ցերեկը չաշխատած ուղեղիս մուռն էստեղ կհանեմ, դուք էլ կներվայնանաք:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), einnA (17.08.2010), Freeman (17.08.2010), Sambitbaba (22.01.2014), Դատարկություն (17.08.2010), Ուլուանա (17.08.2010), Ռուֆուս (17.08.2010)

  11. #231
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ զգայարաններս հանկարծ սրվում են, ինձ սպառնում է կա´մ դեպրեսիան, կա´մ անբացատրելի երջանկության զգացումը: Իսկ թե կոնկրետ որը կլինի, կախված է ինձնից, իմ սեփական ընտրությունից:

    Եվ ես ընտրում եմ երջանկությունը:

    Վայելում եմ ամառային նախաճաշս՝ սառը սուրճ և պաղպաղակ: Լսում եմ.
    Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
    Իսկ ես հոգնել եմ այդ խաղից...


    ...Ու չեմ կարողանում պոկվել: Հա´, արդեն չորրորդ, թե հինգերորդ անգամ եմ լսում էս երգը: Էնպիսի զգացողություն է, կարծես առաջին անգամն է: Իզուր եմ փնտրում նոր երգեր: Հներն էլ դեռ էնքան շատ են, որ կարող են շունչս կտրել: Ուղղակի զգացողություն է պետք, հոգեվիճակ:

    Վերջերս վերլուծում էի մոտ վեց ամիս առաջվա դեպրեսիաս: Հիմա ծիծաղում եմ: Այն միջավայրում, որ հիմա ապրում եմ, ուղղակի չի կարող դեպրեսիա լինել: Դրա համար ընտրում եմ երջանկությունը:

    Հիշում եմ աղոթքներս: Հիշում եմ նաև այն մեծ նվերը, որ ստացա Աստծուց: Բայց կարող էի, չէ՞, չնկատել ու շարունակել դեպրեսվել: Էդպես է: Հաճախ խնդիրների լուծումները զբոսնում են մեր շուրջը, իսկ մենք նրանց արհամարհում ենք:

    Եվ նույնիսկ Ռուբեն Հախվերդյանի «Խոսքերը» լսելիս, ինչքան էլ հուզվում եմ, զգում եմ, որ երջանիկ եմ: Սիրում եմ Երևանը, սիրում եմ կյանքս, սիրում եմ այն մեծ նվերը, որ որոշեցի ընդունել:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), einnA (17.08.2010), Freeman (17.08.2010), Sambitbaba (22.01.2014), unknown (17.08.2010), Դատարկություն (20.08.2010), Ուլուանա (18.08.2010)

  13. #232
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոշու մեջ կորած նամակներիս արկղերը, որոնք բացեցի մի քանի օր առաջ, որպեսզի պարզեմ, թե կոնկրետ մի մարդու որտեղից եմ ճանաչում: Նամակը գտա, բայց չհիշեցի:

    Իմ կյանքի վերջին վեց-յոթ տարիներն այնքան տարբեր դաշտերում են ծավալվել, որ արդեն մարդկանց չեմ տարբերում, չեմ հիշում` որտեղից գիտեմ, իսկ, որ ամենասարսափելին է` գիտե՞մ, թե՞ երազում եմ տեսել, թե՞ արդեն տեսածի ախտանիշ է (մարդկային լեզվով` դեժավյու):

    Բայց նամակների մեջ գտնում եմ ծանոթ ձեռագիր... մի ամբողջ տուփ: Իմ ամենաերկարատև նամակագրական ընկերը, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել (որոշներին ընդհանրապես չեմ հանդիպել), բայց որի հետ կապը մի օր խզվեց... ինչպես մնացած բոլոր նամակագրական ընկերներիս դեպքում էր` առանց որևէ երջանիկ բացառության: Ու փոստի մոտով անցնելիս այլևս փոստատարն անունս աղավաղելով չէր գոռա.
    - Բյուրակա՜ն, Բյուրակա՜ն, արի, տես՝ ինչ ունես:
    Իսկ ես նամակներս կհավաքեի ու դրա դիմաց որևէ չծախվող թերթ կգնեի փոստից:

    Հիմա նամակներ հազվադեպ եմ ստանում, հիմնականում՝ գործնական: Իսկ փոստատարը դրանք տուն է բերում՝ փոխարենը մի բաժակ սուրճ պահանջելով:

    Եվ իմ նամակագրական ընկերներից ամենասիրելին, որի հետ հետաքրքիր խաղ էի հյուսել, սոցիալական ցանցերից մեկում գրեց, թե մի օր անպայման կպատասխանի վերջին նամակիս: Չեմ հավատում: Ու ասացի այդ մասին:

    Իսկ ամենաերկարատևը մի ռոմանտիկ պատմություն էր պատմել, թե ինչպես մի օր սիրահարվեց, այդ տղան Ռուսաստան գնաց: Տարիներ շարունակ հիշում էր տղային, բայց ատեստատ ստանալու օրը որոշեց մտքից հանել: Եվ հենց այդ ժամանակ էր, երբ տունդարձի ճամփին տեսավ տղային, որը եկել էր նրա հետևից... Իսկ վերջերս ամուսնացան. իմացա սոցիալական ցանցերից մեկից:

    Ինձ ծաղրում էին, երբ երկարաշունչ նամակներ էի գրում ու ստանում տարբեր երկրներից, քաղացներից, Երևանի թաղամասներից: Ասում էին՝ հեռախոս կա, ինտերնետ կա: Բայց նամակագրական շփումն ուրիշ էր:

    Իսկ հիմա նախընտրում եմ մինչև գիշերվա ժամը հազարը ընկերուհուս հետ skype-ով զավզակել: Ես տեսնում եմ նրան, նա ինձ լսում: Ու այսպես անցնում են մեր օրերը...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (19.08.2010), cold skin (19.08.2010), einnA (19.08.2010), Sambitbaba (22.01.2014), Դատարկություն (20.08.2010), Շինարար (19.08.2010)

  15. #233
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ քաղաքային համարից զանգ է գալիս հեռախոսիս, զգաստանում եմ. գիտեմ, որ ընկերներս չեն: Այդպես զանգահարում են համալսարանից, որ տեղեկացնեն այս կամ այն հանդիպման մասին: Նույն կերպ հայտնեցին, որ մասնակցելու եմ Զալցբուրգի ծրագրին, ինչքան էլ մի քանի օր առաջ նամակը ստացած լինեի: Իսկ այսօր պարզվեց, որ խումբը հավաքվել է. մյուս շաբաթվանից ֆրանսերեն:

    Ու կարծես ամեն ինչ միանգամից է սկսվում: Երկուշաբթի օրվանից վերադառնում եմ Նորք՝ հիվանդներիս ու մասնագիտությանս մոտ: Եվ որոշել եմ հաստատ. այս թեթև տարին ավարտվեց-գնաց: Դա մի երջանիկ բացառություն էր իմ կյանքում, որ այլևս երբեք չի կրկնվի: Վերադառնում եմ իմ սիրելի առօրյային, երբ ընկերներս նեղանում են, որ բավարար ժամանակ չեմ տրամադրում իրենց, երբ գործս կիսատ թողած պառկում եմ, որովհետև ուղեղս հանկարծ անջատվում է, երբ գիշերը վեց ժամ քնեը երջանկություն է, երբ անընդհատ հոգնած եմ, երբ մոռանում եմ, թե վերջին անգամ երբ եմ կերել, երբ երազում եմ շաբաթ օրերի մասին, որ մի քիչ երկար քնեմ: Նորից գալիս են այն ժամանակները, երբ ինձ կողքից տեսնողները զարմանում ու հիանում էին.
    - Բյուր, ո՞նց ես էդքան բան հասցնում:

    Եվ դեռ մտածում եմ քնելուց առաջ Հեմինգուեյ կարդալու մասին...

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.08.2010), cold skin (20.08.2010), einnA (20.08.2010), Sambitbaba (22.01.2014)

  17. #234
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում մի տեղ կարդացել եմ, որ եթե սկսում ես անցյալդ հիշել, ուրեմն ծերանում ես:

    Մի քիչ համաձայն չեմ: Կվերաձևակերպեմ այսպես. եթե սկսում ես անցյալդ հիշել, ուրեմն չես հաշտվում ներկայիդ հետ:

    Հիշում եմ` կար ժամանակ, երբ անցյալով էի ապրում, երբ ճիգեր էի գործադրում, որ այն հետ բերեմ, բայց այդպես էլ չէր վերադառնում, որովհետև շատ բաներ արդեն ուրիշ էին: Անընդհատ հիշում էի դրվագներ, արցունք թափում, կարոտում: Դեռ ոմանք էլ ինձ նախատում էին, որ ստեղծագործելիս անընդհատ կենտրոնացած եմ անցյալի վրա: Բայց անցան այդ ժամանակները...

    Իսկ հիմա՞...

    Հիմա ես անցյալ չունեմ: Ոչ էլ ապագա: Ապրում եմ իմ չքնաղ ներկայով ու զարմանալիորեն հիշողությունիցս դուրս մղում կարևոր ու անկարևոր անցած-գնացած դրվագներ: Մի ժամանակ միլիոն կտայի դրա համար: Առավոտյան հիստերիկացած կզարթնեի, կաղաղակեի` ուզում եմ ջնջել հիշողությունս: Բայց դա միայն անցյալի խնդիր չէր: Ավելի շատ ուզում էի ներկան ջնջել: Եվ ջնջվեց, բայց ինձ համար աննկատ:

    Հիմա ես չունեմ անցյալ: Իմ անցյալն այն է, ինչն ինձ հետ շարունակում է մնալ ներկայում, ձեռքս բռնած քայլում է դեպի ապագա: Դրանք այն ամենն են, ինչ ունեմ այսօր, իսկ ինչը կորցրել եմ, անցյալս չէ, մոռացված մի հեքիաթ է ու այնքան հեռու, որ կարծես մեկ այլ, անծանոթ մարդունը լինի:

    Եվ վայելում եմ կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը, քանի այն չի վերջացել:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.08.2010), CactuSoul (24.08.2010), cold skin (22.08.2010), einnA (21.08.2010), Sambitbaba (22.01.2014), Բարեկամ (23.08.2010), Դատարկություն (24.08.2010), Մանուլ (21.08.2010), Շինարար (21.08.2010)

  19. #235
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում է հոգնածություն, որից հաճույք եմ ստանում, տրամադրությունս բարձրանում է, ուզում եմ զվարճանալ...

    Ինձ թվում է` էդ լինում է էն ժամանակ, երբ հոգնելն ինքդ ես ընտրում, ոչ թե դատապարտվում ես դրան:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (25.08.2010), einnA (24.08.2010), Ribelle (01.09.2010), Կաթիլ (24.08.2010), Սամսար (31.08.2010)

  21. #236
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, հոգնած ժամանակ հույզերն ավելի արտահայտված են դառնում: Եթե ուրախ ես ու հոգնած, ուրեմն մի 100 անգամ ավելի ուրախ ես: Եթե դեպրեսված ես ու հոգնած, ուրեմն լավ կլինի՝ մարդիկ թողնեն ու փախնեն քեզնից:

    Ինձ ասում են՝ փակ մարդ ես: Բա ինչ զիբիլ եմ: Բա ուրիշ ի՞նչ լինեմ: Մարդիկ խոցող են: Չէ˜, ես եմ անտանելի խոցվող: Պրոբլեմն իմ մեջ ա:

    Մարդկանց մոտ չեմ թողնելու: Ու տառապելու եմ: Թե չէ որ թողնում եմ, մեկ ա էլի տառապում եմ:

    Առավոտը կգա, հոգնածությունս կանցնի, տրամս էլ կբարձրանա: Հենց տենց:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (27.08.2010), einnA (25.08.2010), Sambitbaba (22.01.2014), Shah (25.08.2010), unknown (28.08.2010), Yellow Raven (25.08.2010), Դատարկություն (25.08.2010), Կաթիլ (25.08.2010)

  23. #237
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրճս սարքեցի ու զգացի, որ այլևս կարիք չկա օդափոխիչ միացնելու: Նայեցի պատուհանից դուրս: Այնտեղ արդեն աշուն էր: Ու հիշեցի. Նորքում առաջինն է գալիս աշունը:

    Հիշեցի անցյալ աշունը, երբ թաց մազերով պարապ կկանգնեի նույն պատուհանի մոտ, կնայեի չորացած տերևներին ու կմտածեի. «Նորքում առաջինն է աշունը գալիս»:

    Մի տարի անցա՞վ:

    Ու կարծես դատարկ լինի, ոչնչով չլցված: Մի տարի անկապ գլորվեց, անցավ:

    Իսկ ընկերուհիս կասի. «Դու փազլ ես, կտորներդ պակասում են, կորցրել եմ»: Ու էդ պահին կհասկանամ, որ ամենևին էլ անիմաստ չէր էս տարին: Անցյալ աշնանը դեռ իրար հետ էդքան մտերիմ չէինք, որ համարձակվեր կտորներս փնտրել:

    Օրվա վերջում էլ կուրսի մտերիմ ընկերուհիներիս հետ նստած էի համալսարանի կանաչ նստարաններին... Վաղուց իրար հետ չէինք շփվել:
    - Երեքով գնում ենք Կապան,- ասում է,- Մաշան կանզգայացնի, ես կվիրահատեմ... Դու էլ հոգեբուժարանում կաշխատես: Կապրես մեր տանը՝ ես, դու, մամաս: Շաբաթ-կիրակի էլ Մաշան մեզ հյուր կգա:

    Չէ, սիրելիներս, ես մյուս տարի հեռանում եմ Հայաստանից: Սիրում եմ ձեզ, բայց ինձ նոր օդ է պետք... գոնե մի տարով:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.08.2010), Sambitbaba (22.01.2014), unknown (28.08.2010), Դատարկություն (28.08.2010)

  25. #238
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանը

    - Շնորհակալություն,- ասաց Քերինը,- եթե դու չլինեիր, չգիտեմ՝ կտեսնեի այս հրաշալի վայրերը, թե ոչ:

    Երևանն ինձ համար Հյուսիսային պողոտան ու Հրապարակը չեն, ոչ նույնիսկ Օպերան ու Կասկադը: Գուցե մի քիչ Աբովյան փողոցը, բայց էնքան էլ չէ...

    Երևանն ինձ համար էն տներն են, որոնց մեծ մասն այլևս գոյություն չունեն, էն պուճուր դալաններն են, որոնք տանում են դեպի ներքին բակ, իրար նայող պատուհաններն են, որ եթե ձեռքդ մեկնես, դիմացի հարևանին կբարևես, ամռանը բաց դռներն են, վրան վարագույր կախած, որ փոշին ներս չմտնի, մայկա-տրուսիկով վազվզող երեխաներն են, որոնք ամաչելով նայում են քեզ, բայց հետաքրքրասիրությունից մեռնում են. տեսնում են, որ հետինդ արտասահմանցի է: Երևանն էն փայտե պատշգամբներն են, քարքարոտ աստիճանները, որ կամաց-կամաց փլվում են, ներս հրավիրող հին երևանցի պապիկը, որը նոր հասած խաղողը դնում է դեմներդ ու ասում՝ անուշ արեք, բակում շրջող աղավնիներն են, յասամանների այգին է, որտեղ ժամանակին հայ մեծահարուստները սիրել են ճաշել, խաղաղությունն ու զովությունն է, չնայած գտնվում ես հենց քաղաքի կենտրոնում:

    - Ինչու՞ կառուցեցին Հյուսիսային պողոտան,- հարցնում է Քերինը,- չէ՞ որ այս հնություններն այնքա˜ն գեղեցիկ են:

    Իսկ փայտե կտուրից այն կողմ իրար հերթ չտալով վեր են խոյանում նորակառույց շենքերը...

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2010), cold skin (31.08.2010), einnA (31.08.2010), Sambitbaba (22.01.2014), Դատարկություն (31.08.2010), Դեկադա (02.09.2010), Ուլուանա (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  27. #239
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Որ դպրոցական էի, ու սեպտեմբերի մեկը շնորհավորում էին, մտածում էի՝ ձեռ են առնում...

    ...իսկ որ հիմա են շնորհավորում, ոնց որ 10 անգամ ավելի ձեռ առնեն...

    Դպրոցական տարիներին ատում էի սեպտեմբերի մեկը, որովհետև երբեք չեմ ուզեցել դպրոց գնալ, բացառությամբ իններոդ դասարանի, որին անհամբերությամբ էի սպասում, որովհետև ոմանց բաներ ունեի ապացուցելու: Ամեն դեպքում, այն ժամանակ սեպտեմբերի մեկը լուրջ արարողություն էր. մորս հետ պտտվում էինք խանութներում, ու եթե նույնիսկ նոր հագուստ չէինք գնում, ապա գոնե լրացնում էինք եղբորս ասած գրենական հետույքների պաշարը:

    Թեև ուսանողական կյանքս շատ եմ սիրել ու միշտ կարոտել եմ դասերը, երբևէ այնպես չի եղել, որ սեպտեմբերի մեկին անհամբերությամբ սպասեմ (նույնիսկ առաջին կուրս գնալիս): Այդ օրն ինձ համար դարձել էր չափից դուրս սովորական, որպես կյանքիս տրամաբանական ընթացքի մի մաս:

    Շատ են այնպիսի մարդիկ, որոնց համար սեպտեմբերի մեկը միանգամից (ասենք, բուհն ավարտելուց հետո) դադարում է նշանակություն ունենալ: Իսկ ինձ մոտ դա աստիճանաբար ստացվեց: Դեռ ցածր կուրսերում գրենական հետույքներ հավաքելու ու նոր հագուստի փոխարեն նոր խալաթ գնելու արարողությունը պահպանվում էր, բայց հետո, երբ մտանք կլինիկաներ, երբ սկսեց մեկ տետրը հերիքել ամբողջ տարվա առարկաները տեղավորելու, դեռ վերջին էջերին էլ սևագրելու համար, երբ խալաթներս էնքան շատացան, որ զգացի՝ նույնիսկ օրդինատուրայում կհերիքեն, սեպտեմբերի մեկին պատրաստվելը սահմանափակվեց դիմացի խանութից մի տասը հատ գրիչ առնելով:

    Միակ հիշարժան սեպտեմբերի մեկն անցյալ տարի էր, որի մասին նույնիսկ եթե չգրեի, հատ-հատ հիշելու էի յուրաքանչյուր պահը. մինչև հիմա զգում եմ այրող արևը երեսիս հոգեբուժարանի ճամփին, ազդրերումս հայտնված ծանրությունը ու խմբեցիներիս, որոնք հանկարծ հավաքվեցին լիստիկում:

    Իսկ այս տարի արդեն չափից դուրս սովորական էր դարձել. արձակուրդից վերադարձել էի օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերի մեկն ընդամենը երկրորդ շաբաթվա շարունակությունն էր: Ու այդպես էլ չիմացա՝ երբվանից սկսեցի համարվել երկրորդ կուրսի օրդինատոր, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև գոնե երեկ զգում էի իմ առավելությունը:

    Պետք է որ այս սեպտեմբերի մեկն ազդարարեր իմ մենակության ավարտը. նոր օրդինատորներին էինք սպասում: Եկել էր միայն մեկը, որին ղեկավարս ոչ այնքան բարեհամբույր դիմավորեց: Մտածում եմ՝ անցյալ տարի դժգոհելու տեղ չունեի, որովհետև իմ նկատմամբ անհամեմատ ավելի ջերմ էին:

    Եվ գոհ եմ իմ կյանքից: Կուզեի՞ դպրոցական լինել կամ նույնիսկ ուսանող: Չէ, հաստատ չէ: Ես սիրում եմ ինձ հենց այսպիսին՝ մեծացած, բայց երիտասարդ:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (02.09.2010), einnA (02.09.2010), Sambitbaba (22.01.2014)

  29. #240
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեպտեմբերի սկզբին հաճախ հարցնում են՝ որտե՞ղ ես հանգստացել: Այս անգամ «Հոլանդիայում» կամ «Իսպանիայում» թիթիզ արտահայտությունների փոխարեն գալիս է մի պատասխան, որը դիմացինին ստիպում է խղճահարությամբ լցվել. «Երևանում»:

    Հիմա երբ հետ եմ նայում, այնքան էլ վատ չանցավ ամառս: Երևանում մնալն էլ իր յուրահատկությունն ուներ: Կարևորը՝ ձանձրույթի նոպաները չափից դուրս քիչ էին, իսկ դա արդեն լավ է:

    Բայց երբ նայում եմ իմ տրաքած վիճակին, զգում եմ, որ մեծ սխալ եմ թույլ տվել Երևանում մնալով: Ասենք, տան ռեմոնտը շատ ուժեղ ազդեց վրաս, ու եթե դա չլիներ, գուցե «հանգիստ չունենալն» ավելի թեթև տանեի:

    Ընկերուհիս անընդհատ կնախատի, կասի՝ քեզ շատ ես ծանրաբեռնում: Իհարկե, նրա աչքերով այդպես է, որովհետև ինձ հետ մոտիկից շփվել է միայն վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ դա եղել է կյանքիս ամենաթեթև, հետևաբար ամենաանհարմար տարին: Ես նրան չեմ կարողանում բացատրել, որ ինձ զբաղվածություն է պետք... շունչը կտրվելու աստիճան: Ինձ պետք է առավոտյան տնից դուրս գալ, գիշերը նոր վերադառնալ: Բայց հիմա, երբ ամառս առանց հանգստի է անցել, դրա ուժը չունեմ: Սաղ օրը նվնվում եմ...

    Իսկ երեկ Թերեզը նկատում էր. «Երեքով վաղուց գժություն չենք արել»: Թեր, սիրելիս, ամառն է վերջացել...

    Նրանք բոլորը հանգստացել են: Հիմա իմ հերթն է... Ավստրիա, գալիս եմ... Մի շաբաթ մնաց:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (11.09.2010), einnA (11.09.2010), Sambitbaba (22.01.2014), Դատարկություն (11.09.2010), Ռուֆուս (11.09.2010)

Էջ 16 80-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •